2018 թվականի ապրիլը

2018 թվականի ապրիլը յուրահատուկ եղավ աշխարհասփյուռ հայության համար: Ազգովի պայքարել նոր, արդար ու ազատ կյանքի համար, միևնույն օրերին հիշատակել եղեռնի նահատաներին: Դա գիտի և կարող է հայը: Նիդերլանդների Ալմելո քաղաքում մոտ 7000 հայ կա: Այստեղ հայկական շունչ կա:
Ապրիլի 24- ին, Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բազմաթիվ հայերի կողքին ներկա էին Ալմելոյի քաղաքապետը, քաղխորհդի շատ ներկայացուցիչներ:
Օրվա տպավորիչ պահերից էր Ալմելոյի Հայկական Եկեղեցում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի» սաների մասնակցությունը, որոնք աշխարհի երեխաների անունից կոչ արեցին, որ ցեղասպանություն երբեք և ոչ մի տեղ այլևս չլինի:

Svetlana Andresian



.
,

Դենբոսի պարի խումբը

Դենբոսի հայ համայնքը կարճ ժամանակ է, որ վերակազմավորվել է, հիմնվել է Հայ եկեղեցին, գործում են տարբեր խմբակներ: ՈՒղիղ եթերով ներկայացնում ենք պարի խմբին:

Պարոն Հակոբի հողամասը


Այցելեցինք Դենբոս՝ ծանոթանալու հայ համայնքի գործունեությանը և եղանք պարոն Հակոբի այգեգործական տնտեսությունում; Հետաքրքիր էր, երբ նա պատմեց, թե ինչպես մոլախոտերով լեցուն տարածքը մաքրել է ու դրախտի վերածել. մինչդեռ կողքի հարևանությամբ գտնվող ազգությամբ թուրք հարևան այգեգործի խաղողի վազն անգամ էտված չէր: Երբ պարոն Հակոբին տեղի բնակիչները հարցրել են, թե նա պրոֆեսիոնալ այգեգործ է. պատասխանել է՝ ոչ, պարզապես սիրում է աշխատել հողի հետ: նրանք պարզել են, որ Հակոբը ազգությամբ հայ է, այնժամ մոտեցել ու ասել են.
- Այդպես կարող էր լիներ, քանի, որ դուք՝ հայերդ աշխատասեր Նոյի հայրենակիցն ու զավակն եք:
Ամբողջությամբ տեսանյութն՝ ստորև:



Աբովյան մշակութային միության փոքրիկները ապրիլի 24-ին Ասենում

Հաագայի Աբովյան մշակութային միության փոքրիկների երգչախումբը մասնակցում էր Ասենում տեղի ունեցող Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Նրանք նաև ելույթ ունեցան Նիդերլանդների հանրային ռադիոյով: ԲՌԱՎՈ
Հենց այդ պահն էլ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ ուղիղ եթեր է տվել:




Տեսաերիզներ նվիրված Հայոց Ցեղասպանությանը

Բելգիայում և Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցներն այսպիսի տեսաերիզ են ուղարկել ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ: Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Խոսք՝ Արտակ Մանուկյանի, արտասանում է Լևոն Զնաբերդցին: Տեսաերիզը նկարահանվել է AVP ստուդիայում՝ դիրեկտոր. ռեժիսյոր և օպերատոր՝ Արման էդուարդի Սարգսյան:
Մյուս տեսաերիզն ավելի  վաղ է նկարահանվել: Ռեփ է կարդում
Narek Genesis-ը:

24.04.2018 Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն Նիդերլանդների Ասեն քաղաքից

Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման
արարողություն Նիդերլանդների Ասեն քաղաքից



Լուսանկարում. Նիկոլայ Ռոմաշուկը հարցազրույց է տալիս մարզային հեռուստատեսությանը:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
Մեր օրագրի ուղիղ եթերը (Hay Azian)
1



2


3

Հոլանդահայերի բողոքի նախաձեռնություն Հաագայում: Սերժ Սարգսյանը այդ օրը հրաժարական տվեց

23.04.2018/
Հոլանդահայերի բողոքի նախաձեռնությունը Հաագայում:
Սերժ Սարգսյանը այդ օրը հրաժարական տվեց:

Մեր օրագրի ուղիղ եթերը (Hay Azian)