
Նոյեմբերի 14-ին ժամը 18-ին Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճում տեղի կունենա ՕՐԵՐ ամսագրի 15-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։
Ծրագում` ելույթներ, երաժշտական համարներ եւ հյուրասիրություն։
Միջոցառմանը ներկա է լինելու նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Անշուշտ կուզեինք մասնակցել: Սա չի խանգարում այսօր հեռակա շնորհավորել ՕՐԵՐԻ 15-ամյակը' հուսով, որ կգա մի ՕՐ, որ իրոք շնորհավորանքի խոսքեր կփոխանակենք և կսեղմենք մեր կողմից շատ հարգված Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի և նույնանուն կայք էջի խմբագիր Աննա Կարապետյանի ձեռքը' 20, 25, 30 և մյուս տարելիցներին' ցանկանալով նրանց առողջություն, ուժ ու ավյուն, ստեղծագործական նորանոր հաջողություններ, իսկ ՕՐԵՐԻՆ վերելքներ դեպի տարիների ու դարերի բարձրունք:
Ամենալավագույն մաղթանքներով'
« Նիդերլանդական Օրագիր»
