?

Log in

No account? Create an account

Հայկական հացի մասին

Այս տեսաերիզը հայկական լավաշի մասին' համացանցում առաջ է բերել տարատեսակ քննարկումներ: Այն դիտել են 11միլոն մարդ: Ադրբեջանցիների ու թուրքերի մեջ այն նույնիսկ խանդ է առաջ բերել: Ծանոթանալու համար դիտել աղբյուրը, որին հղում ենք կատարել:


ՄԱՀԱՑԵԼ Է ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՀԱՂԹՈՂԸ

Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը մահացել է 70 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է France Info- ը:
Մահվան պատճառը քաղցկեղն էր, որն ախտորոշվել էր վերջին երկու տարիների ընթացքում: Նա հիվանդանոց էր ընդունվել Փարիզի արվարձաններից մեկում դեկտեմբերի կեսին:

Գալը երաժշտական ​​կարիերան սկսել էր1963 թ., Երբ նա 16 տարեկան էր,. Երկու տարի անց, 1965 թ-ին, նա, ներկայացրեց Լյուքսեմբուրգը և հաղթեց «Եվրատեսիլի» մրցույթին, կատարելով Poupée de cire, poupée de son երգը :

Фото Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդեռլանդական օրագիր.
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդեռլանդական օրագիր
Новости и СМИ

Նիդերլանդներում գործող ԳԼԱՁՈՐ ուսանողական կազմակերպությունն անցած տարի ընտրեց իր 12-րդ ղեկավար կազմը: Տարեցտարի հայ ուսանողներն իրենց կազմակերպչական ընդունակություններով ու նորարարությամբ ավելի են ամրապնդում կառույցի հիմքերը, հետաքրքրություն ու նոր շունչ են հաղորդում ուսանողական կյանքին:
Բազմաթիվ լավ
ու Նիդերլանդներում գործող ԳԼԱՁՈՐ ուսանողական կազմակերպությունն անցած տարի ընտրեց իր 12-րդ ղեկավար կազմը: Տարեցտարի հայ ուսանողներն իրենց կազմակերպչական ընդունակություններով ու նորարարությամբ ավելի են ամրապնդում կառույցի հիմքերը, հետաքրքրություն ու նոր շունչ են հաղորդում ուսանողական կյանքին:
Բազմաթիվ լավ ու նոր գործերին է անդրադառնում նրանց հիմնած ԱՐԱՔՍ հանդեսը: Լույս է տեսել նոր համարը, որն էլ ներկայացնում ենք ընթերցողին:

նոր գործերին է անդրադառնում նրանց հիմնած ԱՐԱՔՍ հանդեսը: Լույս է տեսել նոր համարը, որն էլ ներկայացնում ենք ընթերցողին:
Vandaag vieren wij het Armeense kerstfeest, de geboorte van Christus. Lees in de Kerst-Editie van de Arax onder andere over Kerst, bekende Armeniërs van deze maand en meer (volg de link hieronder).

Een vrolijke Kerst en een gelukkig Nieuwjaar!
Շնորհավր՛ո Ամանոր և Սուրբ Ծնունդ։

http://asvgladzor.nl/…/2018/01/Arax-publish-2017-1w-v1.1.pdf

Մեր թղթ. Հակոբ Մուրադյանը Դեն Բոսից հաղորդում է, որ այս պահին տեղի հայ համայնքի մասնակիցները հայկական եկեղեցում մասնակցում են Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության արարողությանը, այս առթիվ մատուցվում է Սուրբ Պատարագ՝ պատարագիչն Տեր Արմեն քահանա Մելքոնյանը: կատարվելու է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն է գցվում և օրհնվում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչները Մյուռոնը խառնում են ջրին և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն աչքալուսանք է անում և օրհնված ջրից տուն է տանում:
Նիդերլանդների հայաշատ քաղաքներում շարունակվում են Զատիկին նվիրված տոնակատարությունները.




Մաստրիխտում այսօր, առավոտյան ժամը 11-30ին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության Տոնի առթիվ Մատուցվում է Սուրբ Պատարագ՝ պատարագիչն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինից ժամանած, հոգեշնոր Տեր Անդրեաս աբեղա.Եզեկյանը:
Հետո` կատարվելու է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն է իջեցվում և օրհնվում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
Միջոցառմանը ներկա էր Մաստրիխտի Սուրբ Սերվատիուսի կաթոլիկ եկեղեցու հոգևոր տեսուչ Ջոն Դաուզենբերգը։


Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցում


Հարգելի Հայրենակիցներ
Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցու Ծխական խորհուրդը սիրով և ուրախությամբ տեղեկացնում է, որ սույն թվականի Հունվարի 5-ին.ուրբաթ օրը երեկոյան Ժամը 19:00 ին կմատուցվի Ճրագալույցի ՍԲ.Պատարագ իսկ Հունվարի 6-ին Շաբաթ օրը առավոտյան ժամը 11-30ին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ԱնվանակոչությանՏոնի առթիվ Մատուցվելու է Սուրբ Պատարագ՝ պատարաքիչն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինից ժամանաց, հոգեշնոր Տեր Անդրեաս աբեղա.Եզեկյանը:
Պատարաքի վերջում կատարվելու է Ջուրօրհնենքի և Եկեղեցու Խաչքավորի Ծիսակատարությունը։

նույն օրը երեկոյան ժամը 17-00ին Անի Հայ Համայնքի Սրահում տեղի է ունենալուԵրիտասարդության հավաքույթ (խնջույք ) Սիրով Հրավիրում ենք բոլոր Հայ երիտասարդներին։

van_nayKnipsel.JPGԱյս օրերին ՝ «Նիդերլանդական օրագիրը» բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում ՝ Ամանորի,Սուրբ Ծննդյան տոների ու ստեղծման 5-ամյակի  կապակցությամբ:
Ամանորին ՝  «Նիդերլանդական օրագրին» հետաքրքիր անակնկալ մատուցվեց: Օրագրին այցելեցին և նրա ստեղծման 5-ամյակը շնորհավորեցին «Օգնություն հայ երեխաներին» (Dear Angel) և Stichting Bright Future հոլանդա-հայկական կազմակերպությունների անդամները : Նրանց սիրով միացել էին նաև 2017թ. հուլիսին Stichting Bright Future-ի կողմից իրականացված ՝  «Խոստումնալից Երիտասարդություն» խորագրով միջազգային մշակութային փորձի փոխանակման նախագծի՝  տարբեր երկրներից ժամանած մի խումբ մասնակիցները: Նրանք հատուկ Նիդերլանդներ էին ժամանել ՝ միասին դիմավորելու Ամանորը և շնորհավորելու «Նիդերլանդական օրագրի» հիմնադրման 5-ամյակը:




Այս գեղեցիկ անակնկալին ՝  «Խոստումնալից Երիտասարդություն» ծրագրի Ավստրիայից, Գերմանիայից նաև Հայաստանից ժամանած մասնակիցներին ՝  միացան «Նիդերլանդական օրագրին» Իտալիայից ու Ֆրանսիայից հյուր եկած նրանց հասակակիցները: Բոլորը միասին «Նիդերլանդական օրագրի» պատվին բաժակ բարձրացրեցին՝ Օրագրին մաղթելով հարատև ու կանաչ ճանապարհ։ Օտարազգի երիտասարդները խոստովանեցին, որ հետևում են «Նիդերլանդական օրագրի» գործունեությանը և հաճախ թարգմանաբար այն ընթերցում են:
ԲՐԱՅԹ ՖՅՈՒՉՐ  Հ/կ տնօրեն Մարիամ Կիրակոսյանն (Մարիշա Շիկ) իր շնորհակալությունը հայտնեց «Նիդերլանդական օրագրին»՝ իրենց բոլոր շահույթ չհետապնդող  բարեգործական նախագծերը լուսաբանելու համար։ Մարիամը հավելեց, որ հայաստանում և մնացած մասնակից 5 երկրներում մեծ հետաքրքրություն առաջցրած իրենց նախագիծը շարունակական կլինի, քանի որ այն արդեն մեծ արձագանք է ունեցել, ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Արտերկրներում։ Սա Հայաստանը օտարներին ներկայացնելու լավագույն տարբերակներից է: Նա խնդրեց «Նիդերլանդական օրագրին»՝ այսուհետ ևս լինել «ԲՐԱՅԹ ՖՈՒՉՐ» կազմակերպության կողքին՝ մնալով նրա ինֆորմացիոն գլխավոր հովանավորը ։ Սա համագործակցության լավ օրինակ է:

Հարկ է հիշեցնել, որ Եվրամիության հետ համատեղ նախաձեռնված «Խոստումնալից Երիտասարդություն» մշակութային երիտասարդական միջազգային փորձի փոխանակման ծրագիրը մեկնարկել էր 2017թ. հուլիսին :
Այն Աղվերանի «Կրիստալ Ռեզորտ» բարձրակարգ հյուրանոցային համալիրում էր հավաքել 42 երիտասարդների 6 երկրներից' Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան։ Նախագիծը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն երիտասարդների, այլ նաև հայկական և օտարալեզու լրատվամիջոցների շրջանում։ Հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու ռադիո-հեռուստաալիքներն անրադարձան հիշյալ նախագծին։
«Նիդերլանդական օրագիրը» միջազգային յոթօրյա այս  հետաքրքիր նախագծի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն էր և ակտիվ լուսաբանում էր մասնակիցների յուրաքանչյուր օրվա հետաքրքիր և բովանդակալից առօրյան։

Առանձնացրել ենք 2017թ նիդերլանդահայ կյանքի մի քանի
հիշարժան դեպքեր, իրադարձություններ


ՀՈՒՆՎԱՐ
Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի տուրք Նիդերլանդներում:
https://niderlandakan.livejournal.com/186405.html

ՓԵՏՐՎԱՐ
Բողոքի ցույց Բելառուսի դեսպանատան առջև Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու կապակցությամբ:
https://niderlandakan.livejournal.com/187379.html

ՄԱՐՏ
Նիդերլանդներում Ազերի ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ ավելի խիստ մեղադրանք հնչեց:
https://niderlandakan.livejournal.com/191908.html

ԱՊՐԻԼ
Հաագայի Het Plein հրապարակում, Նիդերլանդների խորհրդարանի դեմ-դիմաց, Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների կողմից, Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներ
https://niderlandakan.livejournal.com/194303.html

ՄԱՅԻՍ
Հարգանքի տուրք Նիդերլանդներում ֆաշիստների կողմից գնդակահարված հայ զինվորների Հուշարձանին
https://niderlandakan.livejournal.com/196031.html

ՀՈՒՆԻՍ
System of A Down-ը Նիդերլանդներում փայլուն համերգ ունեցավ:
Աբովյան մշակութային միությունը 33 տարեկան է
https://niderlandakan.livejournal.com/203454.html

ՀՈՒԼԻՍ
Հայաստանում մեկնարկեց Եվրամիության «Խոստումնալից երիտասարդություն» անվանումը կրող ծրագիրը
https://niderlandakan.livejournal.com/207268.html

«Ռաֆայել» (Rafaël ) հիմնադրամ:15 տարի հոգածության կարիք ունեցող երեխաների կողքին:
https://niderlandakan.livejournal.com/206024.html

Կյանքին հրաժեշտ տվեց Ալմելոյի Մ.Մաշտոց կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Հրաժեշտի ու երախտիքի խոսքեր:
https://niderlandakan.livejournal.com/208885.html

ՕԳՈՍՏՈՍ

Մաստրիխտում անցկացվեցին հայկական ամենամյա օրերը:

ՍԵՊՏԵՄԲԵՐ
Հայաստանի անկախության տարելիցի միջոցառումներ

ՀՈԿՏԵՄԲԵՐ
Ամստերդամի Գ.Նարեկացի կիրակնօրյա դպրոցը ընդլայնում է գործունեությունը:
https://niderlandakan.livejournal.com/220685.html

ՆՈՅԵՄԲԵՐ
Ամստերդամում կտեղադրվի Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքար և հուշատախտակ:
https://niderlandakan.livejournal.com/223472.html
Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու 303-րդ տարեդարձը:

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ 5 տարեկան է:
9 տարի առաջ գործող կազմակերպության մամուլի բաժինը 2012թվականից վերանվանվեց ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ
https://niderlandakan.livejournal.com/226128.html
#NidOragir

«Այն, որ մարդուն տեղահան են արել սեփական տնից ` ես սարսափելի եմ համարում»

«Այն, որ  մարդուն տեղահան են արել սեփական տնից `  ես  սարսափելի  եմ համարում»
Հայ ընտանիքներին արտաքսում է սպասվում:  Իրավապահները նրանց ծննդյան տոներից մի քանի օր առաջ  ձերբակալել ու տեղափոխել են միգրանտների արտաքսման համար նախատեսված  փակ ճամբար:
Նրանք Բելգիայում ապրում են արդեն 9 տարի: 11 անձանցից երեքը երեխաներ են: Նրանցից Քրիսինեն, ով սովորում է Էկլո քաղաքի դպրոցներից մեկում, գերազանց տիրապետում է հոլանդերեն լեզվին:
Հայերի ընտանիքը Ծննդյան տոներն անց են կացրել միգրանտների փակ կենտրոնում: Անցած շաբաթ արտաքսման նպատակով ձերբակալել են ընտանիքին և 3 երեխաներին : Զարմանալի է նրանց ձերբակալման պահը ՝ վերջին դասի ավարտից անմիջապես հետո, հենց տան մոտ:
Քրիստինան 11 տարեկան է, նա  սովորում է  6-րդ  դասարանում ` պարոն Գերտի ղեկավարությամբ: Աղջիկը  Բելգիա է եկել, երբ եղել է 2 տարեկան,  հետեւաբար, լավ ինտեգրված է ու հիանալի  է խոսում հոլանդերեն:
«Այն, որ այս շաբաթ մարդուն տեղահան են արել սեփական տնից `  ես  սարսափելի  եմ համարում»
Արտասահմանցիների գործերով վարչության ծառայությունը չուզեց սպասել արտաքսման գործընթաց բացելուն և ընտանիքին ուղարկեց Տուբիզայի փակ ճամբար:
ՈՒսուցիչը` պարոն Գերտը, ցնցված է.
 « Միայն մեկ շաբաթ է, երբ երեխան ստացել է գնահատականի ամփոփագիրը, պատրաստվում է Ծննդյան տոնի երեկոյին, շնորհավորական բացիկներ է գրում և հանկարծ այս պահին նրանց տնից տանում են: Ես սա սարսափելի եմ համարում», - ասել է Գերտը:
Նա լրագրողների հետ անցած օրը Էկլոյից մեկնել է Տուբիզե, որպեսզի գնահատականների ամփոփագիրը հանձնի Քրիստինեին և մի փոքրիկ տեսաերիզ ձայնագրի: Աղջիկն արցունքներն աչքերին իր դասընկերներին  հույս է հայտնում , որ շուտով նորից կտեսնվեն ։
Ընտանիքի փաստաբան Մարկ Սամպեմանսը հայտնել է, որ միակ բանը, որ  կարող են անել՝   երեք տարվա այցելության արգելքը հանելն է, իսկ Գերտը գտնում է, որ կառավարությունը դեռ կարող է մի բան փոխել, քանի, որ սա առանձնակի գործ է:
Թարգմ.«Նիդ.Օրագրի»
Անցնող տարին, բացի նրանից, որ հարուստ էր հայ համայնքի հիշարժան իրադարձություններով, նաև   հատուկ էր նրանով, որ լրացավ «Նիդերլանդական Օրագրի»  հինգ տարին, այդ իսկ պատճառով՝  մի փոքր շեղվելով,  միայն ավանդական բարեմաղթանքներ չենք հնչեցնի,  այլ Ձեր առջև հանդես  կգանք  «Նիդերլանդական Օրագրի» ուղու մասին  մի  յուրօրինակ հաշվետվությամբ:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
«Նիդերլանդական Օրագիր»

«Նիդերլանդական Օրագրի» հարգարժան ընթերցողներ,  նիդերլանդահայ համայնքի սիրելի անդամներ , քույրեր և եղբայրներ, նոր՝  2018 թվականից մեզ բաժանում է  մի փոքր ժամանակահատված  և մենք հրաժեշտ կտանք  2017 թվականին:

«Նիդերլանդական Օրագիրը» անցած հինգ տարիներից առաջ՝    ևս 4 տարի էլ,  եղել է օգնություն հայ երեխաներին՝ Dear Angel կազմակերպության մամուլի բաժինը:
Այսօր՝  տարեմուտի բաժանման եզրագծում, մեզ իրավունք ենք վերապահում պատմել մեր մասին, Ձեզ ներկայացնել այդ տարիների մեր աշխատանքը , քանզի նաև Ձեր ջանքերով է ծնունդ առել համայնքային թերթը:
 ՈՒստի, ա ՜յս , գալիք Ամանորի և  Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝  շնորհավորում ենք մեր բազմահազար ընթերցողներին, նիդերլանդահայ բոլոր  կառույցներին ու կազմակերպություններին, ովքեր անցած բոլոր տարիներին՝ եղել են    «Նիդերլանդական Օրագրի» կողքին, կարդացել են այն, տրամադրել տեղեկատվություն  , համագործակցել մեզ հետ, նպաստել՝ միասնական մեդիա դաշտի կայացմանն ու ամրապնդմանը: Օգտվելով պատեհ առիթից՝  կանխավ շնորհավորելով բոլորի Նոր Տարին և հրաշափառ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը, մաղթում ենք բոլորին՝  ուրախ ու լավ տրամադրություն, բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն՝   առանց որի դրական լիցքերի դժվար է հաղթահարել  ցանկացած խոչընդոտ:
ԵՎ այսպես՝ «Նիդերլանդական Օրագիրը»  5 տարեկան է...

Ո՞րն է մեր առաքելությունը


Կարճ ժամանակ, բայց «Նիդերլանդական Օրագիրն» այսօր իր ուրույն դեմքն ունեցող, հաստատուն, լրատվական դաշտում կայացած,  հոլանդահայ կյանքը  լուսաբանող տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ինտերնետային լրատվամիջոց է:
«Նիդերլանդական Օրագրին» անշահախնդրորեն թղթակցում են և նրա կայացմանը նպաստում են մեր թղթակիցներ՝  Էլեն Հարությունյանն ու Դիանա Ավետիսյանը (Երևան), Սվետա Աբրահամյանը, Սվետլանա Անդրեսյանը,Արտակ Արևշատյանը, Արտակ Մանուկյանը, Մարիամ Կիրակոսյանը (Մարինա Շիկ), Դարիո Կրամերը (Դավո Պողոսյան) և մյուսները: Վերջին երկուսը բավական ակտիվ են: Հատկապես 2017թ. շատ միջոցառումներ `  Դարիո Կրամերը  լուսաբանել է դեպքերի վայրերից  «Նիդերլանդական Օրագրի» ուղիղ եթերով:
  «Նիդերլանդական Օրագիրը» հատուկ իր շնորհակալությունն է հայտնում Մաստրիխտի, Հաագայի, Ասենի , Ալմելոյի, Ամստերդամի, Նայմեխենի, ՈՒտրեխտի, Դեն Բոսի, Ռոտերդամի, Պուրմերենդի, Առնեմի և շատ այլ քաղաքների  հայ համայնքներին, որոնց կազմում են կուսակցական, եկեղեցական ու մշակութային բազմաթիվ  կառույցներ:
Ինչևէ: Ի՞նչ  տվեցին անցած 5 տարիները  «Նիդերլանդական Օրագրին»: Տարեցտարի աճեց «Նիդերլանդական Օրագրի» ճանաչելիության աստիճանն աշխարհի հայերի և ոչ միայն հայերի շրջանում: Օրագիր-թերթը համացանցով մեկ ունեցավ իր կայքէջերը և  սփռվեց տարբեր տեղեկատվական համակարգերով:
Ներկա ձեռքբերումներին, որին կանրադառնանք այս հոդվածում, «Նիդերլանդական Օրագիրը» հասել է քայլ առ քայլ ` բոլորիս, նաև մեր ընթերցողների համառ ջանքերի շնորհիվ: 2008թ. ստեղծված Dear Angel հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժնից վերաճել և 2012թ. վերանվանվել է առանձին, անկախ լրատվական կայքի`  «Նիդերլանդական Օրագիր» անվամբ:
Մինչ օրս չունենալով որևէ ֆինանսական աղբյուր, սեփական ուժերով փորձում ենք միավորել նիդերլանդահայության ջանքերը`  հանդես գալ միասնական լրատվությամբ, ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները:  մինչդեռ սկզբնական շրջանում ստիպված ենք եղել հաղթահարել բազում դժվարություններ:
Հիշում եմ, երբ որպես Dear Angel կազմակերպության լրատվամիջոց, մասնակցեցինք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության արդյունքում ` մարդասպան Սաֆարովի արտահանձման դեմ  Հաագայի Հունգարիայի դեսպանատան մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային , խնդրեցի  պատասխանատուներից մեկին ( հիմա նա մեր լավ բարեկամներից է)հանդես գալ մեկնաբանությամբ: Նա չմերժեց, խոստացավ դա անել  ցույցի վերջում: Հետո ետ կանգնեց խոստումից: Պատճառաբանեց, որ հանդիպման է գնում ու երեկոյան գրավոր կուղարկի: Այդ ժամանակ մտերմաբար  ասացի, որ բողոքի այս ակցիայից ավելի  կարևորը  այն օպերատիվ լրատվական միջոցներով  «աշխարհին հայտնելն է», հիմա ցույցի մասնակիցները կբաժանվեն, կգնան իրենց տները ու դրանով ամեն բան արագ կմոռացվի , լավ կլիներ  դա անեինք հիմա...
Հուսով, որ մեկնաբանությունը ստանալու ենք՝  մեր էջում  զետեղեցինք միջոցառման լուսանկարները,   հավատալով, որ մարդը ուրևէ մինչ օրվա ավարտը կուղարկի   խոստացած հաղորդագրությունը:  Օրն ավարտվեց՝   սպառելով խոստացված ժամանակը:  Ապարդյուն սպասելուց հետո, արդեն ուշ  ժամին,  նրան ընդամենը հիշեցրեցի  իր տված պարզ խոստումը,  ստացա «կուսակցական պաշտպանիչ քողով»  (մինչդեռ  հարցն այստեղ կուսակցությանը չէր կարող  վերաբերել)  երկարահունչ  պատասխան ՝  հետևյալ վերջաբանով. «Դուք ի՞նչ է, կարծում եք որ ձեր կայքէջը CNN-ն է, որ ես իմ բոլոր գործերը պետք է թողնեի և անմիջապես զբաղվեի ձեր հետաքրքրասիրության բավարարումով»:
«Հետաքրքրասիրության բավարարումը» ընդամենը սեփական խոստմանը տեր լինելն էր, որն էլ նպաստելու  էր տեսաերիզի ու նրանում հնչեցված  առաջին ձեռքից ստացված մեկնաբանության  արագ տարածմանն ու պահպանմանը:
Իրոք,  «Նիդերլանդական Օրագիրը» հավակնոտ ամբիցիաներ չուներ ոչ CNN ու ո՜չ էլ BBC դառնալու, ու դրա համար էլ 5 տարի առաջ չանրադարձավ այս խնդրին, քանզի մեր նպատակը  օտար ափերում մեկտեղվելն էր,  բռունցք դառնալը, համախումբ, միացյալ  ուժերով գործելը, հնարավորության սահմաններում մեզանից կախվածն անելը, ինչն էլ  հետագայում տվեց իր դրական արդյունքը, այն է՝ միասնաբար հանդես գալը,  որի համար էլ շատ ուրախ ենք:
  Մեր նպատակները  շատ ավելի համեստ են, որն է՝  տեսնել Նիդերլանդների հայ համայնքները համախմբված և ունենալ  լրատվական միացյալ դաշտ, որտեղ կամփոփվեն համայնքային աշխատանքները և կգրվեն պատմության էջերում:
Փառք Աստծո, այս կարգի հարցերն արագ լուծվեցին նաև ի շնորհիվ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության ճիշտ գործունեության, որը քիչ դեր չի խաղում հայ համայնքների ակտիվ երկխոսության կայացմանը:
 Մեր ձգտումը՝  ուղիղ եթերով բոլոր լուրերը, Նիդերլանդների հայկական գաղթօջախներում տեղի ունեցող գլխավոր ու էական նշանակության իրադարձությունները լուսաբանելը ,  այն  մեր ընթերցողին օպերատիվ կարճ ժամանակամիջոցում հասցնելը՝ կարծում ենք ավելի վեր է օտար, թող որ ամենաառաջատար լրատվական միջոցի գործունեությունից:
Այսօր արդեն, փառք Աստծո, նիդերլանդական  համայնքի յուրաքանչյուր հայ գիտակցում է ինֆորմացիոն տեղեկատվության կարևոր դերը:

2018 թվական: «Նիդերլանդական Օրագիրը» և նրա ընթերցողները: Որտե՞ղ փնտրել այն և ովքե՞ր  են այն կարդում:

(վիճակագրություն)


Այսպես.  բավական է  համացանցի տեղեկատվական համակարգերում ՝ հայերեն (լատինատառ,  կամ ռուսերեն) գրել «Նիդերլանդական Օրագիր» բառակապակցությունը և կհամոզվեք արդյունքը: Միայն Yandex համակարգում ՝  որոնման ցուցանիշն այսօր  հասնում է 98 հազարի, Google-ում արդյունքը նայած ժամանակի՝ 60-80հազար է:
Yandex-ի որոնման արդյունքում  հայտնաբերվեց 98.000արդյունք:

«Նիդերլանդական Օրագրի» էջերը  livejournal-ում
Այն բանից հետո, երբ Yandex լրատվական համակարգը փակեց իր մի շարք ծառայությունները, այդ թվում բլոգային էջերը ՝   «Նիդերլանդական Օրագիրն» իր  էջը փոխադրեց  livejournal: Ասենք, որ  Այս հարթակում ներկայացված են գրեթե
մեր բոլոր 5 տարիների հոդվածները: «Նիդերլանդական Օրագիրը» 2017թ. մայիսից օգտվում է livejournal-ի վճարովի «պրոֆեսիոնալ» փաթեթից: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հայտնենք, որ իրոք LiveJournal-ը լրագրողական առաջավոր և գրավիչ հարթակ է: Այն միավորում է աշխարհի բազմաթիվ առաջատար լրագրողների: Ռուսական 100 առաջատար կայքերից 80-ը ներկայացված են այստեղ: Գործում է 18 տարի, ընդգրկում է 1,2 միլիարդից ավելի հոդվածներ, ծառայությունը գործում է 242 երկրներում, մեկ րոպեում 5000 մարդ փնտրում է  իր պահանջած հոդվածը «LJ»-ում, ունի 10 մլն ավելի դիտողականություն: Ադրբեջանի մասին հենց այս էջում հրապարակած հոդվածների համար էր, որ Ալեքսանդր Լապշինին Բելառուսը արտահանձնեց Ադրբեջանին:
«Նիդերլանդական Օրագիր» դիտելու համար livejournal  են այցելում օրական 700-1000 մարդ հետևյալ երկրներից (2017թ. դեկտեմբերի տվյալներ).

1. Ռուսաստան-130
2.Նիդերլանդներ-60
3.Հայաստան-40
4.Ֆրանսիա-35
5.ԱՄՆ-35
6.Բելգիա-30
12.Ադրբեջան-8
Այլ երկրներ -350
Փաստենք: Երբ  2013թ,  ամփոփել էինք տվյալները Yandex լրատվական համակարգի բլոգում,  այդ ժամանակ «Նիդերլանդական Օրագիր» են այցելել օրական 200 մարդ (մանրամասների մասին այստեղ)
«Նիդերլանդական Օրագիրը»  wordpress-ում
«Նիդերլանդական Օրագիրը» գրանցված է նաև wordpress-ում : Որոշ հոդվածներ  այստեղ  ընտրողաբար է  տեղադրվում:  Անձնական բլոգ ունեցողների ու աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների 29% հենց wordpress-ի  դաշտում են, դա 60մլն մարդկանց ու կազմակերպությունների ընտրությունն է:
«Նիդերլանդական Օրագիրը» ՄԱՄՈՒԼ.am հայկական լրատվական գործակալության համակարգում
«Նիդերլանդական Օրագիրը» ՄԱՄՈՒԼ.am հայկական լրատվական գործակալության Մամուլի խոսնակ նախագծում առաջնակարգ դիրք է զբաղեցնում: Սա սոցիալական լրատվակամիջոց է և հիմնականում նախատեսված է Հայաստանի ընթերցողների համար:
Այն  նախագծել և իրականացնում է ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալությունը:
«Նիդերլանդական Օրագիրն» այստեղ ունի 3 էջ, որից երկուսը  գրական ուղղվածության են:Դրանք  են.
1.«Նիդերլանդական Օրագիր»-800-ից ավելի հոդվածներ: Յուրաքանչյուր հոդված ընթերցվում է 300-15 հազար անգամ: Անցնող 5 տարիներին սկսած 2012թ. մայիսի 15-ից, օրագրի բոլոր նյութերը միասին վերցված կարդացվել է  2մլնից ավելի անգամ:
 ՄԱՄՈՒԼ.am-ի վարկանիշային սանդղակով առաջին տասնյակում է:
2.«Նիդերլանդական Օրագիր Գրական էջ »- 3300-ից ավելի գրական ուղղվածության նյութեր: ՄԱՄՈՒԼ.am-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Բոլոր նյութերը միասին 2013թվականից  ի  վեր ընթերցվել են 3,5մլն անգամից ավելի:
3.Նիդերլանդական Օրագիր «Գրական չորեքշաբթի» - «Գրական չորեքշաբթի» էջը Նիդերլանդական Օրագրի փորձնական նախագծերից մեկն է, որի մտահաղացման հեղինակն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ-տեսաբան Նաիրա Համբարձումյանը: Գրանցվել է 2014թվականին: Հիմնականում ընդգրկում է հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները:
«Նիդերլանդական Օրագիրը» Google-ի բլոգում

«Նիդերլանդական Օրագիրն» իր էջն ունի Google-ի բլոգում (Blogspot)  Բլոգերը ստեղծվել է Pyra Labs ընկերության կողմից, որը հիմա պատկանում է Գուգլին: Այստեղ ամսական մեր էջն ընթերցում է ավելի քան 10.000մարդ: Վիճակագրությունն այսպիսին է (2017թ.Օգոստոս ամիս).
1.Նիդերլանդներ  2436 մարդ
2.Հայաստան       2394
3.Ռուսաստան      1049
4.ԱՄՆ                  867
5.Ֆրանսիա          406
6.Բելգիա              260
7.Գերմանիա        253
8.Ճապոնիա         101
Աննախադեպ այցելողների քանակ ունենք Ճապոնիայից, ինչը մեզ համար անակնկալ է:
Մեր ներկայությունն առկա է նաև Google+ ում:
«Նիդերլանդական Օրագիրը» facebook-ում
Սոցիալական այս ցանցում ` «Նիդերլանդական Օրագրի»  էջը,  հանդես է գալիս հիմնական ու լրացուցիչ նյութերով: Կարևոր շատ միջոցառումներ ` ներկայացվում է ուղղիղ ռեժիմով: 5 տարիների ընթացքում  էջի շուրջը համախմբվեցին  մոտ 7000 հավատարիմ բաժանորդ և համարյա նույնքան մարդ էլ այն հավանության արժանացրեց:
Կայքում կանանց և տղամարդկանց ներկայության հարաբերակցությունը  համապատասխանաբար կազմում է ` 57 և 43 տոկոս, որի 60%-ից ավելին` 18-ից 44 տարեկան է: Շատ դիտողականություն ապահովող էջերից է:  Տեսաերիզների ու հոդվածների նվազագույն դիտողականությունը հազարն է, առանձին դեպքերում նյութեր ու տեսահոլովակներ դիտում են 100 հազարավոր մարդիկ:
Այստեղ, ավելի շատ մեր նյութերը`  ըստ հերթականության, կարդում են Հայաստանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Ի տարբերություն «Նիդերլանդականի» այլ էջերի`  Ադրբեջանը վիճակագրության ցուցակում 5-րդն է, նույնիսկ  ավելի Ֆրանսիայի,  Բելգիայի, Գերմանիայի հաճախորդներից: Հաջորդ տեղերում են Վրաստանը, Իսպանիան,
Թուրքիան , Կանադան, Լիբանանը: ընդանուր առմամբ ` 50-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են այցելում էջ և օգտվելով թարգմանական ծառայություններից`
ծանոթանում են մեր էջին: Բավականին ադրբեջանցիներ են այցելում մեր  էջ, նրանցից` 138-ը և թուրքերից` 28-ը, մեր օրագրի մշտական բաժանորդներ են: Մնում է ենթադրել, թե ի՞նչ են նրանք փնտրում մեր էջում: Այս մասսայի հետաքրքրասիրությունները բավարարելու համար անհրաժեշտ նյութեր տեղադրել ենք ու այսուհետ էլ այդ ուղղությամբ մտածելու ենք: Նրանցից ոմանք էջին բաժանորդագրվեցին, երբ լուսաբանում էինք Իլհան Աշկինի դատավարությունը` Ալմելոյում:
Թուրք այս գործիչը`  միտինգների  ժամանակ, հակահայ  արտահայտություններ էր անում , որի  համար էլ արժանացավ նիդերլանդական դատական մարմինների ուշադրությանը: Անչափ ուրախ ենք, որ մեր հրապարակումներին հետևում  են  Արցախից:  Միայն Ստեփանակերտից և Շուշիից   ունենք   հիմնական 153 բաժանորդ: Այս ցուցակում  առաջինը Երևանի բնակիչներն են , այնուհետև Լոս Անջելեսի, Գյումրիի ,Վանաձորի և Մոսկվայի մեր  հայրենակիցները: Նիդերլանդական  քաղաքներից ամենաշատ  բաժանորդներ ունենք համապատասխանաբար՝ Ամստերդամից, Ալմելոյից, Ռոտերդամից, Հաագայից, Մաստրիխտից, Նայմեխենից և ՈՒտրեխտից:
«Նիդերլանդական Օրագրի» հոդվածների վերջին ամսվա ֆեյսբուքյան ամենաշատ թարգմանությունները կատարել են Ռուսաստանի  օգտատերերը` մոտ 10.000 անգամ, նիդերլանդերեն  են թարգմանել 2000 օգտատեր,  հոդվածները թարգմանվել են նաև անգլերեն, ֆրասերեն, լեհերեն, թուրքերեն, գերմաներեն, արաբերեն, իսպաներեն և այլ լեզուներով:




Դիտումների քանակն ըստ օրերի (օրական 5500-ից ավելի մարդ) և առանձին ժամվա դիտում(մոտ 3000 մարդ 1 ժամում)
Էջն հավանողների քանակը(նշված է այստեղ` 6551մարդ, այսօր արդեն ` 6800-ից ավելի:
Վերևի թիվը`108998 շաբաթվա ընթացքում էջ այցելող մարդկանց քանակն է: Այսինքը մեկ ամսում էջ են հաճախում, մոտ կես միլիոն անգամ: Սա արդեն բարձր ցուցանիշ է:

Մեկ շաբաթյա (4-11հոկտեմբեր) տեսաերիզի 122,4հազարի դիտում, որը կազմում է 285,5հազ.րոպե:
Ապրիլի 24-ի այս տեսաերիզի ուղիղ հեռարձակման արդյունքը  46,149 հազ այցելություն, որից 13.280-ը դիտել են, իսկ 493-ը արձագանքել:

ՈՒղիղ հեռարձակում, 101 միաժամանակյա և 61.580 ընդհանուր դիտում:

«Նիդերլանդական Օրագիրի»  գրական կայքերը

«Գրական չորեքշաբթի» կայքը  միավորում է Մամուլ am-ում  գործող «Նիդերլանդական Օրագիր» գրական էջը և «Գրական չորեքշաբթի» էջը. 2 էջերի նյութերը, թեև յուրաքանչյուրն ունի իր ծրագրերն ու նպատակները, բայց գրական լինելով միավորվում է մեկ  առանձին  այս կայքում, որը  ճանաչում ունի նաև հայ ժամանակակից գրողների շրջանում: Կայքը  հիպերհղման միջոցով ուղղակի  կապի  մեջ է «Նիդերլանդական Օրագիրի» այլ հավելվածների հետ:
«Նիդերլանդական Օրագիրն» այլ լրատվամիջոցներում

Անցած 5 տարվա ընթացքում`  մենք կարողացանք ձեռք բերել լրատվական ոլորտում գործող բարեկամների մի  հզոր բանակ, որոնց շնորհիվ բարձրացավ «Նիդերլանդական Օրագրի» ճանաչելիությունն ու կտրուկ ավելացավ ընթերցողների քանակը: «Նիդերլանդական Օրագրի» մեկնարկից մինչև այսօր, մեր լավագույն բարեկամներն են` «News.am»,
«Մամուլ.am», «Նոյան տապան» հայկական լրատվական գործակալությունները, «Օրեր» (խմբագիր` Հակոբ Ասատրյան) Եվրոպական ամսագիրը, «Առավոտ» օրաթերթը, «Հետք», «Հայերն այսօր» պարբերականները,  որոնց  հետ առավելագույնս ու պարբերաբար ենք համագործակցում:
Մեր կողքին են ու լավ հարաբերակցության մեջ ենք Հայաստանի և սփյուռքի գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ, որոնք տարեկան  մեկից մի քանի անգամ անդրադառնում են մեր նյութերին`  այդպիսով նպաստելով հոլանդահայ կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանը: Մեր հատուկ երախտագիտությունը հայտնելով մեր այս բարեկամներին, այնուհանդերձ կուզեինք առանձնացնել  «Շանթ» հեռուստաալիքին, Հայաստանի հանրային հեռուստատեսությանն ու ռադիոյին, «Արմենպրես»
գործակալությանը,  «Անկախ»,«Հայելի», «Ելակետ լրատվական»,  «AADMAG.new», «F5 բլոգ», «Հրապարակ» «ancnews.info» , «Голос Армении», «Slaq.am» , «Henaran», «Հայկական վարկած», «Լուսավոր Ավետիս»,  «Yerevan News», «Past.am» , «Lratvakan.am»,  «shamshyan.com», «BlogNews.am»,   «Mediamall.am», «asekose.am»  և էլի բազմաթիվ կայքերին, որոնց բոլորին հիշելը ու թվարկելը անհնար է:
Այս ֆոնին կուզեինք առանձնացնել մեր համագործակցությունը Իսրայելի հայ համայնքի « Նաիրի» թերթի (խմբագիր` Արտյոմ Չերնամորյան),Ռուսաստանի «Ноев Ковчег», և «Երկրամաս» հայ համայնքային թերթերի և նիդերլանդական «diplomatmagazine» կայքի հետ:

Շնորհակալ ենք նաև այն բազմաթիվ    կայքերին ու թերթերին,որոնք  առանց «Նիդերլանդական Օրագրին» հղում անելու   հրապարակել են մեր նյութերը:
Կաևորն այստեղ նիդերլանդահայ համայնքի աշխատանքների լուսաբանումն է (օրինակ    «Իրավունք», «araratnews»«, hing.am»  և այլն:


«Նիդերլանդական Օրագրի»  էջերը սոցիալական և այլ կայքերում

«Նիդերլանդական Օրագիրը» լայնորեն տարածված է նաև սոցիալական ցանցերում և այլ կայքերում, որը լրացուցիչ կերպով նպաստում է մեր հոդվածների արդյունավետ տարածմանը :

«Նիդերլանդական Օրագրի լրահոսից»

google+

Twitter-1
Twitter

youtube

vimeo

Nik-name

instagram

linkedin


«Նիդերլանդական Օրագրի»  հետագա արդյունավետ աշխատանքը
Հինգ տարիների ընթացքում՝  սահմանափակ ուժերով ու հնարավորություններով, տեխնիկական ու ստեղծագործական առումով բավական  գործ է կատարվել:
 Ես գիտեմ ֆինանսավորվող լրատվամիջոցներ, որի քանակով ավելի անձնակազմը՝  նման ծավալի աշխատանքներ չի կատարել: Այս փաստն ավելի է ոգևորում մեզ ու ավելի մարտունակ դարձնում: Մեր հետաքննության արդյունքում Փարիզում գտել ենք հայ իշխանական տոհմից ՝  իշխան Նիկոդիմոս Ամատունու գերեզմանը:
ՈՒրախ ենք, որ այս նախագծի շրջանակներում պատրաստ են  մեզ աջակցել ՀՀ սփյուռքի նախարարության ԵՎրոպայի հայ համայնքների վարչությունը՝  ( պետ` Կարեն Ավանեսյան) ի դեմս Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի (Բաժնի պետ`Նատալյա  Դանիելյան):

«Նիդերլանդական Օրագրի»  հետագա արդյունավետ աշխատանքը կախված է մեզանից՝  յուրաքանչյուրից: Այն իր կառուցվածքային առանձնահատկությամբ եզակի լրատվամիջոց է սփյուռքահայ իրականության մեջ: Որպեսզի նրա գոյատևումը հաստատուն ու հարատև լինի, խնդրում ենք նիդերլանդահայ բոլոր կառույցներին ու կազմակերպություններին՝  անել իրենցից կախվածը, գոնե կապ հաստատեն մեզ հետ, տեսաերիզներ, հոդվածներ ու լուսանկարներ ուղարկեն, քանի որ նյութական անձնական միջոցներն ու ֆիզիկական հնարավորությունները թույլ չեն տալիս մեզ՝  ներկա գտնվել յուրաքանչյուր միջոցառման: Ի ուրախություն մեզ, տարեցտարի համայնքն ավելի կազմակերպված է դառնում, իսկ անցկացվող միջոցառումները գնալով շատանում են: ՈՒրախ կլինենք, որ յուրաքանչյուր կառույց ունենա իր աշխատանքները լուսաբանող լրագրողը, որը  միևնույն ժամանակ կդառնա մեր թղթակիցը: Հայտնում ենք նայև, որ մեր բոլոր թղթակիցներն էլ սիրահոժար ու անշահախնդիր են զինվորագրվել «Նիդերլանդական Օրագրին», քանզի այն ոչ մի աղբյուրից շահույթ չունի: Մենք այսուհետ էլ ողջունում և խրախուսում ենք նրանց, ովքեր կարողանում են տեսանյութեր պատրաստել, լուսանկարել կամ հոդվածներ ու ռեպորտաժներ գրել: Տեղերից ուղարկվող նյութերը կհամակարգվեն ու կհրապարակվեն՝  մեր լավ գործերը ի պահ հանձնելով պատմությանը: Նիդերլանդահայ կազմակերպությունների կայքերը կարող են իրենց էջերում ունենալ  սեփական լրատվամիջոցի՝  «Նիդերլանդական Օրագրի» հղումով լոգոն, ինչը  նաև լավ  վարկանիշ   ունենալու  միջոց է:
 Ավելացնենք, որ ուրախ կլինենք  մեր կողքին տեսնել նրանց, ովքեր  ֆինանսապես կամ բարոյապես նեցուկ կլինեն «Նիդերլանդական Օրագրին», սրանով նրանք կնպաստեն սեփական լրատվամիջոցի հեղինակության բարձրացմանը:
«Նիդերլանդական Օրագիրը» բոլորիս սեփականությունն է՝  մեր լրատվամիջոցը, իսկ ես Ձեր խոնհար  ծառա՝

Hay Azian
«Նիդերլանդական Օրագրի»
Հիմնադիր-պատասխանատու

Latest Month

June 2019
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner