
Նիդերլանդների հայկական համայնքներում երեխաների համար շարունակվում են կազմակերպվել Նոր Տարվան նվիրված հանդիսությունները: Դեկտեմբերի 28-ին աշխույժ իրարանցում էր Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության դահլիճում: Պակաս ոգևորություն չէր տիրում նաև Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում, որտեղ հավաքվել էին «Անի» միության սաները: Համայնքաշատ այս քաղաքներում բազմաթիվ երեխաների հետ ուրախ հանդեսին ներկա էին նաև նրանց ծնողներն ու բարեկամները, մանկավարժները: Նայմեխենում Ձմեռ պապին, եկել էր Հայաստանից, իսկ Մաստրիխտում Ձմեռ պապն ուներ նաև հին ավանդական Կաղանդ անունը: Նրանք գեղեցիկ նվերներ մատուցեցին փոքրիկներին: Վերջիններս էլ անթաքույց ջանասիրությամբ, որպես երախտիքի գնահատական ցուցադրեցին նոր ուսումնական տարում իրենց ձեռք բերած ոսկեղենիկ հայերենի գերազանց իմացությունը' երգեր, ոտանավորներ և արտասանություններ նվիրելով թե ' Ձմեռ պապին և թե իրենց ավագ բարեկամներին:












