ՄԻՍԱԿ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՐ ԿՆՈՋԸ

«21 փետրվարի 1944 թ. Ֆորտ Մոն-Վալերյեն
#Manouchian_75
Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս
Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:

Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:

Collapse )

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է


Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից:Արդեն 19 տարի փետրվարի 21-ին աշխարահում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը: Այն սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը: Կառույցի գնահատմամբ՝ աշխարհի 6 հազար լեզուների կեսը մոտ ապագայում կարող է վերջնականապես վերանալ։Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ՀՀ պետական լեզուն հայերենն է:Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում: Այս առիթով բազմաթիվ գրողներ, լեզվաբաններ և այլ մտավորականներ կայցելեն Օշական և ծաղիկներ կխոնարհեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:

Collapse )

NEW SKY MAP DETECTS HUNDREDS OF THOUSANDS OF UNKNOWN GALAXSI

LOFAR-ով հայտնաբերվել են հարյուր հազարավոր նոր գալակտիկաներ, որ մինչ այդ հասու չի եղել այլ աստղադիտակների18 երկրներից ավելի քան 200 աստղագետների միջազգային թիմը հրատարակել է աննախադեպ զգայունության նոր ռադիո երկնային հետազոտության արդյունքները` օգտագործելով LOFAR աստղադիտակը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարյուր հազարավոր վաղուց գոյություն չունեցված գալակտիկաներ, որ նոր են հայտնաբերվել լույս են սփռում բազմաթիվ հետազոտությունների, ներառյալ գալակտիկաներում հայտնաբերված երեք հսկա սեւ անցքերի մասին: ''Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի'' գիտական ամսագրի հատուկ համարը նվիրված է առաջին քսանհինգ հետազոտական աշխատանքներին, որոնք նկարագրում են հետազոտությունը եւ առաջին արդյունքները:Ռադիո աստղագիտությունը բացահայտում է տիեզերքի գործընթացները, որոնք մենք չենք կարող տեսնել օպտիկական գործիքներով: Երկրային հետազոտության այս առաջին մասում LOFAR- ը դիտել է հյուսիսային կիսագնդի քառորդ մասը ցածր ռադիոհաճախությամբ: Այդ տվյալների մոտավորապես 10 տոկոսը հրապարակված է: Այն պատկերում է երեք հարյուր հազար օբեկտ , որոնք բոլորն էլ գրեթե հանդիսանում են հեռավոր տիեզերքում գտնվող գալակտիկաներ: Նրանց ռադիո ազդանշանները երկիր մոլորակին են հասնում միլիարդավոր լուսային տարիներ հետո:
Լեյդեն համալսարանի մասնագետ Huub Röttgering- ը, (Նիդերլանդներ) հույս ունի, որ շուտով պատասխան ստանան սև անցքերի առեղծվածի մասին:
_____________


Collapse )

Ambassador Balayan meets with Bishop of Amsterdam

 Հայաստանի դեսպանը հանդիպեց Ամստերդամի եպիսկոպոսին

Փետրվարի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ուղեկցությամբ այցելեց Հաարլեմ, որտեղ հանդիպում ունեցավ Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Վատիկանի միջև սերտ և բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների արդյունավետ համագործակցության առումով։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ընդգծեց 2016թ. «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցելությունը, դրան նախորդած և հաջորդած միջոցառումներն ու իրադարձությունները։

Ամստերդամի Եպիսկոպոսին ներկայացվեց «Գրիգոր Նարեկացի» միության նախաձեռնությամբ իրականացված Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության գրքի առաջին 15 աղոթքների հոլանդերեն թարգմանության հրատարակությունը և քննարկվեց դրա շնորհանդեսի՝ համատեղ կազմակերպման հնարավորությունը։

Եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսը ողջունեց նախաձեռնությունը՝ իր օրհնությունն ու աջակցությունը հայտնելով Կաթոլիկ եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու աշխատությունը հոլանդական հասարակությանը ներկայացնելուն ուղղված քայլերը։

Երբ առկա է միասնության ու համագործակցության ոգին

«Նիդերլանդական օրագրի» հյուրերն էին  Հաագայի Աբովյան մշակութային միության և հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը և  նույն կազմակերպությունների քարտուղար Ինգա Դրոստը:


Collapse )

ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Collapse )

Demonstratie voor vrede in Republiek Artsach

27 februari 2019 om 13.00 uur
Demonstratie voor vrede in Republiek Artsach
Beginpunt: Vredespaleis – Carnegieplein 2 – 2517 KJ Den Haag
Protestmars naar de ambassade van Azerbeidzjan
Eindpunt: Andries Bickerweg 6 – 2517 JP Den Haag – tegenover de Ambassade van Azerbeidzjan (protest en afsluiting)
Samenwerkende Armeense Organisaties in Nederland (SAO)

2019թ. Փետրվարի 27-ին, չորեքշաբթի ժամը 13.00-ին
Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման բողոքի երթ
Երթն  սկսվելու է`  Carnegieplein 2 - 2517 KJ Դեն Հաագ
Բողոքի երթ դեպի Ադրբեջանի դեսպանատուն
Վերջնակետ  Andries Bickerweg 6 – 2517 JP Den Haag` Ադրբեջանի դեսպանատան դիմաց (միտինգ )
Նիդերլանդներում Համագործակցող հայկական կազմակերպություններ (SAO)
Նախատեսվում է մեր ուղիղ ռեպորտաժը( Dario Cramer   )    

Նիդերլանդների Սենատի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Հաագա

Նիդերլանդների Սենատի նախագահ (Lecture by President of the Senate: Ankie Broekers-Knol) Անկի Բրուկերս-Կնոլը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ararat Mirzoyan-ին՝ խորհրդարանի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հաագա։ Հղում անելով ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին` այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք էջը: (Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն)