Ս.թ. հոկտեմբերի 13-ին Նիդերլանդների Հաագա քաղաքի Dr Anton Philipszaal / Lucent Danstheater սրահում, տեղի ունեցավ տոնական միջոցառում' նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը համերգով հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը: Համերգը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դսպանության կողմից`Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակության մասին` նշելով, որ հայ ժողովրդի մշակույթի միջոցով փոխանցվում է նրա ոգին, դրսևորվում նրա վճռականությունն` ապրելու, արարելու և ավելի լավ կյանք ստեղծելու:Իր համերգի ընթացքում Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացրեց Թ. Ալթունյանի, Ա. Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ա. Հեքիմյանի, Ա. Սմբատյանի, Ա. Բաբաջանյանի գործերը, հայկական ազգային պարեր` նազանի ու խրոխտ կատարումներով հանդիսատեսին փոխանցելով հայկական ոգին ու շունչը:
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը Նիդերլանդներում

Recent Posts from This Journal
-
«ՄԻ ՔԻՉ ԱՐՎԵՍՏ»
Սոնա Սահակյանը Առաջին անգամ Նիդերլանդներում (23.01.2021) Քովիդի 19-ի հետ կապված գործեց պարետային ժամ՝ երեկոյան 21.00-ից մինչև…
-
Կորոնավիրուսի պատվաստման վերաբերող հարցերին պատասխանում է Գոռ Խաչիկյանը
Հունվարի 24-ին ժամը 18:00 ին (ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ժ. 21.00-ին) «Նիդերլանդական օրագիրը» ուղիղ եթերում հյուրընկալել էր "Սինտ Անտոնիոս"…
-
Corona en oorlog in Artsakh, door de ogen van een kind
Vorige week vroeg mijn nichtje aan mij waarom oorlogen bestaan. Waarom landen elkaar niet lief vinden. En waarom soldaten niet…
- Post a new comment
- 0 comments
- Post a new comment
- 0 comments