?

Log in

No account? Create an account

Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել ներկայումս Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը» խորագրով դասախոսությունների ժողովածուն։ Այն արդյունք է Բալայանի 20 տարիների դիվանագիտական ծառայության և հանրային դիվանագիտության բնագավառի փորձառնության ամփոփման։
Այն օգտակար ձեռնարկ է ինչպես այս բնագավառում սովորող ուսանողների, այնպես էլ իրենց ուղին հարթող սկսակ դիվանագետների համար:
Տիգրան Բալայանն ունի Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում` «Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.» մենագրությունը և «Բազմակողմ Դիվանագիտություն» դասախոսությունների ժողովածուն: Բալայանը պատմական գիտությունների թեկնածու է։

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 9-ի աշխատանքային հագեցված օրը հասցրեց եզրափակել` լինելով  Ամստերդամում գտնվող  Հայկազյան եղբայրներին պատկանող ARMA ընկերության գրասենյակում: Մեծարգո հյուրին ընդունել են Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Արամ, Սիրուն և Երվանդ Հայկազյանները։ Ծավալվել է մտերմիկ և գործնական զրույց:

ARMA  ընկերությունը բավական հայտնի է Նիդերլանդներում, որպես բրենդ  իր գործունեությունն է ծավալել  1985 թվականից `բարձրորակ կաշվե հավաքածուների նախագծման, արտադրության եւ վաճառքի բնագավառում: Աշխարհում սփռված են ընկերության 900-ից ավելի  հագուստեղենի վաճառքի կետերը: ARMA-ն  հեղինակություն է ձեռք բերել բարձրակարգ կաշվի, լամինայի եւ թավշյա արտադրատեսակների վաճառքի ոլորտում: Յուրաքանչյուր արտադրատեսակ անցնում է փորձագիտական ստուգված ճանապարհ, բծախնդրորեն ընտրվում է համապատասխան նյութից, ավանդական և նորարարական ոճերի  փայլուն համադրմամբ` որակի կատարյալ բաղադրիչներով: Այդ պատճառով մեծ պահանջարկ ունեցող  ARMA-ի ապրանքատեսականին ճանաչելի է, մոդայիկ է և գործնական`  ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:
.
Ինչպես ասացինք, այդ օրը դեսպանը բավական խիտ ու լարված աշխատանքային գրաֆիկ է ունեցել: Հունվարի 9-ին Նա հանդիպել է Եվրոջասթի՝ գործընկեր երկրների  համագործակցության ղեկավարի`Եվրամիության դատական համագործակցության գործակալության` գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ:
Քիչ ավելի ուշ  դեսպանը հանդիպում է ունեցել Solid Road ընկերության հիմնադիր տնօրեն Իվոն Բուշեի հետ: Դեսպանը  շնորհակալություն է հայտնել նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացվող «Կանաչ ճանապարհ» ծրագրի միջոցով` հայ ընտանիքների վերադարձի և նրանց վերաինտեգրմանն աջակցելու համար։
Կեսօրից հետո Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հյուընկալվել է Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդին: Հայ դեսպանը բարձր է գնահատել Հաագա իր ժամանումից ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունները։
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և  Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։
«Նիդերլանդական օրագիր»

Նիդերլանդներում գործող հայկական դպրոցների աշակերտների մրցույթ

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության դեսպանությունը հայտարարում է Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների «Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցույթ` Հայաստանի դեսպանի մրցանակի համար։

Read more...Collapse )

Նիդերլանդների Ինտեգրացիոն Գիտելիքների Ինստիտուտի» (KIS) հրատարակության մեջ լիարժեք շեշտադրվելու է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ջանքերով Նիդերլանդների Սոցապ (SZW) նախարարությունը խոստացել է սրբագրել Սոցապի կողմից նպաստավորվող «Նիդերլանդական Ինտեգրացիոն Գիտելիքների Ինստիտուտի» (KIS) հրատարակության մեջ տեղ գտած «ենթադրյալ հայոց ցեղասպանություն» արտահայտությունը և գրել` «Հայոց ցեղասպանություն», ծանոթագրության մեջ ավելացնելով Նիդերլանդների կառավարության տեսակետը։ Հոլանդահայ ֆեդերացիան (FAON) պահանջում է, որ այդ փաստաթղթում նաև հղում կատարվի Հոլանդիայի խորհրդարանի տեսակետին, որը լիովին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Through the efforts of the Federation of Armenian Organisations in Netherlands (FAON), the Dutch Ministry of Social Affaires (SZW) has promised to correct the phrase "alleged Armenian Genocide" in a publication of Integration Knowledge Institute (KIS) subsidised by SZW and write "Armenian Genocide", adding in a footnote Dutch government position. The Federation of Armenian Organisations in Netherlands (FAON) welcomes this improvement, and will continue to require corrections in the document, in the first place to also refer to Dutch Parliament position, fully recognising the Armenian Genocide.

Logo“De genocide op de Armeense burgers van het Ottomaanse Rijk, aangevangen in 1915, wordt sinds begin dit jaar erkend door de Tweede Kamer. Met uitzondering uiteraard van de erdoğanisten van DENK. Het kabinet daarentegen weigert zich nog steeds uit te spreken over deze volkerenmoord. Het Kennisplatform Integratie & Samenleving (KIS), dat wordt gesubsidieerd door het ministerie van Sociale Zaken en Werkgelegenheid, gaat nog verder dan zijn broodheer en trekt de Armeense genocide zelfs in twijfel”, zo schreef Doorbraak-activist Mehmet Kirmaci op 7 december. KIS spreekt op haar website namelijk van een “vermeende” genocide, en in reactie op Kirmaci gaf men aanniet van standpunt te zijn veranderd. De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) zette daarop met succes het ministerie onder druk, en publiceerde daarover onderstaande kennisgeving.Na kennisname via de publicatie van Doorbraak van de schandalige bewoordingen waarin het kennisinstituut op het gebied van integratie en samenleving KIS over de Armeense genocide schrijft, heeft de Federatie Armeense Organisatie Nederland (FAON) zich hierover tot het ministerie van SZW, de subsidieverstrekker van KIS, gewend.Met de betreffende publicatie over spanningen in de Turks-Nederlandse gemeenschap wilde men tegemoetkomen aan de wens van gemeenten en professionals om meer inzicht te verwerven over verschillende Turks-Nederlandse groeperingen en hun achtergronden voor wat betreft de nasleep van de couppoging van juni 2016 in Turkije.KIS schrijft op de website, en ook in het aan gemeenten verzonden Infoblad, over de Armeense genocide in termen van “vermeende Armeense genocide”.Naar aanleiding van het FAON-protest heeft het ministerie tegenover de FAON te kennen gegeven het woord “vermeende” vóór de woorden “Armeense genocide” te zullen schrappen. De woordkeuze in dit verband van het woord “vermeend” doet, aldus SZW, wellicht afbreuk aan de zorgvuldig betrachte objectiviteit vanuit de overheid. Mét het schrappen van “vermeende” wordt na de woorden “Armeense genocide” een voetnoot toegevoegd waarin het standpunt van het Nederlandse kabinet aldus is verwoord: “Het standpunt van het kabinet is u bekend: het is duidelijk dat de gebeurtenissen in 1915 en 1916, waarbij waarschijnlijk meer dan één miljoen Armeniërs zijn omgekomen, vreselijk waren en groot leed hebben veroorzaakt. Er past dan ook groot medeleven met de nabestaanden. Zoals aan uw Kamer bericht, is de vaststelling of hier in juridische zin sprake is geweest van genocide, niet aan het kabinet.” (De minister van Buitenlandse Zaken, A.G. Koenders, Tweede Kamer, vergaderjaar 2015–2016, 34 300 V, nr. 74, Den Haag, 5 juli 2016)”De FAON heeft samen met het aan de FAON verbonden 24 april Comité reeds decennia gestreden voor een expliciete erkenning, door parlement en kabinet, van de Armeense genocide, waarbij ook andere christelijke minderheden in het Ottomaanse Rijk slachtoffer werden. Zoals bekend heeft de Tweede Kamer de Armeense genocide in 2004 unaniem erkend met de motie Rouvoet. Daarna zijn onder andere in 2015 en 2018 moties aangenomen die deze erkenning versterken en verder expliciteren. Dit ware eveneens in de voetnoot te vermelden. Dat het aangehaalde kabinetsstandpunt aan alle kanten rammelt en kraakt, moge duidelijk zijn, evenals dat de FAON zal doorgaan ervoor te zorgen dat het standpunt verder wordt bijgesteld.Het ministerie heeft aangegeven dat de wijziging in week 2 van 2019 wordt doorgevoerd.Behalve ten aanzien van het woord “vermeende” vindt de FAON het – gezien het doel objectieve informatie te verstrekken en zeker gezien de bewoordingen van het kabinetsstandpunt – noodzakelijk tenminste wetenschappelijke informatie over de genocide aan te bieden, namelijk via een link naar het relevante kennisinstituut op dit gebied, het NIOD in Amsterdam, zoals https://www.niod.nl/nl/holocaust-memorial-day/lessenserie-armeense-genocide-1915 en https://www.niod.nl/nl/de-holocaust-en-andere-genociden/de-armeense-genocide-1915. Vooralsnog lijkt hiertoe geen bereidheid te zijn bij het ministerie, maar de FAON wacht – mede in verband met de feestdagen – nader bericht hierover nog af, alsmede over het verzoek van FAON om excuses, rectificatie in een extra zending aan gemeenten en aanpassing van andere andere foutieve passages in relatie tot Armeniërs.FAON

Հունվարի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց՝ Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ Սուրբ ծննդյան կապակցությամբ մատուցված պատարագին: 

Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը
Read more...Collapse )

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-1


Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-2


3-րդ անգամ արդեն դեկտեմբերի մեջ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ ընթերցողներին ենք ներկայացնում Նիդերլանդներում Հայաստանի  Հանրապետության դեսպանության էջի դեկտեմբեր ամսվա լրահոսը: Այն, որ դեսպանությունն ունի ֆեյսբուքյան էջ և բաց ու անկաշկանդ լրատվություն է ապահովում, ևս մեկ անգամ պայմանավորված է Հայաստանում  տեղի ունեցած դրական  փոփոխություններով և նոր դեսպան, նորին գերազանցություն, պարոն Տիգրան Բալայանի նշանակմամբ: Օգտվելով այս հնարավորությունից Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում ենք դեսպանատան աշխատակիցներին` մաղթելով անձնական երջանկություն, հաջող գործունեություն, անթերի ու անխափան աշխատանք ` ի փառս Հայաստան երկրի ու նրա շահերի:






14 декабря в 07:55Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդներում Լյուքսեմբուրգի դեսպան Ժան-Մարկ Հոշեյտի հետAmbassador Tigran Balayan paid a courtesy call on Jean-Marc Hoscheit, Ambassador of Grand Duchy or #Luxembourg







14 декабря в 09:25 · Կայացավ ՀՀ դեսպանության խորհրդատվական խմբի անդրանիկ նիստըԴեկտեմբերի 13-ին Հաագայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ խորհրդատվական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցեցին Նիդերլանդներում բնակվող տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ երեք տասնյակ հայ երիտսասարդներ։ Խորհրդատվական խմբի նպատակն է քննարկել և իրականացնել Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության զարգացման նախաձեռնություններ։Խորհրդատվական խմբի առաջին հանդիպմանը անդրադարձ արվեց տնտեսական և մշակութային բնագավառներում մի շարք նախագծերի իրականացման հետ կապված հարցերի։







Embassy's advisory board held its first meetingOn December 13th Embassy hosted the first meeting of its Advisory board, which unites around 30 young Armenian professionals from all over the Netherlands.The aim of the Advisory board is to promote the economic and cultural cooperation between Armenia and the Netherlands.------------------------------------------------------------------------









20 декабря в 13:21 · L'Ambassadeur Tigran Balayan rencontre son homologue français Philippe André Lalliot. Ils ont discuté de la promotion de la #Francophonie aux Pays-Bas et des activités de l'OIAC (@OPCW )

20 декабря в 15:33 · Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների Սենատի նախագահին






Դեկտեմբերի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Հաագայում հանդիպեց Սենատի նախագահ տիկին Անկի Բրոեկերս-Կնոլին (Ankie Broekens-Knol)։Ողջունելով դեսպան Բալայանին Սենատի նախագահն ընդգծեց, որ ինքն ամենաջերմ հիշողություններն է պահպանում Հայաստան կատարած այցելությունից, որի ժամանակ կարողացավ առավել լավ բացահայտել հին քաղաքակրթություն և ուրույն մշակույթ ունեցող մի երկիր։Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տիգրան Բալայանը Նիդերլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ժողովրդական լայն մանդատ ունեցող կառավարության կողմից բարեփոխումների իրականցման տեսլականն ու արդեն ձեռնարկված և ծրագրվող քայլերը։Դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը, օրենսդիր մարմինների անդամների փոխայցելությունները և համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ընգծելով, որ դրա կարևորությունը միմյանց ճանաչելու և միջպետական կապերը խորացնելու գործընթացում։Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման, երկու երկրների օրենսդիր մարմինների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի շուրջ։Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնման նախաձեռնություններին։ Սենատի նախագահն իր աջակցությունը հայտնեց փոխգործակցության խթանման ծրագրերին։
Ambassador of Armenia meets the President of the Netherlands’ SenateOn December 20th Ambassador Tigran Balayan was received by Ankie Broekens-Knol, the President of the Senate of the Netherlands.The President of The Senate warmly recalled her visit to Armenia, where she had the opportunity to discover better a country with ancient civilisation and unique culture.Expressing his gratitude for the meeting to President Broekens-Knol, Ambassador Balayan presented to her the developments in Armenia taken place after Velvet revolution, the results of December 9th snap parliamentary elections, the implemented and futures steps and reforms of the Government, which enjoys a wide popular mandate.Tigran Balayan praised the importance of the parliamentary diplomacy, mutual visits of members of legislative bodies and cooperation on bilateral and multilateral tracks, as a prerequisite for deepening of people to people contacts and enhancement relations between the states.The two exchanged views on expansion of inter-parliamentary cooperation, and establishment of contacts between the staffs the Armenian and Dutch Parliaments.The President of the Senate and the Ambassador touched upon prospects of enhancement of bilateral cooperation in different fields. Ankie Broekens-Knol expressed her support to initiatives to that end.
ՀՀ դեսպանը այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն







Դեկտեմբերի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Անդրանիկ Այվազյանի ուղեկցությամբ, այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն, ուր հանդիպում ունեցավ Crosspring ընկերության հիմնադիր և ղեկավար Մորիս Բեկանդ Վերվեի (Maurice Beckand Verwee) հետ։Crosspring-ի ղեկավարը Հայաստանի դեսպանին ներկայացրեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում իրականացվող գիտա-ուսումնական աշխատանքները, կենտրոնի հարկի ընկերությունների գործունեությունը և Հայաստանի հետ իրականացվող նախագծերը։Տիգրան Բալայանը տեղեկացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում առավել առարկայական ներդրումներ իրականացնելու առավելությունները և Հայաստանի միջոցով նոր շուկաներ՝ հատկապես ֆրանկոֆոնիայի անդամ երկրներ, դուրս գալու հնարավորությունները։Հանդիպմանը քննարկվեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում ՏՏ բնագավառի հայաստանյան նախագծերի ներկայացման նպատակով համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը։Ambassador of Armenia visited Dutch Innovation FactoryOn December 28th Ambassador Tigran Balayan, accompanied by Andranik Ayvazyan, Representative of Business Armenia in the Netherlands, visited Dutch Innovation factory to meet Maurice Beckand Verwee, CEO of Crossipring company.Maurice Verwee presented to the Ambassador the scientific and research activities, conducted in the Innovation center, companies operating in the premises, and Crosspring’s projects in Armenia.Ambassador Balayan briefed the head of Crossping on benefits of investments in Armenia’s IT sector and possibilities to reach out the new markets via Armenia. Tigran Balayan emphasized the potential of IT markets in the countries of la Francophonie.The two discussed the possibility of holding joint events on presentation of Armenia’s IT sector in the premises of Dutch Innovation factory.

Դեկտեմբերի 25-ին  ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ  Է:«Սուրբ Տրդատ Մեծի ասպետական միաբանություն» կազմակերպության տոնացույցով 424 թվականի այդ օրը` Սահակ Պարթևը  Պարսկական թագավորական դիվանում  հայտնաբերվել է Հայոց Արքունական Գահնամակի բնօրինակը: 

«Նիդերլանդական օրագրի» նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել ամատունիների մասին

Նախորդ հոդվածը`

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ամատունիների շառավիղները 

Հայոց պատմության մութ ու լուսավոր խորշերից առանձնակի պայծառությամբ ու շեշտադրությամբ փայլատակում ու առանձնանում է ազնվական ծագում ունեցող ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐԻ տոհմը:

Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են հասնում նրանց շառավիղները...

Ամատունիների նախարարական տոհմի նշանակը՝ հաստատված՝ Վրաց Հերակլ Բթագավորի կողմից՝ 1784 թ-ին հունվար 1-իհրովարտակով ևշնորհված իշխան Պետրոս ԱզարյանԱմատունուն (Զինանշանի հեղինակ՝ ՍուրբՏրդատ Մեծի ասպետականմիաբանություն, 2016 թիվ):


ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐ: Որքան էլ պատմական տվյալները ժլատ լինեն, այնուամենայնիվ Ամատունիների մասին մեզ հասած տեղեկությունները խորհելու, վերլուծելու և հետագա եզրահանգումների տեղիք են տալիս, Այս տոհմը ներկայացնողներն աչքի են ընկնում իրենց բացառիկ ընդունակություններով, կողմնորոշվելու ու խելացի որոշումներ ընդունելու ունակաությամբ:Ովքե՞ր են Ամատունիները Նրանց մասին հայկական սովետական , Վիքիպեդիա ինտերնետային և այլ հանրագիտարաններում կարող ենք կարդալ հետևյալը՝ արիական ծագում ունեցող հայ նախարարական հնագույն տոհմ. ԱՐՏԱԶ գավառը Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթներից է:  Հայոց արքունիքում ունեցել են ազդեցիկ դիրք , վարել են հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ամատունիների զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես խորենացու՝ «Հայոց Ամատունի նախարարությունը դրանք բնիկ հրեաներ են, որ եկել են արյաց երկրից, մի ոմն Մանուից, որը մի ուժեղ մեծահասակ որդի ուներ, Սամսոն անունով, ինչպես հրեաների մեջ սովորություն կա՝ նախնիների անունները դնել ըստ հույսի: Եվ այս ճշմարիտ է, ինչպես այժմ էլ նկատվում է Ամատունիների սերնդի մեջ, որ նրանք հաղթանդամ, վայելչակազմ և ուժեղ մարդիկ են, պատշաճ ամեն բանում: Սրանք տարածված են եղել Արշակի ձեռքով, որ պարթևական ցեղից առաջինը թագավոր դարձավ, և առաջադիմելով Պարսկաստանում է՛լ առավել պատվի հասան: Իսկ թե ինչ պատճառով նրանք մեր երկիրը եկան՝ չգիտեմ, միայն թե Արտաշեսից պատիվներ են գտնում գյուղերով ու դաստակերտներով և կոչվում են Ամատունիներ, այսինքն՝ եկվորներ»։ Ն. Ադոնցը նրանց անվան ծագումը կապում է Հերոդոտոսի հիշատակած մատիեններ ցեղանվան հետ։ Բազմաթիվ հետազոտողներ Ամատունի ազգանվան ծագումնաբանությունը հետևյալ կերպ են ներկայացնում՝ Ամո - վերածնունդ և տուն (ծուխ, տուն , օջախ): Այսպիսով ազգանվան հիմքում կա բարձր տան ներկայացուցիչ, նախարար, ազնվական բացատրությունը:

3-րդ, 4-րդ դարերից հայտնի է Օտա Ամատունի իշխանի անունը: Նրա ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են: Տրդատ Գ թագավորի բացակայության ժամանակ պաշտպանել է Անի բերդը, ինչպես նաև արքունի բոլոր գանձերը, Անահիտի և Արամազդի ոսկյա արձանները։ Խոսրով Բ Մեծի սպանությունից հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը, Պարսից կոտարծից փախցրել և խնամել է Խոսրով Բ-ի դստերը՝ Խոսրովիդուխտին: Իսկ երբ Տրդատ Գ-ն հաստատվել է գահին, Օտա Ամատունին նշանակվել է նախարարապետի պաշտոնին։ Ըստ Ագաթանգեղոսի` «...Թագավորի վախեցած քույրը եւ մյուս մերձավորները վերջ ի վերջո խորհրդակցում են եւ որոշում Օտա անունով ավագ նախարարին ուղարկել Արտաշատ` Գրիգորիսին բանտից հանել-բերել»: Խոսքը Գրիգոր լուսավորիչի մասին է, երբ քրիստոնեա ապստամբները ճնշում են գործադրել Տրդատ Գ Մեծ թագավորի վրա:

Վարկած կա, և դա մասնավորապես հաստատում են Օտյան առանձնահատուկ ազգանվան կրողները, որ իրենց գերդաստանի ակունքները գալիս են Օտա Ամատունուց: Այս ընտանիքից են սերում Գրիգոր Օտյանը, երկիծաբան Երվանդ Օտյանը և էլի շատ ուրիշ անվանի մարդիկ:

Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գրքից տեղեկանում ենք. Սանեսան թագավորի զորքերի դեմ (336թ) Օշականի ճակատամարտում Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ տարած հաղթանակի առթիվ Հայաստանի Խոսրով Գ Կոտակ թագավորը, որն ստիպված հեռացել էր Կոգովիտ գավառի Դարույնք բերդը, փայլուն հաղթանակից հետո Ամատունի իշխան Վահանին է նվիրում Օշականը, որն այնուհետև Ամատունիների ավանդական նստավայրը դարձավ: Եվ ընդհանրապես Օշականը Ամատունիների համար այն բնակավայրն է, որ համեմատաբար անապական է մնացել, չի ասպատակվել օտար նվաճողների ավերվածություններից, հետևաբար հանդիսացել Ամատունիների շառավիղների մի ճյուղի պահպանման լավագույն նախապայմանը, ինչին դեռ կանրադառնանք:

Օշականը Դիդի կոնդ կոչվող բարձրունքից:Այստեղ է թաղված վարդապետ Սահակ Ամատունին

IV դ. վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի  Խոսրով Դ.  թագավորին: փորձը ձախողվում է Սասանյան պարսից Արտաշիր թագավորը Ամատունուն և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։

Վահան Ամատունու շառավիղից, հաւանաբար` թոռը, Վահան Բ. Ա

Իշխան Վահան Ամատունու գերեզմանը(5-րդ դար, հուշակոթողը տեղադրվել է 1880թ.)

մատունի իշխանը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր , հայտնի իր իմաստութեամբ, խոհեմութեամբ եւ արժանիքներով իր ուսուցիչ Սեսրոպ Սաշտոցի դին էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի-դամբարան։ 439-ին Մաշտոցի վախճանվելուց հետո Վէճ ծագեց թէ ո՞ւր պիտի հանգչի վարդապետի մարմինը: Մեծ հեղինակություն վայելող Վահան իշխան Ամատունին կարողացավ բոլորին համոզել , որ Մաշտոցին տեղափոխեն իր նստավայր Օշական: 442-ին իշխանը նրա գերեզմանին կառուցում է գմբեթաւոր կլոր եկեղեցի: Ինքը' Վահան Ամատունին, Օշականում բնակվող իր հարազատներին կտակում է իրեն թաղել Մաշտոցի շիրիմից 40 բազուկ հեռավորությամբ:

Ավարայրի պատերազմից առաջ, երբ պարսից Հազկերտ շահը փորձեց հայ ժողովրդի վզին փաթաթել զրադաշտականությունը , Տիզբոն գնացող նախարարների մէջ էր Վահան Ամատունի Հայոց Հազարապետը, որը մերժեց պարսից շահի ստորացուցիչ առաջարկը: Արտաշատում հրավիրված հատուկ ժողովովում Վահան Ամատունին վերհաստատվում է , որպես հազարապետ: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք

Հայերեն տառերի հուշարձան Օշականում

հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով, հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը: Պարսիկները ներխուժեցին Հայկական տարածք իշխան Առանձար Ամատունին հետախուզեց հակառակորդի տեղաշարժերը, զորքերի քանակը, կազմը և դիրքավորումը, ապա 2000 մարտիկով դարանակալեց և ոչնչացրեց շրջակա հայկական բնակավայրերն ասպատակող պարսկական զորամասը, իսկ մնացածներին հալածեց մինչև նրանց զորաճամբարը:

Պտղավանք հուշարձան, կառուցել է իշխան Մանուել Ամատունին
Պտղավանքի պատերից մեկի վրա քանդակած ամատունիների իշխանական նշանակի (գերբի) առկա արմավենին և խոցվող առյուծը
Առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը
Նիզակով մենամարտող Սահակ Ամատունին

VI-ից – VII դարերի Պտղնի գյուղում գտնվող վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական անզուգական ու եզակի` Պտղավանք հուշարձանից,  հայտնի է դառնում, որ այն կառուցել է իշխան Մանուել Ամատունին, պատկերաքանդակներից  մեկը փորագրված է «ՄԱՆՈԻԵԼ ԱՄԱՏՈԻՆԵԱՑ ՏԵՐ» մակագրությամբ։

Մի կողմ թողնելով կիսավեր այս կառույցի եզակի ու վեհաշուք ճարտարապետական ոճին անդրադառնալը, նշենք, որ այն հարուստ է  բարձրարվեստ զարդաքանդակներով ուպատկերաքանդակներով: Եզակի են  հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում, առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը, իսկ զարդակամարի աջ  մասում`առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին ՝  Մանուելի որդին: Ուշագրավ է  նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ Աստվածածնի պատկերաքանդակը` երկու կողքերին հրեշտակներով, սափորների քանդակաշարը և արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը: Շատերն այն նույնացնում են  Աստվածաշնչի Դանիելի` գբում պահվող առյուծներին: Այստեղ մեկ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել, որ ամատունիների իշխանական նշանակում (գերբում) առկա են թե արմավենին և թե խոցվող առյուծը, որ հզոր, բայց պարտվող թշնամու  խորհրդանիշ է: Այս տեսանկյունով Պտղավանքի հիշյալ խորհրդանիշերը տարբերվում են մյուս վայրերի հին հուշարձանների զարդաքանդակներում պատկերվածներից:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ Գարեգին Հովսեփյանը մանրամասն վերլուծել է այս արձանագրությունը և  իմի բերել Պտղնավանքի և Ամատունյաց տոհմի մասին եղած տեղեկությունները  գրել է.

«Հինգերորդ դարի վերջում և 6-ի սկզբում Ամատունեաց նահապետն էր Մանդեն,որ մասնակից էր   Բաբկեն  կաթողիկոսի ժողովին, 505 թվին։ Այնուհետև Ամատունի իշխանի հիշատակություն չունենք մինչև 6-րդ դարի վերջը, երբ հանդես է գալիս Կոտիտ Ամատունեաց տէրը, որը պետք է ապրեր 590- 600 թթ  հետո։  Պատկերաքանդակին հիշատակված Մանուել Ամատունեաց տերը պետք է ապրեր 510—590 թվերի մեջ»: Գիրք թղթոցի  552-53 թվականի մի այլ վավերականում  Ներսես Բ-ի միաբանական թղթին  ստորագրում են մի շարք իշխաններ, ոմանք իրենց տոհմական, և ոմանք միայն հայրանունով։  Դրացանից մեկը` «Սահակ   Մանուելյան», որին պիտի համարել տաճարի հիմնադրի որդին։ 

Այս հավանական ենթադրությունների և տվյալների վրա Պտղավանքի շինության ժամանակր ենթադրվում է 6-րդ դարի երկրորդ քառորդը` Մանուել Ամատունեացին համարելով Մանդենի որդին, իսկ Կոտիտին  Սահակ   Մանուելի Ամատունու որդին:

Մեր ժամանակների համշենյան պատկեր

Ըստ հայ պատմիչ Ղեւոնդի տեղեկության` 789-ին, արաբական հալածանքներից խույս տալով, 12 հազար հայ` տղամարդ, կին եւ երեխա, Ամատունեաց տոհմի նախարար Շապուհի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ` այլ հայ նախարարների եւ իշխանների, նաև` նրանց հեծելազորի հետ թողնում են Հայաստանի կենտրոնական շրջանները և ուղեւորւում հունաց աշխարհ, այսինքն` Բիուզանդիա: Արաբական զորքերը հետապնդում են երկրից հեռացող հայերին, որոնք Կոխ գավառում նրանց պարտության մատնեցին, իսկ իրենք, անցնելով Ակամսիս կամ Ճորոխ գետը, Եգերների երկրով մտան Պոնտոս: Բիուզանդական կայսր Կոնստանտինը նրանց ընդունեց բարեհոգաբար, հաստատեց նրանց նախարարական իրավունքները և նրանց բնակեցրեց բարեբեր երկրամասում:

Ահա այսպեսի ճակատագրով հայ իշխանական տները կորցրել ու վերականգնել են իրենց իրավունքներն ու կոչումները: Այդ արտագաղթի առիթով հիշատակվում են ոչ միայն Շապուհ եւ Համամ իշխանները, այլև` հայոց կաթողիկոս Եղիպատրուշեցին (775-788): Համշենի հայկական իշխանութեան ստեղծումը կարելի է թվագրել 789 կամ 790 տարեթվերով` Նրանց բնակավայրը կոչվեց Համամշեն (Համամ իշխանի անունով), իսկ իրենք՝ համշենցիներ: Ցավոք վերջին դարերում, սկսած 1690-1700 թվականներից համշենահայությունը ենթարկվել է բռնի իսլամացման: Հր. Աճառեանի տվյալներով մինչև հայոց ցեղասպանությունը Թուրքիայում բնակւում էր 20 հազար քրիստոնյա համշենցի եւ մոտ նոյնքան էլ մուսուլման համշենցի:Քրիստոնյա համշենահայությունը հայոց ցեղասպանության ժամանակ դարձավ թուրք վանդալների զոհը: Բացառված չէ, որ նրա մի մասը ընդունել է իսլամը և առ այսօր բնակվում է Թուրքիայի տարբեր վայրերում` պահպանելով իր բարբառն ու սովորույթները: Սկսած 19-րդ դարի 60-ական թթ., բայց առավել զանգվածաբար` 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո համշենահայերն սկսեցին վերաբնակվել Սև ծովի հյուսիսարևելյան ափերում և հաստատվեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Շապշուղում, Նոր Աֆոնում և այլ բնակավայրերում: Հետագայում նրանք տարածվեցին Կուբանի եւ Եկատերինոդարի ուղղութիւններով` հիմնելով նոր բնակավայրեր: Այսպիսով Ամատունիների մի ճյուղից ձևավորվում է համշենահայությունը, որի մասին հպանցիկ հակիրճ անրադարձ կատարեցինք:

Դժբախտաբար պատմական անցյալից Ամատունիների մասին ամբողջական ու մանրամասն տեղեկություններ անհնար է հավաքել, քանզի հայոց պատմության ողբերգական էջերում, միշտ էլ թշնամու հետապնդման թիրախում հայտնվել են հայոց արքայական ու նախարարական տոհմերը ու նրանց ժառանգների մասին ժամանակագրությյան տրամադրած տվյալներն ընդհատվում են: Հայ միջնադարյան իշխանությունները բազմաթիվ հարվածներ են կրել, նաև մոնղոլ-թաթարական հորդաներից։ Հայ իշխանությունների զգալի մասը (այդ թվում Վահրամյանները, Դոփյանները, Իվանյաները, Խաղբակյան-Պռոշյանները) կործանվեցին. միայն մի քանի իշխանական տներին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունները. մասնավորապես Խաչենի Հասան-Ջալալյաններին, Սյունիքի Օրբելյաններին։ Հայ իշխանական տոհմերից ոմանք փրկվեցին Վրաց Թագավորությունում և ընդրկվեցին վրաց իշխանական դասի մեջ (այդ թվում Թումանյանները, Ամատունիները, Արղությանները և այլք)։ Այդ իսկ պատճառով Հայոց պետականության կորստի պայմաններում հայ ազնվական շատ գերդաստաններ հանգրվան են գտել օտարության մեջ: Վրաստանի և Ռուսաստանի արքունիքներում ըստ արժանվույն իրենց դրսևորել են Ամատունիները:

Գրիգորը (Գեորգի) , Վահանը ծառայել են իրանական շահին և եղել են Նախիջևանի մելիքները, հենց նրանց հետնորդներն էլ, որոնց հետ կապ ենք գտել Օշականում ապրող Ամատունիների հետ, տեղափոխվել են Վրաստան: 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորը հատուկ հրովարտակով Սարգիս (Սերգեյ)Ազարյան Ամատունուն շնորհեց վրաց արքունիքի ազնվական-իշխանի տիտղոս,հաստատելով Ամատունիների գերբը: Վրացական թագավորների կողմից նման կարգի վավերացում պատմության մեջ աննախադեպ է և հայտնի չէ: իսկ 1826 թ. Նիկոլայ Առաջինը Գերասիմ Սերգեյի Ամատունուն և նրա որդիներ Ռաֆայելին և Միխաիլին, ինչպես նաև եղբորորդի Իվան Գեորգիի Ամատունուն շնորհում է ռուսական արքունիքի ազնվականական տիտղոս: 1850թ. նոյեմբերի 30-ի, 1858թ.դեկտեմբերի 17-ի և 1859թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ էլ իշխանական տոհմի շնորհին է արժանանում նրանց որդիները' Պետրոս, Միխայիլ, Նապոլիոն Հովհաննեսի (Իվանի) , Գեորգի Միխայիլի և Նիկոլայ Ռաֆայելի Ամատունիները: Հիշյալ տվյալները, ինչպես նայև Ամատունիների այս տոհմածառը, ձեզ ենք ներկայացնում 1996թ Մոսկվայում հրատարակված «Дворянские роды российское империй» գրքի 4-րդ հատորից, որը հետագա հիմք հանդիսացավ մեր լրացուցիչ ուսումնասիրությունների:

Ցարական Ռուսաստանում բարձր պաշտոն զբաղեցրած իսկական պետական խորհրդական, իշխան Նիկոդիմոս Ամատունին

Եթե ուշադիր նայենք «Дворянские роды российское империй» գրքում հրապարակված այս տոհմածառին, ապա հստակ է, որ այն ամբողջական չէ: Ազարբեկի որդի Պետրոսը (Պյոտր) ունեցել է երեք որդի' Իվանը (Հովհաննես), Սերգեյը (Սարգիս) և Գասպարը: Թերևս այս տոհմածառում ընդգրկված են Սերգեյի (Սարգիսի) ժառանգորդները, ովքեր ազդեցիկ գործունեություն են ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում, զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ:

Թերևս այստեղ ամբողջական չեն Ազարբեկի որդի Պետրոսի մյուս որդիների' Իվանի (Հովհաննես) և Գասպարի ժառանգների մասին տեղեկությունները:

Ամատունի Իվանի (Հովհաննեսի) մասին հետևյալը պարզեցինք, կրկին Վրաստանում ապրած ամատունիներից` խոշոր մեծահարուստ-բարերար է եղել, , ծնվել է Նունիս գյուղում, Պետրոս Ամատունի Ազարյանի որդին է: 1777-84 թթ. իր որդու հետ վերանորոգել է Ջգրաշենի եկեղեցին ու զանգակատունը, որի վերաբերյալ պահպանվել է համապատասխան վիմագիր: Բնակվել է Թիֆլիսին Չուղուրեթի պետական կալվածք-գյուղում, որը նրանց տոհմական սեփականությունն է եղել: Այս բնակավայրը հետագայում միացվել է Թիֆլիս քաղաքին՝ որպես արվարձանային թաղամաս: Նրա որդիներն են՝ Սարգիս, Կարապետ և Հակոբջան (Յակով),Ամատունիները:

Վերջինս` Հակոբջանը (Յակով) ևս բարերար-մեծահարուստ է եղել և շարունակել է հոր գործը:

Ջիգրաշենի եկեղեցին վրաստանի թագավոր Իրակլին 1795թ. մշտական վերահսկողության է հանձնել Ամատունիների տոհմաճյուղին

Թբիլիսիի Ջիգրաշենի եկեղեցին Իրակլին թագավոր հրամանով 1795թ. մշտապես հանձնվում է Ամատունիներին:Ոչնչացվել է Բերիայի հրամանով 1937-38 թթ.

Ի դեպ Թբիլիսիի Ջիգրաշենի եկեղեցին վրաստանի թագավոր Իրակլին 1795թ. մշտական վերահսկողության է հանձնել Ամատունիների տոհմաճյուղին, որի նախնիները, ինչպես արդեն նշեցինք եղել են Նախիջևանի մելիքներ:Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի հայկական եկեղեցի էր Հին Թբիլիսիում, Վրաստանում։ Ոչնչացվել է 1937-38 թթ. ընթացքում Լավրենտի Բերիայի հրամանով` այլ 10 հայկական եկեղեցիների հետ միասին։

Կրկին խնդրում ենք ուշադրություն դարձնել «Дворянские роды российское империй» 1998. том 4. գրքում զետեղված ամատունիների տոհմածառին:

Ազարբեկի որդի Պետրոսի 3-րդ որդին Գասպարն է, այս ճյուղը Ղազարից (Լազար) ու Եսայուց (Իսայի) հետո հասնում է Նիկոդիմոս Ամատունուն: Նույնպես հստակ է, որ գրքում ներկայացված Գասպարի տոհմածառի ճյուղը լրիվ չէ, նրա 3 որդիներից նշված է Ղազարի (լազար), իսկ վերջինիս 5 որդիներից միայն Եսայու (Իսայի) անունը: Այս տոհմածառը սահմանափակվում է Եսայու 3 որդիներից ավագի` Նիկոդիմոս Ամատունու

անունով: Թեև Նիկոդիմոս Ամատունին գործունեություն է ծավալել Վրաստանում, ապա և Ռուսաստանում, անվերապահորեն ճշտվեց այն կապը, որ նա ունեցել է Օշականի Ամատունիների հետ` հետևաբար Թբիլիսիի Ամատունիների հետ Օշականի Ամատունիների ազգակցական սերտ կապը:

Թիֆլիսի Ամատունիների  տոհմածառը

Дворянские роды Российской империи. Том 4 գրքում զետեղված ամատունիների
տոհմածառը

Օշականի Ամատունիների  տոհմածառը

Օշականի Ամատունիների տոհմածառը

Ինչպես տեսանելի է Նիկոդիմոս Ամատունու միջոցով հայտնի է դառնում Թբիլիսիի և Օշականի ամատունիների ազգակցական կապը

Այս կապն ամբողջությամբ բացահայտվեց, երբ Ամատունիներին նվիրյալ Օշական գյուղում Արամ Հայրապետյանը մեզ տրամադրեց Ամատունիների մեկ այլ տոհմածառ: ՈՒրախալին նա էր , որ այն համընկավ մեզ մոտ եղած  «Дворянские роды российское империй». 1998. том 4 գրքի տոհմածառի սխեմայի ձախ հատվածում նշված ճյուղին: Ազարյայի որդի Գասպարի ճյուղն այստեղ արդեն ամբողջական լրացված տեսքով էր, կային Գասպարի որդի Լազարի (Ղազարի) արդեն հինգ զավակների անունները' Թաթոսի, Գևորգի, Վարդանի, Ավագի և մեզ արդեն հայտնի' Նիկոդիմոսի հոր Եսայու անունները: Սա արդեն իսկական հայտնագործություն էր: Մեզ մնում էր բացահայտել և փնտրել Օշականում ծնված Նիկոդիմոսի հոր` Եսայի քահանայի, նրա եղբայրների ու հետնորդների մասին տեղեկությունները:

Եսայի Ղազարի (ռուս.Լազար) Ամատունին

Ինքը` Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունին, թաղված է Օշականի եկեղեցու բակում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի և Վահան Ամատունու գերեզմանի ճիշտ միջնամասում: Նա մեծ նպաստ է ունեցել 1879 թվականի Օշականի եկեղեցու նորոգման, նոր դպրոցի կառուցման ու 1884 թվականի եկեղեցու զանգակատան շինարարության աշխատանքներին: Միջնակ որդին` Գարեգինը եղել է դպրոցի հոգեբարձուների խորհուրդի նախագահը, գյուղի տանուտեր, այսպես ասած՝ Գլավնի, որն իր մեջ ներառում է ևս մի քանի գյուղերի վարչական ղեկավարումը: Մյուս որդին` Վահանը, Օշական գյուղի բանկի վարչության անդամն էր ու բանկի հաշվապահը: ՀՀԴ անդամ էր, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Եսայու եղբայրներից մեկի` Գևորգի որդին, հայ գիտնական, բանասեր, հոգևորական, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր վարդապետ Սահակ Ամատունին է:

Դժբախտաբար, ինչպես վիքիպեդիայի հանրագիտարանում է նշված, Օշականում ապրող Ամատունիների մեծամասնությունը հեռացել են կյանքից, մյուսները տեղափոխվել են բնակության այլ վայրեր ու հայտնի այս գյուղում իրական Ամատունիների շառավիղից 

Գարեգին Ամատունի(Օշական գ.տանուտեր)

  քիչ մարդ է մնացել , Մի մասն էլ այս ազգանունը փոխակերպել է պապական անուներով` ինչպես Ալավերդյանները (Ալավերդիենց), Կուրղինյաններ (Կուրղինենց), կամ հենց Ամատունիների տոհմածառը մեզ տրամադրած Արամի նախնիներն իրենց Ամատունի ազգանունը դարձրել են Հայրապետյաններ : Մինչդեռ այս մարդիկ մեզ հայտնի Գասպար Ամատունու ճյուղից են: Ազգանունների ձևափոխությունները ստալինյան դարաշրջանի հետևանք է, երբ մարդկանց ստիպել են կրել իրենց պապի անունը` ավելացնելով  յան ածանցը: 

Նիկոդիմոս Ամատունու հոր` Օշականիավագ քահանա Տեր Եսայու գերեզմանը


Հիմա կարելի է հակառակ դրսևորումների էլ հանդիպել : Ոմանց դուր է գալիս իշխանական այս ազգանունը և նորաձևության պատյանի քողի տակ պարզապես իրենց համարում են Ամատունի :

Օշականում մենք հանդիպեցինք Գարեգին Ամատունուն, ում պապի հայրը` վերևում հիշատակված Եսայի քահանայի տղա Գարեգինն է եղել, գյուղի տանուտերն ու Նիկոդիմոսի եղբայրը: Այս փաստն էլ մեզ հարուստ տեղեկություններ հավաքելու հնարավորություն տվեց պարզելու և ուսումնասիրելու Օշականի Ամատունիների մասին մի քանի անհայտ ու հանրությանը հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Մենք Գարեգինից ստացանք արժեքավոր լուսանկարներ, որ մինչև օրս հրատարակված չեն եղել որևէ տեղ և հրապարակման հեղինակային իրավունքը Նիդերլանդական Օրագրին է պատկանում:

Հույս ունենք, որ մի օր Գարեգինին կհաջողվի իրականացնել իր երազանքը և հայրենի Օշական գյուղում իշխանական ծագում ունեցող իր նախնիների մասին պատմող թանգարան կհիմնադրի:

Հավաքեց, պատրաստեց Վ.Ամատունին, Hay Azian-ը

«Նիդերլանդական օրագիր»

Վահան Ամատունու գերեզմանը համաձայն իր կտակի, նույն գծով` 40 բազուկ հեռավորությամբ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի շիրիմից հեռու, մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունու գերեզմանը գտնվում է  միջնամասում, եկեղեցու բակում: Լուսանկարում տեսանելի է:

Հ.Գ-Նիկոդիմոս Ամատունու մասին արդեն որոշ բացահայտումներով հանդես ենք եկել «Նիդերլանդական օրագիրի»` Ամատունիների իշխանական տոհմը նախագծի շրջանակներում:

Ըստ էության մենք նոր սկսում ենք նախագծի ընթացքը: Ամատունիների մասին պատմող հետաքրքիր նյութեր և լուսանկարներ կարող եք ուղարկել մեր էլ.փոստին.

dear.press@yandex.com  կամ կապվել մեր ֆեյսբուքյան էջին:

https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html

Այս նախագծով շարունակելու ենք նորանոր տեղեկություններ հայտնել իշխանական այս տոհմի հետնորդների մասին:

Օշականին վերաբերվող լուսանկարները` Վ.Ամատունու

Պտղավանքին վերաբերվող լուսանկարները և Ամատունիների գերբը տրամադրել է  Րաֆֆի Գևորգյանը

________________

ՈՒշադրություն

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին: Գերեզմանը անմխիթար վիճակում է և լավ կլիներ այն փրկելու համար գտնվեին հովանավորներ... Պետք է շնորհակալություն հայտնենք սփյուռքի նախարարությանը, քանի, որ «Նիդերլանդական օրագրին» որպես մրցանակ հանձնված 220 հազ դրամը ևս օգտագործվել է այդ նպատակին: Հիմնական ծախսերն իրականացվում է մեր սեփական միջոցներով: Երախտապարտ կլինենք նրանց, ովքեր տարբեր միջոցներով (նյութերը տարածելով) օգտակար կլինեն մեզ: 

«Նիդերլանդական օրագիր»

ՕՐԵՐ ԵՎրոպական ամսագրի կայք էջից տեղեկանում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի` Միսաք Ա. Մ. Գոչունյանի (Քասիմ) կողմից կատարված աշխարհաբար թարգմանությունը:

Այն առաջին անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1902 թվականին և Նարեկի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանությունն է:
Սույն երկրորդ վերանայված հրատարակությունը նվիրված է Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 110-ամյակին:


Գիրքը հրատարակության են պատրաստել պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը` տարեմուտի
մասին իր ունեցած խոհերով

ԵՍ ՉԳԻՏԵՄ
Տարին անցավ, ես չգիտեմ
Ցավը տարա՞վ , թե մնաց
Տարին անցավ, բայց հաստատ է՝
Տխուր հուշեր շատ մնաց...
31.12.1991. Երեւան

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՀԵՐ
Տարին անցավ.
Չգիտեմ ինչից սկսեմ: Անցավ փոփոխակի տրամադրություններով, ուրախ եւ ոչ հաճելի դեպքերով, (հասկանում եմ՝ կյանք է, իր դրական ու բացասական երեւութներով,այլապես միապաղաղությունը կարող է եւ բթացման պատճառ դառնալ)...
Այս`արդեն անցնող տարին, մեր ընտանիքի համար հոբելյանական էր՝ փոքր թոռս, Ալենը, դարձավ 10, մեծ թոռս՝ Նուբարը, 25 տարեկան, նրա հայրը (տղաս) Արմենը՝ 50, դուստրս՝  Լուսինեն՝ 45, տիկինս՝ 70 (աչքիս ոնց որ երկու  35 լինի...), դե ես էլ՝  Նուբար Ասլանյանս 75 տարեկան, որով էլ թակեցի ծերության դուռը՝ «Հե՜ յ ,ո՞վ կա այնտեղ»...
Տարին նշանավոր էր Հանրապետական կուսակցության տապալումով, (թեև նրա առանձին անդամներ ջանքեր թափեցին այն կենդանացնելու համար:  Իմ կարծիքով այս կուսակցության մանևրումները վտանգավոր էր  ժողվրդավարության  համար: Իմ կարծիքով Փաշինյանը պիտի հենց առաջին օրերից կոշտ դիրքորոշում հանդես  բերեր այս  կուսակցության նկատմամբ: Ինչեւէ, հաղթեց ժողովուրդը` իր հույսերով, հույզերով ու սպասելիքներով: Անտարակույս, հետո բողոքավորներ  էլ  կլինեին, դա բնական է՝  յուրաքանչյուր փոփոխություն չէ, որ արդարացնում է  բոլորի սպասելիքները: Հարցը նրանում է`ԱՐԴՈ՞Ք բոլորիս ցանկությունները (զանազան ու բազմաշերտ)միանգամից պիտի իրականանային: Կարծում եմ վերջին 20-25 տարիների հիշողության  պակաս չկա, խայտառակ տարիներ, որ նսեմանալով սպասել ենք դրական տեղաշարժերի...
Հիմա չե՛նք ուզում սպասել, էլ չեմ ասում,կատարված ադմինիստրատիվ փոփոխություններն էլ սվիններով ենք դիմավորում: Միթե՞ վատ է,որ Շվեցարիան ունի 8թե 9 նախարար,կամ Ուրուգվայի Նախագահը բժշկի մոտ ընդհանուր հերթի է սպասում...դրանք խելք չունե՞ն... ԻՆՉԵՎ Է,հուսով եմ առանց իմ հուշելու էլ ամեն բան կկարգավորվի, համենայնդեպս՝ ՈՒԶՈՒ՜Մ    ԵՄ...


ՀԻՄԱ՝ ԱՆՁՆԱԿԱՆ
Որպեսզի խոհերիս մեջ ազնիվ լինեմ՝ տխուր եմ:  Մասնագիտության նկատառումներից ելնելով կպատմեմ  իմ մասին: Այս տարի Իսրայելում իմ  մասնակցությամբ եղան երեք տարբեր կատարումներ: Հետաքրքրական է, որ  նույնքան անգամ էլ  Իսրայելի տարբեր  ուսումնական հաստատություններում ուսանողները պետական քննություններին իրենց կամքով ընտրել ու կատարել են իմ  ստեղծագործությունները: Բռավո, նրանք բոլորն էլ ստացել են ամենաբարձր՝ 100 նիշը: Այդ մասին ես շատ ուշ տեղեկացա, այն  հաճելի անակնկալ ու լավ գնահատական էր: Շնորհակալ եմ Իսրայել  պետությանը՝  նաև նրա  համար, որ գնահատելով արվեստը` կազմակերպել է իմ ծննդյան հոբելյանական 60,70 եւ 75 ամյակների  միջոցառումները....
Անկեղծ եմ ասում` երազում էի , որ 75 ամյակս  ավելի շատ տոնվեր ոչ թե միայն Իսրայելում, այլ Հայաստանում, քանզի հայ հանդիսատեսին ասելիք  ունեի: Միայն չասեք մեծամտություն է` «Թան էլ չէ,փռթած մածուն», կամ թե` «էլ ինչ կուզեիր», կամ էլ` «սոված հավը երազում գարի է տեսնում»...Ինչ կուզեք ասեք,մարդ եմ, իրավունք ունեմ, մանավանդ, փառք Աստծու   ներկայանալու ԲԱՆ կար Հայաստանի ժողովրդին: Այն, ինչ կատարվեց հիասթափության թեմայից է: Ինձ անտեսեցին թե Կոմպոզիտորների Միությունը(ԿՄ),թե Մշակույթի նախարարությունը , եւ թե ՀԱՖՆ-ը: Ասեմ ավելին,  զավակներս ինձ անակնկալ մատուցելու համար դիմել էին ՀԱՖՆ-ի (Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբ) տնօրինությանը (առանց իմ գիտության) խնդրելով  իրենց  ծախսերով վճարել ու կազմակերպել հոբելյանական համերգը: ՈՒ ի՞նչ...Մերժեցին: Շատ ժամանակ մշակութային  միջոցառումներ  չեն կայանում ֆինանսական նկատառումներից ելնելով: Ի՞նչ անուն տալ այս  դեպքում...
Կար ժամանակ, երբ որոշ իշխանավորների կողմից, ես կասեի դիտավորյալ, ցավեցնելու համար Հայաստանից մեկնողների հասցեին  շրջանառում էր  ԼՔԵԼ բառը, նպատակը՝ Սեպ խրել արտագաղթողների (Սփյուռքի)եւ «հայաստանցիների» միջեւ: Ցավոք,մեծ մասի մոտ հասկացողություն չկա զանազանելու «ապրել» եւ «բնակվել» բառերը ու  խորանալ դրա նշանակության մեջ: Պետք է օղ լինի այդպիսիների ականջին, որ մարդ կարող է բնակվել անապատում, բայց  ԱՊՐԵԼ Հայաստանով, եւ ճիշտ հակառակը՝  ԲՆԱԿՎԵԼ Հայաստանում, բայց ՉԱՊՐԵԼ նրանով: Հավատացնում եմ,  իմը՝ առաջին դեպքն է,որը սակայն(կարծում եմ)չի ընդունվում կամ  գիտակցվում պետական մարմինների կողմից(այ,էստեղ էլ ես կասեմ՝  ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ՁԵԶ): Մի խոսքով ինձ «տշեցին», Հայաստանում հոբելյանական համերգ չկայացավ, ոչ մի խոսք, ցերեկույթ, երեկույթ  75 ամյակիս մասին:
ՈՉ ՄԻ: (Նար Դոսի ասած «նրանք վերեւն էին,ես՝ ներքեւը»)...
Այնուհանդերձ ամեն  բան այնպես չավարտվեց, ինչպես նախատեսել էին:  Տերը նկատեց այս բոլորը եւ ինձ մխիթարելու համար կազմակերպեց իմ երեք ստեղծագործությունների կատարումը, ԸՆԴ ՈՐՈՒՄ, երաժիշտները,որոնց ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ընտրել էին իմ ստեղծագործություններն ԸՍՏ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅԱՆ: Արդ,շնորհակալ եմ նրանց՝ Գ.Աճեմյանի անվան պատանի ջութակահարների համույթին (գեղ.ղեկավար Աննա Աճեմյան)կատարեցին մորս նվիրված «ԷԼԵԳԻԱ»ն, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի(ոչ ՀԱՖՆ) փայտյա փողային կվինտետի երաժիշտներին՝ կատարեցին հեղինակածս «ՍԱՐԵՐՈՒՄ» Սյուիտը, եւ Օպերայի,բալետի նվագախմբի պղնձյա փողային կվինտետին՝ կատարեցին երկու մասից բաղկացած «ԶԱՐԹՈՆՔ» ստեղծագործությունս: Ի դեպ,թե պատանի ջութակահարների, եւ թե պղնձյա փողային կվինտետի կատարումը նվիրել էին 75 ամյակիս.... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Շնորհակալ եմ նաեւ Հայֆայի քաղաքապետարանին,որ արդեն երրորդ տարեթիվն է,որ նշում է հոբելյանական համերգով(60,70,75),իսկ ամենագլխավորը այն հաճելի անակնկալն էր,որ Տերը պարգեւեց ինձ՝ Իսրայելի մշակույթի նախարարությունը պատվիրեց ինձ գրելու Տրոմբոնի եւ նվագախմբի համար նոր(թիվ 2)կոնցերտը(Առաջին կոնցերտը կատարվել է 2014թվին,Երեւանում,Իսրայելի մենակատարի եւ դիր. Էդ. Թոփչյանի կատարմամբ):Թիվ 2 Կոնցերտի պրեմիերան կկայանա 24 եւ 25 փետրվար, 2019-ին,Հայֆայի Սիմֆոնիկի եւ նույն մենակատար տրոմբոնիստի կատարմամբ: Հրավիրում եմ:

ԱՄՓՈՓՈՒՄ
Ահա այսպիսին էր տարին:
Շնորհավորում եմ Հայաստանում ինձ չհիշող գերատեսչությունների Նոր տարին` ցանկանալով ամենայն բարիք,  լավ իմացեք՝ չնայած իմ հանդեպ ձեր անտարբերության, այստեղ,Իսրայելում,ԲԱՆԵՐ կան,որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի եւ նրա միջազգային հեղինակության հետ,ԲԱՆԵՐ,որ դուք, պարոնայք ինձ անտեսողներ,չեք կարող անել,իսկ ես անում եմ,ոչ ձեզ համար,այլ Հայաստանի, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ...
Լավ մնաք....

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ
(Նիդ.օրագրի համար)
Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ
25.12.18 Հայֆա,Իսրայել

Երևան 2014թ.Տրոմբոնի 1-ին կոնցերտի կատարումից հետո:

Կորեայում կայացած փառատոնում Ն.Ասլանյանի
«Բերքի տոն» կանտատիցհետո (կատարող,Լեհաստանի
ռադիոյի երգչախումբ 2009թ)

Լեհ հանրահայտ կոմպոզիտոր Քշիշտոֆ
Պենդերեցկին (տատը հայ է) Նուբար Ասլանյանի հետ
Թել Ավիվում`կայացած համերգի ժամանակ (2010թ  )

Նուբար Ասլանյանը և Էդվարդ Թոփչյանը
(06.11.17թ)`ՔԱՌԱՁԱՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԵՒ
ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԾ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»
Պոեմի կատարումից հետո:

Նուբար Ասլանյանը Իսրայելի հանրահայտ Ֆիլհարմոնիկ
նվագախմբի առաջին շեփորահար Ռամ Օրենի հետ` Կոնցերտինի
կատարումից հետո, Թել Ավիվ, պետական թանգարանի
սրահում (2013թ):Ի դեպ նույն Ռամ Օրենը 2015-ին եՐԵՒԱՆՈՒՄ,ՀԱՖՆ-ի
հետ նվագեց ցեղասպանությանը նվիրված Ն.Ասլանյանի «Սիփանա քաջեր»
կոնցերտ պոեմը:

Ն. Ասլանյանը և Տիգրան Մանսուրյանը` 4-րդ լարային կվարտետի
կատարումից հետո (2015թ.)

2015թ. Երեւան,ֆիլհարմոնիկ դահլիճ: Ն.Ասլանյանը տիկնոջ հետ:
Քիչ հետո կատարվելու է ցեղասպանությանը նվիրված «Սիփանա քաջեր»
կոնցերտ պոեմը:

Նուբար Ասլանյանը ընտանիքի հետ (2013թ) Տիկնոջ, որդու,
դուստրի` նրանց ամուսինների և երեք թոռների հետ:

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ է: Ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում 1943 թվականին: Ավարտել է Երևանի (Հայաստան) Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝  Գրիգոր Եղիազարյանի (1973թ) ղեկավարությամբ: Ւսրայելում է` 1994 թվականից:  Ստեղծագործում է երաժշտության տարբեր ժանրերում՝ մենանվագ, վոկալ (երգչախմբային), կամերային, փողային և սիմֆոնիկ նվագախմբերի միջոցով: Մոռացված չէ նաեւ երաժշտությունը մանուկների համար: Ն. Ասլանյանին բնորոշ է նաև «ծրագրային» երաժշտությունը: Այն հետևանքն է մեզ շրջապատող իրադարձությունների և երևույթների.օրինակ՝«Նա գնաց» -երգ Իցխակ Ռաբինի հիշատակին(1995), Սոնատ մենանվագ թավջութակի համար «ԷՆՏԵԲԲԵ-20» Յոնի Նետանիյահուի հիշատակին (1996),«ԴԻՄՈՒՄ»՝ մենանվագ Ալտի համար,նվիրված լիբանանյան երկրորդ պատերազի անմեղ զոհերի հիշատակին(2006), ԿԱՆՏԱՏ «a cappella» խառը երգչախմբի համար «ԲԵՐՔԻ ՏՈՆ» (1982), նո.2 ԼԱՐԱ ՅԻՆ ՔԱՌՅԱԿ (1971-2001) նվիրված ծնողների՝ Աբրահամ եւ Եսթեր Ասլանյանների հիշատակին, ԿՈՆՑԵՐՏԻՆ Շեփորի և Լարային նվագախմբի համար (1977) նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող) , «ՔԱՅԼԵՐԳ –ՊՈԵՄ» Փող. Նվագախմբի համար նվիրված տեռորի դեմ մարտնչողներին(2000),«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»՝ գրված(1990)խառը երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար,նվիրված արցախյան ազատամարտիկներին, եւ այլն.... Երբեմն կոմպոզիտորը իր ծրագրային ստեղծագործություններում օգտագործում է ժողովրդական երգեր-մեղեդիներ, որոնց բնույթը , խորությունն ու բովանդակությունը համընկնում են գրված ստեղծագործության հետ՝«ակտուալ» են : Եվ այս ներդիր մեղեդիների մշակումները ներդաշնակ են 20-րդ դարի երաժշտական ոգուն: Համոզիչ օրինակներ՝ Նո.3 Լարային ՔԱՌՅԱԿԸ(1996),«ՀԱՅԱՍՏԱՆ 1988-19993» և Դաշնամուրի ՍՈՆԱՏԸ (1993)-որոնք արձագանքն են 1988թվի աղետալի երկրաշարժի և հետ «վերակառուցման»( perestroika) ժամանակաշրջանի: Կամ էլ ՍՈՆԱՏԸ Ֆլեյտայի եւ Հոբոյի համար «Քելե լաօ, քելե էրթանք մըր էրկիր» նվիրված Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քըրքորյանին(1977),«ՍԱՐԵՐՈւՄ» Սյուիտը՝ Փայտյա փողայինների եւ դաշնամուրի համար (2001),նվիրված Իսրայելում Հայաստանի Պատվո Հյուպատոս պ-րն Ցոլակ Մոմջյանին ,նաեւ Քայլերգ-Պոեմ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» փող. Նվագախմբի համար (1965)-նվիրված 1915 թվին Թուրքիայում Հայերի Ցեղասպանության Զոհերի Հիշատակին,«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Փողի եւ նվագախմբի համար գրված Կոնցերտ պոեմը նվիրված Ցեղասպանության 90 ամյակին,փայտյա փողային քառյակի համար գրված«Պոեմ Էլեգիա» Հրանտ Դինքի հիշատակին(2007)... Նուբար Ասլանյանին բոլորից շատ հոգեհարազատ են կոմպոզիտորներ ԲԵԹՀՈՎԵՆԸ, ՄԱԼԵՐԸ, ՇՈՍՏԱԿՈՎԻՉԸ եւ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ: Ն. Ասլանյանը բնակվում է իր ընտանիքով Հայֆայում, « SEPTIMA» երաժշտական ընկերության ակտիվիստ է եւ նպաստում է իսրայելյան երաժշտության առաջընթացին: Նրա ստեղծագործությունները հնչել են՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավսլավիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Շվեդիայում, Շվեցարիայում, Հարավ.Կորեայում(ACL 9) Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Իսրայելում, Հայաստանում եւ այլն:
Նրա մասին տեղեկություններ կարելի է գտնել այցելելով Իսրայելի կոմպոզիտորների միության կայք
http://www.israelcomposers.org/Members.aspx?lang=English&letter=A&id=126

Բացի երաժշտական կյանքից, Նուբար Ասլանյանը նաև Իսրայելի հայ  համայնքի ակտիվ անդամ է, և հաճախ է մասնակցում ներհամայնքային աշխատանքներին, նպաստում ազգանպաստ ձեռնարկներին:

Latest Month

June 2019
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner