Հայաստանն իր հույսին էր և հայերն այդ մասին լավ գիտեին, դրա համար էլ միասին մարտնչում էին

Հայաստանն իր հույսին էր և հայերն այդ մասին լավ գիտեին, դրա համար էլ միասին մարտնչում էին

2020 թվականի նոյեմբերի 14-ին

Հայաստանում ոգևորության ալիք կար երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը իրականացրեց թավշյա հեղափոխությունը: Այս լրագրողը, որը մի քանի անգամ ձերբակալվել էր կառավարության հասցեին քննադատության համար, կարողացավ  անարյուն, անցնցում հեղափոխություն իրականացնել : Հեղափոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ ուսապարկը ուսերին, գլխին դրած կեպկան, Գանդիի երթի օրինակից ոգեշնչված, նա շրջեց ամբողջ երկրում ՝ մի խումբ ընկերների և թափառող շան` Չալոյի հետ միասին:

Հետխորհրդային հանրապետությունում  ծածանվեց լավատեսության դրոշը: Հին կոռումպացված  Պուտինի գվարդիային այլ ելք չէր մնում քան ամուր սեղմել ատամները: 2018-ի մայիսի 1-ին խորհրդարանը Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում: Լեռներից բերված ձյունով տոնվում էր հաղթանակը, քանի որ սպիտակ գույնը խորհրդանշում էր հեղափոխությունը: Նա բացեց խորհրդարանի շրջակա պարտեզները բոլորի առջև,երկրում  հաղթահարեց կոռուպցիան:

Ինձ տպավորեց «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմը, որն այս փոթորկվող ժամանակահատվածում ստեղծել էր Գարին Հովհաննիսյանը, ռոք աստղ Սերժ Թանկյանի երաժշտությամբ: Հայ-ամերիկյան կինոնկարը մի քանի մրցանակների է արժանացել: Ես ուրախ էի իմ հայ ընկերների համար, որոնք լի էին հույսով: Այժմ սպիտակությունը կարմրել  է այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակվեց վիճահարույց հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա:

Collapse )

ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԲԵՌ ԿԱ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ` ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

15.11.2020/խմբագրի սյունակ/նիդ.օրագիր

Շատերն են պնդում, որ եռակողմ համաձայնագիրը պետք է խզել, իրոք  մեզ  համար այս պահին շատ վատթար պայմանագիր էր: Բայց չունենք  նաև մեխանիզմներ  փաստաթուղթը հետ  կանչելու` դա  նույնն է, որ շարունակվեր Ստեփանակերտի պաշարումը: Ի դեպ ադրբեջանական շրջանակներում էլ են  հասկանում, որ սա լիակատար  հաղթանակ չէ և դանդաղ գործող ռումբ է իրենց երկրի ամբողջականության դեմ: Այս  պահի ռազմադադարը կթողնի շունչ առնել ու  հասկանալ մեր հետագա  քայլերը, անելիքները: Հարցը նոր-նոր տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, ահա թե որտեղ է լինելու պայքարի մեր ճակատը:  Ալիևը ինքն է  հայաստանից  միլիարդների փոխհատուցում ուզում: Մեզանից յուրաքանչյուրը նրան պետք է հիշեցնի միջազգային  հանրության ուղերձը, որ այս հարցը ռազմական լուծում չպիտի ունենար, որ կոնֆլիկտային գոտիներում կորոնավիրուսի պայմաններում պետք էր  զերծ մնալ բախումներից ու պատերազմ  հրահրելուց: Ալիևին պետք է հիշեցնել, թե ով 3 անգամ առհամարեց Մինսկի անդամ երկրների հետ պայմանավորված հրադադարը, ով խախտեց բազմաթիվ միջազգային  պայմանագրերն ու համաձայնագրերը` արգելված զենքի չօգտագործման , ռազմագերիների հետ անմարդկայնորեն վարվելու մասերով: Բնության , մշակութային արժեքների ու  մարդկության դեմ գործվեց ծանրագույն հանցանքներ, չհայտարարած պատերազմի մեջ ներգրավեցին ջիհադիստական վարձու խմբեր: Այս  հարցերը մեկընդմիշտ և ամենուր պիտի  բարձրաձայնվեն:

Հիմա պայքարի նոր պահ է, որտեղ պետք է կենտրոնանալ ու  հստակ ծրագրեր իրագործել: Առաջին հերթին պետք է այն սկսել համախմբումից, վիրավոր մեջքը շտկելուց, չմասնատվենք ու բզկտենք իրար, չուրախացնենք հակառակորդին, ով մեր  միասնությունից է սարսափում ու հանգրվանում կիսալուսնի խավարում: Հավատում ենք ազգի  իմաստնությանն ու  նայում առաջ` զերծ մնում մեղադրելուց ու  հանցանքը միմյանց վրա  բարդելուց, եթե պարտվել ենք` բոլորս ենք պարտվել, ինչպես որ հաղթելուց` բոլորս ենք հաղթում: Հիմա գործ անելու  ժամանակն է` ամենքս մեր տեղերում: Առանց այն էլ հսկայական  բեռ կա բոլորիս ուսերին` պիտի պատվով կրենք ու չհանձնվենք: Գիտենք, որ դժվար է, բայց այդ դժվարությունից դուրս գալու ելքեր կան` նաև հաղթանակին տանող...Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ ունենք` Ալիկ Ասատրյանը, ով ի դեպ  մոտ 25 հազար Եվրոյի նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համայայկական հիմնադրամին:  Նա այսօր էլ շարունակում է  վաճառքի հանել իր ստեղծագործությունները: Ամեն անգամ ֆեյսբուքյան հարթակում իր արվեստի գործերը ներկայացնելուց առաջ` Ալիկ Ասատրյանը հետևյալ տողերն է գրում. «Սիրելի ընկերներ, վաճառում եմ իմ այս աշխատանքը` ՆՈՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու  համար...»:Ահա այս խնդիրն է դրված բոլորիս օրակարգում:

Hay Azian« Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիրԳեղ.աշխատանքները`  Ալիկ Ասատրյանի (  Alik Assatrian  )

Առցանց հանդիպում դեսպանի հետ



 Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ հեռակա ինտերակտիվ հանդիպում անցկացրեց նիդերլանդներում և հարևան երկրներում բնակվող հայերի հետ: Դեսպանն անրադարձավ Հայաստանի և Արցախի հետպատերազմյան իրավիճակին, պատասխանենեց  հետաքրքրություն  ներկայացնող ամենատարբեր հարցերի:  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ին, ԿԻՐԱԿԻ  ժամը 19.00-ին առցանց հեռարձակվող հանդիպումը դեսպանության հետ համատեղ կազմակերպել էր «Նիդերլանդական օրագիրը»:

Մի պահ մտածեն, որ այս քարտեզն էլ հնարավոր էր ամբողջովին կապույտով ներկվեր

Այս մարդիկ մի պահ մտածե՞լ են, որ այս քարտեզն էլ հնարավոր էր ամբողջովին կապույտով ներկվեր և ունենայինք էլի հարյուրավոր զոհեր. «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր 

Արցախի շուրջ բանակցությունների խնդիրը սկիզբ է առնում 90-ականներից ու հիմա ցավոք այս քարտեզի ձևով եկավ պայթեց ներկա վարչապետի ու մեր գլխին: Տեղին է մատնանշել, որ բանակցությունների առարկայական հիմքը սխալ է դրվել` առաջնահերթ հանձնել 7 շրջանները: Այս ճանապարհ ոլոր-մոլոր քայլելուց հետո եկանք հանգրվանեցինք այնտեղ` ինչը պետք է տեղի ունենար: Կամ հանձնել տարածքները, կամ էլ պատերազմ: Բնականաբար պատերազմն անխուսափելի էր ու եղավ այն, ինչ եղավ: Հարցի մասին հետո դեռ շատ վերլուծություններ կարվեն: Ցավալին կրակի մեջից շագանակներ հանողներն են: Մեղավորներ փնտրողներն իրենց աստղային ժամին էին սպասում: Սրանց չես կարող համոզել, որ աթոռին նստելու պայքարի ժամանակը չէ, գույք ջարդելու, փողոցում դավաճան գոռալու փոխարեն, պետք է հիմա ատամները պինդ սեղմել ու կենտրոնանալ թուրքի քթի տակ բարեկեցիկ երկիր կառուցելուն, որ գոնե սրանով սփոփենք մեր մորմոք ցավը: Այս պատերազմը մենք նոր` Նիկոլի ժամանակ չենք տանուլ տվել, այլ այն ժամանակ, երբ նստեցինք բանակցությունների, երբ սպանում էինք մեր տեսակին` Վարդգես Պետրոսյանին, Մոնթեին, Գեղազնիկին, հաց բերող Արթուրին, Արթուր Մկրտչյանին, կամ պրիվետ Ռոբ ասողին: Այն ժամանակ ենք տանուլ տվել, երբ Մոնումենտի բարձրունքներում միլիոնների հասնող, նաև ազգային ժողովի շենքի մակետով դղյակ էինք կառուցում , այն ժամանակ ենք տանուլ տվել, երբ ժողովրդական պատգամավորների փոխարեն թաղային հեղինակություններին էինք մանդատ տալիս, երբ կեղծվում էր ընտրություններն ու այդպես շարունակ… Կարդացեք նաև Փաստաբան․ «Մարդիկ չպետք է ակնկալեն, որ փոխհատուցում կարող են ստանալ» «Այն օրը, երբ դավաճանը կչքվի մեր աչքերից ու էկրաններից, ես մի փոքր հանգստություն կգտնեմ». Ռուբեն Մելիքյան «Այդպիսի բան աշխարհում չկա, որ կապիտուլյացիա ստորագրած երկրի ղեկավարը հրաժարական չտա». Վազգեն Մանուկյան Այժմ դավաճան բղավողների մասին: Նրանք մտածե՞լ են իրենց մասին: Արդյո՞ք դավաճան չեն, որ երեկ զինվորի կողքին չեն եղել ու այսօր դուրս են եկել փողոց ու պառակտում են ժողովրդին: Մտածե՞լ են , որ իրենց իշխանատենչ ցանկություններով անարգում են զոհվածների հիշատակը, որ վիրավորում են դեռ բարձրունքներում գտնվող տղաներին, որ իրենց արարքով խախտում են երկրի օրենքն ու օրինականությունը: Գիտակցո՞ւմ են, որ վերջին տարիների ընթացքում իրենց կողմից դավաճան անվանվողի շնորհիվ է սփյուռքը վերածնվել, վերականգնվել է հավատքը առ երկիրն ու նրա ապագան: Այսօր սփյուռքի հազարավոր կամավորներ օգնում են Հայաստանին: Գիտակցո՞ւմ են, որ այս քայլով դավաճանում են նրանց, հարվածում սփյուռքի զարթոնքին, հայերի միասնականությանն ու հավատին: ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ` Այսպես անողները գիտակցու՞մ են, որ մեր քաջազունները մարտնչել են` թող չափազանցություն չլինի, թուրքի տեսքով, գերժամանակակից ՆԱՏՕ-ի բանակի դեմ, նրա հանդերձներով սպառազինված ազերու ու ահաբեկիչի դեմ: Դավաճան ասողներն իրենց հարց տվե՞լ են` թե իրենք ի՞նչ են արել հաջողություն ապահովելու համար: Նրանք գիտակցու՞մ են, որ մեր բանակի հնարավորություններն էլ անսպառ չէին ու սպառազինումն ապահովելու համար արգելափակումներ են եղել: Այս մարդիկ մի պահ մտածե՞լ են, որ այս քարտեզն էլ հնարավոր էր ամբողջովին կապույտով ներկվեր և ունենայինք էլի հարյուրավոր զոհեր: Սթափվե՛ք, հիմա հրաժարական պահանջելու ժամանակը չէ, հիմա համախմբվելու ու միասնական գործելու ժամանակն է: Գոնե մի լավ գործ արած կլինեք, եթե զոհված զինվորի ընտանիքի կողքին լինեք, կամ գույքը մեքենաներ բարձող ու Հայաստան շտապող մեր արցախցի հայրենակիցներին հանգստացնեք, սփոփեք, որ պատերազմը վերջացել է ու մեր հողի տերը լինենք…  

 Ա. Կնյազյան (Hay Azian) 

«Նիդերլանդական օրագրի» Հիմնադիր, խմբագիր

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/12/1151060/?fbclid=IwAR2k5vUV1CFMWFjpvLiao6UkH4rPBmQp3S06kAX1bwp2rI9piD1-yDz8Yws © 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից



Գոռ Խաչիկյանն ու Անդրանիկ Գևորգյանը NIeuws BV ալիքով զրուցել են Արցախյան պատերազմի մասին



12.11.2020/ Նիդ.0րագիր/
Հայաստանում ծնված ու Նիդերլանդներում ապրող բժիշկ Գոռ Խաչիկյանն (ու Անդրանիկ Գևորգյանը Նիդերլանդական նորությունների NIeuws BV ալիքով զրուցել են Արցախյան պատերազմի մասին, Հայ ժողովրդի պատմության ևս մեկ ցավալի էջի մասին: Ջիհադիստ մարտիկների կոալիցիան ՝ Էրդողանն ու Ալիևի առաջնորդությամբ, կարողացել են անպատժելիորեն իրենց բարբարոսությունները կիրառել: Հայերը հերթական անգամ վտարվեցին իրենց արմատական գեղեցիկ հողատարածքից, որտեղ դարեր շարունակ կառուցվել է եկեղեցիներ, ապրել, արարել, ամուսնացել են, սերունդներ են ունեցել ու այստեղ են թաղել իրենց հարազատներին: «Մենք սգում ենք կորուստների համար, բայց երբեք չենք լռելի տեղի ունեցած անարդարության համար: Մենք կապրենք` մեր սրտում ունենալով զոհված հերոսներին: Աստծո հզոր օրհնությամբ կվերակառուցենք մեր երկիրը» - Ասել են հայ տղաները:

ՄԵԶ ՊԵՏՔ Է ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Mato Hakhverdian
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands
12.11.2020//Նիդ.օրագիր
Հարգելի հայրենակիցներ,
Մեր ժողովրդի պատմության այս ճակատագրական պահին, այս դժվարին իրավիճակի հետևանքով ստեղծված հասկանալի վրդովմունքի, ցասումի և խուճապի փոխարեն մեզ պետք են մեր միասնականությունը և համախմբվածությունը հանուն զոհված մեր ազատամարտիկների և սահմանում կանգնած քաջարի զինվորի։ Այսօր մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած պառակտիչ և վայրագ արարք մեր հայրենիքի և պետականության դեմ դատապարտելի է։ Մեզ հարկավոր է սթափ դատողությամբ հանդարդ հետևել իրադարձություններին, զուսպ պահպանել համբերատարությունը և չտրվել սադրանքներին ու հայրենադավ կոչերին։
Այսօր մենք կարիք ունենք համազգային միասնականության և համերաշխության։ Մեր պարտքն է սատարել մեր հայրենիքին և մեր պետականությանը, ջանք չխնայել զարգացնելու մեր հայենիքը, ամրապնդելու մեր պետության հիմքերը։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) իր անմնացորդ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության օրինական իշխանությանը և հերոսական հայոց բանակին։
Մենք համոզված ենք, որ միայն մեր միասնականությամբ և համախմբվածությամբ Հայաստանի Հանրապետության և նրա լեգիտիմ պետության կողքին կկարողանանք հաղթահարել այս դժվար պայմաններում բոլոր խոչընդոտները։
Beste landgenoten,
Op dit cruciale moment in de geschiedenis van ons volk hebben we bij de begrijpelijke frustratie, woede en paniek die door deze moeilijke situatie zijn veroorzaakt, vooral onze eenheid nodig, eenheid in het belang van onze gevallen vrijheidsstrijders en onze dappere soldaten die aan de grens staan. Vandaag moeten we beseffen dat verdeeldheid zaaiende oproepen en wandaden tegen ons vaderland en onze staat, nu meer dan ooit verwerpelijk zijn. We moeten de gebeurtenissen rustig volgen, ons verstand gebruiken , geduld bewaren en niet toegeven aan provocaties en oproepen van landverraad.
Vandaag hebben we nationale eenheid en solidariteit nodig. Het is onze plicht om ons vaderland, onze staat, te steunen, alles in het werk te stellen om ons vaderland te ontwikkelen, om de fundamenten van onze staat te versterken.
De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) spreekt haar volledige steun uit aan de legitieme regering van de Republiek Armenië en het heldhaftige Armeense leger.
We zijn ervan overtuigd dat we alleen in saamhorigheid en door achter de Republiek Armenië te staan, in staat zullen zijn om alle obstakels in deze moeilijke omstandigheden te overwinnen.

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands -
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա
2020 թ. նոյեմբերի 12-ին, Նիդերլանդների խորհրդարանում արտգործ նախարար Բլոկի ներկայությամբ ծավալուն քննարկումներ տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքի, ադրբեջանական ագրեսիայի, Թուրքիայի և ահաբեկիչների ուղղակի մասնակցության և այդ աղետալի պատերազմի հետևանքների մասին։ Խստորեն դատապարտվեց Արցախի բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծումը, ռազմական ոճրագործությունները, հայ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։ Զանազան խմբակցությունների պատգամավորներ ներկայացրեցին բանաձևեր Արցախի ինքնորոշման և անկախության ճանաչման, մարդասիրական օգնության, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ Բանաձևերը քվեարկության կդրվեն ս.թ. նոյեմբերի 17-ին։ Ստորև համառոտ զեկույց հոլանդերենով քննարկումների և բանաձևերի մասին։
Na een uitvoerige discussie bij het antwoord van Minister Blok in eerste termijn, zijn door de Kamerleden in hun tweede termijn de volgende moties ingediend over Nagorno Karabach. Daarna gaf de minister zijn oordeel over de moties, hetgeen een zekere rol speelt bij de stemming volgende week.
1. De belangrijkste motie, die is ingediend, was die van J. Voordewind en de M. van Helvert over het toekennen van een status van Nagorno Karabach op basis van het principe van “remedial secession”, wegens grove schendingen van mensenrechten en hier volkenrechtelijk advies over te vragen. Zoals verwacht kon de minister niet achter deze motie staan, en werd hij ontraden. Wel gaf hij aan dat het de Kamer vrij staat zelf een dergelijk advies te vragen.
2. Er waren twee moties over sancties ingediend. De eerste was van M. van Helvert, en vraagt om het instellen van persoonlijke sancties tegen president Aliyev en zijn familie en sleutelfiguren wegens het schenden van oorlogsrecht en mensenrechten. De tweede van S. Karabulut vraagt om persoonlijke sancties tegen de verantwoordelijken in Azerbeidzjan en Turkije voor geweld in Nagorno Karabach. De Minister stond niet positief tegen beide moties, omdat hij ten aanzien van beide van oordeel is, dat een en ander in de juiste volgorde moet gebeuren, om er de noodzakelijke steun voor te krijgen. Eerst dient onderzoek plaats te vinden over de daden van de verschillende personen. De indieners beraden zich om de tekst aan te passen en deze volgordelijkheid mee te nemen in de motie.
3. Over wapenleveranties aan Turkje dienden J. Voordewind, M. van Helvert, S. Sjoerdsma en S. Koopmans een motie in om – wegens de rol van Turkije in verschillende conflicten zoals in Nagorno Karabach, de regering te verzoeken binnen de EU actief steun te verwerven voor een moratorium op het leveren van wapens aan Turkije, die ingezet (kunnen) worden in de gewapende strijd in Nagorno Karabach, Libië of Syrië. De Minister heeft tegen deze motie geen bezwaar.
4. Over het vervolg en de uitvoering van het akkoord zijn meerdere moties ingediend. M. van Helvert vroeg in zijn motie (gesteund door J. Voordewind en S. Sjoerdsma) om in de EU erop in te zetten om onafhankelijke waarnemers (van OVSE, VN of EU) te sturen naar Nagorno Karabach. L. Ploumen vroeg in haar motie, samen met S. Karabulut en B. van Ojik, om in multilateraal verband te onderzoeken op welke manier de OVSE en/of de Minskgroep betrokken kunnen worden bij de toezichthoudende rol op het vredesakkoord. Tegen beide moties heeft de minister geen bezwaar.
T. Kuzu verzocht de regering in zijn motie het vredesakkoord in Europees verband te steunen en te inventariseren hoe de Europese Unie een bijdrage kan leveren aan de naleving van dit akkoord. Deze motie ontraadde de Minister omdat er nog te veel vragen over het akkoord zijn, hij daarbij aan de OVSE  denkt, en dat het steunen van het akkoord van het antwoord op die vragen afhangt.
5. Ten slotte diende de heer van Helvert een motie in voor humanitaire steun aan Armeniërs in Nagorno Karabach (voedsel, onderdak, medische hulp). Hij zal deze motie aanhouden, omdat die thuishoort bij de behandeling van begroting van Minister Kaag van Buitenlandse Handel en Ontwikkelingssamenwerking.

Հետպատերազմյան անրադարձեր

Դեսպան Տիգրան Բալայանն անդրադառնում է ստեղծված իրավիճակին

Դեսպան Տիգրան Բալայանն անդրադառնում է
ստեղծված իրավիճակում Նիդերլանդներում և
Լյուքսեմբուրգում բնակվող հայության անելիքներին։

https://fb.watch/v/2iLv6pSpZ/


Բոլորս ալ դաւաճանեցինք:  Տեր Արմեն քահանա Մելքոնյան
12 նոյեմբերի 2020թ.
Այո: բոլորը տեղեակ էին պատմութեան այս ամենամեծ ու
աղետալի այս սև էջին ու լռեցին: նոյնիսկ հասարակ գործիչները,
հոգևորական թէ աշխարհական տեղեակ էին:

Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր


Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր
10.11.2020/Նիդ.օրագիր/Խմբագրի սյունակ
Աշխարհը խլացավ, ու ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսորին չտվեց: Հազար անգամ բարձրաձայնվեց, որ սա պատերազմ է քաղաքակրթության դեմ` ոչ մի հետևանք:  Արևմուտքին խնդրվեց ճանաչել Արցախը, բայց այդպես էլ  ոչ մի երկիր ձեռք չմեկնեց...
Ասվեց, որ խաղաղ մարդիկ են զոհվում , եկեղեցիներ ու շենքեր քանդվում` ոչ մի արձագանք, խոսվեց, որ  խախտվում են անգամ  պատերազմական  ժամանակների  օրենքներ, կասետային ու ֆոսֆորային զենքեր են  կիրառվում` էլի լռություն:
Գիտեինք, որ պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ, որոնց թիկունքում մեծ ուժեր են երևում, գիտեինք ու պասիվ օգնությունից բացի ոչինչ չունեցանք...
Հիմա ամենահեշտը մեղադրելն է, բոլորը` գեներալներ ու ռազմագետներ,  վերլուծաբաներ ու  քաղաքական գործիչներ են դարձել ու գտել են «միակ» մեղավորին...
Ցավոք ամբիցիաներ ունեցողների բանակն է դա հայտնաբերում, նրանք` ովքեր  դեռ էն գլխից սպասում էին պատեհ առիթի ռեվանշիստական նկրտումները բավարարելու  համար, Նրանք,  ովքեր ռազմական իրադրության` անգամ հաջող  պահերին անհասկանալի ու պառակտմանը նպաստող իրարանցում էին առաջացնում  սոցիալական ցանցերում: Անհասկանալի է, երբ ռազմական  դրության ժամանակ որոշ  կուսակցություններ, որոնք  խորհրդարանում կամ  մանդատ  չունեն, կամ էլ վստահության  նվազագույն քվե ունեն`  միավորվում են երկրի կառավարության դեմ, Սրանց  համակիրները   գույք են ջարդում,  պատկերացնում եք, եթե սրանք  իշխանության գան, դասականի  խոսքով գան որ  ի՞նչ անեն` նախկինների կիսատ թալանը շարունակեն, թե՞ ինչքան  պետք է խփեն:
«Մեղավորին» փնտրելուց առաջ կարող են իրենք-իրենց հարցնել` ինչո՞ւ է հանրությունից երկար  ժամանակ գաղտնիք պահվել, թաքցվել  5+2 շրջան հանձնելու գաղափարը, հետաքրքիր է Արցախի անորոշ կարգավիճակով այս խայտառակության  շուրջ ի՞նչ է այսքան  տարիներ Բաքվի հետ բանակցել հայկական  կողմը, երբ փաստաթուղթն իրենով
պարտվողական բնույթի էր:
Կարծում եմ բոլորին  պարզ էր, որ մի  օր պատերամի ականը պետք է պայթեր ու պայթեց ...
Հիմա առավել, քան երբեք պետք է պահպանենք մեր  միասնությունը, սիրենք մեզ, դիմացինին ու մեր երկիրը:
Կարող էր լավ լինել, բայց նաև շատ ավելի  վատ, համոզված ենք, որ`
Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր:
Փառք մեր նահատակներին` Դուք անմահ եք, հիշատակը ձեր անմար ...Ձեր անունը՝ մեր սրտերում....
-----------------
«Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ...»
Պերճ Զեյթունցյան

ՀԱՎԱՔՎԵՑ €412.387



Նիդերլանդների և Բելգիայի հայ կամավորները, համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի հետ, հերթական դրամահավաքը կազմակերպեցին: Նախքան հիմնադրամի և հանրային հեռուստատեսության կայքերից առցանց հեռարձակումը` կամավորները Նիդերլանդների և Բելգիայի 180 գործարարներից 208,8 հազար եվրո էին հավաքել` Հայրենիքին օգնելու համար: Հեռարձակման տաղավարներում հաղորդումը վարում էին Բելգիայից` Առաջին ալիքի Բելգիայում թղթակից Լիլիթ Գասպարյանը և Հոլանդիայից՝ «Նիդերլանդական օրագրի» թղթակից Մարիամ Կիրակոսյանը: Բացման խոսքով և օրհնանքով դրամահավաքի մեկնարկն ազդարարեց Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Խոսք ասաց Բելգիայում հայոց հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարևորեց հիմնադրամի շուրջ հայության համախմբման կարևորությունը: Կոչ-ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նրանք խոսեցին ագրեսոր Ադրբեջանի, նրան հովանավորող Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների մասին: Դեսպանները վստահ են, որ մեր միասնության ու համախմբվածության շնորհիվ նորից կառուցելու ենք Արցախը: Ելույթներ ունեցան «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանը, նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայկական կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը և այլք:
Ելույթներն ուղեկցվում էր տեղի և Հայաստանից ժամանած արտիստների, մանկական խմբերի երաժշտական ու պարային կատարումներով: Երեկոյի ընթացքում հավաքված գումարը գրեթե կրկնապատկվեց` անցնելով 410 հազարը:
Նախքան այս հեռուստամարաթոնը` նիդերլանդահայերը մեկ ամիս առաջ նմանատիպ մի ակցիայով հավաքել էին 250 հազար Եվրո: Այսպիսով միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների գրասենյակի կողմից հավաքված ընդհանուր գումարի ցուցանիշը մոտենում է երկու միլիոնին:
«Նիդերլանդական օրագիր»