?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

timermans

«Թիմերմանսը ոչ միայն արտաքին գործերի նախարար է, այլ նաեւ Facebook-ի»:
Ահա այսպիսի վերնագրով հոդված է հայտնվել nrc.nl նիդերլանդական կայքում' կապված այս երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանս Թիմերմանսի աշխատանքային գործունեության հետ: Երկրի արտաքին գերատեշչության ղեկավարի պաշտոնին 711 օր մնալուց հետո, այսօր Թիմերմանսը թողնելու է պաշտոնը և աշխատանքի է անցնելու ԵՄ-ում որպես Եվրոպական հարցերով կոմիսար: Նրա կարճ աշխատանքային գործունեությունը հասցրել են բնութագրել թե մամուլը, թե նրա պաշտոնակից ընկերները և թե անձամբ ինքն իրեն: Նա համարվում է Facebook սոցիալական ցանցի ամենաակտիվ երկրպագուներից մեկը: Նրա էջի հետևորդների թիվը վերջին երկու տարում 2012 թվականի 5000 մարդուց հասել է 203 հազարի: Սրան զուգահեռ աճել են նաև Թիմերմանսի ֆեյսբուքյան գրառումները, որի համար էլ նախարարը ստացել է «ֆեյսբուքի նախարար» տիտղոսը:
Նրա պաշտոնավարության օրոք բարձրացված մի շարք հայկական հարցեր օժանդակության չեն արժանացել'  կրելով  չեզոք վերաբերմունք: