Տիգրան Բալայանը շնորհավորել է նիդերլանդահայերին անկախության օրվա կապակցությամբ

Saturday, 21 September 2019

Տիգրան Բալայանը շնորհավորել է նիդերլանդահայերին անկախության օրվա կապակցությամբ


Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը իր բոլոր հայրենակիցներին, մասնավորապես նիդերլանդահայերին դեսպանության ֆեյսբուքյան էջով կարճ ուղերձ է հղել` շնորհավորելով Անկախության օրվա առթիվ : Նա շնորհակալություն է հայտնել ջերմ ու սերտ համագործակցության համար: Դեսպանն իր ուղերձը այսպես է եզրափակում. «Նիդերլանդներ ժամանելուց ի վեր գրեթե 10 ամիսների ընթացքում մշտապես զգացել եմ այդ աջակցությունն ու նվիրումը և համոզված եմ համատեղ ջանքերով կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել ինչպես երկկողմ հարաբերությունները այնպես էլ նպաստել մեր երկրի զարգացմանը, ապահովել ներդրումներ, նպաստել աշխատատեղերի ավելացմանը: Այս ուղերձով խոր հարգանք ունենալով ձեր կատարած աշխատանքի ու ներգրավածության հանդեպ կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ»:

Եվրոպական Lidl առևտրային ցանցը իր զբոսաշրջային քարտեզում ներառել է Հայաստանը

Tuesday, 10 September 2019

Եվրոպայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը առաջիկայում ավելանալու է

Collapse )

Հաագայում տեղի ունեցավ Դեսպանատան փառատոն 70 երկրների մասնակցությամբ. մասնակցում էր Հայաստանը

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ
Լուսանկարները տրամադրել է մեր թղթ Մարիամ Կիրակոսյանը: Օգտագործվել են Աշոտ Աբրահամյանի և դեսպանատան էջի լուսանկարներից:

Collapse )

ԱՄՆ-ի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տարեդարձը

ԱՄՆ-ի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տարեդարձը

ԱՄՆ-ի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տարեդարձըԱրցախի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ԱՄՆ-ի հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսականներՖրենկ Փալոունը, Ադամ Շիֆը, Պիտր Կինգը, Գուս Բիլիրաքիսը, Ջեքի Սփայերը շնորհավորական նամակ են հղել Արցախի  նախագահ Բակո Սահակյանին, միառժամանակ հույս  հայտնելով, որ  Արցախը պետք է  վերադառնա բանակցային գործընթաց:Նամակի տեքստը թարգմանել և ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐՐԱԳՐԻՆ է ուղարկել ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ


Collapse )

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյս. էջի օրագիր/ ՕԳՈՍՏՈՍ

Եվրոպայի Հայերի Համագումարը Ամուլսարի շուրջ ծավալված խնդիրների մասին

Եվրոպայի Հայերի Համագումարը Ամուլսարի շուրջ ծավալված խնդիրների մասին

Ժողովրդի առողջությունը, հայրենի բնության մաքրությունն ու անվտանգությունը եւ ազգային համընդհանուր շահն անսակարկելի են

Collapse )

Արա Գևորգյանի համերգին մնացել են հաշված օրեր

Արա Գևորգյանի համերգին մնացել են հաշված օրեր

18 տարի դադարից հետո ՀՀ վաստակավոր արտիստ   Արա Գևորգյանն ու  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան   «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով    սեպտեմբերի 7-ին ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական  բազմաբովանդակ ուղու  40  տարին:
«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է  Արա Գևորգյանը։
Համերգին կմասնակցեն նաև   Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա,   ''Milen show-ballet dance school'',  հատուկ հյուր`Rony Barrak և այլ անվանի հյուրեր:
«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է   «Ժպիտների քաղաք»  հիմնադրամին, որը աջակցում  է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
https://www.facebook.com/ArmPublicTV/videos/513584849387564/UzpfSTE3MjM2MDgyMDQ1Mzk3NDY6MjQwMzg0NDIxMzE4MjgwNQ/
Տոմսերն առցանց  https://bit.ly/2X0S6Mo կամ զանգահարեք 060 276 000