?

Log in

No account? Create an account

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը

Մայիսի 24-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր կնքվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև:

Հուշագիրը ստորագրեցին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման:

Հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրներում համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ՝ երաշխավորելու համար իտալական կինոյի բաժին «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում:

Հուշագիրը ուժի մեջ կլինի երեք տարի ժամկետով՝ միչև փառատոնի 2023 թ. թողարկման ավարտը: Հուշագիրը ենթակա կլինի վերականգնման 2023 թ. թողարկումից հետո՝ պայմանով, որ կողմերը հավասարապես բավարարված կլինեն համագործակցություններից և դրանց մշակութային արդյունքներից:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հուշագրի կնքման արարողությանն ընդգծեց, որ Իտալիայում մասնակցել է «Սուդեստիվալին» և հիացած է եղել տեղի հյուրընկալությամբ: Հուշագրի ստորագրմամբ էլ երկուստեք կապն է՛լ ավելի կամրապնդվի, ինչը Հարություն Խաչատրյանը կարևոր է համարում:

Read more...Collapse )

Հաստատապես պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում, Հայ դուդուկահար Արթուր Պետրոսյանը և Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սարկավագ Պերճ Ասատուրյանը,  հայազգի քրիստոնեական ժամանակաշրջանի հոգևորական Սբ. Սերվատիուսի անունը կրող տաճարում հնչեցրել են հայկական հնագույն երաժշտություն:

Հայկական երաժշտություն Սուրբ Սերվատիուսի դամբարանում

ԲԱՑԱՌԻԿ


Մեղրածոր դուդուկի ելևԷջները տարածվեցին ոչ միայն հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում, այլև Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները բացվում են հազվագյուտ դեպքերում և որի արտոնությունը տրված է տեղի հայ համայնքի ու եկեղեցու ղեկավարությանը: Ահա թե ինչ փոխանցեց Մաստրիխտի սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամ, «Անի» համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը.

-Մեզ վստահված է այն բանալին, որ տաճարի 120 դռներ է բացում: Սուրբ Սերվատյուսի բազմադարյան ներկայությունը և Ներկայիս Հայ-նիդերլանդական ջերմ հարաբերությունները` հին ու նոր ժամանակների յուրովի  մշակութային կամուրջ է մեր երկու ժողովուրդների համար:

Read more...Collapse )

Բելգիայում գործող «Անի» հայերի միությունն արդեն 5 տարի իր շուրջն է համախմբել Մեխելենում և նրա շրջակայքում բնակվող հայերին: Օրերս բելգիահայերը մեծ ոգևորությամբ տոնեցին իրենց միության ու  իրենց իսկ նախաձեռնությամբ հիմնած ֆուտբոլային համանուն  ակումբի   5-ամյա հոբելյանը։  

Read more...Collapse )

Հաագա, 20 մայիսի 2019 թ. –  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այս վերնագրով հանդես է եկել ծավալուն մամլո հաղորդագրությամբ,  որտեղ անընդունելի է համարում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի պատասխանը Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների կոչին` դատապարտել Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի անհեթեթ խոսքերը, որ նա արտահայտվել է 2019 թ. ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը։

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԷՐԴՈՂԱՆԸ 2019 Թ. ԱՊՐԻԼԻ 24-ին.
Էրդողանը և Հայոց ցեղասպանությունը

2019 թ. ապրիլի 24-ին, նախագահ Էրդողանը ելույթ ունենալով «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով կազմակերպված սիմպոզիումում և իր գրած թվիթում արել է աննախադեպ խայտառակ հայտարարություն։ Նա ասել է, որ թուրքական արխիվները բացահայտում են պատմական ճշմարտությունը: Նրա խոսքերով «մուսուլման ժողովրդին սպանդի ենթարկած հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը եղել է ամենաողջամիտ գործողությունը»։ Նա նաև ցասումնալի դիմել է Ֆրանսիային, որտեղ այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Read more...Collapse )

Մաստրիխտում  ամեն  տարի, մահվան տարեդարձին հիշում են նրան` հայազգի  Սուրբ Սերվատիուսին, 4-րդ դարի հայ հոգևորականին, որը քրիստոնեություն է տարածել Նիդերլանդների ու Բելգիայի շատ բնակավայրերում:

Read more...Collapse )

Աննի Շխրայեր-Փերիկ. «Կոչ եմ անում ԵՄ երկրների կառավարություններին պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը»

Read more...Collapse )
Մամուլից տեղեկանում ենք, որ Եվրապոլի գործադիր տնօրենի հրավերով` ՀՀ ոստիկանության պետը այցելել է Հաագա:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդների Թագավորությունում կլինի մայիսի 15-17-ը։
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա Նիդերլանդների ազգային ոստիկանության ղեկավարության, ինչպես և Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության Եվրոպական համագործակցության հարցերով գլխավոր տնօրենի հետ։

Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Եվրաջասթ, ուր հանդիպում ունեցավ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։
Ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորեց առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորեց տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը։
Կողմերը քննարկեցին Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ։
ՀՀ ոստիկանության պետը գրառում կատարեց Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում։
Մայիսի 16-ին տեղի է ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների ՀՀ դեսպանատան կայքը` հղում անելով POLICE RA Vostikanutyun յութուբյան էջին:
Ողջունելով հյուրերին,՝ տիկին դը Բոլը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։
Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:
Կողմերն ավելի առարկայական քննարկել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրին հետագա քայլերը։
Կողմերի միջև քննարկում է ծավալվել ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրոպոլի պատվո հյուրերի մատյանում։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրոպոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:
Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին դիմավորել և հանդիպումների ընթացքում ուղեկցում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

«Եվրատեսիլ 2019»-ը

Մեր ֆեյսբուքյան էջում ինտերակտիվ կերպով` ընդհուպ ուղիղ կապով և րոպեի թելադրանքով հետևել ու կապ ենք հաստատել մեր ընթերցողի հետ, ուղղորդելով թե ինչպես քվեարկի մեր  մասնակցի օգտին:

.

ՄԵԿՆԱՐԿԸ

14.05
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 17 երկրի ներկայացուցիչ:

Հիմա ելույթներ են ունենում Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիչները: Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:
«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 16-ին: Նա ելույթ կունենա առաջին համարի ներքո:

16.05
Հայաստանից բացի, երկրորդ կիսաեզրափակիչում հանդես են գալիս  Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:
Srbuk
ցույթին։ Քվեարկությունը սկսվելու է ելույթներից անմիջապես հետո: Միասին դեպի եզրափակիչ փուլ։ 😘💪🏻❤️🇦🇲 Երկրորդ կիսաեզրափակիչ փուլի քվեարկության հեռախոսահամարները`ըստ երկրների նշած են ներքևում:
Dear all! Please vote for Armenia on May 16th, Eurovision 2nd Semi-Final. The voting process will begin after the last performance. Below find the list of countries and numbers to vote for Armenia.
🇦🇱 Ալբանիա / Albania SMS: 01 to 54345
🇦🇹 Ավստրիա / Austria CALL: 0901 050 25 -01 SMS: 01 to 0901 050 25
🇦🇿 Ադրբեջան / Azerbaijan SMS: 01 to 9450
🇭🇷 Խորվաթիա / Croatia CALL: 06155 -01 SMS: 01 to 666555
🇩🇰 Դանիա / Denmark SMS: 01 to 1212
🇩🇪 Գերմանիա / Germany CALL: 01371 3636 -01 SMS: 01 to 99599
🇬🇧 Մեծ Բրիտանիա / Great Britain CALL: 09015 22 52 -01 SMS: 01 to 62252
🇮🇪 Իռլանդիա / Ireland CALL: 1513 7172 -01 SMS: 01 to 53125
🇮🇹 Իտալիա / Italy CALL: 894 222 -01 SMS: 01 to 475 475 0
🇱🇻 Լատվիա / Latvia CALL: 905025 -01 SMS: 01 to 1897
🇱🇹 Լիտվա / Lithuania CALL: 1669 -01 SMS: 01 to 1479
🇲🇹 Մալթա / Malta CALL: 5220 20 -01 SMS: 01 to 5061 57
🇲🇩 Մոլդովա / Moldova CALL: 0900 900 -01 SMS 01 to 900
🇳🇱 Նիդերլանդներ / The Netherlands CALL: 0909 00 -01 SMS: 01 to 9090
🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիա / North Macedonia CALL:149 1 -01 SMS: 01 to 149 101
🇳🇴 Նորվեգիա / Norway CALL: 829 49 1 -01 SMS: 01 to 264 00
🇷🇴 Ռումինիա / Romania SMS: 01 to 1399
🇷🇺 Ռուսաստան / Russia CALL: 8 803 100 22 -01 SMS: 01 to 1037
🇸🇪 Շվեդիա / Sweden CALL: 099 212 -0 SMS: 01 to 722 11
🇨🇭 Շվեյցարիա/ Switzerland CALL: 0901 54 49 -01 SMS: 01 to 377




ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ` որի համար մենք ենք մեղավոր

17.05
Երեկ, ուղիղ, Նիդերլանդների հանրայինի առաջին ալիքով հետևում էինք Եվրատեսիլին (տեսաերիզը` ստորև) Ինտերակտիվ կերպով ներկայացրել էինք թե ինչպես քվեարկել Սրբուկի օգտին: Ցավոք մեր մասնակիցը եզրափակիչ էլ դուրս չեկավ: Սա երևի մեր մեղքի ու անտարբերության բաժինն է: Սա մեզ դաս, որ մյուս անգամ հույսներս միայն մեր վրա դնենք, այլ ոչ դիմացինի` ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ ԷԼ Ո՞Վ սկզբունքի կիրառումով:
18.05
ԻՍԿ հաղթանակը շնորհվեց Նիդերլանդների ներկայացուցիչին, որը նաև նշանակում է` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Նիդերլանդներ 2020 թվական: Դա լինելու է երգի 65-րդ հոբելյանական փառատոնը:
Duncan Laurence represented The Netherlands at the Grand Final of the 2019 Eurovision Song

Հայաստանյան հաջող հյուրախաղերից հետո Նիդերլանդների «Slavuj» երգչախմբի և «Zwarte zee» քառյակի կոլեկտիվների անդամները ժամանեցին Նիդերլանդներ: 

Այստեղ` Հաագայում, մշակութային խմբերի ղեկավարներին ընդունեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նա ջերմ զրույցի ընթացքում շնորհակալություն հայտնեց
«Slavuj» և «Zwarte zee» խմբերի ղեկավարությանը` շնորհավորելով Հայաստանում նրանց ունեցած փայլուն ելույթները ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ։

Մայիսի 13-ին Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։

Read more...Collapse )

Latest Month

June 2019
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner