?

Log in

No account? Create an account

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ ՓԵՏՐՎԱՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՓԵՏՐՎԱՐ ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :

Read more...Collapse )

четверг, 28 февраля 2019 г.

Ադրբեջանը պետք է հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից ու դադարեցնի հայատյացության պետական քաղաքականությունը

27-02-2019 16:52:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ  ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
 

Read more...Collapse )
Նուբար Ասլանյանի համերգային ցուցագովազդը և համերգասրահի դրամարկղի հասցեն
Նուբար Ասլանյանի համերգային ցուցագովազդը և համերգասրահի դրամարկղի հասցեն

נובר אסלניאן - מלחין, מעבד, וחיפאי!
נולד ביוון בשנת 1943, סיים את האקדמיה למוזיקה הממלכתית ע"ש קומיטס בירוואן אשר בארמניה, בכיתה של הפרופסור גרגור יגיאזריאן.הוא עלה ארצה בשנת 1994 וכיום מתגורר עם משפחתו בחיפה ועוסק באופן בלעדי בכתיבה. יצירותיו מכסות תחומים רבים החל ממוסיקה למטרות חינוכיות לכלים שונים, דרך תזמורות קאמריות, תזמורות סימפוניות ותזמורות כלי נשיפה, ווקאל, לילדים, וכלה ביצירות סימפוניות רחבות היקף.
בקונצרט מיוחד זה, נזכה לשמוע את הקונצ'רטו של נובר לטרומבון, בביצוע נגן הטרומבון הראשי של התזמורת - דניס וול.
יום ראשון | 24.2.19 | 20:00 | אודיטוריום
יום שני | 25.2.19 | 20:00 | אודיטוריום
לרכישת כרטיסים >> http://bit.ly/concert-no-

Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը
Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը

Երկու օր  շարունակ` փետրվար 24 եւ 25-ին, Իսրայելում Հայֆայի «Աուդիտորիում» համերգային մեծ դահլիճում կայացավ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի Տրոմբոնի եւ նվագախմբի համար հեղինակած թիվ 2 Կոնցերտի պրեմիերան: Համերգը մեծ հաջողություն ունեցավ: Այդ են  վկայում լեփլեցուն դահլիճն ու կատարումներից  հետո բուռն ու երկարատև ծափահարությունները:
Կոմպոզիտորին մեր ընթերցողը գիտի նաև որպես  Իսրայելի հայ  համայնքի ակտիվ գործիչ, ով նաև պայքարում է նրա իրավունքների ու  շահերի համար` դիմակայում  հատկապես մեծաթիվ  ադրբեջանական համայնքի սադրանքներին:

Noubar Aslanyan. Concerto for Trombone and Orchestra no.2, part. 3

«Նիդերլանդական  օրագրի»  հետ  համագործակցող «Իսրայելահայեր»  կայք էջը
համերգին առնչվող նյութ է հրապարակել, որը սիրով ներկայացնում ենք:

Կոմպոզիտորն երջանիկ է միայն այն ժամանակ, երբ կատարվում են իր գործերը, – Նուբար Ասլանյան

By  Արտյոմ Չերնամորյան
-February 27, 2019

Տատյանա Կլիմովիչը համերգի «հերոսների» հետ հարցազրույցից հետո, լուսանկարի հեղինակ՝ Սերգեյ Գելբարտ
Տատյանա Կլիմովիչը համերգի «հերոսների» հետ հարցազրույցից հետո, լուսանկարի հեղինակ՝ Սերգեյ Գելբարտ

Փետրվարի 24-ին, Հայֆա քաղաքի  «Աուդիտորիում» համերգային մեծ դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, հայֆայաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի թիվ 2, տրոմբոնի և նվագախմբի համար հեղինակած համերգի  համաշխարհային պրեմիերան՝ գրված Իսրայելի մշակույթի նախարարության պատվերով:Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը, մենակատար՝ Դենիս Վուլլ: Հաջորդ օրնը՝ փետրվարի 25-ին տեղի ունեցավ երկրորդ համերգը նույն դահլիճում:

Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, հայֆայաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը Հայֆայի «Աուդիտորիում» համերգային դահլիճում, պրեմիերայից հետո

Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը

Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբի մենակատար Դենիս Վուլլ
Լուսանկարները՝ Տատյանա Կլիմովիչի:

Տեղեկացնենք նաև, որ նույն կազմի համար գրված առաջին համերգի համաշխարհային պրեմիերան կայացել էր Երևանում՝ 2014թ.-ի հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի և նույն մենակատար Դենիս Վուլլի կատարմամբ՝ դիրիժոր Մաեստրո Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ:Սուրբ Երկրում միակ, ազգությամբ հայ  կոմպոզիտորի աշխատանքները շատ բարձ են գնահատվում Իսրայելում ու շատերը չգիտեն, որ Իսրայելի բանակի հրեա զինվորները շատ հպարտ ու խրոխտ քայլում են հայկական քայլերգերի տակ:

«Իսրայելահայեր»

#Artsakh #Azerbaijan #Sumgait.

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել Արցախի իրավունքները

ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԱԱԳԱՅՈՒՄ

31 տարի առաջ փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց հայ ազգաբնակչության ջարդ ու տեղահանություն, այն տարածվեց Բաքվում, Կիրովաբադում և այլուր: Նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Ադրբեջանի նպատակը այսօր անփոփոխ է մնացել:Այսօր` 2019թ. Փետրվարի 27-ին, չորեքշաբթի ժամը 13.00-ից տեղի ունեցավ Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման նիդերլանդահայերի բողոքի երթը: 2019թ Փետրվարի 27-ին` հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները (САО) քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքների անմեղ զոհերին:Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:Հոլանդահայության ցույցն սկսվեց «Խաղաղության պալատին» հարող հրապարակից ։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ:
Ցույցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին` դադարեցնելու Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականությունը: Հնչեցին ազգասիրական, հայրենասիրական երգեր, կապույտ, խաղաղ երկնքում էլ ավելի բարձր ծածանվեց Արցախի ու Հայաստանի դրոշները:
Ավելի ուշ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպության (САО) պատվիրակությունը նամակ է ներկայացրել Նիդերլանդների ԱԳ նախարարությանը`ուղղված նախարար Բլոկին` ուշադրություն դարձնելու Կովկասում դեռեւս չլուծված հակամարտության հարցին ու Արցախի կարգավիճակին:Հայկական կազմակերպությունները կոչ են անում հոլանդական քաղաքական գործիչներին այս հարցում Եվրամիության և Մինսկի խմբի շրջանակներում ավելի ակտիվ լինել , խնդրում է հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի դեմ:
«Նիդերլանդական Օրագիր»
Լուսանկարներում` կադրեր այսօրվա բողոքի միջոցառումից:


«21 փետրվարի 1944 թ. Ֆորտ Մոն-Վալերյեն
#Manouchian_75
Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս
Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:

Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:

Read more...Collapse )


Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից:Արդեն 19 տարի փետրվարի 21-ին աշխարահում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը: Այն սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը: Կառույցի գնահատմամբ՝ աշխարհի 6 հազար լեզուների կեսը մոտ ապագայում կարող է վերջնականապես վերանալ։Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ՀՀ պետական լեզուն հայերենն է:Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում: Այս առիթով բազմաթիվ գրողներ, լեզվաբաններ և այլ մտավորականներ կայցելեն Օշական և ծաղիկներ կխոնարհեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:

Read more...Collapse )

LOFAR-ով հայտնաբերվել են հարյուր հազարավոր նոր գալակտիկաներ, որ մինչ այդ հասու չի եղել այլ աստղադիտակների18 երկրներից ավելի քան 200 աստղագետների միջազգային թիմը հրատարակել է աննախադեպ զգայունության նոր ռադիո երկնային հետազոտության արդյունքները` օգտագործելով LOFAR աստղադիտակը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարյուր հազարավոր վաղուց գոյություն չունեցված գալակտիկաներ, որ նոր են հայտնաբերվել լույս են սփռում բազմաթիվ հետազոտությունների, ներառյալ գալակտիկաներում հայտնաբերված երեք հսկա սեւ անցքերի մասին: ''Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի'' գիտական ամսագրի հատուկ համարը նվիրված է առաջին քսանհինգ հետազոտական աշխատանքներին, որոնք նկարագրում են հետազոտությունը եւ առաջին արդյունքները:Ռադիո աստղագիտությունը բացահայտում է տիեզերքի գործընթացները, որոնք մենք չենք կարող տեսնել օպտիկական գործիքներով: Երկրային հետազոտության այս առաջին մասում LOFAR- ը դիտել է հյուսիսային կիսագնդի քառորդ մասը ցածր ռադիոհաճախությամբ: Այդ տվյալների մոտավորապես 10 տոկոսը հրապարակված է: Այն պատկերում է երեք հարյուր հազար օբեկտ , որոնք բոլորն էլ գրեթե հանդիսանում են հեռավոր տիեզերքում գտնվող գալակտիկաներ: Նրանց ռադիո ազդանշանները երկիր մոլորակին են հասնում միլիարդավոր լուսային տարիներ հետո:
Լեյդեն համալսարանի մասնագետ Huub Röttgering- ը, (Նիդերլանդներ) հույս ունի, որ շուտով պատասխան ստանան սև անցքերի առեղծվածի մասին:
_____________


Read more...Collapse )

Latest Month

June 2019
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner