
Շարլ Ազնավուրը նոյեմբերի 22-ի շաբաթ երեկոյան Անտվերպենի Lotto Arena համերգասրահում հանդես եկավ մենահամերգով: Լեփ լեցուն համերգասրահում Ազնավուրի կատարումներն արժանացան հանդիսատեսի ամենաջերմ վերաբերմունքին' երբեմն ի ընթացս վարձատրվելով ծափահարություններով: Բացառիկ տենորով օժտված շանսոնյեն, չնայած 90-ամյա տարիքին շարունակում է իր կատարումներով հիացնել հանդիսականին: Տարբեր լեզուներով հնչող նրա երգացանկը բազմերանգ ներկապնակ ունի և բազմաթիվ իր երկրպագուներին պահեց մոտ երկու ժամ հաճելի զգազողության մեջ: կատարումներն սկսելուց առաջ մեծ երգահանը հաղորդակցվում էր դահլիճին' երբեմն կատակներ անում: Ազնավուրը կատարումներից մեկը նվիրեց Հայոց Ցեղասպանության եկող տարի նշվող 100-ամյա իրադարձությանը ' անրադարձելով զազրելի ոճիրի մասին: Այսպիսով, որքան էլ թուրքական լոբինգը փորձի ծուռ հայելիով ներկայացնել Ազնավուրին' իրողությունը նա է, որ ոճիրն ու մարդկության դեմ գործած հանցագործությունը պիտի դատապարտվի:
Վերջին երգից հետո չէին լռում հոտնկայս ծափողջույնները: Սա ստիպեց մեծ երգչին բեմ վերադառնալու : Այսպիսով ևս 10 րոպե երկարաձգվեց հանդիպումն ու հաղորդակցությունը մեծ լեգենդի հետ:
Հուշագրավ է, որ բելգիական showbizzsite կայքը բավական ջերմ հոդված գրելով հիշյալ համերգի մասին, զետեղել է Շարլ Ազնավուրի այդ օրվա 136 լուսանկար:
Բելգիական այլ թերթեր ու կայքեր ևս անրադարձել են հայտնի երգչի կենսագրությանն ու գործունեությանը: Պարտադիր նշել են, նրա ֆրանսիացի հայ լինելը, այն մասին, որ Անտվերպենում Ազնավուրը վերջին անգամ համերգ է ունեցել 2011 թվականին, հայտնել, որ կենդանի լեգենդը գրել, և տարբեր լեզուներով կատարել է 1200-ից ավելի երգեր, թողարկել' միլիոնից ավելի դիսկեր, սկավառակներ:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ անյյալ տարի դեկտեմբերին Շարլ Ազնաուրը համերգներ է ունեցել Նիդերլանդներում: Ամստերդամի Heineken համերգասրահում ունեցած երկու հաջող համերգներից հետո,Ազնավուրն այս տարի համերգներով հանես է եկել' Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում:
Շվեցարիայում' վատառողջ լինելու պատճառով շանսոնեյի համերգը հետաձգվել էր: