niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Փերինչեքի ցինիկ հայտարարությունը` ուղղված հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիին

Փերինչեքը ցինիկաբար հայտարարել է. «Տիկինը կարող է գալ դատական նիստին, բայց եթե անգամ Հիսուսի կինն էլ գա, միևնույն է, հաջողության հասնելու շանս չի ունենա»:

perincheq

Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը 2015-ի հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվելիք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին ներկայանալու է իր զույգ փաստաբանների հետ:Վկայակոչելով  Ermenihaber.am կայքին այս մասին հայտնում է «Հայերն Այսօր» պարբերականը:

Անդրադառնալով այն հարցին, որ եվրադատարանում Հայաստանի շահերը պաշտպանելու է հոլիվուդյան կինոաստղ Ջոջ Քլունիի կինը` հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին, Փերինչեքը ցինիկաբար հայտարարել է. «Տիկինը կարող է գալ դատական նիստին, բայց եթե անգամ Հիսուսի կինն էլ գա, միևնույն է, հաջողության հասնելու շանս չի ունենա»:

Ամալ Քլունին մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության ու հանցագործների արտահանձնման հարցերում: Ժամանակին նա պաշտպանել է «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շահերը:

Հիշեցնենք, որ Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիայի Լոզան քաղաքում հրապարակայնորեն հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, և միջազգային հանրությունը կեղծիքներ է տարածում»: Լոզանի դատարանը Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասսայական խտրականության մեջ և Հայոց ցեղասպանությունը հերքող հայտարարությունները դիտելով որպես Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթների խախտում, նրան դատապարտեց եռամսյա ազատազրկման կամ դրան համարժեք ֆինանսական տույժի ( շուրջ 2500 դոլար): Այնուհետև թուրք գորիչը, բողոքելով, որ խախտվել է իր խոսքի ազատությունը, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճռով բավարարել էր Փերինչեքի հայցը և Շվեյցարիային մեղավոր ճանաչել խոսքի ազատության իրավունքի ոտնահարման մեջ: Շվեյցարիան էլ իր հերթին բողոքարկել է ՄԻԵԴ-ի վճիռը:

Հայաստանի Հանրապետությունն այս գործում ներգրավվել է որպես երրորդ կողմ։ Նիստը նախատեսված է 2015թ. հունվարի 28-ին։ Հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը Եվրոպական դատարանի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ նիստում նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա։

Tags: Այլ, Իրադարձություններ.դեպքեր, Հենց այնպես, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments