(no subject)

Արձագանքներ Իտալիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության ընդունման վերաբերյալ

ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ  ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի Արտաքին գործերի Նախարարությունը  իր մոտ է հրավիրել Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Ջայանիին (Massimo Gaiani),  Իտալիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ: Այդ մասին հաղորդում է թուրքական ընդդիմադիր «Sözcü» թերթը` հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:

Collapse )

4E JAARLIJKSE ST. GRIGOR NAREKATSI LEZINGEN

«Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi )
հիմնադրամը  Ապրիլի 16-ին, այս անգամ Ամստերդամի Begijnhof պատմական եկեղեցում, արդեն 4-րդ անգամ կազմակերպում է Սուրբ Գրիգոր Նարեկացու երկերի ընթերցանությանը:
Այդ օրը նրա ստեղծագործությունները տարբեր լեզուներով կընթերցեն Նիդերլանդների հայ համայնքի հոգևոր և քաղաքական գործիչները, Ամստերդամի քույր եկեղեցիների հոգևոր հովիվները և այլոք:
Հիշեցնենք, որ նախորդ երեք անգամները միջոցառումը կազմակերպվել է հայկական Սուրբ Հոգի եկեղեցում: Նարեկացու գործերի ամենամյա ընթերցանությունների կազմակերպման որակն ու բովանդակությունը տարեցտարի բարելավվում է և գնալով ավելի շատ մարդիկ են անմիջականորեն ցանկություն հայտնում մասնակցել միջոցառմանը:
Հանդիպման հստակ հասցեն և մանրամասները` ներկայացված լուսապաստառում:
_______
Grigor Narekatsi Zondagsschool
19 ч. ·
❗️4E JAARLIJKSE ST. GRIGOR NAREKATSI LEZINGEN❗️

Hierbij vragen wij aandacht voor de 4e jaarlijkse "Sint Grigor Narekatsi Lezingen", die volgende week dinsdag 16 april plaats zullen vinden in de Begijnhofkapel in Amsterdam (Spui).

Lees alle benodigde informatie over het unieke oecumenische evenement in de flyer (zie foto) en let er op dat er weinig parkeergelegenheid is bij de Begijnhofkapel.

Graag tot dan!

@Stichting St. Grigor Narekatsi Amsterdam


Մեր թղթակիցը բառացի հայկական տարազով զարդարեց Նատալիա Օրեյրիոյին



Ապրիլի 7-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից առաջ ուրուգվացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրիոն այսօր հանդիպեց լրագրողների հետ: Ինչպես նախորդ անգամ, երբ Զվարթնոց օդանավակայանում դիմավորելիս ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ թղթ Մարիամ Կիրակոսյանին (Marisha Shik) հաջողվեց բացառիկ հարցազրույց ունենալ (այն արդեն ներկայացրել ենք) այս անգամ էլ Մարիամը անակնկալ մատուցեց: Կես կատակ, կես լուրջ նա Օրեյրիոյին հարցրեց, թե հնարավո՞ր է հայկական արմատներ ունենա, Օրեյրիոն պատասխանեց՝ ոչ:
«Բայց իմ քեռիներից մեկի կինը հայ է»,- հավելեց նա:
Այս պատասխանից հետո նա Օրեյրիոյին բառացի զարդարեց հայկական տարազով: Նրա մեջքին ամրացրեց հայկական գոտի, ապա ազգային գլխարկ դրեց ու նույն կտորից պայուսակ նվիրեց, դոշին էլ ամրագրեց եռագույնը խորհրդանշող կրծքազարդ:
«Տեսնո՞ւմ եք` ինչ հայ աղջիկ եմ»,-եղավ ուրուգվացի երգչուհու ուրախ պատասխանը:
Դերասանուհին նաև UNICEF-ի բարի կամքի դեսպան է, նա հայտնեց, որ այս ուղղությամբ հանդիպումներ կունենա:
Սպասում ենք Մարիամ Կիրակոսյանի թղթակցությանը` ԵՐԵՎԱՆԻՑ:



Տեսաերիզ`Սյունե Առաքելյանի

Տիգրանե Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի տեսարժան վայրերով

«Նիդերլանդական օրագրի» թղթակից (Tigranne Hakobjan ) Տիգրանե Հակոբյանը շրջել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի տեսարժան վայրերով և յուրովի ներկայացրել իր տեսածը:
Հանգստյան օրերի ծրագիր  ''Այցելություն Բրյուսել'' 🇧🇪Weekend trip #Brussels


.

Ամստերդամի միջազգային ավտոսրահի ցուցադրություն 2019

Ամստերդամի միջազգային ավտոսրահ այցելության ամենաեռուն շրջանն է: Եկեք եւ վայելեք ամենաազդեցիկ մեքենաների ցուցադրությունը Նիդերլանդներում, RAI Amsterdam-ում մինչեւ կիրակի 7 Ապրիլ: https://bit.ly/2BiNcOH

Ամեն օր Live Action Arena- ում, ավելի քան 120 մեքենաների ցուցադրություն, բազմազան ընտրությամբ, նոր Car Catwalk, ամենատարբեր մեքենաներ ցուցադրություն:

Ուրբաթ, 5 ապրիլի 12.00 - 20.00
Շաբաթ, ապրիլի 6-ին, 10: 00-ին, ժամը 17: 00-ին
Կիրակի, ապրիլի 7-10-ը, ժամը 17: 00-ին

► Զեղչով տոմսեր `https://bit.ly/2FKvjcx
► Ցուցահանդես-տոնավաճառ 2019: https://bit.ly/2BiNcOH
► Live գործողությունների արենա `https://bit.ly/2OF47Al
► Իրադարձության մասին տեղեկություններ. Https://www.amsterdammotorshow.com/