ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻՑ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻՑ

Մաս 1

(թե ինչպես ամբողջ աշխարհից "գողանալ" ամենաբարձր մակարդակի մասնագետներին)

Marisha Shik-anyan/Nid.oragir: Որոշել եմ հատվածաբար պատմել էստեղի կյանքի պլյուսների ու մինուսների մասին. թե չէ հա ասում եմ, որ հիանում եմ էս երկրով, բայց չեմ պատմում, թե ինչի:

Եվ այսպես...

Նիդերլանդների թագավորության բնակչությունը չափազանց բազմազգ է: Պետությունը զարգացնելու ու էլ ավելի ծաղկեցնելու, ինչպես նաև աշխատանքային շուկայում մրցունակ գիտելիքներով մասնագետների պակասը լրացնելու նպատակով էստեղ ստեղծվել են այն բոլոր հնարավոր ու անհնար պայմանները` խելացի երիտասարդ մասնագետներին արտերկրից փախցնել-բերելու համար: Այստեղ կողք-կողքի ապրում են աշխարհի ամենատարբեր երկրներից ժամանակավոր կամ հիմնական բնակություն հաստատած մարդիկ:

(Ինչն իր հետաքրքրությունները և, իհարկե, դժվարություններն ունի:))

*Փաստ 1

Աշխատանքային հրավերով/աշխատանքային ապրելու իրավունքով Նիդերլանդներ ժամանած մասնագետներին ու նրանց ընտանիքի անդամներին անվանում են "էքսպատներ": Նրանց կյանքը միտումնավոր մաքսիմալ հեշտացված է Նիդերլանդներում, համենայնդեպս` առաջին 5 տարվա կտրվածքով:

- Նրանք տեղափոխվում են ընտանիքներով, գործատուն հոգում է ողջ ընտանիքի փաստաթղթերի պատրաստումը, տոմսերի ու վիզաների ծախսերը, անձնական իրերի տեղափոխումը (մեզ կես կոնտեյներ տեղ էին հատկացրել տեղափոխվելուց, իսկ բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության աշխատակիցներն իրենք փաթեթավորեցին մեր իրերը և ուղարկեցին):


- Առաջին 1 ամսվա համար գործատուն էքսպատի ընտանիքին ապահովում է անվճար բնակարանով/տնով` հիմնականում տվյալ քաղաքի կենտրոնական հատվածներում տեղակայված: Այս մեկ ամսվա մեջ դու պարտավոր ես գտնել քո հիմնական բնակարանը կամ տունը և տեղափոխվել: Մեծ (ու իրեն հարգող 😀) ընկերությունները "նորակոչիկներին" տրամադրում են նաև անձնական խորհրդատուներ, ովքեր այդ մեկ ամսվա ընթացքում քեզ օգնում են տուն գտնելու հարցում (շուկան իր յուրահատկությունն ունի, ինքնուրույն գլուխ հանելը բավական բարդ կլինի), տրամադրում են տեղեկատվություն, օգնում ինտեգրվելուդ առաջին քայլերում, ընդհուպ մինչև գրանցում ատամնաբուժարանում, կամ ընտանեկան բժշկի կաբինետում (մեր դեպքում հենց էդպես էլ եղավ):

- Եթե Նիդերլանդներում վարորդական իրավունք ստանալը մեծ գումարների հետ է կապված (պարտադիր դասերի հաճախում, քննությունների հանձնում` մոտավոր մինչև 5000 Եվրո ), ապա էքսպատների համար գործում են հատուկ պայմաններ)))) Տեղափոխվելուց հետո մենք ունեինք 6 ամիս մեր հայկական վարորդական իրավունքներով երթևեկելու համար: Այդ ընթացքում իրավունք ունեինք փոխել մեր հայկական վարորդականները ու ստանալ հոլանդականը` վճարելով ադմինիստրատիվ փոքրիկ գումար:

- Առաջին հինգ տարում էքսպատների համար մշակված է "30% ռուլինգ" կոչվող մի սխեմա, որի շնորհիվ քո եկամտի 30% չի հարկվում, այլ միայն 70 տոկոսը, ինչի արդյունքում "մաքուր" ավելի շատ գումար ես ստանում ամսեկան: 8 տարի ժամկետով էր նման հրաշքը, բայց անցած տարի նվազեցրին, դարձրեցին 5: 😩 Մեր մեջ ասած, մի ձևի ծիծաղելի ու նույնիսկ մի քիչ անարդար է ստացվում. կողքդ աշխատող հոլանդացու հետ կարող ես անել նույն գործը, ունենալ հավասար "կեղտոտ" աշխատավարձ, բայց փաստացի ստանալ ավելի շատ, քանի որ խեղճը հավեսով հարկվումա, իսկ դու` ոչ )))))) (բա հիմա ով լինի չկատաղի էս էքսպատների վրա : ) )

- 5 տարի Նիդերլանդներում ապրելուց հետո կարող ես դիմել քաղաքացիության: Բայց պետք է հանձնես հոլանդերեն լեզվի տարրական իմացությունդ փաստող քննություն:

*Փաստ 2

- Եթե ոչ ամեն մեկը, ապա ամեն երկրորդը էստեղ գիտի անգլերեն: Մարդիկ Նիդերլանդներում ապրում ու աշխատում են տարիներով` չտիրապետելով հոլանդերենին (մարդ կա 18 տարի ապրում է Ամստերդամում, բայց հոլանդերենը շատ վատ մակարդակի վրա է, կարելի է ասել, չի էլ խոսում. ես էդպիսի ընկերուհի ունեմ): Մենք էլ նոր-նոր ենք սկսել սովորել, ինչ մեղքներս թաքցնենք))

Իհարկե, հոլանդերենի իմացությունը քեզ կօգնի ավելի բազմազան դարձնել աշխատատուի ընտրությունը ու կհեշտացնի աշխատանք գտնելու գործընթացը, այնուամենայնիվ` էստեղ կան շատ-շատ միջազգային ընկերություններ, որտեղ անգլերենի իմացությունը լրիվ բավարար է աշխատելու համար:

- Սակայն ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ. առաջին հայացքից հեշտ թվում է, բայց իրականում էստեղ աշխատանք գտնելը բավական դժվար է ու, ինչպես շատերն են ասում, բախտի բան է: Որոշ ընկերություններում (հիմնականում` ՈՉ միջազգային) դժվարացնող հանգամանք կարող է լինել այն, եթե չտիրապետես հոլանդերենին: Բացի այդ, աշխատանքի ընդունելու գործընթացում կարող է դեր ունենալ ազգային պատկանելիությունը. եթե ունես նույն փորձը և գիտելիքները, ինչ քո "մրցակից" ազգությամբ հոլանդացի թեկնածուն, ապա կա մի օրենք, համաձայն որի Նիդերլանդներում գրանցված գործատուն պարտավոր է թափուր տեղը հատկացնել Հոլանդիայի քաղաքացուն:


*Փաստ 3

Նիդերլանդները հայտնի են նրանով, որ էստեղ շատ հանգիստ է կյանքը, մարդիկ "ռելաքսի" մեջ են ապրում, շատ քիչ են աշխատանքային ժամից ավել աշխատողները (օվերթայմ): Էստեղ շատ տարածված է տանից աշխատելու պրակտիկան: Բայց ամենահետաքրքիր փաստն այն է, որ որքան աշխատավարձդ տարեցտարի աճում է, այնքան էլ ավելի աճում են հարկերդ: Ու կա մի աշխատավարձի չափ, որ արդեն «ձեռք» չի տալիս ստանալ, քանի որ հարկերը գերազանցում են աշխատավարձդ` արդյունքում ավելի քիչ գումար ես ստանում հարկերը վճարելուց հետո։ Սակայն սրա լուծումն էլ են գտել խորամանկները))) Հասնում են էս շեմին ու խնդրում են գործատուներին, որ այսուհետ ոչ թե բարձրացնեն աշխատավարձը, այլ ուղղակի շաբաթական մեկ ավել ազատ օր տրամադրեն իրենց: ))) Ու էդպես տարեցտարի քո աշխատավարձը մնում է նույնը, բայց աշխատում ես շաբաթը չորս օր, հետո երեք օր... Հրաաաաշք ))))

Երևի սա՞ է երջանիկ ու անհոգ լինելու բանաձևերից մեկը)))

Երևի սա՞ է երջանիկ ու անհոգ լինելու բանաձևերից մեկը)))
Շարունակելի...

2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի հունվարյան ամփոփագիր-2

2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի հունվարյան լուրերում առանձնապես  աչքի ընկավ Նիդերլանդների  արտգործնախարարի պատմության մեջ առաջին այցը հայաստան:
Նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը դիմավորողների  և ուղեկցողների թվում էր  Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան  Բալայանը:

Ստեֆ Բլոկի այցը, այցելություն Ցեղասպանության հուշհամալիր, մամուլի ասուլիսը (տեսաերիզներ, լուսանկարներ)  իրադարձությունների  մասին այս թողարկման մեջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի    հունվար (2020) ամսվա  ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում:

18 января в 13:21 Դեսպան Բալայանն այցելեց VakantieBeurs զբոսաշրջային ցուցահանդեսի Հայաստանի տաղավար  Հունվարի 18-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց VakantieBeurs խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսի Հայաստանի տաղավար, ուր հանդիպեց ցուցահանդեսին մասնակցող հայկական զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Արցախի զբոսաշրջային ուղղությունները հավուր պատշաճի ներկայացնելու համար` դեսպան Բալայանը գոհունակությամբ արձանագրելով այս հայաստանյան տուրօպերատորների առավել ներկայացուցչական մասնակցությունը կարևոր միջոցառմանը։ "Այս կարգի միջոցառումների մասնակցության շնորհիվ է նաև, որ Նիդերլանդներից Հայաստան զբոսաշրջային հոսքը շեշտակիորեն աճել է", - ընդգծեց Հայաստանի դեսպանը։  Հայաստանի տաղավարում Տիգրան Բալայանը նաև զրույց ունեցավ ցուցահանդեսի կազմակերպիչների հետ, որոնց հետ քննարկեց տաղավարի անխափան գործունեությանն առնչվող հարցեր։   

20 января в 13:03 ·  Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն  Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին: https://www.mfa.am/hy/upcoming-events/2020/01/20/63 21 января в 22:38 ◾️ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի ՝ հունվարի 22-ից 23-ը Հայաստան կատարելիք պաշտոնական այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցելությունն է:  ◾️ Նախարարի այցին նախորդել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ՀՀ-ում դեսպանություն հիմնելու վերաբերյալ:  

◾️ Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցությունն ընթանում է մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, ՏՏ, մշակութային, արդարադատության, տարածքային ենթակառուցվածքների, ապակենտրոնացված համագործակցության և այլն։ Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։  Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  https://bit.ly/2Rc5cCJ 22 января в 11:25 ·  Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանությունն իր տեղը զբաղեցրեց Հովհաննես Թումանյանի թանգարանի օտարալեզու հրատարակությունների շարքում

Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան 22 января в 18:13 ·   

Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան։ Օդանավակայանում Նիդերլանդների պատվիրակությանը դիմավորել են ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։#Dutch Delegation head by Foreign Minister Stef Blok arrived to #Armenia. Ambassador Tigran Balayan and Tigran Samvelian, Head of European department of MFA welcomed the Delegation at the airport.  23 января в 16:12 

Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում:  Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձևակերպել է հագեցած և հավակնոտ օրակարգ և հետևողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով:  Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:  Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը: Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:  

23 января в 18:46 ·   

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ

Հունվարի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար:  

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով:   

24 января в 13:10 · ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հայաստան-Եվրամիություն հարաբերություննեերի խորությունը և ծավալն այնքան մեծ է, հարցերի քանակը՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտակրթականից մինչև սեկտորալ համագործակցություն, և դա ամրագրված է շատ կարևոր պայմանագրի մեջ: Այս տարիների ընթացքում ձևավորված է այնքան խորը համագործակության փորձ, առկա է այնքան խորը ծավալ և ներգրավվածություն, որ բնականաբար այդ հարաբերությունները մեկ օրվա մեջ չեն փոխվում: Մեր և Եվրամիության մտադրությունն է միասին աշխատելու դեպի այդ հարաբերությունների խորացումը, ամրապնդումը:  

Տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը24 января в 17:29

Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը:ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ բարեկամության շրջանակը ձեւավորվել է 2019թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի ընթացքում: Նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակույթային կապերի խորացմանը:Կարեւորելով համագործակցության այս հարթակը՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ապրիլ ամսվա ընթացքում նախատեսվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական  այցը Նիդերլանդների Թագավորություն:Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան բացումը կնպաստի Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանը: Այս համատեքստում նա կարեւորել է ֆիլմարտադրության եւ մշակույթի ոլորտներում տարբեր միասնական նախաձեռնությունների իրագործումը:Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հնարավոր  ուղիների շուրջ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է մասնավորապես «Կինոյի մասին» օրենքի ընդունումը եւ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչի վավերացումը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Նիդերլանդներում արդեն գրանցված է հայ կենդանասերների կազմակերպություն, որն օգնելու է Հայաստանում թափառող կենդանիների համար ապաստարանների ստեղծման եւ տարբեր ծառայությունների մատուցման աշխատանքների կատարմանը:Նիստի մասնակիցները կարեւորել են նաեւ երկկողմ համագործակցության զարգացումը գյուղատնտեսության բնագավառում, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների անցկացումն ու տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը:Դեսպան Բալայանը հորդորել է  բարեկամության շրջանակի հայկական կողմի անդամներին մշակել եւ ներկայացնել երկու երկրների միջեւ համատեղ ծրագրերի իրականացմանն  ուղղված նախաձեռնություններ:   

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

25 января в 11:54 ·  100 փաստ նոր Հայաստանի մասին - Նիդերլանդներին վերաբերող կետեր17. 2019 թվականին ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություններ, որոնց թվում Սփյուռքից դիմածների թիվը կազմում է շուրջ 30 ընկերություն, ընդանուր առմամբ ոլորտում ստեղծվել են ավելի քան 1200 նոր աշխատատեղեր: Արտոնության համար դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից: «ՆերՈւժ» ծրագրի շրջանակներում աշխարհի 17 երկրներից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) Հայաստան են ժամանել ավելի քան 47 ընկերություններ, որոնցից հաղթողները կարժանանան դրամաշնորհի և կստանան Հայաստանում ապրելու և աշխատելու հնարավորություն։18. 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը Ռուսատանի Դաշնությունից ավելացել է 76.2%-ով, Գերմանիայից՝ 2.2 անգամ, Ֆրանսիայից՝ 2.3 անգամ, Իտալիայից` 62.8%-ով, Նիդերլանդներից՝ 98.6%-ով, Իրանից՝ 13.3%-ով, Վրաստանից` 11.7%-ով, Կանադայից՝ 43.8%-ով, Ուկրաինայից՝ 31.7%-ով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45.7%-ով:78. 2019-ի նոյեմբերին ՀՀ քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Քաթարի կողմից։ Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը։ Շվեդիան, Սլովակիան, Սերբիան եւ Նիդերլանդները Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում կայացրին:  29 января в 00:07 · Քիչ առաջ Ալմելոյի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց Էջմիածին քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։Շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետ Արյեն Խերիթսենի և քաղաքային խորհրդի անդամներին Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ այս կարևոր քայլի համար։Հատուկ շնորհակալություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջյանին` իր վճռական ներդրման համար։

29 января в 18:27 · Բաքվի ջարդերի վերաբերյալ ելույթ ՄԱԿ Հաագայի միջազգային մոդելի շրջանակներում Հունվարի 27-ին տեղի ունեցավ <<ՄԱԿ Հաագայի միջազգային մոդել>> հիմնադրամի կողմից ամենամյա համաժողովի բացման արարողությունը։ Համաժողովի շրջանակներում պատմական հարցերով ենթամոդելավորման ընթացքում կայացավ <<Իրավիճակը Սովետական Ադրբեջանում (12/13 հունվար, 1990թ․)>> զեկույցի քննարկումը։ Նշյալ զեկույցի քննարկումից հետո ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Քրիստինե Ստեփանյանը։ Իր ելույթում անդրադարձ կատարելով 1990թ․ Բաքվի ջարդերին՝ Ք. Ստեփանյանը նշեց, որ, ցավոք, մինչ օրս ադրբեջանական իշխանությունները շարունակում են փաստերի ժխտմանն ուղղել ահռելի միջոցներ և ջանքեր։ Նա հավելեց, որ Սովետական Ադրբեջանի տարածքում հայկական բնակչության կոտորածների համար անպատժելիությունն իր պտուղներն է տալիս մեր օրերում․ Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել մարդկության դեմ այս հանցագործությունների համար, այլև փորձում են զոհերին մեղադրել իրենց իսկ նկատմամբ կիրառված բռնությունների և կոտորածի համար։ Հարցի առնչությամբ ելույթից և լուսանկարային ապացույցների ու փաստավավերագրական ֆիլմերի ներկայացումից հետո Ք․ Ստեփանյանը պատասխանեց ենթամոդելավորման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

30.01.2020Op deze dag hebben 28 jaar geleden Armenië en Nederland diplomatieke betrekkingen tot stand gebracht.28 տարի առաջ այս օրը Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

14 ч. · Dans le cadre du Mois de la langue française et de la Francophonie 2020,les Ambassades francophones aux Pays-Bas, l'Alliance française de La Haye, le Lycée français Vincent van Gogh et l'Institut français des Pays-Bas, avec le soutien de TV5 Monde, ont le plaisir de vous présenter« La BD Francophone : un art engagé »Le jeudi 5 mars 2020 de 18h00 à 21h30, au Pathé Buitenhof à La HayeAccueil du public dès 17h30Pour illustrer le 9e art, nos invités – bédéistes, journalistes ou experts issus du monde francophone -présenteront leur travail et leurs démarches intellectuelle et artistique. La soirée sera également l’occasion de rencontres et de débats visant à faire évoluer les représentations sur cette discipline trop longtemps considérée comme un art mineur.L’événement sera suivi de moments d’échanges et de partage entre les intervenants et le public, autour de dégustations francophones.

PROGRAMME Modération : Sonia Déchamps18h00 : Mots de bienvenue de S.E. Tigran Balayan, Ambassadeur d’Arménie au nom du Groupe des Ambassadeurs francophones des Pays-Bas. Discours de S.E. Stéphane Lopez, Ambassadeur, représentant permanent de l’Organisation Internationale de la Francophonie auprès de l’Union Européenne.18h15 : 1ère table ronde : « Bande dessinée et devoir de mémoire ».19h00 : Intervention des élèves du Lycée Vincent van Gogh de La Haye.19h15 : 2ème table ronde : « La bande dessinée, témoin de la réalité ».20h00 : Dégustations offertes par les ambassades francophones.Avec Judith Vanistendael (Belgique), Emilie Plateau (France), Zeina Abirached (Liban), Mayro Comics (Arménie), Guy de Lisle (Québec/Canada), Jean Auquier, ancien directeur du centre belge de la BD à Bruxelles (Belgique) & Emile Bravo, dessinateur de Spirou, parrain de l’évènement (France).  

14 ч. · ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԻՆՈԴԵՍԱՆՏ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄՀայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի հրավերով մասնակցում է փառատոնի աշխատանքներին:Արդեն կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ փառատոնի ղեկավարության հետ:Հարություն Խաչատրյանի մի շարք ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներ կայացել են հենց Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում և Հայաստանն ու հայկական կինոն մեծ համարում ունեն:Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում ընդգրկված է նաև երիտասարդ կինոռեժիսոր ՍԻԼՎԱ ԽՆԿԱՆՈՍՅԱՆԻ «Վախենալու ոչինչ չկա» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Արցախի սակրավորներին, որի փակ ցուցադրությունը վերջերս կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր կինոսրահում:Տեղեկացնենք նաև, որ Ռոտերդամում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի աշխատանքային խումբը՝ փառատոնի գեղարվեստական տնօրեն ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Gaiff Prօ -ի ղեկավար ՄԵԼԻՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ծրագրի համակարգող ՍՈՆԱ ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆԸ:Այս մասով բոլոր անակնկալները՝ 17-րդ «Ոսկե Ծիրան»-ում, որը կկայանա 2020թ. հուլիսի 12-19-ը:Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Ռոտերդամում մի շարք հանդիպումներ ունի նաև ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային զբոսաշրջային միջավայր» գլոբալ նախագծի հետ կապված: Ինչպես ասվել է, նախագծի մշակման փուլում սերտ աշխատանք է արված Ռոտերդամի մի շարք կառույցների, այդ թվում և Ամստերդամի Սինեմատեքի հետ:

2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի հունվարյան ամփոփագիր-1



2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի հունվարյան լուրերում առանձնապես  աչքի ընկավ Նիդերլանդների  արտգործնախարարի պատմության մեջ առաջին այցը հայաստան:
Նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը դիմավորողների  և ուղեկցողների թվում էր  Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան  Բալայանը:

Ստեֆ Բլոկի այցը, այցելություն Ցեղասպանության հուշհամալիր, մամուլի ասուլիսը (տեսաերիզներ, լուսանկարներ)  իրադարձությունների  մասին այս թողարկման մեջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի    հունվար (2020) ամսվա  ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում:

3 января в 10:31
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Ամստերդամում շուրջ հինգ տասնյակ նիդերլանդական ընկերությունների մասնակցությամբ Եվրասիական միության վերաբերյալ սեմինարը նախաձեռնելու և անցկացնելու համար Եվրասիական հանձնաժողովի կողմից Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը խրախուսվել է ԵԱՀ շնորհակալագրով։

3 января в 18:41
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում։Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։
Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։https://www.nederlandwereldwijd.nl/landen/armenie/reizen/reisadvies?fbclid
5 января в 20:26 ·Քրիստոս ծնա՜ւ եւ յայտնեցա՜ւ, մեզ ու ձեզ մեծ աւետի՜ս։ Շնորհաւո՜ր Սբ Ծնունդ:
Christ is born and revealed!!! Merry Christmas!

6 января в 23:15
Դեսպան Տիգրան Բալայանը Ամստերդամում ներկա է գտնվել Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն Թադևոսյանի հանդիսապետությամբ Սուրբ Ծննդյան առթիվ մատուցված պատարագին։

The enchanting The Naghash Ensemble will perform in Haarlem and Den Haag.

The Naghash combines the spirituality of Armenian folk songs, neo-classical music and post-minimalism with the energy of rock and jazz. Three fantastic female vocalists (twice a soprano and an alto), assisted by phenomenal musicians on Armenian instruments such as duduk, oud and dhol. The American-Armenian composer John Hodian leads the ensemble on the piano through music based on the sacred texts of the Armenian poet and priest M’krtich Naghash.


https://www.paard.nl/en/event/naghash-ensemble-2/

10 января в 18:57
Ambassador Tigran Balayan presented #Armenia's foreign policy and Armenian Government's large-scale reforms to the students of the Hague Academy of International law.
Դասախոսություն` Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի ուսանողների համար

Հունվարի 10-ին դեսպան Տիգրան Բալայանը` Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և հիմնական ուղղությունների, Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ դեսպանություն այցելած Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի տարբեր երկրներ ներկայացնող ուսանողների առջև։

Դասախոսությունից հետո դեսպան Բալայանը պատասխանեց ղարաբաղյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի թավշյա հեղափոխության արդյունքների մասին ուսանողների բազմաթիվ հարցերին։


16 января в 15:07 ·
Նիդերլանդների խորհրդարանում նշեցին Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը

Հունվարի 16-ին դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում, ուր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների և կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ նշվեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնության հաջողությունը։Դիմելով՝ ԱԳՆ բյուջեում լրացումը նախաձեռնած պատգամավորներին դեսպան Բալայանն ասաց. «Իմ կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստանում ընթացող գործընթացներին աջակցող և հայ-նիդերլանդական հարաբերությունների առավել ընդլայնումը խթանող կարևոր քայլի համար։ Դեսպանության հիմնումը խորհրդանշում է մեր երկկողմ հարաբերություններում արձանագրված առաջընթացը և 

փոխգործակցությունը խորացնելու երկուստեք տրամադրվածությունը»։Միջոցառման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում և հարթակներում համագործակցության զարգացումը խթանելու վերաբերյալ։

17 января в 19:07 ·
"Արարատի կախարդանքի ներքո. Հին #Հայաստան|ի գանձերը" ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Դրենթսի թանգարան, ուր հանդիպում ունեցավ թանգարանի տնօրենի և ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների հետ։


Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Սահակ Վարդապետ Ամատունու մահվան 100 տարին

Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունին իր կենդանության ժամանակ բավական հայտնի անձնավորություն էր և վայելում էր ժամանակի հայ գիտական ու գրական աշխարհի համակրանքը: Այն խամրեց նրա մահվանից անմիջապես հետո, որն համընկավ  Հայաստանում հաստատված բոլշևիկյան իշխանությանը: Հետին պլան մղվեց Հայ  Եկեղեցին ու նրա դարավոր անխախտ  դերը: Նա Կոմիտաս վարդապետի առաջին ուսուցիչներից էր, առաջիններից մեկը բառարանագիտության և  հայ ազգային շարականագիտության ասպարեզում: Շրջապատը նրան ճանաչել է որպես վերին աստիճանի համեստ ու կոռեկտ,խոնարհ , մարդամոտ ու մարդասեր, հայրենիքն ու նրա եզերքները սիրող անհատականության: Նա ճանաչել է ու լավ փոխհարաբերություններ է ունեցել իր ժամանակի գրական կյանքի  գրեթե բոլոր անվանի մշակներին` Թումանյան, Աղայան, Վրթանես Փափազյան, Կարապետ Կոստանյան, Նիկողայոս Ադոնց, Երվանդ Լալայան, ակնառու գրողներ, լեզվաբաններ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ստեփան Մալխասյան,  էլի շատերը:  Թեև նա գրական զգալի ժառանգություն է թողել, այնուհանդերձ նրա մահվանից հետո, որն համընկել էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը և անտեսվել Հայ Առաքելական Եկեղեցու  դերը, խամրեց հայ հասարակական քաղաքական մշակութային կյանքն, դրա հետ  մոռացության մատնվեցին նաև Սահակ վարդապետ Ամատունու գրական ժառանգությունը:  Բնական է, որ նոր սոցիալիզմի կառուցման շրջանում նրա թողած գործերն ու ձեռագրերը  չպետք է հետաքրքրեին լենինիզմը դրոշ դարձրած քարոզիչներին: Հետագայում շատ քիչ մասնագետներ խորհրդային ամենաբարենպաստ ժամանակներում, լավագույն դեպքում պետք է արձանագրեին նրա արխիվային հարուստ նյութերը, որոնք պահված  են Մատենադարնի (թղթ.39,40) և մյուս արխիվներում: Այսօր անարգված` մոռացության մատնված ու վանդալի է ենթարկված նրա գերեզմանը, որի տեղը գրեթե մոռացության է մատնված: Ջարդված է նրա գերեզմանի միջուկը, որտեղ նշված է եղել նրա ծննդյան ու մահվան տարեթվերը:
«Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների մասին իր բացառիկ նախագծի շրջանակներում փորձել է Սահակ վարդապետի մասին եղած տեղեկությունները  ի մի  բերել` ավելացնելով սեփական հետազոտությունները: Հիմա
ուզում ենք առանձնապես անրադառնալ նրա մահվան տարեթվին: Համացանցում շրջանառվում է 1917-ը, որն այդպես չէ: Նախ հենց այդ թվականին` 1917, Էջմիածնում լույս է տեսել նրա  «Ժամակարգութեան մեկնութւն իմաստասիրի Սիւնեաց եպիսկոպոսի» գիրքը՝ 87 էջ :
Սահակ Ամատունին մահացել է քիչ հավանական 1919թ դեկտեմբերի, կամ էլ` շատ հավանական է 1920թ. հունվարի 28-ին: Իր կտակի համաձայն հուղարկավորվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում`  Թուխ մանուկ մատուռի ձախ մասում:
1973 թվականի «Լրաբեր Հասարակական Գիտությունների*» հանդեսում բանասեր Ա.Հ.Ադամյանը իր հոդվածում  կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին: 1920 թ մյուս վարկածն այն է, որ մեր ձեռքի տակ են երկու վավերագիր` դեռևս չհրապարակված լուսանկարներ, որոնց վրա հիշյալ ` 1920 թ. մակագրել են Սահակ Ամատունու հարազատները: Հորեղբոր՝ Սահակ Ամատունու եզակի լուսանկարից մեկին, որպես տարեթիվ՝ 1920 թ  նշել է Տաճատ Հարությունի Ամատունին: Մյուսը՝ «Հայոց բառ ու բան» գրքի բնօրինակ լուսանկարներից մեկն է, որը ժամանակին հեղինակը նվիրել է հորեղբոր տղային՝ Նիկոդիմոս Ամատունուն: Այս նկարի տակ նույն թվականը հիշատակել է Նկոդիմոսի եղբոր թոռը՝ Իշխան Հայկի Ամատունին:
-----------------
*)Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.
-----------------
*)Ադամյան, Ա. Հ. (1973) Սահակ Ամատունու արխիվը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2 . p. 105.

Սահակ Վարդապետ Ամատունու մեր նախագծի  ամբողջական հոդվածները կարդալ.
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին


«ԱՆԻ» կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի հայ համայնքներում

ՀՐԱՎԵՐ - EINLADUNG

Հարգելի հայրենակիցներ,

Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող, ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը 2020 թվականի հունվարի 31-ից փետրվարի 10-ը Գերմանիայի, Լյուքսեմբուրգի և Իսպանիայի մի շարք քաղաքներում կհանդիպի տեղի հայկական համյնքներին և ելույթներ կունենա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության և Արցախում կայանալիք ընտրությունների թեմաներով:

Եվրոպայի Հայերի Համագումարը (ԵՀՀ) այս առիթով Դուիսբուրգ քաղաքում պարոն Թաթուլ Հակոբյանի հետ կազմակերպել է հանդիպում, որը տեղի կունենա 2020 թ․-ի փետրվարի 1-ին:

Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու այս հանդիպմանը:
Հանդիպման ժամը և վայրը՝
Ort: Brückelstr. 83, 47137 Duisburg –Obermeiderich
Beginn: 15:00
Ende: 18:00

Հանդիպման վայրը հասանելի է Դուիսբուրգի կենտորնական կյարանից 903 համարի մետրոյով դեպի Դինսլակէն կամ Դուիսբուրգ-Օբերմայդրիշ (Dinslaken, Duisburg-Obermeidrich) ուղղությամբ, իջնել Emilstraße կանգառում:

EINLADUNG

Liebe Landsleute,

Der CivilNet-Reporter Tatul Hakobyan, Koordinator des Zentrums für Armenian Studies ANI, wird vom 31. Januar bis 10. Februar 2020 in einer Reihe von Städten in Deutschland, Luxemburg und Spanien für armenische Gemeinden Vorträge zur armenischen Innen- und Außenpolitik halten.

Dies diesbezüglich hat die “Assembly of Armenians of Europe“ ebenfalls ein Treffen mit dem armenischen Journalisten Herrn Tatul Hakobyan organisiert.

Hiermit laden wir Sie herzlich zum Treffen mit dem Herrn Hakobyan ein und freuen uns Sie an dem Tag begrüßen zu dürfen.

Ort: Brückelstr. 83, 47137 Duisburg –Obermeiderich

01.02.2020 թ.
Beginn: 15:00
Ende 18:00
statt.

Erreichbar: Von Duisburger HBF mit der Linie U-903 Richtung
Dinslaken oder Duisburg-Meiderich bis Haltestelle Emilstraße.

Թաթուլ Հակոբյանը իր ելույթում անդրադառնալու է Արցախում 2020 թ․-ի ապրիլին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին և այդ կապակցությամբ հայ հանրության մոտ առկա տրամադրություններին:
Ելույթներից հետո պարոն Հակոբյանը կպատասխանի ներկաների հարցերին, իսկ վերջում կներկայացնի իր հեղինակած և «ԱՆԻ» կենտրոնի կողմից հրատարակած իր նոր հատորները:
Գրքերի վաճառքից ստացված գումարները կուղղվեն «ԱՆԻ» կենտրոնի հետագա գործունեությանը:

Թաթուլ Հակոբյանի Արևմտյան Եվրոպայի երկրներ կազմակերպված այս այցը ֆինանսավորվում է նրա հրատարակած գրքերի վաճառքից ստացված հասույթով, ինչպես եղել է 2019 թվականի նոյեմբերին Արևմտյան Եվրոպայի հինգ երկրներ նրա այցը, և նրա վերջին երեք այցելությունները ԱՄՆ և Կանադա (2016-2018 թթ), Եգիպտոս, Իրան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ:

Եվրոպական այցի օրերին Հակոբյանը կներկայացնի հետևյալ գրքերը.

Tatul Hakobyan, ARMENIANS and TURKS, 2019 edition
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019թ հրատարակություն
Artashes Vruyr, IN ANI, 2020 edition
Eghishe Kajuni, General Andranik, 2020 edition
Քաջազնունի, Վրացյան, Դարբինեան, Նավասարդյան, Ջամալյան, ՀՅԴ-ն անելիք ունի՞, թե՞ չունի, 2019թ հրատարակություն
Հովհաննես Քաջազնունի, ԵՐԿԵՐ, 2018թ հրատարակություն
Ալեքսանդր Խատիսյան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, 2018թ հրատարակություն
Վարդան Հարությունյան, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 2018թ հրատարակություն
Ստեփան Սապահ-Գիւլեան, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ, 2017թ հրատարակություն
Ռուբէն Տէր Մինասեան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ, 2017թ հրատարակություն
Tatul Hakobyan, Karabağ güncesi; Yeşil ve Siyah, in Turkish, 2013
Թաթուլ Յակոբեան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ. ՀԱՅԵԱՑՔ ԱՐԱՐԱՏԷՆ, 2012թ. հրատարակութիւն
Թաթուլ Հակոբյան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ, 2011թ, երրորդ հրատարակություն
Թաթուլ Հակոբյան, ՀԱՅԵՐԸ եւ ԹՈՒՐՔԵՐԸ, ՀԱՅԱՑՔ ԱՐԱՐԱՏԻՑ, 2010թ հրատարակություն
Tatul Hakobyan, KARABAKH DIARY; BLACK and GREEN, 2010 edition
Թաթուլ Յակոբեան, ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽԵԱՆ ՕՐԱԳԻՐ, 2010թ հրատարակութիւն
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Եվրոպայի Հայերի Համագումար (Գերմանիայի մասնաճյուղ)
13.01.2020 թ․
Kontakt: Yervand Khosrovian, Tel: +49 (0)15111650391

Երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա՞ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը

Արվեստը քաղաքականացնելու Դրեզդենի օպերային թատրոնի քաղաքական խայտառակ որոշումը.
Իր Ֆեյսբուքյան էջում հայտնի հայ երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է.

Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…
-----------------------------------------------------------------
YEREVAN, JANUARY 13, ARMENPRESS. Azerbaijani opera singer Yusif Eyvazov has refused to sing with Armenian singer Ruzan Mantashyan for “political reasons”. ARMENPRESS reports forumopera.com informs that the two artists were scheduled to sing together at Dresden opera ball on February 7.World famous opera singer Hasmik Papian has also commented on the incident.“Where have we reached?... Singer Yusif Eyvazov, the husband of Azerbaijani soprano Anna Netrebko has refused to sing with Armenian singer Ruzan Mantashyan, citing her being Armenian, which means for political reasons. I have sang in the mentioned opera theatre and I cannot recall any similar incident. I plan to raise my voice of protest”, she wrote.
Edited and translated by Tigran Sirekanyan


Հայաստանում տպագրում և ընթերցում են «Նիդերլանդական օրագրի» հոդվածները

Այն, որ «Նիդերլանդական օրագիրը» դրական առումով բավական լավ ճանաչում ունի նաև Հայաստանում, դա ակնհայտ է: Հերթական անգամ համոզվեցի, երբ  պատահական աչքովս ընկավ թերթերից մեկում, ավելի կոնկրետ «Իրատեսի» երեկվա` հունվարի 14-ի համարում տպագրված Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը` «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Հայ Ազյանի (Hay Azian) հետ: Սա հաճելի անակնկալ էր: Անմիջապես մի օրինակ էլ ես գնեցի ու բավականությամբ կարդացի ողջ հարցազրույցը, թեև տեքստին ծանոթ էի դեռ համացանցից:  Հաճելի էր տպագրված  տեսնելը: Մոտեցա ինձ հետ գրեթե զուգահեռ ընթերցանությունն ավարտած ու դեռ տրանսպորտին սպասող  երիտասարդ  աղջկան, որի մոտ տեսել էի թերթը. հարցնում եմ
-Դուք մինչև վե՞րրջ կարդացիք այն:
-Պատկերացրեք` այո:  Մանավանդ ծավալուն հոդվածներ չեմ սիրում, բայց սա ամբողջովին կլանեց ու մի շնչով կարդացի: Հարցերը հետաքրքիր էին, պատասխանները անկեղծ, կատարված գործերը գոհացնող: Մտածում եմ այսպես պետք է  աշխատեն մեր երկրի բոլոր դեսպանները:
-Իսկ «Նիդերլանդական օրագիրը» ձեզ ծանո՞թ է:
-Այո, վաղուցվանից  եմ հանդիպել, ես ավելի շատ թերթ ընթերցել եմ սիրում, քան մտնել համացանց:  «Նիդերլանդական օրագիրի» հոդվածները երբեմն հանդիպել եմ «Առավոտ», «Հետք» և այլ թերթերում,  պարտադիր կարդում եմ:
Զրուցակցուհուս ասում եմ.
- Իսկ գիտեք, որ գոյություն ունի  «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ու կայքերի տարբերակը:
Պատասխանում է, որ  վերջերս է  հանդիպել ֆեյսբուքյան էջին, սակայն մինչ այդ «Նիդերլանդական օրագրի» նյութերը ավելի հաճախ տեսել է համացանցի տարբեր լրատվական կայքերում:
-Երբ գտա էջը անմիջապես բաժանորդագրվեցի ու լայքեցի, հետաքրքիր էջ է:

Ժպտում  է, ապա  ընդառաջ քայլում վերջապես կանգառին մոտեցող տրանսպորտին:  Զրուցակցիս հրաժեշտ տվեցի այդպես էլ առանց անունն իմանալու:
Շուտով «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջը կունենա իր ութ հազարերորդ բաժանորդը` որը պարզապես մեկ  անուն ունի`  ընթերցող:

ԷԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նիդ.օրագրի թղթ.
ԵՐԵՎԱՆ


Հիշյալ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք  կարդալ այստեղ.

Հ.Գ.-Շնորհակալություն ենք հայտնում «Իրատեսին», գլխավոր խմբագիր Փիրուզա  Մելիքսեթյանին, ընդհանրապես բոլոր այն  լրատվամիջոցներին որոնք տարածում են «Նիդերլանդական օրագրի » նյութերը` դրանով նպաստելով  ու ամրապնդելով սփյուռքում հայ համայնքային կապը:


Նիդերլանդներից` երեխաների մտավոր ունակությունները զարգացնող խաղալիքներ Երևանի թիվ 152 մանկապարտեզին

Ամանորյա տոների առիթով հոլանդական «Լուսավոր Ապագա» Հ/Կ-ն (Stichting Bright Future) բարեգործական նկատառումներով երեխաների մտավոր կարողությունները զարգացնող խաղալիքներ, գրքեր և գրենական պիտույքներ է ուղարկել Երևանի թիվ 152 մանկապարտեզին։ Ակցիային միացել են Նիդերլանդներում բնակվող ինչպես հայ, այնպես էլ օտարազգի երիտասարդ կամավորներ, ծնողներ։ Հավաքված փաթեթները Հայաստան տեղափոխելու գործընթացում իր  աջակցությունն է ցուցաբերել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Մանկապարտեզի ընտրությունը կատարվել է «Լուսավոր Ապագա» Հ/Կ կողմից՝ հիմք յննդունելով Երևանի թիվ 152 մանկապարտեզի սաների ծնողների դրական արձագնքը։ Չնայած խաղալիքների և աշխատանքային պարագաների սակավությանը՝  մանկապարտեզի տնօրեն Աննա Զաքարյանի գլխավորությամբ, մանկապարտեզում տիրում է ուրախ  աշխատանքային մթնոլորտ. խաղալիքները պատրաստվում էին գունավոր թղթերից՝ սեփական ձեռքերով։ 

Collapse )