Commemoration of Armenian Genocide Programme of April 2019

English Հայերեն. NL

Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
2019 թ. ապրիլ ամսվա ծրագիրը
Միջոցառումները կազմակերպել են Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները

1. Ցույց Հաագայի «Plein» հրապարակում
• Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար
• Հանրագրի ներկայացում Հոլանդիայի կառավարությանը
Թվականը` Երեքշաբթի 23 ապրիլի 2019, ժամը` 12-ին
Վայրը` «Het Plein» հրապարակ
Հասցեն` Het Plein – 2511 CR Հաագա, Նիդերլանդներ

Ավտոբուսների երթուղիների մասին լրացուցիչ տեղեկությունները կհրատարակվեն շուտով։
2. Ոգեկոչում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում
Թվականը` Երեքշաբթի 24 ապրիլի 2019, ժամը 12:30-ին
Վայրը` Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատուն
Հասցեն` Boskamp 5 – 9405 NN Assen, Նիդերլանդներ

Ծրագիրը` Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, հանդիպում գերեզմանատան սրահում` ճառեր, գեղարվեստան ելույթներ։

Հաագայից Ասեն ավտոբուսով ճամփորդելու համար խնդրում ենք կապվել Աբովյան միության հետ` info@abovian.nl

Federatie Armeense Organisaties Nederland • FAON
Website: www.faon.nl
E-mail: info@faon.nl

Herdenking van de Armeense genocide
Programma van april 2019
Georganiseerd door de Samenwerkende Armeense Organisaties (SAO)

1. Demonstratie op het Plein in Den Haag
• Voor erkenning Armeense genocide door de Nederlandse regering
• Aanbieding petitie aan de Nederlandse regering
Datum: Dinsdag 23 april 2019 om 12.00 uur
Plaats: Plein
Adres: Plein, 2511 CR Den Haag

Collapse )

Նիդերլանդների հայ ուսուցիչները քննարկում են կրթական ծրագրեր

Դեռ տարեսկզբին  Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքի  ժամանակ ի թիվս այլ հարցերի, շոշափվեց նաև Նիդերլանդների  հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը միասնական ու  համատեղ հարթակով  կազմակերպելու  խնդիրների ու պահանջների մասին, այն  մշակելու,  ընդգրկելու նոր համապարփակ կրթական, միասնական ծրագրում:

Collapse )

Տեսակապով ասուլիս Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Հեռակապ սփյուռքի նախարարության և Արևմտյան Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ

Collapse )

Հայաստանի դեսպանը այց է կատարել Նիդերլանդների Խրոնինգեն մարզ

Մարտի 21-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Խրոնինգեն քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Պետեր դեն Ուդստենի (Peter den Oudsten) հետ։  Այդ մասին Նիդերլանդական օրագիրը տեղեկանում է դեսպանատան  կայքէջից և ԱԳ մամուլի հաղորդագրությունից: Վերջինիս դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները և այդ գործընթացում միջազգային գործընկերի աջակցության կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, քաղաքային տնտեսության կառավարման հոլանդական օրինակելի փորձի Հայաստանում ներդրման հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Բալայանը հյուրընկալվեց նաև Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկում՝ Խրոնինգենի համալսարանում, որտեղ շրջայցից հետո հանդիպեց համալսարանական գրադարանի տնօրեն Մարյոլեյն Նիեբուրի (Marjolein Nieboer) հետ։ ՀՀ դեսպանը Խրոնինգենի համալսարանի գրադարանին հանձնեց Հայաստանի, համահայկական կարևորության խնդիրների և հոլանդահության վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ գրքեր՝ անգլերեն և հոլանդերեն լեզուներով։

Այնուհետև Տիգրան Բալայանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի մոտ չորս տասնյակ ուսանողների առջև։

Իր խոսքում և ուսանողների հարցերին իր պատասխաններում դեսպան Բալայանն անդրադարձավ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին և ակնկալվող արդյունքներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարևան երկրների հետ հարաբերություններին և միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելուն՝ ուղղված Հայաստանի նախաձեռնություններին։

ՏԵՂԵԿԱՆՔ (Նիդ.Օրագիր)
Խրոնինգենը (Groningen) քաղաքապետարան է հոլանդական համանուն նահանգում (մարզում), կենտրոնացած` Խրոնինգեն քաղաքի տարածքում: Մարզը գտնվում է Նիդերլանդների հյուսիսային մասում, իսկ համանուն  քաղաքը այդ  հատվածի բնակչությամբ` ամենամեծը: 2018 թ. Մայիսի 31-ին քաղաքապետարանը 202,332 բնակիչ ունի (աղբյուրը, CBS), որը վերջին միավորումից հետո` 2019 թվականի հունվարի 1-ը, հասավ մինչեւ 231,354 :  Բնակչության  թվով  ամենամեծ  քաղաքապետարան  է հյուսիսային Նիդերլանդներում:
Գրոնինգենի քաղաքապետարանը բաղկացած  է 21 մասից,  որոնցից մեկն ընդգրկում է քաղաքը`  իր 190,590 բնակչությամբ, այնուհետև Հարենը (17,250 բնակիչ), Հոուգկերկը (9795 բնակիչ), Տեն Բուրը (4,650 բնակիչ) և  Գիլմենը (1,330 բնակիչ) 180 կմ² է ընդհանուր մակերեսով:

Խրոնինգենը` Խրոնինգեն-Ասեն տարածաշրջանի գործընկերության մաս է կազմում:  Այն բաղկացած է 12 քաղաքապետարաններից, ներառյալ երկու քաղաքները` Խրոնինգենը  և Ասենը: Այս տարածաշրջանում ապրում է մոտ 536,000 բնակիչ (2019 թվականի հունվարի 1):

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՈՒտրեխտի մարդասպանի մասին

Նիդերլանդական մամուլն այսօր այլ մանրամասներ է հաղորդել ՈՒտրեխտում տրամվայի մեջ 3 մարդ սպանած և էլի հինգին վիրավորած կասկածյալ Գոկմեն Թանիսի (37տ.) մասին: Բանից պարզվում է, որ մարդասպանը դեռ Երկու շաբաթ առաջ դատապարտված է  եղել չորս ամսվա ազատազրկման:

Սպանությամ մեջ մեղադրվողը 4 ամսվա բանտարկության էր դատապարտվել 2018թվականի սեպտեմբերի 13-ին գողություն կատարելու համար: Մարտի 4-ին նա կրկին դատապարտվել է երկշաբաթյա բանտարկության խանութից գողություն կատարելու համար: Դատավճիռները ուժի մեջ չեն մտել միայն այն պատճարով, որ դրանք ենթակա են եղել բողոքարկման: Այդ պատճառով նա դեռ ազատ է եղել: Այդ մասին մարտի 19-ին հայտնել է դատախազությունը: Միևնույն ժամանակ ոչ մի անձնական կապ չի հայտնաբերվել Թանիսի ու զոհերի միջև: Զոհվածներից մեկը կին է` 19 տարեկան, մյուսները տղամարդ են` 28 և 49 տարեկան: Վիրավորներից մեկի վիճակն էլ ծանր է: Թանիսին ձերբակալելու ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է հրազեն: Հարձակման բուն շարժառիթները դեռեւս անհայտ են, թեեւ դատական համակարգը մտածում է ահաբեկչության մասին:


Բուռը միջոցառումներով լի առօրյա. Աբովյան մշակութային միություն

Մարտ ամիսը  բուռն ու հարուստ միջոցառումներով լի է Հաագայի «Աբովյան » մշակութային միության համար: Կանանց օրվան նվիրված միջոցառումներից հետո` մարտի 10-ից  տասնյոթը էլի հետաքրքիր հանդիպումներ են կազմակերպվել, որի  մասին ներկայացնում ենք ստորև: Այս ամենին զուգահեռ միությունում ընթանում են շենքի վերանորոգման աշխատանքներ:

Internationale Vrouwendag bij de Vereniging Abovian in Den Haag
Կանանց միջազգային օրվա միջոցառում Հաագայի Աբովյան միությունում

Աբովյանցիների հյուրերը

2019 թ  Մարտի 10-ին  աբովյանցիները հյուրընկալել էին  Լոս Անջելեսից  ժամանած Ֆերահյան ավագ դպրոցի ուսանող  մեր հայրենակիցները: Նրանք Հաագա էին ժամանել ՄԱԿ-ի միջազգային նորաձևության միջազգային HagaMUN համաժողովին մասնակցելու համար: Հանդիպումը ջերմ ու անմիջական էր:
10 March 2019
Meeting at Abovian Centre with the Ferrahian High School students from Los Angeles. They were in The Hague for International Model United Nations HagaMUN conference.

Վերանորոգման աշխատանքներ «Աբովյան» միության կենտրոնում

Մարտի 16-ից  էլ Աբովյան  մշակութային միության շենքում Oranje Fonds հիմնադրամի   «NL DOET»ծրագրի շրջանակում վերսկսվել են վերանորոգման աշխատանքներ: Նորոգման աշխատանքներին մասնակցում են միության անդամները: Միության կայք էջում մի շարք անդամների շնորհակալություն է հայտնվել:
Dank – Thanks – Շնորհակալություն
Hamlet Arzmanians Arman Melikian-(Arman Cristin) Vahe Petrosjan Vigen Nazarian Avo Kirakosian Hayko Yildiz (Cano Cano) Valerik Petrosyan

16-03-2019
Opknappen van het clubgebouw van de Vereniging Abovian.
Refurbishing Abovian Centre.

Նահանգային (մարզային) ընտրություններին ընդառաջ

Մարտի 17-ին Հոլանդահայ Աբովյան մշակութային կենտրոնի հյուրն  էր Հարավային Հոլանդիայի Նահանգային (մարզային) խորհրդի թեկնածու Արմինե Ստեփանյանը: Նա պարզաբանել, տեղեկություն է տվել  Նահանգային խորհուրդների մասին, պարզաբանումներ արել  2019 թ. մարտի 20-ին Նահանգային խորհրդարանների ընտրությունների հարցերի շուրջ։  Ինչո՞ւ մասնակցել Նահանգային խորհուրդների ընտրություններին։ Որո՞նք են Նահանգային խորհուրդների պարտականությունները: Այս ընտրությունների նշանակությունը հոլանդական Սենատի կազմավորման համար։ Ահա տրվեցին այս  հարցերի պատասխանը
17-03-2019 Arminé Stepanyan, kandidaat voor Provinciale Staten van Zuid Holland bij de Vereniging Abovian. Armine Stepanyan, Candidate for Provincial Council of South Holland at Abovian Centre.



Աբովյան մշակութային միության առաջիկա միջոցառումները.

7 ապրիլի 2019, ժամը 15-ին – Մայրության և գեղեցկության տոն։
Միջոցառման մանրամասները կծանուցվեն առանձին հայտարարությամբ։
Վայրը` Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ։

Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
23 ապրիլի 2019, ժամը 12-ին – Հանրահավաք-ցույց Հաագայի Plein հրապարակում
23 ապրիլի 2019, երեկոյան – Ջահերով երթ
24 ապրիլի 2019, ժամը 12-ին – Ոգեկոչում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում։

Համաներում և պատիժ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում հարյուրավոր մարդկանց համաներելու ՆՈՒՅՆ ՕՐԸ ձերբակալվեց մի խեղճուկրակ ժողճակատային, որ համարձակվել էր վիդեոձայնագրությամբ մուննաթ գալ Ալիևի վրա՝ բողոքելով, որ հակառակ նախագահի խոստումներին՝ ինքն անգործ է մնացել, չի կարողանում աշխատանք գտնել և երեք տղա երեխաներին պահելու համար ստիպված աղբանոցներից կարտոններ է հավաքում, հանձնում։ Գրառմանս մեջ փորձել եմ պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են հարյուրավորների համաներումն ու մեկի «փակումը» մեկտեղվել մեկ իրականության մեջ, այն էլ՝ նույն օրը։
Էլբակեան Էդգար

----------------------
• Մարտի 13-ին Բաքվի Զիրա ավանի բնակիչ Աղիլ Հյումբաթովը հրապարակել է մի վիդեոձայնագրություն, որտեղ խիստ հուզական ու վրդովված շեշտադրումներով դիմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մեղադրելով նրան իրեն «քուչեքը գցելու, անգործ թողնելու» մեջ։ Տեսագրության մեջ երեք տղաների հայր Ա․ Հյումբաթովը ցույց է տալիս նաև բակում վազվզող իր երեխաներին՝ դարձյալ Ի․ Ալիևին մեղադրելով, որ ինքն ստիպված է աղբանոցներում կարտոնի թղթեր հավաքելով նրանց մեծացնել, այն էլ՝ կիսակուշտ-կիսասոված։ «Բա ասում էիր՝ նավթից էկող փողերը պետք ա ուղղենք մարդկային կապիտալի զարգացմանը, բա ո՞ւր ա»,- վրդովվում, կարելի է ասել՝ մուննաթ է գալիս Ա․ Հյումբաթովը, որը կարտոնի ֆաբրիկայում աշխատանքը կորցնելուց հետո ընտանյոք հանդերձ հայտնվել է այսպիսի թշվառ պայմաններում։

• Մարտի 15-ին՝ ձայնագրությունից 2 օր անց, Խազարի 1-ին ոստիկանական բաժնի աշխատակիցներն այցելել են Ա․ Հյումբաթովին և ուժով տարել բաժին։ Նույն օրը տեղեկություն ստացվեց, որ նա ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ է։ Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, Խազարի շրջանի դատարանը Ա․ Հյումբաթովին դատապարտեց 30-օրյա կարգապահական կալանքի։ Հիշեցնենք, որ հենց նույն օրը՝ մարտի 16-ին էր հրապարակվել Ի․ Ալիևի հրամանագիրը հարյուրավոր մարդկանց ներում շնորհելու մասին։
• Այս երկու փաստից և Ադրբեջանի մասին մեր ունեցած ճանաչողությունից կարող ենք բխեցնել մի համարձակ ենթադրություն․ ադրբեջանական վերնախավի համար առանձին վերցրած մարդիկ չէ, որ խնդիր են, այլ խնդիր է այն երևույթը, որ սոցիալական հողի վրա աճող դժգոհությունները կարող են հրապարակային ու լեգիտիմ տեսք ստանալ։ Սրանով կարող է բացատրվել այն, որ վաղուց արդեն «վնասազերծված» և, չի բացառվում նաև՝ առողջական պատճառներով շարքից դուրս եկած, հարյուրավոր մարդկանց ազատ արձակումը (հատկապես որ դա ուղեկցվելու է իր հեղինակության աճով) Ի․ Ալիևի համար խնդիր չէ, իսկ ազատության մեջ գործող 1 առանձին դժգոհ մարդուն սաստելն ու նմանօրինակ երևույթները կանխելը կարևոր է։

Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է ազգությամբ թուրք Գոկմեն Թանիսը

Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է Գոկմեն Թանիսը (37տ.)
Ուտրեխտում կրակոցների ժամանակ այսօր առավոտյան երեք մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել:
Սպանությունների դրդապատճառը դեռևս հայտնի  չէ:
Հարևանները, ովքեր գիտեն հանցագործին նրան  ճանաչում են թմրամոլի, ավելի շուտ բնութագրում են  ''խենթ'' խառնվածքի տեր, քան ահաբեկիչի:

Թվիթերյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունն ու աջակցությունն է հայտնել նիդերլանդական ժողովրդին`գրելով, որ ցնցված է տեղի ունեցած միջադեպից:  «Իմ մտքերն ու աղոթքները զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են»- Եզրափակել է նա:

Թուրքիան սկսել է հետաքննություն, թե արդյոք Utrecht- ում հարձակումը ահաբեկչական գործողություն էր: Այս մասին ավելի վաղ հայտարարել է նախագահ Էրդողանը: Թուրքական հետախուզական ծառայությունը նաեւ փնտրում է, թե արդյոք  հանցագործությունը կատարվել է անձնական դրդապատճառով: Ոստիկանության տվյալներով, ենթադրյալ հրաձիգը Գոկմեն Թանիսը ծնվել է Թուրքիայում:
Թուրքական կառավարությունը ցավակցել է զոհվածների հարազատներին: Արտաքին գործերի նախարարությունը դատապարտելով հիշյալ արարքը հայտնել է, որ արագ ապաքինում է ցանկանում վիրավորներին :

Մինչ այդ հայտնվել էր, որ Հարձակումից հետո   3 մարդ  է զոհվել է,  իսկ 9-ը՝ վիրավորվել:
Նիդերլանդների  Ուտրեխտ քաղաքի  ծայրամասում գտնվող տրամվայի կանգառներից մեկում կասկածյալը կրակ է արձակել կանգառում կանգնած կնոջ  վրա, ապա նաև նրանց  վրա, ով փորձել է  օգնության հասնել:
Հետո պարզվել էր, որ երեք մարդ գնդակահարվել էր տրամվայի  մեջ, իսկ վիրավորների  թիվը հինգն է եղել:
Ուտրեխտի քաղաքապետը այն ահաբեկչություն է անվանել, նույնն է պնդել Նիդերլանդների Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Փիթեր-Յաափ Ալբերսբերգը: Քաղաքում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ հինգերորդ աստիճանի։  Միջոցառումներ են ձեռնարկվել եկեղեցիների, մզկիթների, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների մոտ:
Վարչապետ Մարկ Ռյուտեն արտահերթ նիստ էր հրավիրել` իրավիճակը խիստ մտահոգիչ  համարելով, հատկապես Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա կատարված արյունալի հարձակումից հետո, որի հետևանքով առնվազն 50 մարդ էր սպանվել:
Nid.Oragir