7 September 2014 – 7 սեպտեմբերի 2014
Armeense dansgroep bij Haags Uit Festival
Armenian Dance Group at the ‘Uit Festival’ in The Hague

2014 թ. սեպտեմբերի 7-ին, կիրակի օրը, տեղի կունենա Հաագայի «Uit Festival» թատերական սեզոնի բացման 42-րդ տոնավաճառը: Փառատոնը ներկայացնում է տարբեր պարային ոճերի Կատարումներ: Հաագայի Spuiplein հրապարակը կլինի փառատոնի անցկացման գլխավոր վայրը: «Den Haag Danst» կազմակերպությունը Հաագայի պարային դպրոցներին և սիրողական խմբերին հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք ցուցադրեն իրենց արվեստը: Ժամը 11.15-ից մինչև 18.00-ը ցուցադրվելու են տարբեր խմբերի աշխարհի տարբեր ժողովուրդների զանազան պարեր, այդ թվում' հայկական:

Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը կմասնակցի այս տոնավաճառին իր հայկական մանկապատանեկան պարախմբով` Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ և միաժամանակ կներկայացնի միության մշակութային ծրագիրը: Մեր հայկական պարախումբը ելույթ կունենա մի քանի հայկական ժողովրդական պարերով ժամը 14.15-ի և 16.30-ի միջև Հաագայի Spuiplein հրապարակում: Մուտքն ազատ է: