?

Log in

No account? Create an account
Անցյալ տարվա դեկտեմբերին Մաստրիխտի հասարակայնությունը վրդովված էր: Դեպքն ավարտվել էր երկու մարդկանց մահվան ելքով: Ահաբեկչական հարձակու՞մ:
Հետագայում պարզ դարձավ, որ դա շփոթված սիրիացի մարդ էր, ով կարճ ժամանակում երկու հոգու սպանեց: Այսօր նրա դեմ սկսվել է դատական հայցը:
Այս գործով տուժող ընտանիքի փաստաբանն է մեր հայրենակից
Վազգեն Սարկիսը:
Լինբուրգի Հեռուստատեսային այս երեկոյին նա որոշ հարցեր է պարզաբանում, իսկ դատական նիստին բոլորին մի հարց էր հուզել ՝ ինչու՞ սիրիացի Օսաման խեղեց ընտանիքի ճակատագրեր:
Մանրամասը տեսանյութում
Maastricht werd in december opgeschrikt door twee dodelijke steekpartijen. In de eerste paniek werd er gedacht aan een terroristische aanslag.
Later werd duidelijk dat het om een verwarde Syrische man ging, die in korte tijd twee mensen doodstak. Vandaag is de rechtszaak tegen hem begonnen.
In AvondGasten was de advocaat van de nabestaanden, Vasken Sarkis, aanwezig.
Niet alleen de vrouw is om het leven gekomen. De familie is ook geestelijk om het leven gekomen
Vasken Sarkis
De nabestaanden beleven nu een moeilijke periode volgens advocaat Sarkis: ''Niet alleen de vrouw is om het leven gekomen. De familie is ook geestelijk om het leven gekomen.''De familie had gehoop dat Syriër Osama I. tijdens de zitting aanwezig zou zijn. Ze hadden graag antwoord willen krijgen op de vraag; ''waarom?''.
Advocaat Sakris kan nog niet veel kwijt over het rapport. Hij geeft aan dat het rapport niet veel antwoorden geeft maar juist meer vragen oproept. Ook bij de nabestaanden.
AvondGasten
Met sprankelende gasten aan tafel en verslaggevers in de provincie Limburg. Over politiek, sport, kunst, cultuur, economie en maatschappelijke onderwerpen.
Elke werkdag om 17:55, 20:55 en 22:55 uur op L1 TV.
Meer over AvondGasten op L1.nl/AvondGasten
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

ԿԱՏԱԿ
Երեք աքլոր բառադի, դուրս են եկել պառադի:
(Բացառիկ երևույթ է: Թափառող անօդևան վայրի հավեր Նիդերլանդների քաղաքներից մեկում):

Posted by Hay Azian on 27 мар 2018, 13:11

Ալկմարի ՀՄԸՄ-ի առաջին մարզահանդեսը ըստ մասնակիցների չափազանց հաջողված։
Հաագայում՝ Նիդերլանդների խորհրդարանի սրահում, մի մարդ փորձել է ինքնասպանություն գործել:
Նշվում է, որ խորհրդարանի այցելուներից մեկը պատկերասրահում կախվելու փորձ է արել:
Ըստ տվյալների՝ տղամարդը անընդհատ այս կողմից այն կողմ է քայլել, ինչից հետո կապել է լարը պատկերասրահի վանդակապատից, գցել պարանոցից և ցած թռել:
Տղամարդուն հաջողվել է ողջ մնալ, սակայն զգալի վնասվածքներ է ստացել:
Պատահարի պատճառով խորհրդարանի աշխատանքը դադարեցվել է: Շենքն էվակուացվել է:

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Երեք հայ թեկնածու հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում

Հայտնի են դարձել Մարտի 21-ին Նիդերլանդներում կայացած տեղական մարմինների համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունների արդյունքները։ Տարբեր կուսակցությունների կազմում 300-ից ավելի համայնքներում առաջադրված 13 հայազգի թեկնածուներից հաղթեցին իրենց կուսակցությունների ցանկում անցողիկ տեղերում հայտնված հայազգի երկու թեկնածուները, իսկ մեկը՝ անհատական արդյունքներով:

Էնքհաուզենի քաղաքային խորհրդում կտեսնենք Արշակ Մազլումյանին: «Աշխատավորական» (PvdA) կուսակցությունն ընտրության արդյունքում երկու տեղերից մեկը Արշակինն էր: Առաջինը հենց նրան շնորհավորեցինք.
«Մենք պահպանեցինք մեր տեղերը,- զրույցում ասաց Արշակը:
Երբ խորհրդարանական իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում պահպանում է իր դիրքերը, դա արդեն հոյակապ արդյունք է: Այնպես որ ես գալիս եմ քաղաքային խորհուրդ»:
«Դեմոկրատներ 66» կուսակցության թեկնածուներից Ամստելվեյն քաղաքի ավագանու կազմում տեսնելու ենք Տավրոս Ասլանյանին: Նա իրենց կուսակցական ցուցակում 5-րդն էր, մինչդեռ դեմոկրատներրի քանակը քաղաքապետարանում յոթն է լինելու:
Ամստերդամում «Աշխատավորական» (PvdA) կուսակցություննը ցավալի պարտություն կրեց: Գործող 10 հոգանոց թիմ ունեցող ավագանու քաղաքային խորհրդի կազմից, որտեղ լավ հնարավորություն ուներ մեր հայրենակիցը, անցողիկ շեմը կրճատվեց կեսով, ընտրությունների արդյունքում 10-ից դառնալով հինգը: Ցավոք, մեր հայրենակից Նշան Սարիջանը (Nisan Sarican) տասնյակի մեջ էր: Նախնական սպասելիքները չարդարացան:
Դրա փոխարեն հայաշատ Ալմելո քաղաքում իր ավագանու աթոռը պահպանեց Ռոբին Ղելիչին՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից (CDA): Թեև կուսակցությունն ընտրություններում պահպանեց իր 6 աթոռների քանակը՝ Ռոբինը ցուցակում 7-րդն էր, որն անցողիկ շեմ չէր,սակայն անհատապես հավաքած ձայների հաշվին հայ թեկնածուն մնաց քաղաքային խորհրդի ավագանու կազմում:
«Շնորհակալություն Ալմելոյի հասարակությանը մեր հիասքանչ հայ համայնքին, կրկին ընտրվել եմ 4 տարի աշխատելու: Շնորհիվ անհատական ձայների Ես հիմա CDA- կուսակցության մեջ Ալմելոյում դարձա 2-րդ համարը և ունենք 6 տեղ քաղաքապետարանում: Կշարունակեմ լավ գործեր անել Ալեմելոյի համար, ձեզ հետ միասին»- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբինը:
Այս ընտրապայքարում հայ թեկնածուներից հաղթանակին մոտ էին, ինչպես ասացինք Նշան Սարիջանը, Սևակ Գասպարյանը՝ Թվենթե քաղաք (D66), Սեպուհ Աբրահամյանը՝ աշխատավորական PvdA կուսակցությունից, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը՝ Մաստրիխտից (CDA): Հետաքրքրական է, որ Հաագայի Կանաչների կուսակցությունից առաջադրված Արմինե Ստեփանյանը իր օգտին թեև բավականին անհատական ձայներ հավաքեց՝ սուրջ 300, բայց դա բավարար չեղավ հաղթելու համար: Փաստն այսպես մեկնաբանեց Հաագայի Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը.«Արմինեն Հաագայում ոչ միայն հայերից, այլ բնիկ հոլանդացիներից ու այլ ազգերից ճիշտ է, շուրջ 300 ձայն հավաքեց, բայց դա բավարար չեղավ: Հաագայում անհատական ձայներով ընտրվելու համար հարկավոր էր ունենալ մոտ 1400 քվե, այնինչ օրինակ Ալմելոյում կամ Ալկմարում ընդամենը շուրջ 150 անհատական ձայնը բավարար կլիներ ցուցակի մեջ վեր բարձրանալու և ավագանու աթոռ զբաղեցնելու համար» :
Մեր մյուս թեկնածուների հաղթելու հավանականությունը առավել քան համեստ էր, քանի որ ընտրական ցուցակներում համեստ տեղեր են զբաղեցրել:
«Նիդերլանդական օրագիր»

Posted by Hay Azian on 23 мар 2018, 12:13

Արշակ Մազլումյանը, Տավրոս Ասլանյանը և Ռոբին Ղելիչին:

«Նիդերլանդական Օրագիր»
Օտարության մեջ գտնվող ամեն մի հայ Մայր Հարենիքից զատված մի պտղունց հողն է, որ երբեք այնպես պարարտ չի լինի ինչպես Հայաստանում, Հայրենիքից հեռացած և պանդխտության ճամփան բռնած ամեն մի հայ ծիրանենու այն սերմն է, որ օտար հողում , օտար արևի ցրտաբեր շողերի տակ երբևէ չի ծաղկի, և ի վերջո օտար լեզվի դռները թակող ամեն մի հայ իր Մայր լեզվի տաճարը կքանդի, եթե չխոսի հայերեն, առավել ևս հայոց լեզուն չսերմանի իր զավակների ու սերունդների մեջ։
Հիմա, երբ Հայաստանն ալրամաղի նման դատարկվում է, և հայոց հասկերն օտար հողում են գլուխ բարձրացնում՝ փորձելով ծաղկել, մեր ազգայինի և հայեցիի պահպանման սուրբ գործընթացն առավել քան արդիական է և մտահոգեցնող։ Փառք Աստծո, որ այսօր  սփյուռքում  անգամ կան  բազմաթիվ հայկական դպրոցներ ու կրթօջախներ՝ մեր ոսկեծամիկ լեզուն սերունդներին ուսանելու: Ավաղ, ծնողների մեծ մասը նախընտրում է իր շաբաթօրյա, կամ կիրակնօրյա հանգիստն անցկացնել մեծամասամբ գինարբուքների և խնջույքների մեջ՝ մի կողմ դնելով իր երեխաների՝ հայեցի կրթման և դաստիարակման գործընթացը, հաճախ արտաբերելով, թե ինչ անհրաժեշտություն կա հայոց այբուբենը իմանալու, հայերեն կարդալ և գրելու, երբ առավելագույնը տարին մեկ անգամ են արձակուրդներին այցելում Հայաստան՝ տեսարժան վայրերը վայելելու համար։
Ինքս ինձ չտարանջատելով որևէ մեկից՝ հաճախ եմ ինքս ինձ հարցնում.  «Մի կերպ զավակներիս կկարողանամ հայեցի կրթել և դաստիարակել, բայց առավելագույնը մեկ սերունդ, հետո կքաղեմ իմ անտարբերության պտուղներն ՝օտարամոլ բարքերով ու 800px-Դամբարան_Մեսրոպ_Մաշտոցի,_2015_(6).jpgսովորույթներով, սրբատյաց և նեռամոլ  ավանդույթներով զետեղված»։
Եվ գուցե մի օր , ամոթի զգացումով և սեփական անձի նկատմամբ զայրույթով լցվեմ,երբ որևէ մեկը հեգնանքով ինձ արտաբերի. «Դու ի՜նչ բանաստեղծ, կամ հայագետ, երբ զավակներդ հայոց լեզվին չեն տիրապետում...»
Հա, մոռացա ասել և կոչ անել Նիդերլանդների Լիմբուրգի մարզի և նրան հարակից շրջանների հայությանը, որ արդեն վաղուց Մաստրիխտի  «Անի» հայ համայնքում գործում է կիրակնօրյա հայկական դպրոց*), որտեղ Ձեր զավակները կարող են անվճար թե՜ հայոց լեզուն սովորել, և թե՜ կրոնի դասերի հաճախել։
Մի՜ կրկնեք  սխալ, որ երբևէ չամաչեք ինքներդ ձեզնից․․․
Հարգանքներով՝
Արտակ Մանուկյան
*)-Նիդերլանդների գրեթե բոլոր  հայաշատ վայրերում գործում են հայկական  կիրակնօրյա դպրոցներ, որոնք ընդգրկված են  միասնական  Հարթակում,-ծանոթ. ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ

13133315_911576428951276_8931822921622730583_n (2).jpg
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը
Ադրբեջանի բողոքների պատճառով հանվել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնից : Այս մասին հայտնում են մի շարք լրատվական կայքեր, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանը:
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նամակ է հղել Ֆրանսիական մշակութային կենտրոնին՝ խնդրելով արգելել ֆիլմի ցուցադրությունը: Փառատոնի կազմակերպիչներն սկզբում այս առարկությունները չեն ընդունել: Ինչպես փառատոնի կազմակերպիչներից
Մելեք Օզմանն է ասել է՝ իրենք չեն կարող հաշվի առնել բոլոր երկրների զգայուն հարցերը, ֆիլմում բացասական, վտանգավոր ելույթներ չկան: Այսքանից հետո Ադրբեջանի կառավարությունը համառորեն շարունակել է բողոքի դիմումներ հղել ՝ այս անգամ Թուրքիայի արտգործնախարարությանը և նույնիսկ անձամբ արտգործնախարարին։

Ըստ ադրբեջանական կողմի առարկությունների, ֆիլմում տպավորություն է ստեղծված, թե Ղարաբաղը հայկական տարածք է:
Կինոփառատոնի կազմակերպիչները ի վերջո Թուրքիայի իշխանություններից, Ստամբուլի նահանգապետարանից ֆիլմի ցուցադրությունն արգելելու գրավոր կարգադրություն են ստացել:
Ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է իբր անվտանգության նկատառումներից ելնելով:

Ստամբուլի կինոփառատոնում «Եվա» ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր մարտի 17-ին։
Կինոնկարը առաջին հայ-իրանական համատեղ արտադրությունն է
Ֆիլմի լեզուն արցախի բարբառն է:
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը այսօր բարոյական աջակցության կարիք ունի: Լավ կլինի այս ֆիլմը տարածվի և ցուցադրվի
աշխարհի հայաշատ հայ համայնքներում, այդ թվում Նիդերլանդների:

Posted by Hay Azian on 21 мар 2018, 11:25

Latest Month

June 2019
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner