«Նիդերլանդական օրագրի» հյուրն է «Հայ Ձայն» պարբերականը

Հայ Ձայն պարբերականը շուտով կդառնա երկու տարեկան: Շատ
սահուն կերպով, կարճ ժամանակահատվածում էլեկտրոնային այս պարբերականը դարձավ պահանջված և սիրված ընթերցողի կողմից` հարազատ ու համահունչ մնալով անվանը:Հայ Ձայնը ամենատարբեր
բնագավառներին անդրադառնալուց բացի մեծ ուշադրություն է դարձնում
Հայաստանի և սփյուռքի անցուդարձին, հանդես գալիս հետաքրքիր
հրապարակումներով: Ռամկավար Ազատական կուսակցության պարբերականի հերթական համարի նյութերը մեր էջում.


 

Հերթական կիրակին Ամստերդամում

Արդեն նոյեմբեր ամսվա երրորդ կիրակին անընդմեջ, ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գերադասում է հանգստի փոխարեն այցելել Նիդերլանդների հայաշատ համայնքներով և մոտիկից ծանոթանալ Նիդերլանդահայ գաղթօջախներին: Մաստրիխտին, Ալմելոյին հաջորդեց այցը Ամստերդամ:
Այս անգամ դեսպանն սպասված հյուր էր Ամստերդամի հնամենի Սուրբ Հոգի եկեղեցում: Նա այնտեղ մասնակցեց պատարագին, շփվեց հավատացյալ հոտի հետ, այցելել Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոց: Այստեղ էլ ծանոթացավ Նիդերլանդների եւ մասնավորապես Ամստերդամի հայ համայնքի խնդիրներին, քննարկումների ընթացքում պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Դեսպան Բալայանը պատմեց Հայաստանի ներկա վիճակի մասին ու Նիդերլանդների հետ արդյունավետ համագործակցության ծրագրերի մասին, օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Հոլանդիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը:
Մեծարգո դեսպանը մասնակցեց դասապրոցեսին, զրուցեց ու լուսանկարվեց երեխաների ու համայնքի անդամների հետ: Դեսպան Բալայանին ուղեկցում էր հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:

Collapse )

Turkish Dutch convicted also by Appeal Court for inciting violence against Armenians

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան` (FAON) երեք լեզուներով մամլո հաղորդագրություն է տարածել Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանի նոյեմբերի 14-ի վճռի մասով, որը վերաբերվում էր թուրք ազգայնամոլ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դատավարության արդյունքներին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:


• Turkse Nederlander ook in hoger beroep veroordeeld wegens aanzetten tot geweld tegen Armeniërs
• Turkish Dutch convicted also by Appeal Court for inciting violence against Armenians
• Վերաքննիչ դատարանը նույնպես դատապարտեց հոլանդաբնակ թուրքին հայերի նկատմամբ բռնություն հրահրելու մեղադրանքով

146630.jpg

mailservicefg33345346.jpg

20170303_112014a_shkin.jpg




Persbericht – Press Release – Մամլո հաղորդագրություն

Federatie Armeense Organisaties Nederland • FAON

Persbericht
• Turkse Nederlander ook in hoger beroep veroordeeld
wegens aanzetten tot geweld tegen Armeniërs
• Armeense gemeenschap Nederland verwelkomt uitspraak van het Hof

Den Haag/Zwolle, 14 november 2018 – Vandaag heeft het Gerechtshof Arhnem/Leeuwarden in hoger beroep de voorzitter van de Turks-Azerbeidzjaanse Culturele Vereniging in Den Haag veroordeeld wegens aanzetten tot geweld tegen Armeniërs. Als straf legde het Hof 120 uur taakstraf op en een voorwaardelijke gevangenisstraf van één maand met een proeftijd van 2 jaar. Eerder veroordeelde de rechtbank in Almelo de man al hiervoor, tegen welke uitspraak hij in hoger beroep was gegaan.

Het Hof heeft hiermee de uitspraak van de rechtbank bevestigd, evenals de strafoplegging. Het Hof heeft een hogere straf opgelegd dan geëist was door het OM, dat zowel in eerste aanleg als in het hoger beroep 80 uur werkstraf en twee weken voorwaardelijke gevangenisstraf met een proeftijd van 2 jaar had geëist.

De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) verwelkomt de uitspraak van het Hof, omdat hiermee de agressie jegens de Armeniërs van Turks-Azerbeidzjaanse kant een halt wordt toegeroepen.

Volgens de rechter is het betoog van de advocaat van de betrokkene over de toedracht en de bedoelingen van zijn cliënt niet overtuigend, gezien de beelden en de inhoud van de uitspraken.

Een belangrijke rol in deze zaak speelt het feit dat de betrokkene tijdens een Turkse demonstratie in Almelo op 1 juni 2014, gericht tegen het monument op het terrein van de Armeense Kerk aldaar, ter herdenking van de slachtoffers van de Armeense genocide in 1915, over een geheel ander onderwerp, namelijk het conflict van Karabach, begon in het Turks te scanderen “Karabach zal het graf van de Armeniërs worden”, waarna een menigte van een paar duizend man deze zin herhaalde.

Wegens die uitlatingen tijdens deze Turkse demonstratie in Almelo is er in 2014 vanuit de Armeense gemeenschap aangifte gedaan, m.n. door de Federatie van Armeense Organisaties in Nederland (FAON) en het Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad).

Federation of Armenian Organisations in the Netherlands • FAON


Press Release
• Turkish Dutch convicted also by Appeal Court
for inciting violence against Armenians
• Armenian Community of Holland welcomes verdic

The Hague / Zwolle, 14 November 2018 – Today, the Court of Appeal of Arhnem / Leeuwarden sentenced the president of the Turkish-Azerbaijani Cultural Association in The Hague for violence against Armenians. As a punishment, The Court of Appeal convicted him with 120 hours of community service and one month of suspended imprisonment with a probation period of 2 years. Earlier, the Court in Almelo convicted him for the same delict. He had appealed the decision of the Court.

The Court of Appeal has confirmed the decision of the Court in Almelo, as well as the imposed punishment. The Court of Appeal has convicted him of more severe punishment than the Public Prosecutor had demanded, both in first instance and in the appeal. The prosecutor had demanded 80 hours of community service and two weeks of conditional imprisonment with a probation period of 2 years.

The Federation of Armenian Organisations in Netherlands (FAON) welcomes the ruling of the Court of Appeal, as it stops the aggression by Turkish-Azerbaijani side against the Armenians.

According to the judge, the argument of his lawyer about the circumstances and the intentions of his client is not convincing, in view of the available video images and the content of the statements.

An important role in this case is the fact that during a Turkish demonstration in Almelo on 1 June 2014, directed against the Memorial on the churchyard of the Armenian Apostolic Church in that city to commemorate the victims of the Armenian Genocide in 1915, the person concerned spoke about a completely different subject, namely the Karabakh conflict, and began to chant in Turkish “Karabakh will be the grave of the Armenians”, after which a crowd of a few thousand men repeated this sentence.

The Armenian community, namely the Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) and Dutch Armenian Committee for Justice and Democracy (Hay Tad) had filed a police report against the statements made during that demonstration.

• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON

Մամլո հաղորդագրություն
• Վերաքննիչ դատարանը նույնպես դատապարտեց հոլանդաբնակ թուրքին
հայերի նկատմամբ բռնություն հրահրելու մեղադրանքով
• Հոլանդահայությունը ողջունում է դատավճիռը

Հաագա/Զվոլե, 14 նոյեմբերի 2018 թ. – Այսօր Նիդերլանդների Առհնեմ/Լեուվարդեն շրջանի վերաքննիչ դատարանը դատապարտեց Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահին հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով։ Որպես պատժամիջոց դատարանը նշանակեց 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով։ Անցած տարի այս իսկ մեղադրանքով նրան դատապարտել էր Ալմելոյի առաջին ատյանի դատարանը, որի դեմ նա բողոքարկել էր։

Այսպիսով վերաքննիչ դատարանը վերահաստատեց առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչպես նաև այդ դատարանի կողմից նշանակված պատժամիջոցը: Վերաքննիչ դատարանը նշանակեց ավելի ծանր պատիժ քան պահանջել էր դատախազությունը` 80 ժամ հարկադիր աշխատանք և երկու շաբաթ պայմանական ազատազրկում` երկու տարի փորձական ժամկետով։

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON) գոհ է այս դատավճռից, քանի որ սրանով իսկ կասեցվում է թուրք-ադրբեջանական ագրեսիան հայերի դեմ։

Ըստ վերաքննիչ դատարանի, հաշվի առնելով առկա տեսանյութը և կատարված հայտարարությունների բովանդակությունը, համոզիչ չէին նաև մեղադրյալի փաստաբանի փաստարկները, թե իր պաշտպանյալը վարվել է ելնելով որոշակի հանգամանքներից և այլ մտադրություն է ունեցել։

Դատավճռի կայացման համար կարևոր դեր է խաղացել այն փաստը, որ մեղադրյալը 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ, միանգամայն այլ նյութ է առաջ քաշել, մասնավորապես անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, սկսել է թուրքերենով վանկարկել «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», որին արձագանքել է մի քանի հազարանոց ցույցի մասնակիցները։

2014 թ. Ալմելոյում կազմակերպված թուրքական հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ գանգատ էին ներկայացրել Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը։


http://www.abovian.nl/


''De zelfverdediging van de noordelijke regio van Artsakh, Getashen''

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գրքի շնորհանդես Նիդերլանդներում

Ալմելոյում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին վերաբերող գրքի և նրա երգերի  ձայնասկավառակի շնորհանդեսը։  Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը Ալմելոյի եկեղեցու շուրջ համագործակցող կազմակերպությունների անդամներին, դպրոցի աշակերտներին ու հայ հասարակայնությանը  ներկայացրել է  «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը և Կրպեյանի  երգերի ձայնասկավառակը։ Այս հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը:
Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հաջորդ միջոցառումը` նվիրված ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, տեղի կունենա նոյեմբերի 18-ին Դորդրեխտ քաղաքում:
Նախատեսվում է գրքի ու ձայնասկավառակի շնորհանդես անցկացնել նաև Նիդերլանդների այլ հայաշատ քաղաքներում:

Gastspreker: Irina Barseghyan, de weduwe van volksheld Tatoul Krpeyan. Irina Barseghyan presenteert haar boek ''De zelfverdediging van de noordelijke regio van Artsakh, Getashen''

Tijdens de bijeenkomst wordt de cd ''Tatul Krpeyan volksheld van Armenië'' gepresenteerd, met nieuwe liederen van Krpeyan.

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը

Նիդերլանդների  Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը այսօր`նոյեմբերի 14-ին անփոփոխ է թողել թուրք ազգայնամոլ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանի արձակած դատավճիռը:

Լուսանկարում` Աշկինն (աջից) իր փաստաբան Պլասմանի հետ, մարզային դատարանի նիստից հետո (3-ը մարտի 2017թ)Լուսանկար` ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ

 Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ որոշումը հրապարակվել է այսօր: Նիստին և դատավճռի հրապարակմանը ներկա է գտնվել «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Մաթո Հախվերդյանը, որի հավաստմամբ Իլհան Աշկինը կրկին փորձել է քաղաքականացնել հարցը և այն ուղղորդել ադրբեջանա-հայկական հակամարտության շրջանակներ:
Ժամեր առաջ, երբ հայտնի չէր դատավճիռը Աշկինն իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Եթե նույնիսկ դատարանը որոշի, որ ես ճիշտ եմ, այս պայքարը կշարունակվի: Եթե ​​մենք վախենայինք երկաթից,  չէինք նստի գնացք :  Կանգառ չունենք մինչև այն օրը, մինչև հայերը դուրս չգան գրաված հողերից... »
Այդ կարծիքին չի եղել դատարանը և այն դիտարկել է ազգային անհանդուրժողականության  և բռնության կոչ:
Հիշեցնենք, որ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում  2014 թվականին արտաբերած «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ  արձակեց դատավճիռ, որով նա դատապարտվեց մեկ ամսվա պայմանական բանտարկության՝  120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով: Դատախազն ավելի մեղմ պահանջ էր առաջադրել`80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք, պայմանական  երկշաբաթյա  բանտարկությամբ:
Ահա այս որոշումը Իլհան Աշկինը, Նիդերլանդներում հայտնի իր փաստաբան   Պլասմանի հետ բողոքարկել էր վերաքննիչ դատարանում:
Հնարավոր է, որ այս գործընթացը երկարի, քանի որ Աշկինը իր ասածի համար չի զղջում և մտադիր է բողոքարկել գերագույն դատարան:

Նիդերլանդական օրագրի ընթերցողին ենք ներկայացնում թուրք ազգայնամոլի մասնակցությամբ ընթացած դատական մյուս նիստերի և այլ մանրամասների մասին մեր նախկին հրապարակումը:
https://niderlandakan.livejournal.com/191908.html

Armenian government Gift of Gratitude to the Kingdom of Norway government

Հայաստանի կառավարության երախտագիտության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը

November12, 2018

Heghine Gevorgyan

On November 6, 2018 at the event hall of the Ministry of Diaspora, acting Minister of Diaspora Mkhitar Hayrapetyan Officially presented The portrait of Fridtjof Nansen painted by the "Peace of Art" organization's founder, Daniel Varoujan Hejinian to the Honorary Consul of Norway to Armenia, Timothy David Straight, as a gift from the Government of Armenia which in its turn will transfer to the Government of the Kingdom of Norway, strengthening the friendship between the two nations. 

The event began by accompaniment.of the two peoples National Anthem and was assigned by the RA Prime Minister and organized by the RA Foreign Affairs Ministry and the RA Ministry of Diaspora. Were also present at the event, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of Denmark to the Republic of Armenia Ruben Madsen, Extraordinary and Plenipotentiary Ambassador of the Kingdom of Sweden to the Republic of Armenia Ulrik Tidresroy, Ambassador of Finland to Armenia Arya MacKonen and Swedish Embassy Chargé d'Affaires Martin Fredrickson.

Mr. Straight expressed his thanks to the Minister and the government of Armenia on behalf of the government of the Kingdom of Norway. "I was very honoured today, on behalf of the government of the Kingdom of Norway, be presented by the Armenian Minister of the Diaspora Mkhitar Hayrapetyan with a wonderful painting of Norwegian humanitarian and explorer Fridtjof Nansen by Varoujan Hejinian from Boston in the U.S. The painting expresses gratitude for Nansen's support for the Armenian nation, the blue stripe on the Armenian flag going through Nansen's hand and into the blue stripe on the Norwegian flag. The warm relations between Armenia and Norway have been ongoing for hundreds of years. Let's build these relations further."

The painting represents the great humanist Fridtjof Nansen's selfless attitude towards the Armenian people, his caring and support, as a result of which 350,000 Armenian refugee survivors of the Armenian Genocide received a Nansen passport. The painting conveys also a gratitude to the Norwegian government for providing humanitarian assistance to Armenia during the 1988 earthquake.

Collapse )

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը









ba_layan3343456.JPGՆիդերլանդներ մեկնելուց ու պաշտոնական պարտականությունները սկսելուց առաջ` հոկտեմբերի վերջին, Արցախի հանրային հեռուստաընկերությանը բավական հուշագրավ հարցազրույց է տվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրպետության արտակարգ և լիազոր դեսպան Tigran Balayan-ը:
Հաղորդման ընթացքում բացահայտվում են դիվանագետի և հայ մարդու մոտեցումները պետականաշինությանը, մարդկային սրտացավությունը երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ, իմացությունն ու պատասխանատվությունը դեպի ստանձնած գործը, պարզ մարդկային ու ընտանեկան հարաբերությունները:
Лиана Адамян (Liana Adamyan)- ի պատրաստած տեսանյութում, պարզ երևում է, որ Դեսպանը լիակատար պատկերացում ունի թե՛ Նիդերլանդների հայ համայնքի, և թե ԵՎրամիության մեծ ընտանիքի գործունեությանը:
Պատասխանատու առաքելությունը սկսելուց և պաշտոնական հավաստիագրերը Նիդերլանդների թագավորին հանձնելուց առաջ, նրան կրկին մաղթումում ենք բարի երթ ու արգասաբեր գործունեություն` ի փառս մեր Հայաստան երկրի:



Grigor Narekatsi. Het boek der weeklaging

«Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովը Երևանում

Նոյեմբերի 7-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը:

4-րդ միջազգային  ամենամյա գիտաժողովին բացման խոսք է ասել մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան տեր Ղևոնդյանը: Գիտաժողովին մասնակցել են միջազգային համբավ ունեցող այնպիսի նարեկացիագետներ, ինչպիսիք են Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա), Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա), Ռոբերտա Էրվինը (ԱՄՆ), Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ), Հայաստանից   Հենրիկ Բախչինյանը, Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը, Արուսյակ Թամրազյանը , Հրաչիկ Միրզոյանը:

Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա) խոսել է Գրիգոր Նարեկացուն վերագրված «Կարգ եւ կանոն աղաւթից»-ը «Մատեան ողբերգութեան»-ի ուրվագծերի շարքում թեմայով: Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանն անդադարձել է «Անդամալույծի բժշկման պարականոն պատումը` Ս.Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանում» աշխատանքին: Ռոբերտա Էրվին խոսել է «Բան քո խնկեալ» Նարեկացու մաքրամաքուր աղոթքների մասին: Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա) դատողություններ է արել Գրիգոր Նարեկացու և Վարդան Անեցու միջև եղած առնչությունների մասին:

Ընդմիջումից հետո, երկրորդ նիստին  «Մատեան ողբերգութեան» տրամախոսական կառուցվածքին մասին է խոսել Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ):

Գրիգոր Նարեկացու տաղերի ու մեկնությունների խորհրդապատկերի կերտման որոշ առանձնահատկություններ վեր հանեց Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող  Արուսյակ Թամրազյանը: Գրականագետ Հենրիկ Բախչինյանը վերլուծեց Նարեկացու հիմնած բանաստեղծական ժանրերը, իսկ Հրաչիկ Միրզոյանը պատմեց, թե ինչ են խոսել Գրիգոր Նարեկացուց:

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդես: Առաջին գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի հոլանդերեն թարգմանությունն է, որը կատարել է Օքսֆորդի պրոֆեսոր եւ միջնադարյան հայ գրականության առաջատար մասնագետ Թեո Վան Լինտը: Ի դեպ այս գործում աջակից է Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) կազմակերպությունը, որի ջանքերով ու նախաձեռնությամբ գիտաժողովի նախօրեին` առայժմ 500 օրինակ տպաքնակով,  տպագրվել է այս գիրքը:

Մյուսը` Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկն է, որտեղ զետեղված են տաղերի և շարականի նոտաները, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի կատարումներով։ 

 (Սեփ.լրատվություն)

«Նիդերլանդական օրագիր»

Լուսանկարները Գրիգոր Նարեկացի հիմնադրամի կայք էջից: