Ապրիլ 24-ի ոգեկոչման արարողություններ Նիդերլանդներում

FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands

Հայտարարություն

Միշտ կարևոր է միասնաբար հարգել Մեծ Եղեռնի սրբացած նահատակների հիշատակը։ Այս տարի ևս մենք ոգեկոչելու ենք մեր զոհերին վերապրելով նրանց կրած տառապանքները։ Քանի որ համավարակի սահմանափակումների հետևանքով հանրային միջոցառումները չեն թույլատրվում, մենք կազմել ենք առցանց ծրագիր, որին կարող եք գրանցվել, որպեսզի այսպիսով միասին նշենք հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։

2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ ցուցաբերած ադրբեջանական վայրագությունները և հատկապես միջազգային հանրության վերապահ կեցվածքը, մեր հիշողության մեջ վերակենդնացրին հայոց ցեղասպանության արհավիրքը։ Այս երևույթը հնարավոր չէ առանձացնել նկատի ունենալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և շատ երկրների կողմից ցեղասպանության լիարժեք չճանաչելը։ Մենք շարունակելու ենք համառորեն պայքարել թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեմ։

Ապրիլի 24-ին, ժամը 12-ին, կարող եք դիտել մեր հեռարձակումը Հոլանդահայ ֆեդերացիայի (FAON- ի) և «Հայոց ցեղասպանության ոգեկոչման» (Armeense Genocide Herdenking) ֆեյսբուքյան էջերում։ Ծրագիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնց մասին շուտով կծանուցենք։ Տեսանյութը պատրաստել են Հոլանդահայ ֆեդերացիայի 24 ապրիլ հանձնախմբի «Սիրտ» խմբակի երիտասարդները։ Այժմ ներկայացնում ենք երկու դրվագ ոգեկոչման ծրագրից։

- Պրոֆ. դոկտոր Ուգուր Յունգյորը (Ugur Üngör) մեկնաբանելու է Նիդերլանդներում բնակվող ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգների անձնական ընտանեկան պատմությունները հայոց ցեղասպանության պատմության համատեքստում։

- Մենք նաև ցանկանում ենք ձեզ հայտնել, որ նախատեսվում է առցանց ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղել հայոց ցեղասպանության հուշարձանին։ Այսպիսով դուք հնարավորություն կունենաք մասնակցել հայոց ցեղասպանության ոգեկոչմանը, քանի դեռ ուժի մեջ են համավարակի պատճառով հանրային միջոցառումների արգելքները։

Դուք կարող եք մեր միջոցով ծաղիկ պատվիրել մեկ եվրոյով (կամ ավելի) և մենք դրանք ձեր անունից դնելու ենք ցեղասպանության հուշարձանին։  Ձեր ցանկացած գումարը դուք կարող եք փոխանցել հետևյալ բանկային հաշվեհամարին` NL19ABNA 0567079678  t.n.v. Armeense Culturele Vereniging Abovian inzake 24 april  նշելով ձեր անունը (անունները)։ Ձեր փոխանցած գումարի համաձայն ծաղիկներ են զետեղվելու հուշարձանին, օրինակ մեկ եվրոյի համար` մեկ ծաղիկ, 5 եվրոյի համար` հինգ ծաղիկկ և այլն։

Կազմակերպությունները և ընտանիքները կարող են ծաղկեպսակ պատվիրել։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի» (Armeense Genocide Herdenking) ֆեյսբուքյան էջի միջոցով։

Ժամը 16-ին Դիրկ Ռոդզանտը հանդես կգա առցանց դասախոսությամբ և հարցուպատասխանով իր դոկտորական դիսերտացիայի թեմայով` «Նիդերլանդները և հայերի հալածանքները Օսմանյան կայսրությունում, 1889-1923 թթ.»։ Նա իր գիտական թեզը պաշտպանելու է ապրիլի 23-ին Ամստերդամում։ Այս առցանց դասախոսությանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ կապի միջոցով` https://fb.me/e/BJUzHNsQ

--------------

Samen herdenken van de Armeense genocide is en blijft belangrijk. Ook dit jaar staan we weer op om onze slachtoffers en al het leed te gedenken. Omdat publieksevenementen nog altijd niet zijn toegestaan, hebben wij een onlineprogramma voor u voorbereid, waarvoor u zich kunt aanmelden, om zo toch samen te herdenken.

De oorlog in Artsach (Nagorno Karabach) in 2020 en wijze waarop deze gevoerd is tegen de Armeniërs, maar zeker ook de internationale afhoudende opstelling, herinnerden ons op harde wijze aan de periode van de genocide. De ontkenning daarvan door Turkije en het niet-erkennen daarvan door vele landen zijn hier niet van los te zien. We blijven hier keihard tegen strijden.

Op 24 april om 12.00 uur kunt u de live uitzending bekijken op de facebook pagina van FAON en Herdenking Armeense Genocide. Deze bestaat uit meerdere onderdelen, waarover binnenkort nader bericht, en is geproduceerd door de jongeren van Sirt in het FAON 24 april Comité. Twee zaken lichten we er nu alvast uit.

– Prof. dr. Ugur Üngör geeft context en toelichting bij een aantal persoonlijke familieverhalen van Armeniërs in Nederland.

– Ook willen wij uw aandacht vooraf alvast vragen voor de online krans- en bloemenlegging. Zo kunt u, nu een publieksherdenking niet mogelijk is, toch deelnemen aan de herdenking.

Voor €1,- kunt u een bloem te bestellen, die wij namens u bij het monument zullen plaatsen. Dit kan door een overschrijving op het volgende bankrekeningnummer: NL19ABNA 0567079678 t.n.v. Armeense Culturele Vereniging Abovian inzake 24 april. Het bedrag geeft aan hoeveel bloemen u wilt leggen, €1,- voor 1 bloem, €5,- voor 5 bloemen etc. Vermeld s.v.p. naam of namen in de omschrijving.

Ook bestaat voor organisaties en families de mogelijkheid om een krans te laten leggen. Voor meer informatie hierover kunt u contact met ons opnemen via de facebook pagina Armeense Genocide Herdenking.

Om 16.00 uur zal Dirk Roodzant een online lezing en Q&A verzorgen met als onderwerp zijn onderzoek “Nederland en de vervolgingen van Armeniërs in het Ottomaanse Rijk, 1889-1923”, waarmee hij op vrijdag 23 april in Amsterdam zal promoveren. Wilt u deelnemen aan de online lezing, ga dan naar de evenementpagina om u aan te melden.



Ամենուր հաջողության գրավականը աշխատանքն է


Նիդերլանդահայերը

Որպես Նիդերլանդների բնակիչ՝ Հայաստանի ընկեր-հարազատների հետ խոսելիս հաճախակի ենք լսում՝ «Ձայնդ տաք տեղից է գալիս, Եվրոպայում ամեն ինչ ավելի հեշտ է» արտահայտությունը: Համոզված ենք, որ սփյուռքահայ մեծամասնությունը չի համաձայնի նշված արտահայտության և Հայաստանում տիրապետող ընդհանուր կարծիքի հետ, քանզի Եվրոպայում նույնպես մարդիկ (հատկապես գաղթականները) տարբեր ասպարեզներում կարող են միայն մեծ ջանքերի արդյունքում հասնել բարձունքների:  

Բախշիկ Մարտիրոսյանը
Բախշիկ Մարտիրոսյանը

Այս թեմայի շուրջ զրուցեցինք մեր հայրենակից, երիտասարդ ձեռնարկատեր Բախշիկ Մարտիրոսյանի հետ: Բախշիկը պատմեց, որ Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո իրենցից 13 տարի է պահանջվել մինչ ստացել են Նիդերլանդներում կացության իրավունք: Այս տարիների ընթացքում նա չի հուսալքվել, երբ զրկվել է ուսման համար պետության ֆինանսավորումից, հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու ուսանողական քարտից, վարորդական իրավունքի համար դասեր ստանալու և բազմապիսի այլ հնարավորություններից, որոնցից հնարավորություն ունենին օգտվելու իր հասակակից նիդերլանդցիներն ու կացության իրավունք ունեցողները: Չնայած սահմանափակումների՝ նա չի կորցրել սերն ու հետաքրքրությունն ուսման հանդեպ և հաջողության հասնելու կիրքը: Պայքարել է: 

Նա պատմեց, որ անգամներ նամակներով դիմել է Նիդերլանդների թագուհուն, պետական մարմինների, ցույց տալով, որ չնայած բազմաթիվ խոչընդոտների, ունի ուսումնական հաջողություններ՝ հուսալով ստանալ կացության իրավունք: Հիմա, իհարկե, ժպիտով է խոսում դժվար ճանապարի մասին, քանի որ գնահատում է ձեռք բերած յուրաքանչյուր գիտելիք, հմտություն, ծանոթություն և քրտնաջան աշխատանքի կամք:  

Մեր հարցին, թե որտեղից սկսեց իր ձեռնարկությունը, ժպիտով պատասխանեց. «իմ ննջարանից»: 2013 թվականին, Կիրառական գիտությունների համալսարանի Մեքենաշինություն բաժնում ուսանելուն զուգահեռ, ծնողների աջակցությամբ սկսեց զբաղվել տնտեսվարությամբ (պլաստմասե կիսաֆաբրիկատների արտադրություն): Ձեռնարկությունն արդեն լազերային կտրում և փորագրություններ է անում շաբաթական  ավելի քան 120,000 պլաստմասե պահեստամասեր՝ որպես հումք արտադրական արդյունաբերության համար և ունի 700 ձեռնարկություն-հաճախորդներ: 7 տարվա ընթացքում «BMTEC» փոքր ընկերությունը վերաճեց խոշոր արդյունաբերական ձեռնարկության:

Վերջապես, մեր հարցին, թե ինչն է իրեն ոգեշնչում, Բախշիկը պատասխանեց. «Չնայած որ մեծ սեր ունեմ տեխնոլոգիայի հանդեպ, ինձ առաջնորդում են մարդիկ: Նրանք են ինձ էներգիա հաղորդում: Տեխնիկապես ամեն ինչ հնարավոր է լուծել, սակայն ինձ համար գլխավորը մարդն է»:

Աշխեն Բակլաչյան

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին»:

Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger!


Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից

Շուրջ 1 տարի ապրելով Նիդեռլանդներում (հունիսին կլրանա 

ուղիղ 1 տարին), տեսնում եմ և վերլուծում սոցիալական շատ

 խորը երևույթներ, որպեսին շատ կուզեի տեսնել նաև մեր 

հայրենիքում



1.Այստեղ փողը ոչ այլ ինչ է, քան մարդու ապրուստի և գոյատևման միջոց

2. 4-5 տարեկանից երեխան սկսում է գիտակցել փողի արժեքը, ծնողները և սոց. միջավայրը սովորեցնում են ապրելու և ինքնագոյատևելու ուղիները:

3. 14 տարեկանից երեխաները, անկախ սեռից, դասերից հետո կամ ազատ օրերին սկսում են աշխատել տարբեր տեղերում' սուպերմարկետներ, բացօթյա սննդի կետեր, սրճարաններ և այլն 

4.Վերոնշյալ կետի դեպքում, մինչև 18 տ աշխատող երեխաներից պետությունը աշխատավարձից հարկեր չի գանձում

5. Փոքրուց երեխային սովորեցնում են ինքնուրույն կյանքին և պատասխանատու լինել իրենց քայլերի համար

6. Աշխատող երեխաները իրենց աշխատավարձի մեծ մասը հավաքում են իրենց հետագա կյանքը կառուցելու համար' ԲՈՒՀ ընդունվելիս կրթավճարների, հետագայում ծնողներից առանձնանալիս  վարձով բնակարանի/տան և այլ նպատակներով

7. Տուն կամ բնակարան այստեղ գնելը հեշտ չէ և երկար գործընթաց է, հիմնականում հիպոթեքային վարկով են վերցնում և զույգը պետք է ունենա, ցույց տա բանկում տուն գնելիս, իրենց մին. 6 ամսվա կնքված աշխատանքային պայմանագրերը: Թեկուզ իրենց խնայած և հավաքած գումարը այդ դեպքում փրկություն չէ, քանի պետք է պատասխան տան պետությանը, թե որտեղից են հավաքել  հավաքած կլորիկ գումարը..  Շատ տարածված է սոցիալական տներում բնակվելը, իսկ տան պայմանները և սիստեմը շատ հարմարավետ է, առանց շքեղությունների

8. Շատ տարածված է օգտագործված, բայց նորմալ աշխատող կենցաղային տեխնիկայի և ապրանքների օգտագործումը։ Բնավ ամոթ չէ, օրինակ շատ էժան գնով հայտնի բրենդային, լավ որակի և նորմալ աշխատող  օգտագործված ամանեղենի լվացքի մեքենա գնելը, դրա տեղը մի քանի հարյուր եվրոները ավելի կարևոր նպատակների վրա են ծախսվում

9. Չեմ տեսել որևէ տեղ ցուցամոլության, հարուստ- աղքատ շերտերի տարբերության երևույթները, բոլորը միանման, ազատ են հագնվում, իհարկե աշխատանքի վայրում համապատախան դրեսս կոդ և այլն

10. Այստեղ մարդու ցանկացած աշխատանքը շատ թանկ և հարգալից է վարձատրվում. լինի հավաքարար, բժիշկ, վարսահարդար, բանվոր, ուսուցիչ, մատնահարդար և այլն

11. Երեխաները վաղ հասակից սկսում են մասնակցել տարբեր ակտիվ, կամավորական նախաձեռնություններին, ճամբարներին, դառնում են ավելի կազմակերպված և կյանքին պատրաստ

12. Ուրախ երևույթները' ծնունդ, հարսանիք, նշանդրեք և այլն, տեղի են ունենում առանց ավելորդ ձևականությունների և առանց ճոխությունների. լավ ռեստորաններում շատ թանկ է ուտելիքը

13. Նիդեռլանդները համարվում է տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց համար լավագույն երկրներից մեկը, ամբողջ համակարգը հարմարեցված է նրանց կարիքներին և անհրաժեշտ պարագաների գումարի 80%-ը վճարվում է ապահովագրական ընկերության կողմից /verzekering/

14. Պետությունը խիստ խրախուսում է բոլոր բնակիչներին և էմիգրանտներին հոլանդերեն սովորելուց հետո գտնել աշխատանք իրենց դիպլոմին և կարողություններին համապատասխան

15. Իմ մասնագիտական ոլորտից☺️ սոցիալական աշխատողները վերջապես ոչ թե օգնություն/թոշակ բաժանող են կամ պարզապես տունայցեր անող, այլ պրոֆեսիոնալ, մեր մասնագիտական լուրջ և բարձր մակարդակին հարիր են աշխատում, խորհրդատվական և ուղղորդողի դերերում և գրագետ են ընկալվում թե գործընկերների, թե հանրության կողմից 

16. Նիդեռլանդները հեծանիվների երկիր է, բոլորը հեծանիվ են քշում, երեխաներ, տարեցներ, անգամ հղի կանայք, պաշտոնյաներ.. Ամբողջ երկրով մեկ հատուկ հարմարեցված ճանապարհներ կան հեծանվորդների համար, նախարարներ, քաղաքական գործիչներ հեծանվով են գնում գործի

Շարունակելի... 

Առայժմ  այսքանը..

Anna Martirosyan


Նիդերլանդական մեկ դպրոցի գույքով հիմնովին թարմացվեց հայաստանյան մարզային 20 դպրոցի գույք

 Եթե հիշում եք Ամսթելվեյնի Hermann Wesselink դպրոցի ողջ գույքը Հայաստան տեղափոխելու նպատակով «Նիդերլանդական Օրագիրը» հայտարարել էր դրամահավաք։ Այժմ ուրախությամբ հաղորդում ենք, որ Տավրոս Ասլանյանի նախաձեռնությամբ ու հոլանդահայերի ջանքերով նախագիծը հասավ իր վերջնական, ցանկալի արդյունքին՝ Հայաստանի 7 մարզերի 20 դպրոցում այլևս չկան խարխուլ ու ջարդված աթոռներ, սեղաններ,պահարաններ։ Երեխաներն այժմ օգտագործում են Նիդերլանդներից ուղարկված թարմ գույքն ու ժամանակակից համակարգիչները:( տեսանյութը պատրաստել ու մեզ է տրամադրել՝ ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը https://fb.watch/4Ldk6DVGBp/

Օգտվելով ընձեռված հնարավորությունից Բարեգործական նախագծի կազմակերպիչները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնում հետևյալ հայաստանյան կառույցներին՝ 

-Գույքն ընդունող ծրագրի գործընկեր «Լիարժեք Կյանք» (FULL LIFE) ՀԿ՝ ի դեմս տնօրեն Ս.Մաղաքյանի և փոխտնօրեն Հ.Մկրտչյանի

-Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office

-Մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն՝ ի դեմս վարչության պետ Արման Բարխուդարյանի

-Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝ ի դեմս ղեկավար Նարեկ Գևորգյանի

-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

Նիդերլանդահայ կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Նիդերլանդներում կամավորական աշխատանք կատարած մեր բոլոր հայրենակիցներին, ինչպես նաև՝ կազմակերպչական, ադմինիստրատիվ և բեռնափոխադրման աշխատանքներ կատարած հետևյալ կազմակերպություններին՝ 

-Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն ՝ ի դեմս դեսպան Տ.Բալայանի և հյուպատոս Դ.Միրզախանյանի։

-Ամսթելվեյնի Hermann Wesselink College-ի տնօրինություն։ 

-Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր՝ ի դեմս Hay Azian-ի և Մ.Կիրակոսյանի։

-«Մարինա» տրանսպորտ՝ ի դեմս տնօրեն Հ.Հարությունյանի։ 

Հայաստան ուղարկված 6 բեռնարկղերի տեղափոխման հովանավորներն էին (ընդամենը՝ 18,000 Եվրո)՝ 

1. Նիդերլանդներում ՀՀ Դեսպանություն Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն - 1,000 EUR 

2.Aardbeienkwekerij Lam՝ Դավիթ Աբրահամյան – 950 EUR

 3. Tawros Aslanjan (Տավրոս Ասլանյան) – 3,000 EUR 

4.Արազ Օզբիլիս – 3,000 EUR

 5. IZI GROUP BV – 500 EUR

 6. «Կանչող ձայն» երիտասարդական կազմակերպություն (Calling Voice) և Հայ ավետարանչական համայնք – 6,000 EUR 

7. Մարինա Տրանսպորտ - 2,000 EUR

 8. Հայկ Ասլանյան, Արտակ Բալայան, Գրիգորի Մաղակելով, Էդվարդ Գրիգորյան – 1,000 EUR

 9. K A Lucas – 200 EUR 

10. Aannemersbedrijf Garant – 100 EUR 

11. Hr P Sadoyan – 100 EUR 

12. Mw A Aslanyan – 50 EUR 

13. Hr E Zargarjan – 50 EUR 

14. Hr D Zaruchian – 50 EUR  

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐՆ» ԻՐ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։  Հուսով ենք, նմանօրինակ թափանցիկ ֆորմատով իրականացվող նախագծերը կլինեն շարունակական։

https://www.facebook.com/NidOragir/posts/4007652142632826


Դպրոցականների հյուրն էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը

Նիդերլանդների թագավորությունում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, միջազգայնագետ-դիվանագետ, Տիգրան Բալայանը
Նիդերլանդների թագավորությունում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, միջազգայնագետ-դիվանագետ, Տիգրան Բալայանը


Անցյալ ամիս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած հասարակագիտական-քաղաքացիական-հասարակական նախագծերի բաց ստուգատեսի  շրջանակում   Ավագ դպրոցի հերթական և սպասված հյուրն էր Նիդերլանդների թագավորությունում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, միջազգայնագետ-դիվանագետ, Տիգրան Բալայանը:

Հատվածներ՝ Լյուսի Ղարիբյանի տեսանյութից

Ապրիլի 2-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցած հանիպման-քննարկմանը դեսպանը անրադարձավ 2020 թվականի Արցախյան պատերազմին ու դրա հետևանքներին, Թուրքիայի դերին, սփյուռքի գործունեությանը։ Հանդիպմանը մասնակցում էին Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ,  Միջին և Ավագ դպրոցների դասավանդողներ: Քնարկված թեման, հարց ու պատասխանները և աշխույժ զրույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։ Դեսպանը սիրով համաձայնեց  կազմակերպիչների առաջարկությանը`  մասնակցել առցանց ձևաչափով սովորողների հետ հանդիպումների կազմակերպելուն։ 

Հատվածներ՝ Լյուսի Ղարիբյանի տեսանյութից

․․․ԵՎ ԵՂԱՎ ԿԻՆԸ

(Հրապարակվում է առաջին անգամ)

Գուրգեն Միքայելյան
Գուրգեն Միքայելյան

Գուրգեն Միքայելյան 

          ․․․ԵՎ ԵՂԱՎ ԿԻՆԸ 

Եվ Աստված ասաց․ «Թող լինի և՛ կին», 

Ու ճերմակ մի ամպ առավ երկնքից, 

Վերցրեց ամեն ծաղկից մի բջիջ։ 

Մի բուռ ցող տվեց առավոտը ջինջ, 

Ջրվեժը՝ ջուրը իր անմահական։ 

Ծիածանից լույս կաթեց յոթնագույն, 

Արևից՝ մեռոն, լուսնից՝ լուսե կաթ։ 

 

Բյուր նյութեր այսպես մեկտեղ հավաքեց,  

Խմորեց, հունցեց․․․ 


Եվ նյութն այդ եղավ իր ուզածի պես․ 

Առեղծվածային եղավ, դյութական․․․ 


Թռչունների երգ ու եդեմական բույր կար օդի մեջ։ 

Օրն էր առաջին։ 

Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․ 


Եվ Աստված ձև ու տեսք տվեց նյութին։ 

Լուսահունց ու տաք շաղախը տնտղեց, 

Նայեց վեր՝ լուսնին՝ գլուխը կնոջ, 

Մի պահ մտորեց՝ 

Ուսերը կնոջ, ձեռքերը կնոջ, 

Ձիգ սոճիներին նայեց եդեմի՝ 

Կողերը կնոջ ու մեջքը կնոջ, 

Հանելուկային ոտքերը կնոջ  

Իր աստվածային ձիրքով արարեց։ 


Եվ տեսավ, զգաց, որ լավ է այդպես։ 


Թռչունների երգ և արարչական շունչ կար օդի մեջ։ 

Օրն էր դա երկրորդ։ 

Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․ 


Եվ Աստված ասաց․ 

«Թող կնոջ դեմքին լինեն հմայող, 

Գրավող աչքեր, 

Եվ թող աչքերում թրթռան աստղեր։ 

Թող կինն ունենա թիթեռ-շրթունքներ, 

Եվ շրթունքներին՝ շողան թրթիռներ։ 

Թող կինն ունենա հուրհրան վարսեր, 

Եվ թող վարսերից թափվեն արևներ»։ 


Եվ եղավ այդպես։ 


Թռչունների երգ և արարչական լույս կար օդի մեջ։ 

Օրն էր դա երրորդ։ 

Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․ 

 

Եվ Աստված ասաց․ 

«Թող որ լույս բխի լանջերից կնոջ, 

Եվ թող չմարի ակունքն այդ երբեք»։ 


Եվ ձև ստացավ կախարդանքն անգամ․ 

Կնոջ լանջերից բխեց ճերմակ հուր, 

Ու նուրբ շշնջոց լսվեց ամենուր․ 

«Եղիցի, Աստվա՛ծ, եղիցի միշտ լույս»։ 

 

Թռչունների երգ և աստվածային սեր կար օդի մեջ։ 

Օրն էր դա չորրորդ։ 

Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․ 


Եվ Աստված ասաց․ 

«Թող սեր լինի միշտ սրտի մեջ կնոջ, 

Թող սիրտը նրա շողարձակի սեր»։ 


Եվ Աստված լուսե մատներով հպվեց  

Նուրբ կրծքին կնոջ, 

Եվ սրտում նրա սերը բաբախեց։ 

 

Եվ Աստված տեսավ, որ լավ է այդպես։ 


Թռչունների երգ ու եդեմական հույզ կար օդի մեջ։ 

Օրն էր հինգերորդ։  

Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․ 

 

Եվ Աստված ասաց․ 

«Թող կինը ծնի, 

Թող անմահանա ու հարատևի»։ 


Եվ մայրանալու լուսե հրաշքը կինը ունեցավ: 

Եվ հեռու-հեռու ինչ-որ խավարում 

Մահվան պաղ մարմնով սև սարսուռ անցավ․․․ 

 

Նայեց և անգամ Արարիչն ինքը 

Կին արարածով մի պահ հիացավ։ 

Շոյեց վարսերը, 

Շունչ փչեց նրան։ 

 

Թռչունների երգ և աստվածային լույս կար օդի մեջ։ 

Օրն էր վեցերորդ։ 

Եվ եղավ գիշեր, եղավ առավոտ․․․ 

 Գոհացավ Աստված իր ստեղծածով 

Եվ օրհնեց դարձյալ օրը յոթերորդ։ 

Եվ եղավ լույսը, 

Եղավ երկինքը, 

Եղավ երկիրը, 

Եվ եղավ կինը աշխարհի վրա․․․ 


Նկարների և ձևավորման հեղինակ` ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ (Նիդերլանդներ)

Moederschap en schoonheidsdag (Armenië) 7 April

Vandaag is de dag dat alle moeders worden geëerd in de Armeense gemeenschap. Hun schoonheid zowel van binnen als van buiten, hun zorgzaamheid en unieke kwaliteiten.

Dit wordt gevierd door de moeders in het zonnetje te zetten: met bloemen, cadeautjes en door met de moeders op stap te gaan.

Soms worden ook speciale cadeautjes gegeven zoals een takje met kiemende bloemen. Dit komt van oudsher uit en staat symbool voor de lente en vruchtbaarheid.  Dit brengt me op het volgende punt.

Wist je dat vandaag ook de godin Anahit wordt geëerd tijdens de Hetanos? De Hetanos is het originele Armeense geloof voordat het christendom werdt ingevoerd. Ook wel bekend als het "heidense" geloof.   

Vandaag zetten we een prachtige Armeense moeder in het zonnetje. Lees het interview hieronder met mevrouw Alisa, oprichter van "Stichting Ararat".

Mevrouw Alisa, graag wil ik u, onze Armeense gemeenschap en alle Armeniërs feliciteren ter gelegenheid van moederschap en Schoonheidsdag. Vandaag wordt binnen de Armeense apostolische kerk de heilige moeder Maria geëerd. Wat vindt u van 7 april?

Allereerst wil ik u bedanken voor uw aandacht. Natuurlijk is er dit jaar geen feeststemming, aangezien al onze gedachten en gevoelens na de Artsakh-oorlog zijn veranderd. De onstabiele situatie in het thuisland, de tienduizenden gedeporteerden, het rouwen van moeders en dochters en de onzekerheid over het lot van vermiste jongeren geven geen aanleiding tot een feeststemming. Maar het is een feestdag op de kalender, dus gefeliciteerd.

U houdt zich bezig met liefdadigheidsactiviteiten door de, door u opgerichte "Stichting Ararat". Vertel ons over "Stichting Ararat" en uw werk.

"Stichting Ararat" werd onmiddellijk na de oorlog van april 2016 opgericht, toen hadden de mensen erg de behoefte om iets nuttigs te kunnen betekenen voor het vaderland. 

Het doel verenigde tientallen vrijwilligers. "Stichting Ararat" werkte voornamelijk in het grensgebied en in Artsakh. De eerste hulp was gericht aan "Yeghnikner" vervolgens aan de families van de slachtoffers en de gehandicapte vrijheidsstrijders. 

Naast de ondersteuning van de vluchtelingen uit Azerbaijan, werden ook nieuwe drinkwaterleidingen aangelegd in de dorpen Kayanavan en Nerkin Tsaghkavan in Tavush. In Berkaber hebben we meegewerkt aan de aanleg van de waterlijn. Ook het dak van een appartementengebouw in Kayanavan is gerepareerd. Tijdens onze missies hebben we samengewerkt met zowel Nederlandse als Nederlands-Armeense organisaties en gemeenschappen. 

Vorig jaar hebben we, samen met verschillende Nederlands-Armeense organisaties, een aantal onderkomens ingericht in de regio Tavush. We werken succesvol samen met het All-Armenian Fund of the Netherlands. 

Tijdens de laatste oorlog hebben we, samen met de school Grigor Narekatsi in Amsterdam, de gedeporteerden geholpen met zelfredzaamheid. 

We helpen ze een nieuw beroep te leren en geven werktuigen of dieren om grote gezinnen te voeden. Er zijn veel lopende projecten. 

Namens de stichting bedank ik iedereen die ons vertrouwen en steunen. Ik zou van deze gelegenheid gebruik willen maken om alle vrouwelijke vrijwilligers te feliciteren die "Stichting Ararat" helpen. Want zonder hun harde werk zou het erg moeilijk om deze missies uit te voeren. Het is een hechte groep vrouwen met wie ik een hechte band heb gekregen, ik wens iedereen geluk en gezondheid toe.

Welke andere activiteiten heeft u ondernomen in de Armeense gemeenschap van Nederland?

Ik ben leraar van beroep en werkte bijna altijd op scholen in de parochiegemeenschap. Vorig jaar hebben we voorschoolse programma's voor zondagsscholen gemaakt. 

Ik ben blij dat ik daaraan heb meegewerkt. Ik denk dat ik waarschijnlijk niet in een vreemd land zou kunnen leven zonder onze inheemse gemeenschap. Een beetje behulpzaam zijn voor mijn landgenoten was logisch voor mij en in de loop der jaren is vrijwilligerswerk een manier van leven geworden.

Als u kijkt naar onze gemeenschap, wat ziet u dan?

Ik zou alleen willen zeggen dat ik een actieve, bewuste generatie zie, die klaar staat om met grote toewijding haar vaderland te dienen. Ze verenigen zich en werken geweldig samen. Ik ben erg trots om dat te mogen zien. 

Wat zou u nog ter afsluiting graag willen delen en wensen voor de Armeense vrouwen?

Ik zou de heilige Moeder willen vragen om de rouwende moeders te helpen hun verdriet te overwinnen. Om trots en met opgeheven hoofd te leven en rust te kunnen vinden.

Geschreven door Mariam Klyan.

Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity Corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en word ook vrijwilliger!

Այսօր ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում նշվում է կանանց գեղեցկության, գարնան զարթոնքի ու մայրության օրը:  Բացառություն չէ Նիդերլանդների հայ համայնքը, որտեղ   մեծարվում են հայ կանայք: Նրանք մեզանում ամենուր են՝ քաղաքական ու  հասարակական կյանքում, առողջապահության, կրթության, նորարարության ու  բիզնեսի ոլորտներում, խոհանոցում ու  մեր  կողքին: Նրանց գեղեցկությունն ու հմայքը, գրավչությունն ու նուրբ տոնայնությունը, յուրահատուկ որակները ներքուստ ու արտաքնապես զգալի են դարձնում մեր թանկագին կանանց ու մայրերի նվիրական դերը։

Սա նշանակում է, որ ապրիլի 7-ը առանձնահատուկ օր է` մայրերին  ծաղիկներ, նվերներ են մատուցվում, նրանք ամենուր ուշադրության կենտրոնում  են: Երբեմն նրանց տրվում են  հատուկ նվերներ, օրինակ՝  կանաչ բողբոջած ու կիսածաղկած ճյուղ : Սա գալիս է հին հայկական ավանդությունից և խորհրդանշում է գարունն ու պտղաբերությունը: Սա մեզ այլ բան է հուշում:

Գիտե՞ք, որ հեթանոսական ժամանակներից եկող Անահիտ աստվածուհուն նման կերպ են մեծարել, որպես  դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության խորհրդանիշ: Հեթանոսությունը նախնական հայկական հավատքն էր` նախքան քրիստոնեության ընդունումը: Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։

Այսօրվա մեր ուշադրության  կենտրոնում է նիդերլանդահայ բազմաթիվ կանանցից մեկը`Ալիսա Մովսեսյանը, ով իր վառ աշխատանքային օրինակով համեստ ներդրում ունի նիդերլանդահայ կյանքում:

7 հարց, 7 պատասխան՝  ապրիլի 7-ին

«Արարատ» բարեգործական միության նախագահ, Ամստերդամի կիրակնօրյա դպրոցի վարչության անդամ, մանկավարժ Ալիսա Մովսեսյան

Տիկին Ալիսա, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ Թույլ տվեք շնորհավորել Ձեզ, նաև մեր հայ  համայնքի ու ողջ հայությանը  Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։   Ապրիլի 7 ինչպիսի՞ զգացումով եք դիմավորում։

-Նախ ուզում եմ  հայտնել իմ շնորհակալությունը` Ձեզ , այս ուշադրության  համար ։ Բնականաբար այս տարի տոնական տրամադրություն չկա, քանի որ մեր բոլոր մտածումներն ու զգացումները արցախյան պատերազմից հետո շատ բնական ու սովորական երևույթների նկատմամբ փոխվել են։ Հայրենիքում ստեղծված անկայուն իրավիճակը, տասնյակ հազարավոր տեղահանվածների առկայությունը, որդեկորույս մայրերի սուգը, կորած երիտասարդների ճակատագրերի անորոշությունը տոնական տրամադրության առիթ չեն տալիս։ Բայց տոն է օրացույցով, ուրեմն կան նաև շնորհավորանքներ։

Հայտնի է, որ զբաղվում եք բարեգործական գործունեությամբ ու Ձեր ստեղծած «Արարատ» կազմակերպությունը այդ նպատակին է ծառայում։  Պատմեք «Արարատի» ու Ձեր ծավալած աշխատանքների մասին։

-«Արարատ» բարեգործական միությունը ստեղծվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ մարդկանց մոտ հայրենիքին օգտակար  լինելու մեծ պահանջ կար։ Նպատակը համախմբեց տասնյակ կամավորների,  և աշխատանքները համակարգելու համար միասնական ուժերով ստեղծեցինք միությունը։ Բարեգործականը հիմնականում աշխատանքներ է ծավալել սահմանամերձ գոտում և Արցախում։  Առաջին օգնությունը ուղղված էր «Եղնիկներ»-ին, այնուհետև զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամ ազատամարտիկներին։ Հետագայում աշխատանքները շարունակվեցին Արցախում և Տավուշում։ Ադրբեջանից տեղահանվածներին աջակցելու հետ  մեկտեղ Տավուշի Կայանավան  և Ներքին Ծաղկավան գյուղերում անցկացվեցին խմելու ջրի նոր ջրագծեր։ Բերքաբերում մասնակցություն  ունեցանք  ջրագծի  անցկացման աշխատանքներին։ Կայանավանում նորոգվել է նաև բազմաբնակարան շենքի տանիքը։ Մեր գործունեության ընթացքում համագործակցել ենք ինչպես հոլանդական , այնպես էլ հոլանդահայ բազմաթիվ կազմակերպությունների և համայնքների հետ։ Այսպես՝ անցյալ տարի հոլանդահայ տարբեր կազմակերպությունների հետ համատեղ կահավորեցինք Տավուշի մարզի մի շարք ապաստարաններ ։ Հաջողությամբ ենք աշխատում Նիդերլանդների «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղի հետ։ Նշեմ, որ վերջին պատերազմի օրերին և դրանից հետո կատարեցինք  հումանիտար և սոցիալական համատեղ ծրագրեր։ Իսկ Ամստերդամի Գրիգոր Նարեկացու անվան դպրոցը և «Սուրբ հոգի» եկեղեցին մշտապես եղել են միության կողքին։ Պատերազմից մեկ օր անց արդեն միությունը Հայաստանում էր և առաջին օգնությունն էր ցուցաբերում  տեղահանված ընտանիքներին։ Սակայն դա երկար չէր կարող տևել, և որոշեցինք աջակցել տեղահանվածներին  սեփական աշխատանքով հոգալ իրենց հոգսերը։ Օգնում ենք նրանց ձեռք բերել նոր մասնագիտություն, տալիս ենք աշխատանքային գործիքներ կամ ընտանի կենդանիներ, որոնք կօգնեն կերակրել բազմանդամ ընտանիքները։ Ծրագրերը շատ են, աշխատանքները ևս։ Միության անունից ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր վստահում են և իրենց գումարներով կամ կամավոր աշխատանքով աջակցում են մեզ։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել «Արարատ»-ի աշխատանքներին օգնող կամավոր բոլոր կանանց, քանի որ առանց նրանց քրտնաջան աշխատանքի շատ դժվար կլիներ մեզ  առաջ ընթանալ։ Նրանք ինձ հարազատ դարձած մտերիմ կանայք են, իմ գործընկերուհիներն են միությունից, դպրոցից, եկեղեցուց, մաղթում եմ բոլորին երջանկություն: 

Բացի բարեգործական տարբեր ծրագրերի իրագործումից էլ ի՞նչ  գործունեություն եք ծավալել Նիդերլանդների հայ համայնքում։

-Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո գրեթե մշտապես աշխատել եմ համայնքներում։   Ես մասնագիտությամբ ուսուցչիւհի եմ, և Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո գրեթե միշտ աշխատել եմ Հայ առաքելական եկեղեցու ծխական համայնքներին կից դպրոցներում։ Անցյալ տարի հոլանդահայ մի խումբ ուսուցիչների հետ ստեղծեցինք կիրակնօրյա դպրոցների համար նախակրթարանի և Այբբենարանի ծրագրեր։ Ստեղծված դասագրքերն հաջողությամբ օգտագործում ենք դպրոցներում։ Ուրախ եմ, որ մասնակցել եմ  աշխատանքներին։ Կարծում  եմ առանց այդ հարազատ միջավայրի հավանաբար  չէի կարող ապրել օտարության մեջ։ Իմ հայրենակիցներին փոքր-ինչ օգտակար լինելն իմաստ է հաղորդել իմ այստեղ լինելուն, իսկ տարիների կամավոր աշխատանքը  դարձել է ապրելակերպ։ Անցյալ տարի հոլանդահայ մի խումբ ուսուցիչների հետ ստեղծեցինք կիրակնօրյա դպրոցների համար նախակրթարանի և Այբբենարանի ծրագրեր։ Ստեղծված դասագրքերն հաջողությամբ օգտագործում ենք դպրոցներում։ Ուրախ եմ, որ համահեղինակ եմ  այդ աշխատանքներին։ Կարծում եմ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում շատ բան կարելի է  անել։ Հավանաբար դա ինձ մոտ հաջողվում է։

Ինչպե ՞ս եք  հասցնում այդքան գործերն  անել, նույնիսկ  լինել տեղերում ու անձամբ հետևել տարբեր ծրագրերի  իրագործմանը, մանավանդ  լսել ենք, որ օրերս թոռնիկ եք ունեցել` ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ու ասում` աչքներդ լույս լինի ։ Առաջին անգա՞մ եք տատիկ դարձել։

-Շնորհակալություն։  Մի քանի օր առաջ ծնվեց իմ  թոռնիկը և. երրորդ անգամ տատիկ լինելու բերկրանքն ունեցա, թոռնիկները պարգև են տատիկներին։

Ինչպե՞ս կուզեիք տեսնել հայ համայնքի կանանց, ինչպիսի՞ ձեռքբերումներ ու թերացումներ եք տեսնում։

-Կասեի միայն,  որ տեսնում եմ ակտիվ , գիտակից երիտասարդ սերունդ, որ պատրաստ է մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ ծառայել ի շահ մեր հայրենիքի և հայության ։ Նրանք միավորվում են, կարողանում են համատեղ աշխատել և ես միայն հպարտանում եմ ՝նայելով նրանց։ Դրա վառ ապացույցը, ցավոք, բայց պատերազմն էր, որ բացահայտեց նրանց կարողությունները։ Ես շատ լավատես եմ նրանց հարցում։ 

Երկու խոսք առաջիկա Ձեր անելիքների մասին։

-Մենք կշարունակենք օգնել տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական և զարգացման տարբեր ծրագրերով։ Մեր շահառուները շարունակելու են մնալ զոհվածների ու բազմազավակ ընտանիքները։

Հայրենիքում խնդիրները շատ-շատ են։ Հիվանդին չեն լքում, նրանից չեն հրաժարվում, չեն դադարում սիրել , այլ օգնում  են գիշեր-ցերեկ, հոգ են տանում , որ ապաքինվի։ Իսկ մեր հայրենիքն այսօր հիվանդ է։ Մենք պարտավոր ենք ամեն օր մտածել այս մասին և գործել։ 

Ձեր սրտի  խոսքը, ցանկությունն ու մաղթանքը հայ կանանց։

-Կխնդրեի Աստվածամորն օգնել հայ սգավոր մայրերին հաղթահարել իրենց վիշտը և ապրել հպարտ ու գլուխը բարձր, արցունքն աչքերին կորուսյալ ու գերեվարված զավակներին սպասող մայրերին ՝ գրկել իրենց որդիներին, կամ նրանց մասունքները և հանգստանալ ։ Եվ թող չլինեն մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող պարտադրված խաղաղություն՝  սահմանը պահող մեր հարազատների համար։

Մարիամ Քլյան

Այս հոդվածը գրվել է ԵՄ «Համերաշխության Կորպուս» ծրագրի շրջանակներում: Ցանկանու՞մ եք գրել  «Նիդերլանդական օրագրին»: Ուղարկեք հաղորդագրություն և դարձեք կամավոր:

Հ.Գ- Սիրելի կանայք, «Նիդերլանդական օրագիրը» կրկին շնորհավորում է ձեզ օրվա խորհրդի կապակցությամբ, մաղթում առողջություն, խաղաղություն, սեր և բարօրություն, թող գեղեցկությունը, հույսն ու հավատը երբեք չլքեն ձեզ։ Հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր ու անսասան դիմակայել դժվարությունները, հավատալով իր ազգային արժեքներին ու արժանապատվ կեցվածքին:

Զատիկի խորհուրդը

ՊԱՏԳԱՄ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՊԱՏԳԱՄ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ...





Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Զատկակն սեղաններին պետք է լինի նաև չամչով փլավ, ձուկ, տապակած և հում կանաչեղեն հաց, աղ, ջուր,գինի: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները
Առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են՝
-Քրիստոս հարյավ ի մեռելոց
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Vrolijk Pasen!
Happy Easter!
Շնորհավոր բոլորիս Սուրբ Զատիկը՝ թող մեր տները լցվեն ուրախությամբ, իսկ հոգիները լույսով ։

-----------------------------------------
03.04.2021
Ս. Զատիկին նվիրված պատարագ ու արարողություններ տեղի կունենան նաև Նիդերլանդների մյուս հայ համայնքներում

Մեզ հայտնի տեղեկություններով `
Սուրբ Յարութիւն (Զատիկ) Կիրակի 4 ապրիլ ժ.10.30
Կիրակի 4 Ապրիլ, Զատկի պատարագ
Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam
Ապրիլի 4, Զատիկ
9:00 հ. Սուրբ Միս Զատիկ (ուղիղ հեռարձակում)
Ժամը 11:00 Կարճ ծառայություն եւ Սուրբ Հաղորդություն
Ժամը 11:30-18:00 անհատապես աղոթելու հնարավորություն:
13:00 Կարճ հերթափոխ եւ սուրբ Հաղորդություն
Ժամը 15:00 Կարճ ծառայություն եւ Սուրբ Հաղորդություն հանձնում
17:00 Կարճ ծառայություն եւ Սուրբ Հաղորդություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,-բոլոր միջոցառումների ժամանակ պահպանվում են ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ կանխարգելման կանոնները, ուստի միջոցառմանը մասնակցելու համար նախօրոք դիմեք ձեզ մոտ գտնվող եկեղեցական կառույցներին