niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մարսելցիների Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ շարժմանը' միանում են հոլանդահայերը

genocide
Հարգելի՛ ընկերներ,
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքը սկսել է
շարժում, որի նպատակն է համացանցի միջոցով տարածել կոչ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Շարժմանն արդեն իսկ միացել են հազարավոր  մարդիկ, այդ թվում  հայտնի անհատներ (Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, ԵՄ պատգամավոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Տեոխարուս, Հրատ Դինքի իրավապաշտպան Ֆեթիե Չեթին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյան, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայե, Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրա, Ֆրանսիական շոու բիզնեսի և հասարակական-քաղաքական շրջանակները ներկայացնող այլ անհատներ և այլն):
Այս նպատակով Facebook-ում բացվել է հատուկ էջ (տես), որտեղ տեղադրվում են շարժմանը միացած մարդկանց նկարները:
Այս շարժումն ավելի ընդգրկուն դարձնելու և դրան ավելի մեծ թափ հաղորդելու նպատակով՝ խնդրում ենք ձեզ նույնպես միանալ: Միանալու համար անհրաժեշտ է նկարվել A4 ձևաչափով ցուցանակով, որի վրա գրված լինի՝
#2015RTAG #Turkey #Recognize The Armenian Genocide
և այն տեղադրել ձեր ֆեյսբուքյան էջում (տես օրինակելի ձևը ): Այնուհետև Ձեր ֆեյսբուքյան էջի «Status» – ում տեղադրեք նոր նկարը և նկարի նկարագրի հատվածում կամ հարցին, թե ու՞մ հետ եք նկարվել մասում նույնությամբ, առանց որևէ բան փոխելու, գրեք կամ «copy և past» արեք ՝
գրառումը և սեղմեք՝ Enter:
Հրաչյա Ասլանյան
Tags: Իրադարձություններ.դեպքեր, Կարևոր, Նիդերլանդական օրագիր, հաղորդագրություն. միջոցառում, հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments