
Անցած կիրակին, Ամստերդամի «Սուրբ Հոգի եկեղեցում գործող Ս. Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցում հիշարժան էր նրանով, որ տեղի ունեցավ այս տարվա վերջին դասը: Օրվա ամենասպասված միջոցառումը սակայն Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հանդիպումն էր հաստատության անդամների հետ և կրթության թեմայով կարդացած նրա դասախոսությունը: Ներկաները նաև ստացան իրենց հետաքրքրող և հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները: Վերջում հանդիպման մասնակիցներն ու դպրոցի սաներն իրենց ղեկավար Վահան Ավագյանի, Ամստերդամի «Սուրբ Հոգի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Տարոն քահանա Թադևոսյանի և Նորին Գերազանցություն դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ ի հիշատակ լուսանկարվեցին: Այսպիսով դպրոցի սաները բարձր տրամադրությամբ ու հարուստ տպավորություններով այս տարի հրաժեշտ տվեցին դպրոցին' արդեն 2015 թվականի հունվարի 11-ին հանդիպելու մտադրությամբ:
«Նիդերլանդական Օրագիր»

