Մեզ մոտ կարող եք ընտել Հայաստանի տեսարժան ու գեղատեսիլ վայրերի բազմաթիվ նկարներ

ՀայաստանՆ ու Արցախը նկարներով
Մեզ մոտ կարող եք ընտել Հայաստանի տեսարժան ու  գեղատեսիլ վայրերի բազմաթիվ նկարներ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել,  որ ի թիվս Եվրոպայում գործող ու մեր հայրենակիցներին պատկանող բազմաթիվ ընկերությունների, մենք ևս`  Deltareclame  կազմակերպությունը, միացել է ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի մարդասիրական և զարգացման ծրագրերին:
Մեր նոր նախաձեռնությունը հետևյալն է.
Ընկերությանը պատկանող 2 կայքերից ստացվող եկամուտների ողջ շահույթը  կփոխանցվի  «Հայաստան» համահայկական հիմնադրամին` https://www.armeniefonds.nl
Մեր կայքերն են.
https://luxianwall.com/   այստեղ կարող եք ընտել Հայաստանի տեսարժան ու  գեղատեսիլ վայրերի բազմաթիվ նկարներ.
Ձեզ համար ձեռք բերելով այս գեղեցիկ նկարները և զարդարելով ձեր բնակարանը կամ աշխատասենյակը՝ միաժամանակ մասնակից եք դառնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարդասիրական և զարգացման ծրագրերին` օգնում Մայր Հայրենիքին:
Հաջորդ մեր կայքում կարող եք պատվիրել  ձեր  ցանկացած նկարները՝  ներբեռնելով
ՈՒնեք ավելի լայն հնարավորություններ: Նկարները տպագրում ենք ինչպես կտավի (Canvas),  անյպես էլ՝ փայտի (hout), ապակու ( plexiglas )  վրա: Յուրահատուկ նվեր տարեդարձի, հարսանեական հանդեսի կամ այլ առիթների համար:
Այսպիսով միասին մասնակիցն ենք դառնում մեր հայրենիքի զարգացման ծրագրերին.
Միասին մենք կերտում ենք մեր  վաղվա օրը` լինի հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս:
Անպարտելի ենք միասին, ու  Հաղթելու՛ ենք
Beste landgenoten,
Op dit moment zijn er in heel Europa allerlei mooie initiatieven ondernomen door Armeniërs om ons land te steunen in deze moeilijke periode. Wij willen ons ook, namens Deltareclame, actief inzetten om Armenië en Artsakh te voorzien van humanitaire hulp.
Ons initiatief is als volgt: wij zullen de volledige winst van onze twee websites doneren aan het Armeniëfonds.
Allereerst kunt u op onze website www.luxianwall.com mooie Canvas-schilderijen met Armeense bezienswaardigheden en gebergtes/landschappen bestellen. Deze schilderijen staan prachtig als decoratie in uw huis of kantoor. Door een Canvas-schilderij te bestellen, steunt u tegelijkertijd Armenië en Artsakh, doordat de donaties naar het Armeniëfonds zullen gaan.
Daarnaast hebben wij nog een tweede website (www.printdeluxe.nl), waar eigen foto’s besteld en bedrukt kunnen worden. De door u gekozen foto’s kunnen bedrukt worden op canvas, hout en tevens op plexiglas. Een bijzonder en origineel cadeau om je naasten mee te verassen tijdens verjaardagen, huwelijken of andere gelegenheden! Ook deze opbrengsten zullen volledig worden gedoneerd aan het Armeniëfonds.
Op deze manier hopen wij namens Deltareclame onze bijdrage te kunnen leveren aan Armenië en Artsakh.
Alleen samen kunnen wij ons land helpen aan het opbouwen van een mooie toekomst! Helpt u mee?
www.luxianwall.com
www.printdeluxe.nl






Օգնություն Արցախին/ПОМОЩЬ АРЦАХУ

Ռուս գիտնականները որոշել են հայկական թեմաներով իրենց գրքերը վաճառեն և օգնեն Արցախին

Մինչ Ադրբեջանի գիտնականները  (հղ.) ''սկզբունքորեն'' հրաժարվում են իրենց ավանդը համաշխարհային գիտության մեջ ներդնելուց`  Ռուսաստանի մի խումբ գիտնականներն այլ գնահատական են տալիս Ադրբեջանի հրահրած ագրեսիվ մարդասպան պատերազմին: Նրանք իրենց համեստ միջոցներով ու գիտական աշխատություններով, գրքերի վաճառքով քարոզարշավ են ձեռնարկել ողջ աշխարհով մեկ` կոչ անելով հայությանն ու  Հայաստանին վերաբերվող գրքերի լայն քարոզչական արշավ և վաճառք: Այն կրում է «Օգնություն Արցախին» խորագիրը: Սա մարաթոնի առաջին քայլն է, որն սկսվել է հոկտեմբերի 10-ից ի վեր, հասույթն ուղարկվելու է Արցախին: 

Ակցիան կազմակերպել է Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցությունը` Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, տեղի Հայ Առաքելական եկեղեցու օժանդակությամբ:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի   հրետանու և զրահամեքենաների գործադրմամբ Արցախի վրա հարձակման արդյունքում Հարյուրավոր զինվորներ ու տասնյակ  խաղաղ բնակիչներ զոհվեցին, ավերվեց եկեղեցիներ, հասարակական շենքեր»-ասվում էր գիտնակաների  տարածած ուղերձում:  Բացի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ասոցիացիայից (Ассоциация академиков науки и культуры) միջոցառման  աջակիցների թիվը  օրստօրե ստվարանում է,  շատերն են գիտակցում թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում:

Կոչ-ուղերձ տարածողները հրապարակել են իրենց հասցեն և պատրաստ են համագործակցության համար:

Հասցեն.

119180, Россия, г. Москва, ул. Большая Якиманка, д. 24 (Президент-Отель»),

3 этаж. Тел. 8.903-625-27-27. cipk130@gmail.com

Կոչ ուղերձը ստորագրել և տարածել են`

Հայրապետյան Աբգար Կարպի

Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս, կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի ռեկտոր,  Ռուսաստանի  Նախագահի «Վստահություն (Доверия)» ակումբի համակարգող խորհրդի անդամ

Լեմեշև Միխաիլ Յակովլևիչ

Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության փոխնախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Վ.Մ. Լոմոնոսովի ոսկե մեդալի և Վերնադսկու ոսկե աստղի ասպետ, «Կայսերական մշակույթ» մրցանակի դափնեկիր

Բելով Վալերի Սերգեեվիչ

Ակադեմիկոս, ընկերակցության քարտուղար, բանաստեղծ, գրող, Ռուսաստանի գրողների միության , Գրականության ակադեմիայի իսկական անդամ, 

Համակարգող խորհրդի անդմ, Ռուսաստանի  Նախագահի «Վստահություն (Доверия)» ակումբի կայքի գլխավոր խմբագիր

Չերյոմին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ

Ակադեմիկոսների ընկերակցության իսկական անդամ, պատմաբան, գրող, պրոֆեսոր, Ռուսաստանի և շրջակա պետությունների պատմության անկախ փորձագետ

Սերմարիչա Հասմիկ

Գրող, բանաստեղծուհի, միջազգային լրագրող, ակադեմիկոս  Գրիգորյանի անվ.գիտամշակութային հաստատության դիրեկտոր

Գիրք ձեռք բերելու հարցով զանգահարել

8 903-625-27-27 

կամ գրել.

Cipk 130@ gmail . com

էլ փոստին

ПОМОЩЬ АРЦАХУ

27 сентября 2020 года Вооруженные силы Азербайджана напали на Арцах (Нагорный Карабах). Начались бои с применением бронетехники и артиллерии, и до сих пор идут ожесточенные бои. Погибло сотни военных, десятки мирных жителей, разрушены церкви общественные здания. Ассоциация академиков науки и культуры при поддержке Посольства Республики Армении в Российской Федерации и Армянской Апостольской Церкви взапускает марафон по сбору средств на поддержку пострадавших военнослужащих и добровольцев.Первый шаг марафона – продажа книг об Армении.Средства, собранные от продажи книг будут направлены на помощь пострадавшим военным добровольцам, а также на восстановление разрушенных домов Арцаха, жители которого стали жертвами бомбардировок. Оргкомитет Проекта выражает благодарность Чрезвычайному и Полномоченнму посолу Республики Армении в Российской Федерации Вардану Суреновичу Тоганяну, Главе Российской и Ново-Нахичеванской Епархии Армянской Апостольской Церкви Его Высокопреосвященству Архиепископу Езрасу Нерсисяну, оказывающим неоценимое содействие в проведении мероприятия по сбору средств пострадавшим.

Старт Марафона – 10-го октября 2020 г. в Москве. В дальнейшем Марафон развернется по всему миру. Принять в нем участье может каждый неравнодушный.

Организаторы:

Ассоциация академиков науки и культуры

Ново-Нахичеванская и Российская Епархия Армянской Апостольской Церкви

Национально-культурное общество имени академика СС Григоряна

Центральный институт подготовки кадров

Адрес:

119180, Россия, г. Москва, ул. Большая Якиманка, д. 24 (Президент-Отель»),

3 этаж. Тел. 8.903-625-27-27. cipk130@gmail.com

Айрапетян Абгар Карпович

Айрапетян Абгар Карпович
Айрапетян Абгар Карпович

президент Ассоциации академиков, доктор экономических наук,академик, ректор Центрального института подготовки кадров, член Координационного совета Президентского Клуба «Доверия»


Лемешев Михаил Яковлевич

Лемешев Михаил Яковлевич
Лемешев Михаил Яковлевич

вице-президент Ассоциации академиков, доктор экономических наук, профессор, академик,
кавалер Золотой медали М.В.Ломоносова и Золотой звезды В.И.Вернадского, лауреат премии «Имперская культура»


Белов Валерий Сергеевич 

Белов Валерий Сергеевич
Белов Валерий Сергеевич

академик-секретарь Ассоциации академиков, поэт, писатель, член СПР, действительный член Академии словесности, член Координационного совета и главный редактор сайта Президентского клуба «Доверия»



Черёмин Александр Александрович

Черёмин Александр Александрович
Черёмин Александр Александрович

действительный член Ассоциации академиков, историк, писатель, профессор, независимый эксперт по истории России и сопредельных государств



Сермарича Асмик 

Сермарича Асмик
Сермарича Асмик

писатель поэтесса, международная журналистка, директор Научно-культурного общества имени академика С. С Григоряна

По вопросам приобретения книг обращайтесь по тел.:

8 903-625-27-27 или по Эл почте: Cipk 130@ gmail . com



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստեր է ներկայացրել Նիդերլանդների դեսպանին


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը  ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով, բացի այդ՝ մի շարք երկրներում հայատյացության հիմքով ակցիաներ են իրականացվում էթնիկ հայերի դեմ:

Նիդերլանդացիները քննարկում են Արցախի , Ադրբեջանի, նրա մեջ ներթաթախված Թուրքիայի խնդիրները

Նիդերլանդացիները քննարկում են
Արցախի , Ադրբեջանի, նրա  մեջ
ներթաթախված Թուրքիայի խնդիրները

Live in gesprek over Nagorno-Karabakh. In deze regio is het al sinds eind september onrustig. Al meerdere keren zijn er pogingen gedaan tot wapenstilstanden, met weinig succes.
Dit is niet de eerste keer dat er ruzie is over deze regio. De afgelopen jaren werd het gezien als een 'bevroren conflict.'
➡️Arjen Berkvens, directeur van de FMS
➡️Bob Deen, politiek analist en senior research fellow en coördinator Rusland en Oost-Europa bij Instituut Clingendael
➡️Jan Marinus Wiersma, voormalig lid van het Europees parlement en vicevoorzitter van de sociaal-democratische fractie in het Europees parlement
Live


Քանի դեռ Ադրբեջանը զգում է Թուրքիայի աջակցությունը, կանգ չի առնելու. հիմա աշխարհի բոլոր հայերը պետք է իրենց Հայաստանի դեսպանները համարեն. Հարի վան Բոմել
Հեղինակ՝ Սոնա Աղբալյան

Նիդերլանդական թերթը անրադարձել է խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպած ամենօրյա լուռ ցույցին

05.11.2020/Նիդ.Օրագիր-De Telegraaf/H.A.
De Telegraaf խոշորագույն 750 հազ. տպաքանակ ունեցող Նիդերլանդական թերթը րոպեներ առաջ անրադարձել է հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների (CAO) խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպած ամենօրյա  լուռ ցույցին:


Հայտնվում է  որոշ  մարդկանց սպառնալիքներ  հնչեցնելու մասին, դրանից սակայն ցուցարարները չեն ընկրկում, իսկ ոստիկաներն էլ աչալուրջ են:
Թերթը հայտնում է, որ արդեն Հայերը մի քանի շաբաթ է ինչ  ամեն օր ցույցեր են անցկացնում Հաագայի Պլեին հրապարակում: Ինչպես գրում է թերթը` պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող հակամարտությունն է Լեռնային Ղարաբաղի  շրջանում, որը թեև պաշտոնապես Ադրբեջանի մաս է, բայց ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից: Բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հայտնում այդ տարածքում թուրքական միջամտության մասին: Նրանց ցուցանակների վրա, ի միջի այլոց, կարելի է կարդալ «Թուրքիային դուրս մղել ՆԱՏՕ-ից»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նախկինում իր անվերապահ աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի կառավարությանը: Տեղեկություններ են եղել նաև այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը սիրիացի ջիհադիստներ է հավաքագրում ՝ աջակցելու ադրբեջանական զորքերին տարածաշրջանում հայերի դեմ մարտերում: Մի քանի շաբաթ առաջ Ստորին պալատը խնդրեց նախարար Ստեֆ Բլոկին (ԱԳ նախարար) հետաքննություն սկսել եվրոպական համատեքստում `Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և  ահաբեկիչների արտաքին միջամտության կասկածների վերաբերյալ:
Door ELIF ISITMAN
05 nov. 2020 in BINNENLAND
DEN HAAG - Een groep Armeense Nederlanders die voor de ingang van de Tweede Kamer demonstreert tegen het oplopende geweld in de regio Nagorno-Karabach is bedreigd en uitgescholden door een groepje mannen. „K*nkerterroristen, binnenkort is Nagorno-Karabach van ons,” schalde het donderdagmiddag over het Plein.
De twee mannen in kwestie hebben volgens de aanwezige demonstranten een Turkse achtergrond. Het gescheld en gedreig is volgens hen geen incident. „Elke dag lopen dit soort types langs, naar ons te schreeuwen,” zegt een vrouw. „Ze zeggen ook weleens: ’we gaan jullie neersteken.’ Gelukkig staat hier altijd marechaussee.” Een van de demonstranten heeft ter plekke aangifte gedaan van belediging tegen de tierende mannen. Hierop ging de politie achter de mannen aan.
De Armeniërs staan al enkele weken vrijwel elke dag te demonstreren op het Plein in Den Haag. Aanleiding is het oplopende conflict tussen Armenië en Azerbeidzjan in de verscheurde regio Nagorno-Karabach. Het gebied maakt formeel onderdeel uit van Azerbeidzjan maar wordt bestuurd door etnische Armeniërs. De demonstranten hekelen de Azerbeidzjaanse president Ilham Aliyev en de vermoedelijke Turkse inmenging in het gebied. „Kick Turkey out of NATO” is onder meer op hun borden te lezen.
De Turkse president Erdogan sprak eerder zijn onvoorwaardelijke steun uit aan de Azerbeidzjaanse regering. Ook waren er berichten dat de Turkse regering Syrische jihadisten ronselt om Azerbeidszjaanse troepen te steunen bij de gevechten tegen Armeniërs in de regio. De Tweede Kamer vroeg minister Stef Blok (Buitenlandse Zaken) een aantal weken geleden om in Europees verband een onderzoek te initiëren naar de vermoedens van buitenlandse inmenging in Nagorno-Karabach.

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝  Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ


Ինչպես Հայաստանի դեսպանությունից հաղորդեցին` քիչ առաջ ավարտվեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ։ Ինչպես հավաստում է դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan ) ` Artak Beglaryan-ը բավական մանրազնին ու ծավալուն գործ արեց, ներկայացնելովթուրք-ադրբեջանա-ահաբեկչական բոլոր վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները։
Մանրամասները շուտով Արցախի ՄԻ պաշտպանի գրասենյանկի հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ:
Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Այնուհետև հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրեց խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։
***
The Netherlands Parliament Foreign Affairs Committee held a special session hosting Artsakh Ombudsman Artak Beglaryan
___________________________________
On November 4, the Foreign Affairs Committee of the Netherlands Parliament held a special session on the Azerbaijani-Turkish aggression, hosting the Human Rights Ombudsman of the Republic of Artsakh Artak Beglaryan.
The online meeting was chaired by Joël Voordewind, the Vice-president of the Committee and Foreign Policy Spokesman of the Christian Union Party. Members of the Parliament, representatives of different parties, as well as members of the parliament staff were present.
The session was opened by the Secretary of the Federation of Armenian Organizations, Inge Drost, who presented the consequences of the aggression, stressed the need to immediately stop Turkey and Azerbaijan, and impose sanctions.
Artak Beglaryan had the main speech, inviting attention to the humanitarian catastrophe, as well as, to the war crimes and crime against humanity. The Human Rights Ombudsman underlined that the international community has a duty to stop the Azerbaijani-Turkish aggression with practical measures, which has caused a serious humanitarian catastrophe in Artsakh. Moreover, it is within the duties of the international community to ensure human rights protection in all the corners of the world, including in Artsakh, regardless of international status.
The Ambassador of the Republic of Armenia Tigran Balayan delivered a speech on the reasons and consequences of the aggression of Azerbaijan and Turkey.
The participants of the session had the same opinion on an urgent ceasefire and on the necessity of bringing the war crime perpetrators to responsibility.

«Ռոյալ Դաթչ Շել»-ը հերքել է Բայրաքթարին մատակարարելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն

«Ռոյալ Դաթչ Շել» նավթ և բնական գազ արտադրող անգլո-հոլանդական անդրազգային կորպորացիան Բայրաքթար թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքի համար որևէ սարքավորում չի մատակարարում։ 


Ի պատասխան Հաագայում ՀՀ դեսպանության հարցմանը՝ կորպորացիայից նշել են, որ Բայրաքթարի մասերից մեկի վրա ընկերության լոգոն «Ռոյալ Դաթչ Շել» արտադրության քսայուղեր օգտագործելու վերաբերյալ խորհրդի նշումն է։ «Շելը» հերքել է նաև Բայրաքթարի համար որևէ այլ մաս արտադրելու կամ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվությունը

Ավստրիայում լարված իրավիճակ

ԱՅՍ ՊԱՀԻՆ
03.11.2020/Նիդ.օրագիր/
Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության մասին արդեն հայտնել էինք, որ մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում երկուշաբթի  երեկոյան ժ. 20-ից  հետո զինված անձինք հարձակվել են քաղաքի մի քանի վայրերի վրա: Ինչպես  հաղորդում է մեր տեղեկատվական աղբյուրը` ահաբեկիչների որոնումներն ու  հնարավոր փոխհրաձգությունները դեռ շարունակվում են, ոստիկանությանը դեռ չի  հաջողվել բռնել նրանցից որևէ  մեկին, թեև երեկ գնդակահարվել է նրանցից մեկը, ով 20  տարեկան էր և նախկինում կապեր է ունեցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական շարժման հետ: Առայժմ կասկածյալներ են ձերբակալվել: Մեր զրուցակիցն ասած, որ թեև շատ է շեշտվում, որ դեպքը տեղի է ունեցել Սինագոգի մոտ,  բայց այնտեղ եղած որևէ մեկի տուժվելու մասին խոսք չկա, նույն տարածքում է գտնվում քրիստոնեական մեծ եկեղեցին, որի մասին առանձնապես չի շեշտվում: Նրա խոսքերով սա ''գորշ գայլեր'' խմբավորման ձեռքի գործն է, թեև շրջանառվում է լուր, որ երկու ծագումով թուրք մարզիկներ ոստիկանի կյանք են փրկել: Մի քանի օր առաջ հենց թուրքալեզու երիտասարդներն էին անկարգություններ սկսել:Նրա  խոսքերով հնարավոր է մահացածների թիվն անցնի մեկ  տասնյակից, քանի, որ 7-ից ավելին տեսել է տեսանյութերի ցուցադրություններում: Ինչպես Վիեննայի քաղաքապետն է հայտարարել 15-ից ավելի մարդ  հոսպիտալացվել են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Այսօր ժ.12-ին կհայտարարվի լռության րոպե և կխոնարհվեն Ավստրիայի դրոշները: Երեքշաբթիից հինգշաբթի եռօրյա սուգ հայտարարվել: Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը եւ կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում տեղի ունեցածը որակել են ահաբեկչական ակտ։ Բնակչությանը հանձնարարված է խուսափել հանրային վայրերից եւ տրանսպորտից։
Ավստրիայի հայ  համայնքի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում կատարվածին, նրանք հենց  հիմա այս պահին զբաղված են Հայաստան ուղարկվող ուղեբեռը բժշկական պիտույքներով ու պարագաներով համալրելուն` օգնությունը հասնելու է ահաբեկչության դեմ պայքարի առաջին ճակատ` մարտնչող հայ զինվորներին:
Տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի խոսքերը.
«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»:

ՀԲԸՄ համաժողովի է հրավիրել ԵՎրոպական երկրների երիտասարդ պատվիրակների

ՀԲԸՄ համաժողովի է հրավիրել ԵՎրոպական երկրների երիտասարդ պատվիրակների
03.11.2020/nid.oragir


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համաժողովի է հրավիրել ԵՎրոպական երկրների մեկ տասնյակից ավելի երկրների երիտասարդ պատվիրակների, ովքեր տեղում ծանոթանալու են այսօրվա պատերազմական իրավիճակին` Ադրբեջանի և թուրքիայի սադրած պատերազմի հետևանքներին:
Պատվիրակության կազմում կան նաև եվրոպացի քաղաքական գործիչներ, ներկա և նախկին պատգամավորներ, եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Եվրոպական պատվիրակությունը կազմակերպված է YERIA նախաձեռնության ներքո՝ նպատակաուղղված բարձրացնելու հանրային իրազեկությունն իրենց երկրներում, ահազանգելու Եվրոպայի իշխանություններին մեկ ամիսը լրացած պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի մասին, կոչ անելու դադարեցնել ադրբեջանա-թուրքական ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դեմ: Պատվիրակության անդամներն այցելելու են Արցախ` տեղում ծանոթանալու իրավիճակին:
Նկարներում` Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան Էնգելը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի, խորհրդական, Հոլանդական խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմելի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: Դրվագներ հանդիպումներից:
Լուսանկարները` Tatev Manukyan Engel ֆեյսբուքյան էջից:

Թուրքիայի ռազմական մասնակցությունը աներկբա է

«Նիդերլանդները շատ հավանական է համարում Թուրքիայի ռազմական մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը: Դեռևս դժվար է որոշել այդ մասնակցության ճշգրիտ բնույթը: Բացի այդ, կառավարությանն այժմ հայտնի է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է ադրբեջանական կողմում սիրիացի ահաբեկիչների տեղակայմանը: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ կապեր ունեն, այդ թվում՝ ռազմական համագործակցություն։ Այս համագործակցությունը ներառում է վերջին տարիներին համատեղ զորավարժությունները և ռազմական տեխնիկայի մատակարարումը»,- ասել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը