?

Log in

No account? Create an account

What is it so special about Armenia?

Նիդերլանդների Diplomat Magazine-ը զրուցել է Հայաստանի դեսպանի հետ

Դեսպան Բալայանը Diplomat Magazine-ում ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և երկրի զարգացման օրակարգը

Մարտի 2-ին Հայաստանում նշվում է Դիվանագետի օրը: Այս առումով հետաքրքիր անակնկալ էր մատուցել  Diplomat Magazine the Netherlands and EU հանդեսը:

«Ինչո՞վ  է առանձնահատուկ Հայաստանը»` Դիվանագիտական  շրջանակներում բավական հայտնի Բենելուքսի  Diplomat Magazine հանդեսի խմբագրի այս հարցին իր  ձևակերպումն է տվել Նիդերլանդներում հավատարմագրված
Հայաստանի Հանրապետության դեսպան Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը:

Դեսպանը շատ պատկերավոր է ներկայացրել Հայաստանն ու  նրա անկրկնելի  ժողովրդին: Նա  Հայաստանը համարել է ծովին ելք չունեցող,
ստեղծագործ , մտավոր ունակություն ու ջերմ ժպիտ ունեցող հյուրընկալ  ժողովրդի գողտրիկ  կղզի:  2018թվականի թավշյա հեղափոխության  փաստը ապացույցը եղավ այն   բանի, որ Հայաստան երկրի շարժիչ ուժը դարձավ հենց  ժողովուրդը, ովքեր հավատարիմ  գտնվեցին համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու  հիմնարար ազատություններին, ովքեր  վճռականորեն պաշտպանեցին իրենց իրավունքներն ու ազատությունները, պատրաստ եղան ոչ ասելու կոռուպցիային ու մերժելու անցյալի բացասական երևույթները,  պատրաստ գտնվեցին բարեփոխումներին:  Զուր չէ, որ Կարգախոսներից մեկը` «Սեր, եղբայրություն եւ հանդուրժողականությունն» է:
Դեսպան Բալայանը  պատմել է թավշյա, ոչ բռնի հեղափոխության բացարձակ խաղաղ ընթացքի մասին, որը քաղաքական հասունության և իրավական գրագիտության բացառիկ դրսևորում էր կանանց ու երիտասարդության առաջատար ուժի  ազդեցությամբ: Այն ապահովվեց իշխանության խաղաղ, անարյուն փոխանցումը, որին էլ հետևեց դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները:Սա բարեկեցիկ Հայաստան կերտելու ճանապարհի սկիզբն է:  
Տիգրան Բալայանը Diplomat Magazine-ին պատմել է Հայաստանի տնտեսական ծրագրերի, մասնավորապես Եվրամիության հետ համագործակցությունը սերտացնելու մասին: Պատահական չէ, որ երկրում ընթացող անցած տարվա քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանին  “The Economist” հանդեսը  ճանաչել է, որպես  Տարվա երկիր: Պայմաններ են ստեղծվում դեպի Հայաստան տնտեսական գրավչությունը մեծացնելու ուղղությամբ: Դեսպանը գտնում է, որ համահունչ ժողովրդավարության հասնելը դժվար գործընթաց է, որը պահանջում է էական ժամանակ, անվերապահ նվիրվածություն եւ նույնիսկ մտածողության փոփոխություն: Հայաստանն առաջին քայլերն է ձեռնարկել այս ուղին  հարթելու համար: Հանրության վստահության եւ օրինականության աննախադեպ մակարդակի շնորհիվ Հայաստանի կառավարությունը վճռական է բարեփոխումների ընդունված բազմակողմ եւ հավակնոտ օրակարգի իրականացմանը:

Դեսպանը գտնում է, որ այս բարդ ճանապարհը Հայաստանը չպետք է միայնակ անցնի, նրան պետք է օգնեն ժողովրդավարական զարգացած երկրները` հատկապես  տնտեսական ու  քաղաքական հարցերում  սպասելիքներ են ակնկալվում  Նիդերլանդներից, որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջատար երկրի:
Հիրավ է, որ Հայաստանն իր պատմության մեջ բացեց ամբողջովին նոր էջ,  բովանդակալից և հույսերի պայծառ ապագայով...

Diplomat Magazine-ը տեղադրել է դեսպանի երեք լուսանկարները, որից մեկը, երբ Տիգրան  Բալայանը  իր հավատարմագրերն է հանձնում Հոլանդիայի Թագավորին:

Ամբողջովին ներկայացնում ենք Diplomat Magazine-ում մարտի 2-ին`  What is it so special about Armenia? վերնագրով հոդվածը
«Նիդերլանդական օրագիր»

What is it so special about Armenia?

Posted by Editor on Saturday, March 2, 2019 · Leave a Comment

Ambassador of the Republic of Armenia to the Kingdom of the Netherlands.

This question was formulated by an Ambassador, accredited to Armenia, after the victory of non-violent revolution in Armenia in 2018. And since, many are trying to answer this question, I would offer you my version of the answer.Armenia: a landlocked country of a big nation, a unique corner of creativity and bright minds, an island of hospitality and warm smiles. While speaking about Armenia one can use many characteristics, objective and subjective ones, but most won’t argue that the very special thing about this country is its anthropocentrism. The very fact of Armenia being human centered was once again demonstrated in 2018. The Velvet Revolution that took place in April last year came to prove that the driving force of our country is its people։ the people who have once again manifested the adherence to their universal democratic values and fundamental freedoms, who have strongly and vocally confirmed their determination to strengthen the respect of human rights, who have resolutely rejected the entrenched negative practices of the past and decisively embraced reforms aimed at fighting corruption, strengthening the justice system and the rule of law, as well as good governance, securing equal opportunities in social and economic life to promote sustainable development.The slogans of Armenian popular movement, namely “Love, fraternity and tolerance” speak for themselves.

H.E. Mr Tigran Balayan, Ambassador of the Republic of Armenia presenting his credentials to The King of the Netherlands.

The Velvet Revolution embodies an absolutely non-violent transformation without a single victim. It is another demonstration of the considerably high degree of political maturity and legal literacy of the Armenian public, of all its segments and institutions. Of particular significance is the distinctly strong role of the youth and women, who stood at the forefront of the Revolution, having a fantastic influence on peaceful transfer of power.Noteworthy, the events of April, 2018 had their logical continuation, namely the snap parliamentary elections held last December, which were assessed by numerous international observation missions as consistent with international standards, as well as free, fair and transparent. The snap elections came to reaffirm the complete victory of democracy in the country and paved a way for building up a more prosperous Armenia.Armenia is on his way of providing a fertile ground and attractiveness for foreign, including European investors. The “Comprehensive and Enhanced Partnership Agreement” with the European Union, which economically and politically connects Armenia to the latter, provides all the necessary conditions for creating a business friendly environment for the investors. The large scale reforms, conducted by my Government, are aimed at creating most favorable conditions for businesses and investments. This very idea of providing a revolutionary leap in economy lies in the basis of the Government’s program, due to which the Revolution is not over: there is a second stage and it is the Economic one. As a result of the last year’s political developments in the country, Armenia was selected by “The Economist” as “The Country of the Year”, stating that “an ancient and often misruled nation in a turbulent region has a chance of democracy and renewal”.Certainly, achieving coherent democracy is a difficult process, which requires substantial time, unconditional commitment and even a change in mentality. Armenia has taken the first steps in this everlasting path. Due to the unprecedented level of public confidence and legitimacy the Government of Armenia remains resolute in implementing the adopted multifaceted and ambitious agenda of reforms.Armenia has opened an entirely new page in its history, a page full of hopes and confidence in a brighter future.

The Ambassador of Armenia.


In this challenging path Armenia should not be left alone: the support of the democratic states, especially the Netherlands, as a leading advocate of human rights and fundamental freedoms, is of high importance.    In its activities and actions by far the Government is being led by the strong recognition of the imperative of continuity and sustainability of the efforts aimed at providing tangible results, as the support of the Armenian public rendered to the Prime Minister of Armenia and to the Government is both inspiring and hugely obliging.Armenia’s uniqueness also lies in the very fact that the Velvet Revolution has been strictly homegrown and was of an exclusively domestic nature. Both in its program and in the actual conduct of policies the Government has been distinctly adhering to continuity of its foreign policy, both at bilateral and multilateral levels, aimed at the promotion of regional and international peace, stability and mutually reinforcing cooperation.My country’s foreign policy is strictly Armenia centered, and its domestic policy is human oriented, as we see no alternatives to democracy, which has existential importance for Armenia and Armenian Diaspora, present on all continents. And, indeed, it is exactly what is so special about Armenia.

Մարտի 2-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Արնհեմ քաղաքի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի հրավերով ներկա գտնվեց Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին, այս մասին «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Հայաստանի դեսպանության կայքը:Պատարագի ավարտին դեսպան Բալայանը ողջունեց պատարագի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Խաժակ արքեպիսկոպոսին Նիդերլանդների հայ համայնքին ցուցաբերվող ուշադրության, հաճախակի այցելությունների և դեսպանության գործունեության բարձր գնահատականի համար։Տիգրան Բալայանը կարևորեց Արնհեմում՝ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիների խորհուրդների ղեկավարների ներկայությունը, ինչը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը՝ հատկապես վերջին օրերն նշվող հիշատակի օրերի համատեքստում։Պատարագից հետո դեսպան Բալայանը մասնակցեց Արնհեմի եկեղեցական խորհրդի հիմնադրամ 20-ամյա հոբելյանին նվիրված ճաշկերույթին։

суббота, 2 марта 2019 г.

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ը կրկին բարձրաձայնել է Նիդերլանդների Խորհրդարանի և կառավարության Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող  իրարամերժ դիրքորոշումներին:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղար Inge Dros-ը արձագանքել է de Volkskrant թերթում Թոմ Վենինկի  «Հայկական սփյուռքը վերադառնում է» ռեպորտաժի վերտառությամբ` «Կան նշաններ, որ հայկական սփյուռքը վերադառնում է Հայաստան. «Առաջին անգամ մտածում ենք, որ վաղը կլինի ավելի լավը, քան այսօր» երկարահունչ վերնագրով հոդվածի այն  հատվածին, որտեղ գրված է, որ Հայոց Ցեղասպանությունը  լիակատար ճանաչել են մոտ 30 երկրներ, որոնց թվում Նիդերլանդները: Հոդվածը դրական  միտում  ունի և պատմում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո եղած դրական  փոփոխությունների` այդ թվում տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների կամավոր Հայաստան մեկնելու,  այնտեղ ապրելու մասին:
Մի  վերապահում այս կապակցությամբ ունի  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Նախագահ Մաթո Հախվերդյանը` «Խեղճ հոդվածագիրը, երբ գրել է, որ հայերը շարունակ արտագաղթել են և սա առաջին անգամն է, որ (մի քանի) հայրենադարձներ կան, չգիտի, որ միայն խորհրդային տարիներին ավելի քան 200 հազար հայեր ներգաղթել են Հայաստան։ Վերջին 30 տարվա ընթացքում, նաև բազմաթիվ սփյուռքահայեր բնակություն են հաստատել Հայաստանում, մասնակցել արցախյան ազատամարտին, ստեղծել հիմնարկներ և այլն։
Այդ հոդվածի ամբողջական  հղումն այստեղ.

Read more...Collapse )

Հեքիաթ ճահճի փոսում ընկած հիմարի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԵԼԻԵՏՈՆՀեքիաթը հրապարակվել է Հոլանդահայ նկարիչ Alik Assatrian- ի «ՎԵՐՆԱՏՈՒՆ-22»-ի անձնական նախգծում, որտեղ առաջադրված էր պարտադիր կիրառել` Երազ, Ագռավ, Գաթա, Ձիավոր Սուրհանդակ, Փերի Համբույր, Կամուրջ, Օձ Հրեշ, Սեր, Աստված Սիրտ ԵՐԿԻՆՔ, Ավանակ, Հավատ, Տոտիկ, Գինի, Համարձակություն,Կաղին, Շեփոր և Արահետ բառերը:
https://www.facebook.com/alik.assatrian/posts/2089469731149401

Read more...Collapse )

Latest Month

June 2019
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner