Զորակցության աղոթք և Սուրբ Պատարգ նվիրված համազգային շարժմանը

Զորակցության աղոթք և Սուրբ Պատարգ նվիրված համազգային շարժմանը
Դենբոսի Հայ Առաքելական Եկեղեցին՝ մայիսի 6-ի կիրակի օրը, ժամը 14-ին զորակցության աղոթք և Սուրբ Պատարգ է մատուցելու Հայաստանի և սփյուռքի համախումբ հայ ժողովրդի մղած աներկբա պայքարի բարեհաջող ավարտի համար (հասցե՝ Oude Baan 1, 5242 HT Rosmalen, Nederland): Պատարագը մատուցելու է Նիդերլանդների հարավային շրջանների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Armeens Apostolische kerk Den Bosch ֆեյսբուքյան էջում հետևյալն ենք կարդում.




Զորակցության աղոթք և Սուրբ Պատարգ նվիրված համազգային շարժմանը
Դենբոսի Հայ Առաքելական Եկեղեցին՝ մայիսի 6-ի կիրակի օրը, ժամը 14-ին զորակցության աղոթք և Սուրբ Պատարգ է մատուցելու Հայաստանի և սփյուռքի համախումբ հայ ժողովրդի մղած աներկբա պայքարի բարեհաջող ավարտի համար  (հասցե՝ Oude Baan 1, 5242 HT Rosmalen, Nederland): Պատարագը մատուցելու է Նիդերլանդների հարավային շրջանների հոգևոր հովիվ, ա
28660611_1682872775108705_340113961676622932_n.jpg
րժանապատիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Armeens Apostolische kerk Den Bosch ֆեյսբուքյան էջում հետևյալն ենք կարդում.
«Սիրելի հոլանդահայ համայնք, ուրախությամբ հրավիրում ենք ձեզ, մասնակցելու Դեմբոսում Մայիսի 6 ին կայանալիք Սուրբ Պատարագի արարողությանը, որը կմատուցի արժանապատիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Սուրբ Պատարագը կմատուցվի ի զորակցություն Հայաստանի և սփյուռքի համախումբ հայ ժողովրդի մղած աներկբա պայքարի շարունակականության համար: Պատարագի ժամանակ հնչած մեր ընդհանրական աղոթքը թող ընդունելի և հասանելի լինի Աստծու առջև: Մեր աղոթքն ու խնդրանքն է, որպեսզի Աստված Իր Հայրական նախախնամությամբ և մեր հայրենակիցների միաբանությամբ ավարտին հասցնի ժողովրդի արդար պահանջը, և ի վերջո Տերը թող իմաստությամբ լցնի նրանց միտքը` կարևոր որոշումներ կայացնելու հարցում: Եվ թող մեր ազգը վերջապես զգա միասնության ուժի և արդյունքի բերկրանքը: Սիրով սպասում ենք ձեզ»:
Մասնակցության և այլ մանրամասների համար նիդերլանդներում բնակվող մեր  հայրենակիցները և այլ վայրերից ժամանող հյուրերը  կարող են  այցելեք հետևյալ էջ.
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
________________________________________


Armeens Apostolische kerk Den Bosch 6-ը մայիսի
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
Նվիրված թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտի
Դենբոսի Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ Նիդերլանդների հարավային շրջանների հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի զորակցության աղոթքն ու Պատարգի մատուցումը՝ ի զորակցություն Հայաստանի և սփյուռքի համախումբ հայ ժողովրդի մղած աներկբա պայքարի բարեհաջող ավարտի (հասցե՝ Oude Baan 1, 5242 HT Rosmalen, Nederland):

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը | Orer News Site

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը | Orer News Site

ՀԱԱԳԱ, 1-ը մայիսի:Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները Հայաստանի ազգային ժողովի հատուկ նիստից հետո հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ: «Նիդերլանդներ....

Posted by Hay Azian on 2 май 2018, 21:08

from Facebook

Տեսաերիզներ նվիրված Հայոց Ցեղասպանությանը (տեսանյութ)

Տեսաերիզներ նվիրված Հայոց Ցեղասպանությանը (տեսանյութ)

Բելգիայում և Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցներն այսպիսի տեսաերիզ են ուղարկել ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ: Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի... | Մամուլի...

Posted by Hay Azian on 2 май 2018, 10:01

from Facebook

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան սթափության կոչ է ուղղել Հանրապետական կուսակցությանը



ՀԱԱԳԱ, 1-ը մայիսի:Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները Հայաստանի ազգային ժողովի հատուկ նիստից հետո հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:
«Նիդերլանդների Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները ուշի ուշով հետևում են հայրենիքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Պաշտպանելով համաժողովրդական շարժման պահանջները հոլանդահայ կազմակերպությունները այսօր ակնկալում էին լարվածության ողջամիտ հանգուցալուծում, որը կլիներ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, որպես վարչապետ։ Ցավոք Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դեմ քվեարկելով արգելակեց դեպքերի տրամաբանական ընթացքը։
Այսու Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները հայտարարում են, որ ամբողջությամբ պաշտպանում են համաժողովրդական այս շարժումը և կոչ են ուղղում Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատգամավորներին պաշտպանել ժողովրդի հովանավորությունը վայելող թեկնածուին, քանի որ ազգային շահերից բխող անհրաժեշտություն է լավագույնս օգտագործել համաժողովրդական շարժման ներուժը և հնարավորինս արագ անցնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու իրական աշխատանքներին»։
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Հյուսիսային Բրաբանդի «ՈՒրարտու» հայ համայնքային կազմակերպութան խուրհուրդը. որտեղ մասնավորապես անհանգստություն էր հայտնվում Հայաստանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ.
Մի քանի օր է.-ասվում է այս հայտարարության մեջ,  ինչ մեր աշխատանքի վայրերում՝ տանը թե դրսում, շունչներս պահած , մեծ լարվածությամբ հետևում ենք հայաստանյան իրադարձութուններին: Մեր հայրենակիցները դժգոհ լինելով տարիների չլուծված խնդիրներից ու սոցիալական անարդար վիճակից մասայաբար, բյուր հազարներով փողոց են դուրս եկել՝ բարձրաձայնելու արդարությունը, այսպիսով նրանք արտահայտում են իրենց ազատ կամքը և բողոքը: Այն լսելի պետք է լինի  իշխանությանը: Երբեմն  վերջիններս իրենք են սրում իրավիճակը: Պարզից էլ պարզ է ու տեսանելի, որ ցույցերը խաղաղ բնույթ են կրում և ցուցարարներն էլ խաղաղ երթեր են անցկացնում:
Հատկապես ապրիլի 22-ին անզեն, ձեռքերը վեր պարզած մարդկանց դեմ կիրառվեցին բռի  բռնի ուժ, ձերբակալվեցին անգամ պատգամավորներ:  Բանվորից մինչև գիտնական, զինվորից մինչև գեներալ, բժիշկ, ուսանող, աշակերտ, ոստիկան ու մտավորական մեր ժողովուրդն է, պետք չէ անջրպետ ու սահման գծել նրանց միջև:  Ականջալուր եղեք ժողովրդի ձայնին, քանի դեռ ուշ չէ: Նման վիճակի ողջ պատասխանատվությունը և մեղքը կրելու է ժողովրդի վստահությունը կորցրած Հանրապետական կուսալցությունը: Ժամանակն է օր առաջ ողջամիտ որոշում  կայացվի,ասվում է հայտարարության մեջ:
Նիդերլանդահայերը ապրիլի 23-ին ու մայիսի մեկին ի համերաշխություն ժողովրդական շարժման՝ Հաագայի Խաղաղության պալատին հարող հրապարակում բողոքի ակցիա են անցկացրել:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»


Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի մեկնաբանությունը ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին խաչքարի բացման արարողության ժամանակ (հարցի 2-րդ մասը):



23-ը ապրիլի 2018թ. ՀԱԱԳԱ

Հոլանդիայի մի քանի հայկական կազմակերպություններ Հայաստանում թավշյա հեղափոխությանն ընդառաջ



ՈՒՂԻՂ ՝ Den Haag մեկը մայիսի D J Armani EU
Carnegieplein, 2517 Den Haag, Nederland
Հոլանդիայի մի քանի հայկական կազմակերպություններ Հայաստանում թավշյա հեղափոխությանն ընդառաջ սիրո և համերաշխության ՑՈՒՅՑ են կազմակերպում:
Հաագայում, Խաղաղության պալատի հարևանությամբ:
Carnegieplein, 2517 Den Haag, Nederland




Թաթա Սիմոնյանը նոր երգ է նվիրել ժողովրդական հեղափոխությանը՝ Հայաստան Բարև

Նիդերլանդների հայ ուսանողների արձագանքը

ASV Gladzor

The fight for the change of our country is continuing. Thousands of Armenians, mainly students, keep going out into the streets for the democratic movement since the resignation of the prime minister of Armenia, Serzh Sargsyan. Gladzor would like to express its support for our fellow Armenians, whom we are proud of, and motivated by. While people in Armenia are putting their hearts and souls into improving the country, we will try to do our best to keep the Armenian students in the Netherlands united and contribute to their development and preservation of their Armenian spirit. We would like to inspire to give importance to continuous self-development: spiritual, intellectual, cultural, and professional.
However, it is very important that while being busy with ourselves we should not forget about our country and should always be aware of what is happening there. To help with that, Gladzor is going to start a new rubric, where we are going to give highlights on recent news, and keep our followers up to date.
We are hoping that these movements will turn out into a great change, which will be the beginning of a new and long period of growth. One should not get discouraged and disappointed if the pace of growth will not meet their expectations. One should be patient, and then, step by step, Armenia will flourish again.

De strijd voor een nieuw land gaat door. Duizenden Armeniërs blijven demonstreren voor een goede regering en gerechtigheid in Armenië, sinds het aftreden van Serzh Sargsyan. Gladzor wil graag steun uitspreken voor onze Armeense broeders en zusters, die ons inspireren. Terwijl de mensen in Armenië hun hart en ziel steken in de renovatie van het land, blijven wij namens Gladzor proberen de Armeense studenten in Nederland met elkaar te verbinden en bij te dragen aan hun bewustzijn van hun Armeense identiteit.
Het is echter belangrijk om ons thuisland niet te vergeten. Het is belangrijk op de hoogte te blijven van de gebeurtenissen in Armenië, niet alleen het negatieve en het grote nieuws, maar ook de kleine dingen. Het zijn al deze verschillende gebeurtenissen welke als puzzelstukjes één groot beeld van Armenië vormen. Om hierbij te helpen, zal Gladzor vanaf volgende maand met een nieuwe rubriek beginnen, een waarin we highlights geven van nieuws en ontwikkelingen in Armenië, voor onze volgers.
Wij hopen dat de afgelopen gebeurtenissen het begin zijn van een lange periode van ontwikkeling en groei. Het is belangrijk om niet teleurgesteld of ontmoedigd te raken als de resultaten niet direct opleven aan onze verwachtingen. Als we geduldig zijn, zullen we stap voor stap Armenië zien opbloeien.

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Այցելեցինք Դենբոս՝ ծանոթանալու հայ համայնքի գործունեությանը և եղանք պարոն Հակոբի այգեգործական տնտեսությունում; Հետաքրքիր էր, երբ նա պատմեց, թե ինչպես մոլախոտերով լեցուն տարածքը մաքրել է ու դրախտի վերածել. մինչդեռ կողքի հարևանությամբ գտնվող ազգությամբ թուրք հարևան այգեգործի խաղողի վազն անգամ էտված չէր: Երբ պարոն Հակոբին տեղի բնակիչները հարցրել են, թե նա պրոֆեսիոնալ այգեգործ է. պատասխանել է՝ ոչ, պարզապես սիրում է աշխատել հողի հետ: նրանք պարզել են, որ Հակոբը ազգությամբ հայ է, այնժամ մոտեցել ու ասել են.
- Այդպես կարող էր լիներ, քանի, որ դուք՝ հայերդ աշխատասեր Նոյի հայրենակիցն ու զավակն եք:
Ամբողջությամբ տեսանյութն՝ ստորև:

Posted by Hay Azian on 27 апр 2018, 06:10

from Facebook