niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Թուրքիայում նիդերլանդացի լրագրողին մեղադրել են ահաբեկչության քարոզչության մեջ

frederik
Նիդերլանդական  լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից  հրապարակում են լուրը 'ըստ  որի  թուրքական  ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանական  բաժինը,  ժամեր առաջ  ձերբակալել է Տիգրանակերտում բնակվող հոլանդացի լրագրողուհի Ֆրեդերիկա Գերդինքին, ով հայտնի է քրդական հարցի շուրջ հրապարակած իր հոդվածներով: Նրան մեղադրում են  ահաբեկչական քարոզչություն իրականացնելու  մեջ:  Այդ մասին Թվիթերի իր էջում գրառում է արել անձամբ Ֆրեդերիկ Գերդինքը:
Ժամեր անց նա գրել է, որ մի քանի ժամ հարցաքննելուց հետո  նրան ազատ են արձակել: Ֆրեդերիկան  նշել է, որ ոստիկաններին հետաքրքիր է եղել իր տան գույքի պարունակությունը: Գերդինկը խոստովանել է, որ սկզբում  խիստ վախեցել է տունը շրջապատած 8  հսկայամարմին ոստիկաններից:
Երևի թե թուրքական ոստիկանության նպատակն ի սկզբանե  եղել է հոլանդացի լրագրողուհու  "աչքը վախեցնելը":
Tags: Այլ, Հետաքրքիր է, Նիդերլանդական թերթեր, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments