Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Բալայանը այցելել է Մաաստրիխտ

Ապրիլի 25-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի (Annemarie Penn-te Strake) հետ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ԱԳ նախարարության և դեսպանության կայքերը:  Ավելի վաղ`  դեսպան Տիգրան  Բալայանի ֆեյսբուքյան էջին հղում կատարելով, այդ մասին հակիրճ հայտնել էր «Նիդերլանդական օրագիրը»:

Collapse )

Հարավային Հոլանդիայի նահանգի լրատվամիջոցը անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը

Հարավային Հոլանդիայի նահանգի լրատվամիջոցը անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը, մեջբերել է հայազգի գործադիր պատգամավորի գրառումն ու մեր ուղիղ եթերի տեսաերիզը

https://www.nidoragir.com/2019/04/blog-post_55.html
Omroep West-ը` Հարավային Հոլանդիայի մարզի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի միացյալ կայքը անդրադարձել է Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների (SAO) կողմից Հայոց Ցեղասպանության կազմակերպած ցույցին` զետեղել նահանգային խորհրդի պատգամավոր Արմինե Ստեփանյանիթվիթերյան գրառումն ու «Նիդերլանդական օրագրի» Դարիո Կրամերի արված ուղիղ ռեպորտաժներից մեկը: Omroep West-ը հեռարձակում է Radio West-ը եւ TV West-ը, այդ թվում `WestText հեռուստատեսային էջը: Բացի այդ` Omroepwest.nl միացյալ կայքում հրապարակվում են Omroep West-ի կարևոր հոդվածները: Ամեն շաբաթ ռադիոկայանի հաղորդումներն ունկնդրում են 182 հազար մարդ, ավելի քան 601 հազարը դիտում են հեռուստահաղորդումները: Omroepwest.nl միացյալ կայքի այցելության միջին ամսական թիվը կազմում է 4,4 մլն: Հավելենք, որ Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանվել է թե ռադիոյով և թե հեռուստատեսությամբ: Համագործակցող Հոլանդական կազմակերպությունների (SAO) կողմից անցկացված միջոցառումը լուսաբանել է նաև Նիդերլանդների հանրային հեռուստատեսությունը, այլ թերթեր ու կայքեր:

300 betogers op de been voor erkenning Armeense genocide

DEN HAAG - Ruim driehonderd betogers zijn dinsdag op initiatief van de Samenwerkende Armeense Organisaties (SAO) in Den Haag bijeengekomen om te pleiten voor de erkenning van de Armeense genocide 104 jaar geleden. Dat meldt de organisatie.
De bijeenkomst begon rond het middaguur op het Plein. Daar hielden enkele Kamerleden, onder wie Zihni Özdil (Groenlinks), een toespraak. Daarna werd aan het ministerie van Algemene Zaken een petitie aangeboden, waarin de regering wordt opgeroepen de massamoord op de Armeniërs als volkerenmoord te erkennen.





Afbeelding weergeven op TwitterAfbeelding weergeven op TwitterAfbeelding weergeven op TwitterAfbeelding weergeven op Twitter


Vandaag demonstratie voor de erkenning van de . Partijgenoot en rolmodel @ZihniOzdil sprak namens @groenlinks: “We dienen voor de slachtoffers en nakomelingen de Armeense Genocide te erkennen. En voor onze democratische waarden.”

Vervolgens trok de stoet naar het Malieveld. Daar volgde een protest tegen de ontkenning door Ankara van de georganiseerde volkerenmoord op de Armeniërs door het Ottomaanse Rijk, de voorloper van het huidige Turkije. Bij de Turkse Ambassade deden de betogers vervolgens een petitie in de brievenbus.

Jongeren leggen gezamenlijk een krans

Woensdag volgt op begraafplaats de Boskamp in Assen vanaf 12.30 uur een herdenking van de genocide. Jongeren van Armeense, Turkse en Koerdische afkomst leggen gezamenlijk een krans. Ook zijn er toespraken.
De Armeense genocide vond plaats in 1915 en 1916. De Ottomaans-Turkse autoriteiten vervolgden en vermoordden tussen de 800.000 en 1 miljoen Armeniërs.

Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդերլանդների կառավարությանը

 Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։

Collapse )

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Թումանյանական ու կոմիտասյան տարի է  2019թվականը: Շատերը գիտեն, որ մեծն ու անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյարներն են: Այն ներառվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում:  Քչերն են սակայն ճանաչում նրաց ժամանակակցին ու համախոհին` Վարդապետ Սահակ Ամատունուն, ում դին հանգչում է հանրահայտ Օշական գյուղում:

 Հունվարի 22-ին արդեն իսկ լրացել է հմուտ մանկավարժի ու բանասերի` Սահակ Ամատունու ծննդյան 163-րդ ամյակը:
Երկու մեծերի Թումանյանի և Կոմիտասի հետ անմիջական ջերմ հարաբերություններ է ունեցել Սահակ Ամատունին: Եթե Թումանյանի հետ հայտնի է նրանց անկեղծ ու ջերմ շնչով գրված նամակները, գրական հարցերի շուրջ քննարկումները, ապա Կոմիտասին անձամբ է դասավանդել Սահակ Ամատունին: Ապագա մեծ երգահանը 1885-86թթ նստել է Սահակ Ամատունու դասարանում: Կոմիտասի հետագա ծավալած գործունեությունը` Սահակ Վարդապետի թողած գործի անմիջական աշխատանքի շարունակությունն է եղել:

Collapse )

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

«Նիդերլանդական օրագրի» Ամատունիների իշխանական տոհմի մասին  նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել Նիկոդիմոս Ամատունու* մասին (Աստղանիշերով բառերի բացատրությունը դիտել ներքևում,-ծանոթ.`Նիդ.Օրագիր): Նրա ծննդյան 160-ամյակը լրանում է այս  տարվա մայիսի երեքին: Գրեթե անհնար է  ընդգրկել այն դիապազոնը, որոնց հետ շփվել  ու  մտերիմ հարաբերություններ է հաստատել Նիկոդիմոս Ամատունին: ՈՒսանողական ու աշխատանքային տարիներին նա հասցնում է ծանոթանալ ու մտերմանալ իր շրջապատի  ակնառու գրեթե բոլոր մտավորականներին, պետական ու քաղաքական գործիչներին՝  որոնց թվում բանասեր, պատմաբան Ալեկսեյ Շախմատովի, իրավաբան, ակադեմիկոս Անատոլի Կոնիի, գրողներ Մաքսիմ Գորկու, Լև Տոլստոյի, Ի.Ս. Տուրգենևի, Ֆ.Մ. Դոստոևսկու, Ն.Ա. Նեկրասովի, Վ.Գ. Կորոլենկոյի, Վլադիմիր Սոլովյովի,պատմաբան, ճանապարհորդ, ազգագրագետ Պավել Ռովինսկու ու էլի  շատերի հետ: Հասարակական, քաղաքական, մշակութային շատ գործիչներ` ինչպիսիք են ակադեմիկոս Վերնադսկին, ռազմական գործիչ Վրանգելը, իշխանուհի Մարիա  Տենիշևան, գրող արվեստաբան Օլգա Բազանկուրը և շատերն իրենց հուշերում և օրագրերում  բավական դրական կերպով են հիշատակել  իրենց ժամանակակցի` Նիկոդիմոս Ամատունու անունը: Առաջիկայում կանդրադառնանք Նիկոդիմոս Ամատունու Հայաստանի հետ ունեցած կապի  մասին, իսկ այժմ` Ամատունին, հայտնի  նկարիչ Բենուայի (Алекса́ндр Никола́евич Бенуа́) հիշողություններում:

Collapse )

Նիդերլանդների տարբեր քաղաքներում հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության անմեղ զոհերին

Ալմելո
Շարունակում ենք  Հայոց Ցեղասպանության միջոցառումներին նվիրված տեղեկություններ  ստանալ Նիդերլանդների  տարբեր  բնակավայրերից:
Մաստրիխտում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 18-ին: Թեև անձրևին Սուրբ Կարապետ եկեղեցուց (Potterieplein 50, 6216 VB Maastricht) տեղի ունեցավ քայլերթ դեպի Սուրբ Սերվանտիուսի տաճարի մոտ տեղադրված հայկական խաչքար: Աղոթքից և լռության րոպեից հետո հայկական դրոշը  խոնարհվեց  անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրվեցին խաչքարի պատվանդանին:

Մաստրիխտ
Մինչև ամսվա վերջ շարունակվելու են ոգեկոչման արարողությունները, մասնավորապես երիտասարդական կազմակերպությունը քաղաքի փողոցներով ջահերով երթ է անելու, կինոթատրոններում ցուցադրվելու են ցեղասպանության թեմաներով ֆիլմեր,  անց են կացվելու ցերեկույթներ:


Ալմելո
Հայաշատ ամենամեծ քաղաքում Ալմելոյում ևս բուն միջոցառումը երեկոյան է տեղի ունեցել: Մեծ թվով մարդիկ էին եկել իրենց խոնարհումի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի Եվրոպայում ամենամեծ հուշհամալիր, որոնց թվում Ալմելոյի քաղաքապետ  Eugène Van Mierlo-ն, Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (ի դեպ դեսպանը մասնակցել է նաև Ամստերդամում և Ասենում տեղի ունեցած ոգեկոչման արարողություններին), Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, գերաշնորհ Խաժակ Պարսամյանը, քույր եկեղեցիների առաջնորդներ, Նահանգային ու տեղական խորհրդի պատգամավորներ,այլ հյուրեր: Նախօրեին Ալմելոյի փողոցներով հայ երիտասարդները ջահերով երթ էին  կազմակերպել:

Ամստերդամ
Արդեն  իսկ անդրադարձել ենք Ամստերդամում և Ասենում տեղի  ունեցած ոգեկոչման արարողություններին: Տեղական մամուլը մեծ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ առաջին անգամ այս տարի հայ,թուրք, արամեացի, ասորի և քուրդ երիտասարդները միասին ծաղիկներ են խոնարհել  Նիդերլանդներում տեղադրված ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձաններին:



Ասեն


Երիտասարդ թուրք պատմաբանը հակառակ իր սպասածի ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակին:


Տայֆուն Բալչիկը
Մասնավորապես Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների (SAO) նախաձեռնությամբ Ասենում՝  տեղի ունեցած Նիդերլանդներում առաջին Հայոց ցեղասպանության խաչքար-հուշարձան է այցելել և իր հայ ու քուրդ ընկերների հետ ծաղկեպսակ է զետեղել երիտասարդ նիդերլանդացի թուրք պատմաբան Տայֆուն Բալչիկը: Նրա  գիտական թեզը` գրված դեռ տաս տարի առաջ, նվիրված է եղել  Հայոց ցեղասպանությանը: Այդ թեզը «բացել են նրա աչքերը»: Նա թուրքական ազգայնական միջավայրից էր և կարծում էր, որ իր թեզով պատմելու է   ցեղասպանության ժխտման մասին պատմությունը:
 Բայց, երբ Բալչիկը խորը ուսումնասիրություններ է կատարել` փոխվել է նրա դիրքորոշումը: «Ես կարդացի ավելի ու ավելի շատ աղբյուրներ, և արդյունքում հակառակ պատկեր  ստացա, քանի որ ես շատ ազգայնական ձեւով եմ մեծացել,  ինձ համար ինքնության ճանաչման ճգնաժամ ստեղծվեց, բայց ճշմարտությունն ավելին էր ու հանկարծ սկսեցի պաշտպանել թշնամու պատմությունը»-ասել է նա:

Ասեն
«Նիդերլանդական օրագրին» տված հարցազրույցում, պատմաբանը բացատրեց, որԹուրքիան այսօր  ցեղասպանություն բառը իր հասցեին սադրանք է ընդունում: Թուրքական կառավարության պաշտոնական տեսակետը նա է, որ տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ և շատերն են  զոհվել, այդ պատճառով առանձնացնել հայ քրիստոնյաներին`նրանց համար ընտրողական տեսակետ է:
Նիդերլանդների հանրային հեռուստատեսության ծրագրերից մեկին էլ տված հարցազրույցում Բալչիկն ասել է. «Հայոց ցեղասպանության ժխտումը կոլեկտիվ թուրքական ինքնության մի մասն է, որը շատ քիչ տեղ է թողնում  այն թուրքերին, որոնք  ցանկանում են ճանաչել Ցեղասպանությունը, բայց չեն ուզում դավաճանել իրենց ընտանիքին»:
 «Ծաղկեպսակ դնելը առաջին քայլն է, մենք իսկապես երկխոսության սկզբին ենք»- գտնում է երիտասարդ թուրք պատմաբանը և ավելացնում.
«Կան բազմաթիվ թուրք հոլանդացիներ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց  դեռեւս չեն համարձակվում դա անել հասարակության մեջ: Այլևս չպետք է լինի կոլեկտիվ ժխտում, այլ կոլեկտիվ ճանաչում»:

Նիդերլանդների պատգամավորը Ցեղասպանության թեմայով շապիկ է կրել ու այն մեկնաբանել են



Մեկ այլ Հետաքրքիր նախաձեռնություն են հանդես բերել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներից` Բարեփոխված քաղաքական կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեր Ստայը (Kees van der Staaij)և նախկին դատախազ, ներկայումս արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող Ազատություն կուսակցությունից Ռայմոնդ դը Ռունը ((Raymond de Roon (PVV) : Վերջինս Հայոց Ցեղասպանության թեման արտացոլող շապիկ էր հագել և միասին մեկնաբանում էին 1915թ. իրադարձությունները`ճանաչելով ու դատապարտելով ոճրագործությունը: Կադրերում երևում են` թե ինչպես Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու խաչքարին ծաղկեպսակ են դնում Գրիգոր Նարեկացի հիմնադրամի անդամներն  ու Հայաստանի Հանրապետության դեսպանը : Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանը երկու անգամ (վերջինը`2018թ) ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Տեսաերիզը տեղադրել է tpo.nl կայքը , մեկնաբանելով, որ չորեքշաբթի միջազգային մակարդակով նշվել է հայերի ցեղասպանությունը (1915 թ.): Այն անցյալ տարի չի ճանաչել ազգությամբ թուրք պատգամավորներ ունեցող ԴԵՆԿ կուսակցությունը,  իսկ կառավարությունը նախընտրում է օգտագործել «Հայոց ցեղասպանության հարցի» եզրույթը: Ցեղասպանության ճանաչումը դեռեւս զգայուն է թուրքերի հետ,-գրել է կայքը:

Nid.Oragir






-----------------------------------------------------------------

Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերի հայ համայնքը հնարավոր է ունենա իր սեփական աղոթատեղին


  • Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանդի նահանգ է այցելել Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանը
  • Նախադրյալներ կան, որ այս եկեղեցին Նիդերլանդներում ծառայի որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն:

Սուրբ Կատարինա եկեղեցում առաջին անգամ հայ հոգևորականները սուրբ պատարագ են մատուցել

Դեն Բոսի «ՈՒրարտու» հայ համայնքի կյանքում հիշարժան իրադարձություն էր տեղի ունենալու: Ապրիլի 13-ին Հյուսիսային Բրաբանդի մարզ էր այցելել Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանը: Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ նրանք Դոտրեխտի հայ հավատացյալների հետ շփվելուց հետո այցելեցին Դեն Բոս (կամ` Հերթոգենբոս), որտեղ նախ պետք է հանդիպեին կիրակնօրյա դպրոցի

սաներին ու նրանց ծնողներին, իսկ հետո` հաջորդ օրը, տեղի Սուրբ Կատարինե եկեղեցում անմիջական մասնակցություն ունենային Ծաղկազարդի Սուրբ Պատարագի արարողությանը: Նախադրյալներ կան, որ հիշյալ եկեղեցին ընդմիշտ ծառայի տեղի հայ հավատացյալներին: Ամեն ինչի մասին անդրադառնանք հերթականությամբ: Ընդհանրապես արժանին պետք է մատուցել Խաժակ սրբազանին Նիդերլանդների հայ համայնքին այդչափ ուշադրություն դարձնելու համար: Նա եղել է գրեթե բոլոր հայաշատ համայնքներում ու իր խորհուրդներով, կերտիչ խոսքով ու գործով նեցուկ եղել ազգանպաստ գործերի:

Դժվար է ասել` թե Հերթոգենբոսը նախկինում որքանով է առնչություն ունեցել հայ կյանքին: Ներկայիս համայնքը մեկ տասնամյակ էլ չկա ինչ ձևավորվել է: Թարգմանաբար քաղաքի անունը նշանակում է Հերցոգյան անտառ:Քաղաքը գտնվում է Նիդերլանդների կենտրոնական մասերում, տեղանքը ճահճային է` Աա և Դոմել գետերի խառնարանի միջնամասում: Վայրը մի ժամանակ բրաբանտի իշխանների համար անտառ ու որսատեղի է եղել: Դեն Բոսը քաղաքի կարգավիճակ է ստացել 1185 թվականին Բրաբանդի հերցոգ Հենրիխի առաջինի կողմից: Քաղաքը իր ծաղկման գագաթնակետին է հասել XIV-XV դարերում: Ներկայումս Նիդերլանդները Հյուսիսային Բրաբանդի նահանգի (մարզի) վարչական կենտրոնն է, գտնվում է Ամստերդամից 80կմ հարավ-արևելք, ունի 153 հազ. բնակիչ : 

Զուիդ-Վիլեմսվարտ ջրանցքի նավահանգիստն է : Բնակչությունը 2018 թ. տվյալներով կազմել է 153.000 մարդ: Մարզի 4-րդ խոշոր քաղաքն է` Էյնդհովենից, Թիլբուրգից, Բրեդայից հետո: Երկրի խոշոր տրանսպորտային երկաթուղային հանգույց է, որով իրար են կապվում Նիդերլանդների շատ քաղաքներ:Զբաղեցնում է 91.26 կմ² տարածք: Սակավթիվ հայերին` 90-ական և 2000 թվականներից հետո բազմաթիվ հայաստանաբնակ հայեր են համալրել մարզը: Որպես գաղթօջախի կազմավորման կազմակերպչական աշխատանքներում մեծ ավանդ ունեցավ պրոֆեսոր, երջանկահիշատակ Մարտուն Էլբակյանը, որի ջանքերով ստեղծվեց «Կոմիտաս», ապա «ՈՒրարտու» հայ համայնքը: Նա անձամբ դասավանդում էր իր ստեղծած դպրոցում: Կարճ ժամանակ հետո ճանաչվեց Նիդերլանդների լավագույն ուսման վարպետներից մեկը` արժանանալով թագավորական պարգևի, իսկ Մայր Հայրենիքի կողմից` Մեսրոպ Մաշտոց մեդալի: Թեև անժամանակ մահը ընդհատեց նրա սկսած գործը, այնուհանդերձ կողքը եղած նվիրյալները շարունակեցին նրա սկսած գործը`կազմակերպչական աշխատանքներն իրենց ուսերին վերցնելով: Այժմ համայնքի դպրոցը, որտեղ սովորում են 19 երեխաներ` Մարտուն Էլբակյանի անունով է:

Դեն Բոս մեր այցելության օրը, երբ կիրակնօրյա դպրոցի սաները պատրաստվում էին հայերենի իրենց իմացությամբ հանդես գալ Սրբազանի ու իրենց ծնողների առջև աշխույժ կազմակերպչական աշխատանքների իրարանցման մեջ տեսանք «ՈՒրարտու»-ի վարչության նախագահ Տոնի Պոգոսյանին, փոխնախագահ Մուրադ Մուրադյանին, ակտիվիստներ Լոռի և Գոհար Թիւրպէնտեաններին, դպրոցի տնօրեն տիկին Լոռային, ուսուցչուհիներ տիկին Անժելային, Ջեմմային և մյուսներին, որոնք փութաջանորեն նախապատրաստվում էին դիմավորել Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և Արմեն քահանա Մելքոնյանին: Նրանց այցելությունը ոգևորության ու հայրենիին նվիրվելու մեծ տոնի վերածվեց: Այբբենարանին, հայ գրերին ու Մայր Հայաստանին նվիրված երեխաների ելույթներին հաջորդեց` հայկական ժողովրդական մեղեդու ներքո նրանց պարը: Պրուսույց Լուսինեն կարողացել էր պարի լեզվի հմայքով թափանցել երեխաների ներաշխարհը` այս արվեստից մասնիկ հանելով նրանց: Անմասն չմնացին նաև ծնողները` արտասանելով Սահյանից ու Սևակից:

Գաղտնիք չէ, որ սփյուռքի հայ համայնքին միաբան է պահում հայ եկեղեցին ու հայ դպրոցը , որտեղ կարող են կենդանի շփումների միջոցով առավել զորացնել իրենց հավատքը և համայնքային կյանքը:


Հաջորդ օրը` ապրիլի 14-ին, արդեն բազմաթիվ հայեր պետք է ականատեսը լինեին սրբազանի մատուցած պատարագին` Դեն Բոսի Սուրբ Կատարինե եկեղեցում: Ալեքսանդրիացի Կատարինան` ում անունով կոչվում է եկեղեցին, նահատակվել է 307 թ. նոյեմբերի 25-ին, միջնադարյան ամենատարածված սրբերից մեկն է: Նրա կյանքն ու գործը մաքրաբարության չափանիշ է եղել, շտապ օգնել է նրանց, ովքեր դրա կարիքն են ունեցել: Ցավոք այսօր շտապ օգնության կարիք ունի այս եկեղեցին...    Այն վաճառքի էր հանվել ու հիմա վարձակալությամբ է տրվելու հայ համայնքին: Լավ հնարավորություններ են պահպանվում շենքը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար: Նման գաղապարը  նաև սրբազանն է  խրախուսում: Մեր զրույցում նա հավաստեց, որ իր  կապերով, ու ինչու չէ` անձնական միջամտությամբ, կարելին կանի, որ այս կառույցը  հայ հավատացյալներին  ծառայելուց բացի դառնա հայ հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը` Նիդերլանդներում: Հետաքրքիր պատմություն ունի Հռոմի կաթոլիկ դավանանքին պատկանող այս եկեղեցին: Այն կառուցվել է գոթական ոճով`  1533թվականին: Վերջին դարաշրջաններում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: 1842թ.ճարտարապետ Jos de Kroon-ի կողմից վերակառուցելուց հետո կոչվել է` Նոր եկեղեցի: Այնուհետև ճարտարապետ Յան Սթույթը  1917թ վերակառուցել է Արեւելյան Եվրոպայում եւ Ռուսաստանում վաղ քրիստոնեական ճարտարապետության վերածնունդը խորհրդանշող Նեո-բյուզանդական ճարտարապետության ոճով, գմբեթը կառուցվել է ժամանակի վերջին շնչով` ունի երկաթբետոնյա կառուցվածք,  ութ անկյուններով հենվում են   ենթակառուցվածքների վրա, որոնց գագաթներին խաչեր են: Այդ պատճառով անվանվել է` Kruiskerk (Խաչվանք):  Գմբեթը եկեղեցու ամենաբարձր մասն է, հարակից սյուներին ներկայացված են  երգչախմբի 8 խոշոր փայտե արձանները, որոնք պատրաստել է Բոսխեի հայտնի քանդակագործ Ջոզ Ջ.Ա. Կուիփերսը (1862):

Վերջին տարիներին շենքն անգործության է մատնվել, 2015թթ կեսերից շենքը կորցրել է իր եկեղեցական գործառույթը և դժվար է ասել, երբ է տեղի ունեցել վերջին եկեղեցական արարողակարգը: Նույնիսկ որոշել են շենքը հարմարեցնել թատերական ներկայացումների, իսկ հիմա էլ վաճառքի են հանել: Յուրահատուկ այս կառույցն ունի Ազգային հուշարձանի կարգավիճակ, որն համարակալված է 21692 թվով: Եկեղեցին դժվարին ժամանակներ էլի է ապրել, երբ Նապոլեոնի արշավանքների ժամանակ ծառայել է ձիարան ու պահեստարան:
Մի քանի օր անընդմեջ ՈՒրարտու հայ համայնքի անդամների ու հոգևոր հովվի  թեթև ձեռքով փութաջանորեն մաքրվել, կարգի են բերվել եկեղեցու ներսը` որոշ առումներով պարագաներն ու դասավորությունները համապատասխանեցվել  են հայ եկեղեցու պահանջներին: Ներքին ձևավորումը ներառում է դեռևս 1841թ-ից պահպանված աթոռները, հին է նաև ամբիոնը: Պահպանվում է երգեհոն տեղադրող եզակի վարպետներից մեկի  Հոհաննես Վոլեբրիխտի (Johannes Vollebregt) 1851թ սեփական ձեռքերով տեղադրած երգեհոնը: Յուրահատուկ են բելգիացի գեղանկարիչ Պիտեր Յոզեֆ Վերհագենի (Pieter Jozef Verhagen-ի 1728-1811) ինը խոշոր գեղանկարները:

Սուրբ Կատարինեի քանդակը ժամացույցի ներքնամասում
Չնայած գարնան համար ոչ բնորոշ ցուրտ եղանակին (+3 ) Դեն Բոսի, Դոտրեխտի և մերձակա այլ շրջանների բնակավայրերից հարյուրավոր հայ հավատացյալներ էին ներկա առաջին անգամ այստեղ տեղի ունեցող հայկական պատարագին: Եկեղեցի մուտք գործելուց առաջ հավատացյալները հոգևոր հայրերի հետ մասնակցեցին եկեղեցու «դռնաբացեքի» արարողությանը: Սրբազան Հայրը հավատացյալների հետ միասին երգեցին «Բաց մեզ Տէր» հոգեթով շարականը, հետո բացվեցին եկեղեցու փակ դռները և հավատացեալները Սրբազան Հոր և Տէր Արմէն քահանայի առաջնորդությամբ ներս մտան` կտրելով մուտքի ժապավենը: Տաճարը տևական դադարից հետո կրկին վերակենդանացավ: Սուրբ Պատարագը իր մեջ ներառեց մի քանի արարողակարգեր` մանուկների օրհնության կարգ, մեղքերի թողություն, դպրության կարգ` որով Հայ Առաքելական Եկեղեցին համալրվեց Աստծո ծառաներով, օրհնանքի խոսք` Գերաշնորհ Խաժակ Պարսամյանի կողմից, բուն Ծաղկազարդը մանուկների օր, Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ` որպես Թագավոր, օրհնված ձիթենու և ուռենու ոստերի բաժանում ժողովրդին և հաղորդակցություն: Պատարագն ուղեկցվում էր Արհնեմի երգչախմբի հոգեթով երաժշտական կատարումներով:
Պատարագի ավարտից հետո Սրբազան հայրը զրույց ունեցավ իրեն այցելած Դեն Բոսի Կաթոլիկ թեմի եպիսկոպոս Antonius Lambertus Maria Hurkmans-ին ու իր երախտագիտական խոսքն ասաց հայ համայնքին օգնելու նրա պատրաստակամության համար: Հայրապետական Պատվիրակը  փոխադարձ համագործութեան համար բարձրաստիճան հոգևորականին հրավիրեց Վատիկան:

Այսպիսով պատմական բազմաթիվ անցքերին հաղորդ Դեն Բոսի Սուրբ Կատարինա եկեկեղեցում առաջին` և հույսով ենք էլի բազմաթիվ անգամներ ու ընդմիշտ կհնչեն հայկական պատարագներ, տեղի կունենան ծիսակատարություններ: Հերթականը` ապրիլի 21-ին, Սուրբ Զատիկի  կապակցությամբ և հնարավոր է արդեն Նիդերլանդների  Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պատվավոր ներկայությամբ: Ինչպես սրբազանն է ասում` հավատով, հույսով, որ այն շուտով որպես հայկական եկեղեցի օծվելու ու ընդմիշտ ծառայելու է հավատացյալ մեր ժողովրդին:
Hay Azian
Նիդերլանդական օրագիր

's-Hertogenbosch

13/14 April 2019

Սրբազան Խաժակ Պարսամյանը Դեն Բոսի Կաթոլիկ թեմի եպիսկոպոս Antonius Lambertus Maria Hurkmans-ի հետ

Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումներ Ամստերդամի Begijnhofkapel եկեղեցում

Արդեն չորրորդ տարին է հարգանքի տուրք է մատուցվում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակին: Նախորդ երեք տարիներին այս երեկույթը նշվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական Եկեղեցում:

Ինչպես փոխանցում են Հայաստանի դեսպանությունից ապրիլի 16-ին Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում, տեղի ունեցան «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli):

Արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձհատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի ունեցավ նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։

Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանը ներկայացրեց Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպրվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։

Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրեց Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks) ՝ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող Բեխիյնհոֆկապել եկեղեցում հյուրընկալել Նարեկացուն նվիրված միջոցառումը։

«Մատյան ողբերգության» հոլանդերենի թարգմանության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (Theo van Lint) իր խոսքում ներկայացրեց այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանոթանալիս և ոգեշնչումը՝ այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին։

Այնուհետև տեղի ունեցան Նարեկացու աղոթքների ընթերցումները Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդների՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկս (հոլանդերեն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս՝ Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin) (անգլերեն), Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Յելիսեյը (Архиеписком Елисей) (ռուսերեն), Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս՝ Անբա Արսենին (Bishop Anba Arseny, արաբերեն), Հայ Առաքելական եկեղեցու քահանա՝ Տեր Տարոն Թադևոսյանը (հայերեն):

Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես եկավ Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։

Հայ գրականության վերածնության հիմնադրին, քրիստոնյա աստվածաբանին, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն նվիրված միջազգային այս միջոցառումը նախատեսված մեկ ժամվա փոխարեն ձգվեց մոտ երկու ժամ:


«Երևանյան Հեռանկարները» նոր իրականության միջավայրում

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՖԻՇԱ

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին
Ապրիլի 29-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը:
Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչները` աշխատել են Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի հետ, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:

«Սվինգլների» երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:

Collapse )

ֆրանսիայում ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահը կատարել է փետրվարին հայ համայնքի ներկայացուցիչներին տված իր խոստումը: Ապրիլի 10-ին Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել եւ ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ.:
French President Emmanuel Macron on Wednesday signed an order declaring April 24 as a day of commemoration of the Armenian Genocide.
According to the document, a ceremony paying tribute to the Armenian Genocide victims are set to be held in Paris on this day every year. Similar events can also be held in each department at the initiative of the community heads. The French prime minister is responsible for the implementation of this decision, the order says.