?

Log in

No account? Create an account
Շուտով հանդիպելու ենք

Գաղտնիք չէ, որ Նիդերլանդների հայ համայնքներում ունենք հրաշալի ու կամային մարզիկներ, մարզիչներ ու մարզական կյանքին աջակցող բազմաթիվ նվիրյալներ: Ահա նրանց բոլորի ուշադրությանն ենք հրավիրում:
Karine Klyan-ի (Քլյան) «Match Made in Heaven wedding & eventplannig» միջոցառումներ կազմակերպող նիդերլանդական կազմակերպությունը, որն հայտնի է տարբեր բնագավառների ու ոլորտի թեմատիկ միջոցառումների կազմակերպման հարուստ փորձով ու որակով , նախաձեռնում է բարձր մակարդակով հավաք-հանդիպում կազմակերպել` նիդերլանդներում բնակվող մարզիկների ու մարզական կյանքին առնչվող հովանավորյալների հետ:
Միջոցառման ինֆորմացիոն հովանավոր է «Նիդերլանդական օրագիրը»:
Նրանք, ովքեր կկարդան այս հոդվածը, խնդրում ենք արձագանքել` լուր տալ իրենց ծանոթ մարզիկներին, կամ նրանց մտերիմներին: Մի խոսքով կազմակերպվելիք միջոցառման մասին տեղյակ պահեն Նիդերլանդներում բնակվող մեր մարզիկներին:

Հիշյալ հանդիպմանը ներկա է գտնվելու Հայկական հեռուստատեսության 2-րդ ալիքի մարզական մեկնաբան, ձեզ բոլորին քաջ ծանոթ` Վարդան Թադևոսյանը: Նրա «Մի մեդալի պատմություն» հեղինակային հաղորդումը սիրված է Հայաստանում: Մարզական մեկնաբանը նաև որոշել է ընդլայնել հաղորդման աշխարհագրությունը և պատմություններ ներկայացնել նաև Հոլանդահայ մարզիկների կյանքից:

Read more...Collapse )

«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից, այս անգամ Երևանում, իրագործվում է հերթական ծրագիրը: Հայ գամփռի հուշարձանը բացվելու է օգոստոսի 23-ին՝ Երեւանի կենտրոնում գտնվող Մոսկովյան փողոցի մոտակա այգում:


Հուշարձանը Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակի շրջանակներում Ամստերդամի հայ համայնքի նվերն է Երեւան քաղաքին: Ինչու՞ Գամփռը, որովհետև այս հավատարիմ կենդանին, ազնվացեղ հայկական տարածքի ծագում ունեցող այս շունը հայ տան եւ օջախի պաշտպանության խորհրդանիշն է: Հուշարձանի ստեղծողը հայտնի նկարիչ Լեւոն Թոքմաջյանն է:

Բացման արարողությունը՝ օգոստոսի 23-ին, ժամը 17: 30-ին : Միջոցարումը բացելու է ճանաչված հայ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Բացման արարողության կազմակերպումը տեղի է ունենում Երեւանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ: Կազմակերպիչները կոչ են անում Հայաստանում գտնվող բոլոր նիդերլանդահայերին և ոչ միայն նրանց՝ ներկա գտնվել տոնական այս միջոցառմանը:

Ներկայացնում ենք «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից տարածված տեքստը և կայքի հղումը:

Կից՝ գամփռի հուշարձանի մակետը:

Beste landgenoten,

Wij zijn blij te melden dat het realiseren van het volgende project van de Stichting Sint Grigor Narekatsi nabij is. Op 23 augustus in het park bij de Moskovyan straat in het centrum van Jerevan zal de onthulling plaatsvinden van het Armeense Gampr (wolfhond) standbeeld.

Read more...Collapse )

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԻՇԽԱՆԻ ՊԵՍ ՄՏԱԾՈՂ  ՆՎԻՐՅԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՕԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ՝ ՇԱՏ ԵՆ:

Սփյուռքի բազմաթիվ երիտասարդներ իրենց մեջ ունենալով հայկական ոգին, ուժն ու կորովը՝  միևնույն ժամանակ ինտեգրվելով իրենց երկրների հասարակական քաղաքական կյանքին՝  ձեռք են բերել բարձրագույն ուսումնական կրթություն ու  հիմնարար գիտելիքներ: Այսօր նրանք մեծ կամք են դրսևորում՝ կանգնել մեր նորացվող ու անկախ երկրի կողքին: Ավելին,  շատերը պատրաստ են ուղիղ կերպով իրենց գիտելիքներն ամբողջովին ներդնել  Մայր Հայրենիքին՝ մեկնել այնտեղ ու իրենց նպաստը բերել: Նրանցից մեկը՝ ֆրանսիայում բնակվող, բայց սրտով ու  ոգով իրեն հայ համարող Իշխան Թովմասյանն է, որին արդեն «Նիդերլանդական օրագիրը» առիթ ունեցել է անդրադառնալու:

Read more...Collapse )

Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ.

Նոր բացահայտումներ

Նիկոդիմոս Եսայու Ամատունի (Ռուս. Аматуни Никодим Исаевич) 

Մեզանում անտեսված ազնվականության դասը

Դարեր ի վեր Հայոց պետականության կորստի, այնուհետև օտար տիրակալների քմահաճ, զավթողական վերաբերմունքի պայմաններում հատկապես մեծ հարված հասցվեց հայ ազնվական դասին, շատ գերդաստաններ պարզապես կանգնեցին վերացման եզրին, նրանց մի մասից խլվեցին ունեցած իրավունքներն ու արտոնությունները, մյուսները չենթարկվելով անարդարությանը պարզապես հանգրվան գտան օտարության մեջ: Շատ քիչ ազնվական տոհմերի ներկայացուցիչներ կարողացան իրենց մենաշնորհն ու դիրքը մինչև վերջ օգտագործել՝ ընդհուպ բոլշևիկների Խորհրդային երկրի ստեղծումը, որով էլ խաչ քաշվեց և վերացվեց անգամ ԱԶՆՎԱԿԱՆ բառի գործածությունը: Ամատունի և մյուս հայտնի տոհմերի շատ անվանի զավակներ, հավատարմորեն ու անձնուրաց մինչև կյանքի վերջ ծառայեցին իրենց ժողովրդին: Թեև բոլշևիկների տիրապետությունը վերջ դրեց ազնվականության դասի գոյությանը՝ թեև նրա որոշ ներկայացուցիչներ, արդեն իրենց տիտղոսը պաշտոնապես՝ իրենց ազգանունից առաջ չեն կրել, բայց և այնպես շարունակել են իրենց նախնիների ավանդույթները, շարունակել են մեծ ներդրում ունենալ գիտական, քաղաքական, գրական և այլ շրջանակներում : Ցավոք, նրանց մասին քչից-շատից ավելի հիշում են Ռուսաստանում և հարևան Վրաստանում, քան մեզ մոտ՝ Հայաստանում: Առաջին անգամ հայ իրականության մեջ, ուզում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել դեռևս նրանց համար անհայտ, բայց իր գործունեությամբ  բավական հայտնի մի անուն`  իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունի:

Read more...Collapse )

Նիդերլանդահայ երիտասարդը փրկել է երեխայի կյանքը

Մաստրիխտից օգտատեր Emma Karaoglan Armand-ը գրել է, որ հպարտանում է Արա Ներսիսյանի արարքով:
    Երիտասարդը գնացքի կանգառման պահին կարողացել է նետվել և փրկել եկաթգծերի մոտ հայտնված երեխայի կյանքը:

Emma Karaoglan Armand -ի քիչ առաջվա ֆեյսբուքյան գրառումից

Vandaag zijn we heel erg trots op onze (schoon) broer Ara Nersesian uit Maastricht. Rond 16u30, de trein van Maastricht naar Heerlen, is een kind tijdens het uitstappen tussen het spoor en de trein gevallen. Zonder aarzelen heeft hij het kind samen met een nog onbekende jongevrouw gered.

Chapeau Ara Nersesian !!

Ս.թ. հոկտեմբերի 3-ից 11-ը նիդերլանդական «Bright future» («Լուսավոր ապագա») երիտասարդական, հասարակական կազմակերպությունը՝ Եվրոմիության հովանու ներքո, Հայաստանում կիրականացվի «Առաջնորդություն» (Leadership) խորագրով երիտասարդների գիտելիքրների և փորձի փոխանակման ընդգրկուն ծրագիր։

 Այն կոչված է ոչ ֆորմալ ուսումնական մեթոդոլոգիայով՝ Ավստրիան, Հոլանդիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող 42 երիտասարդների մոտ  առաջնորդին հատուկ ունակություններ և գիտելիքներ զարգացնելը։ Նախագծին մասնակցում են ինչպես օտարերկրացի, այնպես էլ սփյուռքահայ երիտասարրդներ՝ առաջատար մասնագետներ և ուսանողներ։

Ծրագրի գլխավոր նպատակն է մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների, զարգացնել առաջնորդին հատուկ գիտելիքներ և ունակություններ, ինչպես նաև՝ ներկայացնել հայկական մշակույթը, աշխատաշուկան, Սփյուռքում  մեծացած, բայց հայկական շունչը կորցրած խելացի երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնելը դեպի իրենց հայրենիքը, մշակույթը։ Այս նախագիծը բացառիկ հնարավորություն կընձեռի սահմանափակ հնարավորություններ ունեցող անապահով, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող հայ և օտարազգի երիտասարդներին՝ զարգացնել իրենց գիտելիքները, հաստատել միջազգային կապեր։

Read more...Collapse )

Երազիկ Գրիգորյանը մասնագիտությամբ բանասեր է: 90-ականներին խմբագրել է Հայաստանի Հանրապետության առաջին անկախ թերթը՝ «Անկախությունը»: Օրեցօր բազմապատկվող տպագրական տիրաժի ու նորացվող համակարգչային տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ աճեց թերթի հեղինակությունը: Այլ թերթերում նույնպես լրագրողական աշխատանք կատարելուց հետո Երազիկ Գրիգորյանը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի... ՄԱՆՈՒԿՆԵՐԻ անհավանական ու զարմանահրաշ աշխարհը: 

Այժմ Երազիկ Գրիգորյանն աշխատում է Լեզվի կոմիտեում: Նաև «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական հաղորդումների սցենարիստն է («Հին ու նոր հեքիաթներ», «Ինչն ինչոց է ըստ Պիստակի» հաղորդաշարեր): Նա մանուկների սիրելի «Գնա ապրիր հեքիաթում» ժողովածուի հեղինակն է: Երազիկ Գրիգորյանի երկրորդ՝ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը, Հայ գրքի կենտրոնի և «Օրանժ» ընկերության կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում: Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն (IBBY) նույնպես բարձր է գնահատել այդ ժողովածուն: Այն լավագույն մանկական ստեղծագործություններին տրվող պատվո կոչման է արժանացել, պահվում է Մյունխենի Միջազգային պատանեկան գրադարանում, Բազելում, թարգմանաբար տարածվում աշխարհի մի քանի երկրներում: 

«7 գույն» մանկապատանեկան պատմվածքների ժողովածուում տեղ գտած «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը հեղինակին հուշեց ստեղծել «Չտեսնված դինոզավրը» հեքիաթների ժողովածուն, որը նույնպես շատ սիրվեց ընթերցողի կողմից: 

Երազիկ Գրիգորյանի հավատամքը մանուկներին ուրախություն պարգևելն է, նրանց հետ ազնվորեն հաղորդակցվելն ու բարություն սերմանելը: Անվանի մանկագիրն անկեղծ է երեխաների հետ, սիրում և սիրվում է նրանց կողմից: Այսօր «Նիդերլանդական օրագրին» բախտ է վիճակվել առաջին անգամ իր ընթերցողներին ներկայացնել Երազիկ Գրիգորյանի երկու նոր հեքիաթները: Անպայման այն կարդացե՛ք ձեր փոքրիկների համար: Բարության այս երկու կաթիլը հաստատ դուր կգա ձեր փոքրիկներին, նրանց դրական լիցքեր կտա, և ամենակարևորը՝ կձևավորելով գեղագիտական ճաշակ: 

Հետևե՛ք նաև «Նիդերլանդական օրագրի» «Գրական չորեքշաբթի» կայքին և մյուս էջերին՝ Երազիկ Գրիգորյանի այլ հեքիաթները կարդալու համար:

ՕԴԱՊԱՐՈՒԿՆ ՈՒ ԿԱՉԱՂԱԿԸ 


Օդապարուկը պարելով բարձրանում է երկինք, բարձրանում, հասնում է իր նման գունզգույն կաչաղակին ու սկսում է պոչի պես թափահարել իր սիրուն ժապավենները: 

-Վա՛յ, էս ի՞նչ թռչուն է, -վեր է թռչում կաչաղակը:- Հե՜յ, ձայն հանիր, դու ո՞վ ես:  

Օդապարուկը չի պատասխանում, հանգիստ օրորվում է օդում: Կաչաղակը բարկանում է.   

-Լսի՛ր, քեզ հետ եմ, դու ի՞նչ իրավունքով ես բարձրացել երկինք: Որտեղից եկել ես, էնտեղ էլ գնա: Երկնքում առանց էն էլ նեղվածք է: Մենք էստեղ աչքաչափով հազիվ ենք պահում մեր տարածքը: Տես, մոտավորապես չորս թիզ էս կողմից, մե՜կ… երկո՜ւ… էս է` հինգուկես էլ էն կողմից: Այ էսքանը իմ տարածքն է, եղա՞վ: Չմոտենաս: Հե՜յ, քեզ հետ եմ…     

Այսպես չաչանակում է կաչաղակը, իսկ օդապարուկը հանգիստ պարում է օդում ու պոչի պես թափահարում է իր սիրուն ժապավենները: 

-Հե՜յ, էդ ո՞ւր ես գնում: Լսի՛ր, իմ կողքի տարածքը ծիծեռնակինն է: Քանի չի եկել, այ էդպես բերանդ փակ թող ու գնա,-բղավում է կաչաղակը օդապարուկի վրա, իսկ օդապարուկը էլի պարում է ու պարում:  

Կաչաղակը թռչում-գնում է ծիծեռնակի մոտ:

-Լսիր, դու քո մկրատե պոչով օդում չափուձև ես անում, իսկ էնտեղ մի անկոչ եկել, ուզում է քո տարածքը գրավել:

Ծիծեռնակը երկինքը կլոր-կլոր կտրատելով թռչում-գնում է: 

Կաչաղակը ծիծեռնակի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը ավելի է բարձրացել: 

-Հե՜յ,- ինքնաթիռ տեսնելուն պես բղավում է կաչաղակը,- էդ ներկած հիմարին բան հասկացրու, վերևներում իրեն տեր է զգում: Շուտով քեզ երկնքից կվտարի: Ես նրան ասում եմ….

Ինքնաթիռը սպիտակ ամպ արձակելով թռչում-գնում է: 

Կաչաղակը ինքնաթիռի հետևից թևը թափ է տալիս, գնում, տեսնում է օդապարուկը մի քիչ ներքև է իջել:

-Հե՜յ, գոնե դո՛ւք ինձ լսեք,- մլակներին է բողոքում կաչաղակը,- էդ ներկածը ձեր տարածք է մտել: Լա՜վ, բան չեմ ասում, եկել, եկել է, բայց ո՛չ աչքաչափ ունի, ո՛չ էլ հետը մի պարան է բերել, որ գոնե դրանով իր սահմանը նշի: Բա չե՞ք տեսնում` վերև, ներքև, ամբողջ երկինքն իրենով է արել:     

Մլակները չլսելու են տալիս:   

Կաչաղակը մլակների վրա թևը թափ է տալիս, գնում, տեսնում է` օդապարուկն ավելի է իջել: 

-Տեսնես սրա մտքին ի՞նչ կա,- ասում է կաչաղակը ու սուսուփուս թռչում-իջնում է օդապարուկի հետևից: Իջնում, տեսնում է` շենքերից մեկի բակում մի տղա պարանը ձեռքին վազում է, օդապարուկն էլ օրորվելով թռչում է նրա հետևից, ո՜նց է թռչում:   

-Հե՜յ, ներկած հիմար,-ձայն է տալիս կաչաղակը,- պարանի պատճառով մի գնա էդ տղայի հետևից: Մի բան էր` ասացի: Լսի՛ր, դու ոնց որ թե իմ ազգականն ես, հա՞: Արի, քեզ իմ տարածքում տեղ կտամ: Հիշում ես, չէ՞, չորս թիզ մի կողմից, հինգուկես էլ… 

Այսպես չաչանակում էր կաչաղակը, իսկ օդապարուկը պարելով վազում էր պարանով տղայի հետևից ու պոչի պես թափահարում էր իր սիրուն, գույնզգույն ժապավենները: 

ՉԱՐԱՃՃԻ ԳՆԱՑՔԸ

Լինում է, չի լինում, մի չարաճճի գնացք է լինում: Կայարանը գնացքին ասում է. 

-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:  

Բայց գնացքը քաղաք գնալ չի ուզում: Ուզում է գյուղ գնա, որ տրակտորի նման հողերի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի գյուղ: 

-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:  

-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ գյուղում շատ լավ է: Գնանք գյուղ, տրակտորի հետ կընկերանանք ու հողերի հետ կխաղանք:

Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է գյուղ, մտնում է ցանած հողերի մեջ, տրորում է ու գոռում է` ուուո՜ւ…

Տրակտորը գնացքի վրա բարկանում է ու ասում է նրան.

-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես: 

Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը նրան ասում է. 

-Այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:    

Բայց գնացքը էլի քաղաք գնալ չի ուզում: Ուզում է լիճ գնա ու նավակի նման ջրի հետ խաղա: Կայարանից դուրս է գալիս գնացքը ու գնում է դեպի լիճը: 

-Վա՜յ, դու մեզ այս ո՞ւր ես տանում,-հարցնում են շունը, աքլորն ու մողեսը:- Մենք քաղաք պիտի գնանք:  

-Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են,-պատասխանում է գնացքը:- Իսկ լճի մեջ շատ լավ է: Գնանք լիճ, նավակի հետ կընկերանանք ու ջրերի հետ կխաղանք:

Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում-գնում են: Գնացքը մենակ գնում է լիճ, մոտենում է ափին, բայց ջուրը շատ սառն էր: Հենց առջևի անիվը մտնում է լճի մեջ, գնացքը գոռում է` ուուո՜ւ, ու ձկներին վախեցնում է: 

Նավակը գնացքի վրա բարկանում ու ասում է նրան.

-Դու քո կայարանը գնա: Ինձ խանգարում ես: 

Գնացքը վերադառնում է կայարան: Կայարանը ռելսեր է սարքում, գնացքին կանգնեցնում է ռելսերի վրա ու ասում է նրան.  

-Դու շատ չարաճճի ես: Վերջ, սրանից հետո միայն այս ու այս ճանապարհով կգնաս: Շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես: Ահա՛ տոմսերը:     

Այդ օրվանից գնացքը միայն ռելսերի վրայով է գնում: Ու հենց որ հեռվից ազատ դաշտում կամ լճում տրակտոր կամ նավակ է տեսնում, ձայն է տալիս` ուուո՜ւ, ու էլի ռելսերի վրայով իր ճանապարն է շարունակում:


Սաստիկ շոգեր են պատուհասել Նիդերլանդներին: Այդ մասին իրենց ֆեյսբուքյան  էջերում մտահոգություն են հայտնել Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները: Ստորև  ներկայացնում ենք նրանց տեսակետները.

Hay Azian

22 ч. · Остбург ·
Չկարծեք թե միայն հայաստանում է աննախադեպ շոգ եղանակ: Վաղը 

Նիդերլանդներում գրանցվելու է +38՝ այսօր եղել է 36-ից բարձր : Չորային ամառը 

հատում է բոլոր ռեկորդները: Թերևս վերջին 100 տարիների ռեկորդը գերազանցվում է: Խոտերը չորացել են, ծառերը ջրազրկվել ու խեղճացել են, բերքը չորանում է: Կարտոֆիլի ու սոխի դաշտերը պարզապես ջուր են աղերսում: Շատ տեղերում բույսերը չորացել են: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Նիդերլանդների համար աննախադեպ, արդեն երեք ամսից ավելի տեղումներ չեն եղել:
Համենայն դեպս Նիդերլանդների Զելանդ կոչվող՝ մշտապես կանաչի մեջ թաղված մարզի համար սա անսովոր երևույթ է:

Ara Shahbazian
1976 թվից նման երաշտ չի եղել։ Եթե այսպես շարունակվի, կարող են վտանգավոր հետևանքներ լինել։ Ողջ Հոլանդիայում 1,5 - 2,0 մետր փորես, ջուր դուրս կգա... Այսինքն բոլոր շենքերի ու շինությունների, այդ թվում ծովը պահող ամբարտակների հիմքերի տակ ջուր է։ Եթե երկար ժամանակ անձրև չի լինում, ստորգետնյա ջրի մակարդակն իջնում է ու առաջանում են դատարկ տարածքներ, որոնք կարող են շինությունների ծանրությանը չդիմանալ։ Իսկ եթե, Աստված չանի, ամբարտակները ի վիճակի չլինեն ծովի դեմն առնել, հետևանքների մասին մտածելն իսկ ահավոր է...


Latest Month

June 2019
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner