niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր շնորհակալությունն է հայտնել նիդերլանդահայ համայնքին


Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն
իր շնորհակալությունն է հայտնել նիդերլանդահայ
համայնքին` «Եվրատեսիլ 2014» մրցույթում
աջակցության համար

haytv

Մայիս ամսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած «Եվրատեսիլ 2014»-ի երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և կրկնեց Հայաստանի` այդ մրցույթում ունեցած լավագույն ցուցանիշը: Անշուշտ մեր երգչին օժանդակողների թվում էր նաև նիդերլանդահայ համայնքը:

Այս առնչությամբ Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը Հ1-ին և «Եվրատեսիլ 2014» համաեվրոպական մրցույթում Հայաստանի մասնակից Արամ MP3-ին ցուցաբերած աջակցության համար իր ղեկավարած  կազմակերպության անունից շնորհակալագրեր է  հանձնել «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության նախագահ Սվետա Աբրահամյանին և «Նիդերլանդական օրագիր» էլ. կայքի խմբագրին:

Ինչպես հաղորդում են «Նիդերլանդական օրագիր» կայքի մեր գործընկերները, նամակում մասնավորապես ասվում է. «Ընդունեք մեր խորին երախտագիտությունն ու ակնածանքը «Եվրատեսիլ» համաեվրոպական մրցույթում Հայաստանի մասնակցին սատարելու և հայ պատվիրակությանն աջակցելու համար: Եվրոպական մեծ բեմում և աշխարհին ըստ արժանվույն ներկայանալու գլխավոր երաշխիքը միակամ, նպատակամետ ու սրտացավ աշխատանքն է, որի լավագույն բանաձևը հնչեց որպես ուղերձ  մեր պատվիրակի «Դու մենակ չես» երգում»:

«Նիդերլանդական Օրագիր»-ը, կիսելով նամակում արտահայտված մտքերը, նաև գոհունակությամբ ընդունելով իրենց հասցեին ասված խոսքերը` այն ամբողջությամբ հասցեագրում է Նիդերլանդներում գործող բոլոր համայնքներին և նիդերլանդահայերին, ովքեր նաև անցած տարիներին  քվեարկել ու փաստել են իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը հայ պատվիրակների հանդեպ:

hayernaysor
Tags: Նամականի, Նիդերլանդական օրագիր, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ, լուսանկարներ. կոնկուրսներ. սլաիդներ, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments