24 april wordt een Franse nationale herdenkingsdag voor de Armeense genocide

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փետրվարի 5-ի որոշմամբ, Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել, հաղորդում է Euronews.com-ը: Այս մասին Մակրոնը հայտարարել է նաեւ Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

Նա նշել է, որ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ:

24 april wordt een Franse nationale herdenkingsdag voor de Armeense genocide

Collapse )

Ադրբեջանական ցինիզմ

Վահրամ Աթանեսյան
ՀԱՅ ՁԱՅՆ

Ժամանակին ադրբեջանական մամուլի հրապարակումներն արժանանում էին հակադարձման: Վերջին տարիներին մենք գրեթե ուշադրություն չենք դարձնում, թե ի՞նչ են գրում Բաքվի լրատվամիջոցները և ադրբեջանական կողմի հարձակումները հիմնականում մնում են անպատասխան: Ստացվում է այնպես, որ եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ օտար ընկալումը հիմնականում այն էր, որ գերազանցապես հայերով բնակեցված մարզը, Ստալինի կամայական որոշմամբ, տրվել է Ադրբեջանին, որտեղ հայկական արժեքները հետեւողականորեն ոչնչացվել են, բռնաճնշվել են մարդկանց ազգային իրավունքները, ապա վերջին շրջանում նաեւ արտերկրի հեղինակներն են սկսել գրել ԼՂ-ում «ադրբեջանցիների էթնիկ զտումների եւ տարածքների օկուպացման» մասին:

Քարոզչա-տեղեկատվական մրցակցությունը վերաճել է դաժան պատերազմի, որտեղ հաջողության հասնելու համար ադրբեջանական կողմը ոչինչ եւ ոչ ոքի չի խնայում: Բաքվում բաց չեն թողել Սիլվա Կապուտիկյանի հոբելյանի առիթը եւ նրան հրապարակումների մի ամբողջ շարք են նվիրել: Ադրբեջանցի հեղինակները նրան անվանել են Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանից օտարելու դավադիր ծրագրի հեղինակներից մեկը»:

Collapse )

Հունահայ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Հայաստանի օրհներգը փոխելու վերաբերյալ

Այս օրերին արդիական է դարձել Հայաստանի օրհներգը փոխելու թեման: Այս  կապակցությամբ ընթանում են ակտիվ  քննարկումներ, ծավալվել է աշխույժ մտքերի փոխանակություն, իսկ  մի  մասն  էլ գտնում է, որ հիմա  դրա ժամանակը չէ և երկրի առջև այլ  խնդիրներ կան ծառացած: Հիշյալ նամակը մեզ են  հասցեագրել Հունաստանից: Ներկայացնում ենք հունական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը:

ՅՈՒՆԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
Հ.Հ. ՕՐՀՆԵՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդառաջելով Հայաստանի Հանրապետութիւնում համաժողովրդական յեղափոխութեան ու նրա արդիւնքում 2018 թւականի Դեկտեմբերի 7-ի արդար ընտրութիւններով ձեւաւորւած Ազգային Ժողովի առաջին փոխնախագահ Ալէն Սիմոնեանի Հ.Հ. ազգային օրհներգի փոխելու առաջարկը քննարկման դնելուն, եւ ի պատասխան Սփիւռքի նախարարութեան պահանջին, յունահայ համայնքիներքոյ ստորագրեալ կուսակցութիւններն ու կառոյցները գտնում են, որ պէտք է զորակցել նոր օրհներգի հանրային քննարկմանը, և տուրք չտալ նրա դէմ ստեղծւող արհեստական խոչնդոտներին, որով ձգտում են անտրամաբանօրէն պաշտպանել ներկայ օրհներգը:
Մեր կարծիքով, Ազգային հիմնը պիտի բոլոր առումներով լինի հայկական, հիմնւած ազգային արժեքների վրայ եւ հպարտութիւն ներշնչի իւրաքանչիւր հայի եւ քանի որ Արամ Խաչատրեանի երաժշտութեան մէջ այդ ամբողջը առկայ է, ինչպէս բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանն է ասել՝ այն «գրւած է մեր ազգային, հոգեւոր երաժշտութեան մոտիւները օգտագործելով, պետականութիւնը զգալու խորը կարողութիւններով... Մենք չպէտք է մեզ զրկենք այդ հպարտութիւնից։ Պէտք է պահենք Արամ Խաչատրեանի ստեղծած հիմնը, իհարկէ, տէքստը նորից գրելով», այլապես ինչո՞վ հպարտանանք, երբ մեր ազգային օրհներգը օտարի երաժշտութիւն է թարգմանված բառերով: Հաշւի առնելով վերոնշեալը, համոզւած ենք, որ Հ.Հ. ներկայիս օրհներգը հնարաւոր է փոխել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգով, իհարկէ, այն
յարմարեցնելով նոր պայմանների հետ, նկատի ունենալով այսօրւայ եւ վաղւայ պահաջը՝ խաղաղութեան կողքին աւելացնելով անկախութիւնը, ազատութիւնն ու արդարութիւնը:

Հայկական Ժողովրդային Շարժում
Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն
Ռամկավար ազատական կուսակցութիւն
«Հայաստան» Հասարակական Մշակութային Կենտրոն

Հ.Գ.- Նիդերլանդահայ կազմակերպությունները Հայաստանի օրհներգի առնչվող դեռ որևէ դիրքորոշում չեն հայտնել:

The barefoot artist told about "the green tornado": interview with Alik Asatryan

Ոտաբոբիկ նկարիչը պատմում է «կանաչ տորնադոյի» մասին․ զրույց Ալիկ Ասատրյանի հետ

Հոլանդահայ արվեստագետ Ալիկ Ասատրյանին  բազմիցս է անդրադարձել հայկական մամուլը` Այս անգամ  նրա մասին, մեզ հետ համագործակցող ՀԵՏՔՈՒՄ

Ալիկ Ասատրյանի  մասին մեր արխիվային  այլ նյութերն այստեղ

Collapse )

Գերմանիայում գեղեցիկ արարողակարգով դիմավորել են Նիկոլ Փաշինյանին

02.02.2019

Գերմանիայում գեղեցիկ արարողակարգով դիմավորել են Նիկոլ Փաշինյանին, բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ և ԵՄ դրոշները, և կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները , նվագախումբը: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է Պատվո պահակախմբի ստուգայցի:


Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի հայ համայնքի փոքրիկների պարի խումբը իր առաջին քայլերն է կատարում

Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի հայ համայնքի փոքրիկների պարի խումբը իր առաջին քայլերն է կատարում: Թեև կարճ ժամանակամիջոցին փոքրիկները մի քանի ամիսների ընթացքում յուրացրել են բավականին հմտություններ: Տեսաերիզում` այսպես ջերմ է ընդունվել մեր երեխաների ելույթը:


Անի Քոչարը լուսաբանել է վարչապետի այցը Գերմանիա

     Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցը սկսվեց Քյոլն քաղաքից:
    Փաշինյանը ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանել է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին: Փաշինյանը ոտքով շրջայց է կատարել Քյոլնում, այցելեց քաղաքի կենտրոնական տաճար, որտեղ մեծ թվով հայերի հետ, ովքեր նախապես իմանալով, հավաքվել էին շփվելու, լուսանկարվելու վարչապետի հետ։ Հենց այս տեսաերիզն էլ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ Է տրամադրել ներկայումս Գերմանիայում բնակվող և բուժման կուրս անցնող լրագրող Անի Քոչարը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան:Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետին ընդունեց Քյոլնի քաղաքապետը, իսկ ավելի ուշ Փաշինյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի 600 ներկայացուցիչների հետ, որոնք այստեղ էին ժամանել Գերմանիայի տարբեր քաղաքներից: Բեռլինում այսօր նախատեսված են նաև Փաշինյանի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Արդեն այսօր Բեռլինում տեղի ունեցան պաշտոնական հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բանակցությունների ավարտին Մերկելն ու Փաշինյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:
 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. Հաագայում պայթյունի հետևանքով մարդ չի զոհվել

Ավելի վաղ ՀՀ դեսպանությունը պարզաբանել էր, որ ըստ Նիդերլանդների պատկան մարմինների նախնական տեղեկատվության Հաագայում գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունի արդյունքում շենքի փլուզման պատճառով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ծագումով հայեր չկան։ Ավելի ուշ հայտնվել էր, որ այնուամենայնիվ ունենք մեկ զոհ: Բարեբախտաբար այս վերջին տխուր լուրը կրկին հերքվեց ՀՀ դեսպանության տարածած պարզաբանմամբ, որտեղ ասվում է.Հայցելով հանրության ներողամտությունը տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրամիցության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի արտահոսքից զոհված երիտասարդի հարազատները։