
Թեև youtube-ում տեղադրել էինք Թաթուլ Ալթունյանի անվան պետական երգի-պարի վաստակավոր անսամբլի Նիդերլանդներում ունեցած ելույթների տեսաերիզները, այնուամենայնիվ մեր ընթերցողները մեզ գրում ու խնդրում են հայ ազգային երգ ու պարի իր կատարումներով Նիդերլանդներում առաջին անգամ հանդես եկած վաստակավոր խմբի կատարումների տեսաերիզներն ամբողջությամբ տեղադրել «Նիդերլանդական Օրագրում»: Հիշեցնենք, որ համերգը նվիրված էր ՀՀ անկախության 23-ամյակին: Այն կազմակերպել էր Հոլանդիայում ՀՀ դեսպանատունը: